ar
Feedback

لا تقع ضحية للمخادعين! تيليمتريو يكتشف ويُميّز هذه القنوات 👉 إذا كنت تريد رؤية العلامة، اشترك 👈

Aparaj-Artsakh

Aparaj-Artsakh

الذهاب إلى القناة على Telegram
553
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-17 أيام
-130 أيام
أرشيف المشاركات
Մեր վերջին հանգրվանն ո՞րտեղ է լինելու․ Աշոտի ու Սուսաննայի վախերը ...Աշոտի ու Սուսաննայի պատմությունը մի հարց է, որին պատասխա
Մեր վերջին հանգրվանն ո՞րտեղ է լինելու․ Աշոտի ու Սուսաննայի վախերը ...Աշոտի ու Սուսաննայի պատմությունը մի հարց է, որին պատասխան են սպասում հազարավոր տեղահանվածներ․ ինչպե՞ս ապրել ու ծերանալ մի երկրում, որը դարձել է քո տունը, երբ անգամ սեփական տանիք ունենալն է անհասանելի, իսկ վաղվա օրվա մասին մտածելն՝ այդքան վախեցնող։

Իշխան Սաղաթելյանն ու Յանիս Մանյատիսն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա
Իշխան Սաղաթելյանն ու Յանիս Մանյատիսն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։

Շատ նեղ շրջանակ էր մասնակցում հանդիպմանը, արցախահայությանը ներկայացնող դեմքեր չկան. Լիլիթ Գալստյան
Շատ նեղ շրջանակ էր մասնակցում հանդիպմանը, արցախահայությանը ներկայացնող դեմքեր չկան. Լիլիթ Գալստյան

Քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը. Օլիվիե Ֆոր
Քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը. Օլիվիե Ֆոր

Ազատությունը չեն խնդրում, այն նվաճում են զենքով. Արգամ Հարությունյան Կան անուններ, որոնք անզոր է ջնջել ժամանակը։ Դրանք քանդակ
Ազատությունը չեն խնդրում, այն նվաճում են զենքով. Արգամ Հարությունյան Կան անուններ, որոնք անզոր է ջնջել ժամանակը։ Դրանք քանդակված չեն սոսկ հուշահամալիրների գրանիտե սալերին, այլ դրոշմված են այն հողի սրտում, որը նրանք պաշտպանել են։ Այդպիսի անուն է Արգամ Հարությունյանը՝ լեգենդար Շոշի Ագոն։ Քարակերտ կամքի տեր մարդ, մարտիկ-խորհրդանիշ, ում կյանքն ընդհատվեց թռիչքի պահին, բայց ում փառքը հավերժ փայլատակեց Արցախի գագաթներին։

Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շարունակում է իր առաքելությունը Եղվարդում Երևանում անցկացված «Կյանքի որակի բարելավում բա
Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շարունակում է իր առաքելությունը Եղվարդում Երևանում անցկացված «Կյանքի որակի բարելավում բազմամասնագիտական վերականգնման միջոցով» խորագրով 2-րդ Հայկական վերականգնողական կոնգրեսին մասնակցել է Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը՝ կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Արցախի առողջապահության նախկին նախարար Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո կենտրոնը Եղվարդում շարունակում է վերականգնողական ծառայությունների մատուցումը՝ աջակցելով տարբեր կարիքներ ունեցող մարդկանց։ Կոնգրեսին մասնակցությունը հնարավորություն է տալիս ներկայացնելու արցախյան տարիներին կուտակված մասնագիտական փորձը և նպաստելու վերականգնողական ծառայությունների շարունակական զարգացմանը։

Հոլիվուդում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնունդ» ֆիլմի պրեմիերան
Հոլիվուդում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնունդ» ֆիլմի պրեմիերան

Վատն ա արցախցի ընտանիքների հիփոթեքային ծրագիրը, 5-ից 1-ն ա օգտվում. ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ կառավարության ներկայացուցչին

Ավետիս Պուլուզյան․ ապագա բժիշկը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին Ավետիս Պուլուզյանը 2018թ-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2019թ. հուլիսին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և պարգևատրվել պատվոգրով դասընթացների քնություններում լավագույն արդյունք ցուցաբերելու համար: Վերադառնալով Արցախ, շարունակել է զինվորական ծառայությունը որպես սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում:

Քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի միջազգայնացմանն ուղղված քայլերը Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ, ով պատրաստվում է մասնակցել Ֆրանիսայի նախագահական ընտրություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլեր, որոնցում Օլիվե Ֆորը մշտպես ունեցել է մեծ ներդրում:

Պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու, եթե դրա անհրաժեշտությունը լինի. Լիլիթ Գալստյան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների, նրանց փակ դատավարության և մշտադիտարկման անհրաժեշտության հարցը:

Այսօր մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Ուղիղ 6 տարի առաջ այս օրերին ընկավ Հադրութը, ինչն ազդարարեց 44-օրյա
Այսօր մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Ուղիղ 6 տարի առաջ այս օրերին ընկավ Հադրութը, ինչն ազդարարեց 44-օրյա պատերազմի ծանր պարտության ու անդառնալի կորուստների սկիզբը. պատմաբան Տարոն Հակոբյան

ԵԽ-ը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով
ԵԽ-ը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Անավարտ երազանքներ, անմար հիշատակ․ նրանք ընկան, որ ապրի հայրենիքը
Անավարտ երազանքներ, անմար հիշատակ․ նրանք ընկան, որ ապրի հայրենիքը

Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում քննարկվել են Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Արցախի իրավիճակը
Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում քննարկվել են Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Արցախի իրավիճակը

Արցախի հայաթափումը և մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական քաղաքականության փոխկապակցված բա
Արցախի հայաթափումը և մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական քաղաքականության փոխկապակցված բաղադրիչներ. Հովիկ Ավանեսով Մշակութային ժառանգության դիտավորյալ թիրախավորումը չի կարող ներկայացվել որպես պատերազմի «ուղեկցող հետևանք» կամ պատահական վնաս։ Երբ նույն մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ հարձակումները կրկնվում են համակարգված կերպով, դրանք վկայում են ոչ թե պատահականության, այլ քաղաքական որոշման և նպատակային գործողությունների մասին։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը պարզ էր. ոչնչացնել համաշխարհային արժեք ներկայացնող հայկական սրբավայրերը, ջնջել հայկական հետքը Շուշիում և ընդհանրապես Արցախում։ Շուշիի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետական վարչակարգը ձեռնարկեց կեղծ «վերականգնման» աշխատանքներ, որոնք իրականում նպատակ ունեին աղավաղելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետական կերպարը՝ փոխելով պատմական տեսքն ու հայկական ինքնությունը։ Այսպես կոչված «վերականգնումը» Ադրբեջանի մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մասն էր՝ ուղղված հայկական մշակույթի յուրացմանն ու կեղծ պատմական

Բոլոր արցախցիներին ամենահուզող հարցը բնակապահովման հարցն է, որը շատ ցավալի է հատկապես զոհված, անհայտ կորածների հարազատների և
Բոլոր արցախցիներին ամենահուզող հարցը բնակապահովման հարցն է, որը շատ ցավալի է հատկապես զոհված, անհայտ կորածների հարազատների և ընտանիքների համար։ «Բոլոր արցախցիներին ամենահուզող հարցը բնակապահովման հարցն է, որը շատ ցավալի է հատկապես զոհված, անհայտ կորածների հարազատների և ընտանիքների համար։ Փաստորեն, զինծառայողի սոցիալական ապահովման օրենքներով տալիս է, որ այդ ընտանիքներին բնակարանով պետք է ապահովեն։ Հիմա ի՞նչ են արել․ արցախցիների այդ ընտանիքներին մեր բոլորի հետ համատեղ մի խմբի մեջ են մտցրել՝ Արցախից տեղահանված, ու այս միայն այս ծրագրի մեջ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայրը։

Ավելի քան 100 կոնկրեսականներ պահանջել են կասեցնել ամերիկեան ռազմական աջակցութունը Բաքվին Քոնկրեսի աւելի քան 100 անդամներ՝ 26
Ավելի քան 100 կոնկրեսականներ պահանջել են կասեցնել ամերիկեան ռազմական աջակցութունը Բաքվին Քոնկրեսի աւելի քան 100 անդամներ՝ 26 ծերակուտականներ եւ Ներկայացուցիչներու տան 75 անդամներ, կոչ ըրած են արտաքին գործոց նախարար Մարքօ Ռուպիոյին՝ կասեցնելու ամերիկեան զինուորական աջակցութիւնը Ատրպէյճանին՝ վկայակոչելով Պաքուի կողմէ ապօրինաբար պահուող հայ բանտարկեալներու դէմ արձակուած դատավճիռները, հայ քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքին շարունակուող զինուորական բռնագրաւումը։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող երկկուսակցական նամակը նախաձեռնած են ծերակուտականներ Կերի Փիթըրզ, Էտըմ Շիֆ եւ քոնկրեսականներ Կաս Պիլիրաքիս ու Ֆրենք Փալոն։ Նամակին իրենց զօրակցութիւնը յայտնած են նաեւ Ծերակոյտի դեմոկրատ ղեկավար Չաք Շումըր եւ Ծերակոյտի ու Ներկայացուցիչներու տան շարք մը յանձնախումբերու եւ ենթայանձնախումբերու ղեկավարներ։

Անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային մշտական ցանց, որի հիմնական առաքելութունը կլինի վերադարձի իրավունքի պաշտպանությունը եւ գերին
Անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային մշտական ցանց, որի հիմնական առաքելութունը կլինի վերադարձի իրավունքի պաշտպանությունը եւ գերիների հարցը Սփիւռքի ազդեցութիւնը համակարգուած եւ երկարաժամկէտ դարձնելու համար անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային մշտական ցանց մը, որ պիտի համախմբէ` – Միջազգային իրաւաբաններ, – Դիւանագէտներ, – Ակադեմականներ, – Քաղաքական վերլուծաբաններ, – Մարդու իրաւունքներու մասնագէտներ, – Սփիւռքեան կազմակերպութիւններ: Այս կառոյցին հիմնական առաքելութիւնը պիտի ըլլայ. 1.- Արցախի վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը, 2.- Հայ գերիներու հարցի միջազգայինօրէն առաջ մղումը, 3.- Հայոց ցեղասպանութեան եւ փոխհատուցման հարցերու իրաւական զարգացումը, 4.- Հայաստանի ինքնիշխանութեան եւ ժողովրդավարութեան վերաբերող հարցերու մշտադիտարկումը, 5.- «Սփիւռքներու իրաւունք» գաղափարին տեսական եւ գործնական զարգացում:

ՀՕՄ-ը` Արցախի ժողովրդի համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում Ժնևում անցկացված միջոցառման ժամանա
ՀՕՄ-ը` Արցախի ժողովրդի համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում Ժնևում անցկացված միջոցառման ժամանակ Հայ Օգնության Միության (ՀՕՄ) անունից հանդես եկող Գասիա Նիկողոսյանը ներկայացրեց ՀՕՄ-ի՝ Արցախի ժողովրդի հետ տասնամյակներ շարունակ իրականացրած մարդասիրական գործունեությունը։