uz
Feedback
Sofi Mkheyan

Sofi Mkheyan

Kanalga Telegram’da o‘tish
658
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-17 kunlar
-230 kunlar
Postlar arxiv
Շնորհավոր Մարտի 8 սիրելի Մայրեր, քույրիկներ, տատիկներ ու կանայք) Ես սիրում եմ ձեզ 🫶🏻 Տոնական օրը ևս նշել սիրելի հանդիսատեսի հետ միշտ հաճելի է…

Վաղը՝ Փետրվարի 2-ին ,առավոտյան 11:00-ին ուշադիր եղեք Յութուբյան ալիքիս: Բաժանորդագրվեք ու միացեք ինձ և առաջինը դիտեք պրեմիերան 🫶🏻 ունhttps://youtu.be/vnuR-sBCWG8?si=tas-ZvP3RtIH5O-_

Հայտարարագրում, գույքահարկի ահավոր թանկացում, աղբահանության արժեք, արտաքին պարտք, խաղամոլություն, հարկային բեռ, իրավանաբական քաոս ... ու նման շատ հարցերի մասին ենք խոսել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ: Նայեք, ստացեք հուզող պատասխանները, բայց դե ... հանգստացնող դեղ դրեք մոտիկ.....( 🤦🏻‍♀️ https://www.youtube.com/live/MMOe2sj6uwg?si=bpjCV2X-A6NkK3xz

«Ահավոր սիրում եմ ձեզ» և Շնորհակալ 2024-ին՝ իր դժվարություններով և ուրախություններով հանդերձ... Տարին բարդ էր՝ վայրիվերումներով լի: Խաղաղություն ու Սեր յուրաքանչյուրին...❤️Կհանդիպենք 2025-ին, որտեղ լիքը բան կա անելու ... Աստված թող պահապան լինի բոլորիս... 🫶 #Շնորհավոր 😉 Տարվա 12 ամիսը ՝ 4 րոպեում 🫶🏻 👇 Հ.Գ. Շատերիդ կարող է թվալ, որ այս հոլովակի նման իմ կյանքը բաղկացած է միայն անհոգ ու ուրախ պահերից ( իհարկե դեմ չէի լինի)) , բայց ես սիրում եմ Ձեզ հետ կիսվել ոչ թե իմ պրոբլեմներով, այլ հաջողություններով և ուրախ ակնթարթներով: Շնորհակալ եմ, որ ինձ մշտապես ավելին անելու ուժ եք տալիս 💟

Երեկ հրազդանցիների հետ միասին վառեցինք քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը եւ ունեցանք շատ ուրախ համերգային երեկո: 🎄 Ցրտին դիմակայելու լավագույն տարբերակը լավ պարելն ու ուրախանալ է, ինչն էլ մենք երեկ արեցինք)) 🫶🏻 Շնորհակալ եմ հրավերի համար, վստահ եմ՝ դեռ կհանդիպենք: Նշեք, թե ո՞վ կար երեկ պարահրապարակում: 💫 👇

Լոս Անջելեսի Dolby թատրոնում հանդիսատեսից ստացա անսահման սեր ու ջերմություն: Մեծագույն շնորհակալությունս Ձեզնից յուրաքանչյուր
Լոս Անջելեսի Dolby թատրոնում հանդիսատեսից ստացա անսահման սեր ու ջերմություն: Մեծագույն շնորհակալությունս Ձեզնից յուրաքանչյուրին: Ձեր գնահատականը ինձ համար շատ թանկ է և կարևոր: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Armenian music Video Awards amva2024 կազմակերպիչներին՝ տարիների աշխատանքս արժևորելու համար: 🖤 @amva_2024 @novusinc

Շնորհակալություն 💫 Ձեր սիրո ու գնահատանքի համար 🤍 #տարվաերգ2024 ⭐️ @positiveproductionofficial #SofiMkheyan #Matani 💍

Ես սիրում եմ մարդկանց լավ տրամադրություն ու դրական էներգիա փոխանցել...) ու, եթե տասից մեկն էլ զգում ու ստանում է այն, ուրեմն ես երջանիկ եմ 💋 սիրեք իրար շաաաա՜տ ) ❤️

Ետնաբեմում արտիստները և ուրախ են, և լարված, և էմոցիոնալ: Բեմում 3 րոպեանոց ելույթի համար մենք պատրասվում ենք մի քանի օր, երբեմն շաբաթներ իսկ հանդիսատեսի սիրո և ջերմության կարիք հավատացեք, յուրաչանչյուր արտիստ շատ ունի: Խնդրանքս գնահատեք յուրաքանչյուրին, հատկապես, երբ նրանք կանգնած են Ձեր դիմաց, ոչ թե հետո... պոստ ֆակտում: @karensevakofficial և բենդի երաժիշտներ ՝շնորհակալություն յուրաքանչյուրիդ: Սեր ու ջերմություն բոլորիս ... ❤️ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՝ ՄԵՐ ԸՆԿԵՐ ու անկրկնելի ձայն... #ԲաժանումՉիԼինում

❤️!!! BIG NEWS !!!❤️ Կարող եք շնորհավորել 🥰 Ամիսների հսկայածավալ աշխատանքի մասին արդեն կարելի է խոսել բարձրաձայն: «Selin» ամսագրի շապիկին ես եմ՝ դիզայներ Մերի Գրիգորյանի «ZAԲEL» բրենդի «The Yerevan» կոլեկցիայով։ Նորաձևության մասին առաջատար եվրոպական ամսագրերի կողքին՝ արդեն նաև մենք ենք: Շուտով կհրատարակվեն նաև «Artells», «Rebel», «Malvie» և «Quadro» ամսագրերը, որոնց շապիկներին ևս ես եմ։ Ինչ խոսք, հաճելի է 😇 Շնորհակալություն @armeniatv.official -ին , @lilihoverofficial /Ժամը /լրատվականին անդրադարձի համար:

Ամենածնր պահերին ԼՈւԾՈւՄ ՏՎՈՂ . Աղոթք Սուրբ Աստվածամորը, ով արձակում է «քարկապերը» Ամենասրբուհի Կույս Մարիամ Հրաշափառ Սիրո Մայր, Տիրամայր, ով երբեք չի թողել իրեն օգնության կանչող երեխային, Ամենամայր, որի ձեռքերն անհոգնել գործում են հանուն իր սիրելի զավակների, Քանզի նրանց շարժիչն Աստվածային սերն է և անսահման ողորմածությունը, որոնցով լի է քո Սիրտը ծայրեիծայր։ Դարձրու ինձ քո հայացքը՝ լի ողորմածությամբ, նայիր այս քարկապերին, որոնք խեղդում են իմ կյանքը։ Դու գիտես իմ հուսահատությունն ու ցավը, Դու Տեսնում ես, որքան են այս քարկապերն ինձ կաշկանդում։ Սուրբ Մարիամ, Աստվածամայր, Տերը Քեզ է պատգամել քանդել զավակներիդ կյանքի քարկապերը, ուստի Քո ձեռքն եմ հանձնում կյանքիս թելը, քանզի չկա մի կապ, որ չարձակվի քո ձեռքերում։ Ամենասուրբ Մայր , Քո բարեհոգության ու Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի, իմ Փրկչի առջև քո բարեխոսության ուժով ընդունիր այսօր իմ «քարկապն» այս։ Հանուն Տիրոջ փառքի աղաչում եմ քանդել այն, արձակել այս կապն առհավետ։ Դու ես իմ Հույսը, Ամենասրբուհի։ Իմ ամոքողն ես, սփոփողը, իմ նվազ ուժերի ամրացնողն ես, Հարստությունն ես իմ՝ աղքատության մեջ, Ազատագրումն ես ամենից, ինչ խանգարում է լինել Քրիստոսի հետ։ Լսիր իմ պաղատանքը։ Պահպանիր ինձ, Ուղղորդիր ինձ, Պաշտպանիր ինձ ։ Դու իմ հուսալի Ապաստանն ես։ Մարիամ, իմ Տիրամա՜յր, որ արձակում ես քարկապերը, աղոթիր ինձ համար։ Ամեն

ԱԳԱՐԱԿ ահավոր ՇՆՈՐՀԱԿԱԼ ու ահավոր ՍԻՐՈՒՄ եմ ՁԵԶ ❤️ ԴՈՒՔ ՍԵ՜Ր ԵՔ ❤️ Համերգին ներկաներ մեկնաբանություններում թողեք ձեր սրտիկը 🫶🏻 #Ագարակ75ամյակ

🇦🇲 Եռաբլուր. առանց մեկնաբանության

🎬 Այսօր՝ 21:00-ին, նոր երգի և տեսահոլովակի պրեմիերա իմ՝ #YouTube պաշտոնական ալիքում: #SofiMkheyan ❤️«Աշխարհից աշխարհ»❤️ Սիրով կսպասեմ Ձեր մեկնաբանություններին… 💋 https://youtu.be/JOhFqdEgENw?si=y1QwM7K8Lt6nVXBh