uk
Feedback
Փաստ

Փաստ

Закритий канал

«Փաստ» առցանց օրաթերթ

Показати більше

📈 Аналітичний огляд Telegram-каналу Փաստ

Канал Փաստ у мовному сегменті Вірменська є активним учасником. На даний момент спільнота об'єднує 29 646 підписників, посідаючи 8 309 місце в категорії Новини і ЗМІ та 63 місце у регіоні Вірменія.

📊 Показники аудиторії та динаміка

З моменту свого створення невідомо, проект продемонстрував стрімке зростання, зібравши аудиторію у 29 646 підписників.

За останніми даними від 21 червня, 2026, канал демонструє стабільну активність. Хоча за останні 30 днів спостерігається зміна кількості учасників на -172, а за останні 24 години на -16, загальне охоплення залишається високим.

  • Статус верифікації: Не верифікований
  • Рівень залученості (ER): Середній показник залученості аудиторії становить 6.36%. Протягом перших 24 годин після публікації контент зазвичай збирає 4.34% реакцій від загальної кількості підписників.
  • Охоплення публікацій: В середньому кожен допис отримує 1 886 переглядів. Протягом першої доби публікація в середньому набирає 1 287 переглядів.
  • Реакції та взаємодія: Аудиторія активно підтримує контент: середня кількість реакцій на один пост – 8.

📝 Опис та контентна політика

Автор описує ресурс як майданчик для висловлення суб'єктивної думки:
«Փաստ» առցանց օրաթերթ

Завдяки високій частоті оновлень (останні дані отримано 22 червня, 2026), канал підтримує актуальність та високий рівень охоплення публікацій. Аналітика показує, що аудиторія активно взаємодіє з контентом, що робить його важливою точкою впливу в категорії Новини і ЗМІ.

29 646
Підписники
-1624 години
-1837 днів
-17230 день
Архів дописів
Փաստ
29 646
❗«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար, հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Նրանք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։

Փաստ
29 646
🇦🇲🇪🇺 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հա
🇦🇲🇪🇺 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։ Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու:

Փաստ
29 646
«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը Ադրբեջանում հերթական անգամ պետական աջակցությամբ առաջ է մղվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը, որը Երևանում և բազմաթիվ փորձագիտական շրջանակներում դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ուղղված քաղաքական և քարոզչական ծրագիր։  📎Մանրամասները՝ Past.am

Փաստ
29 646
✨Հունիսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնախմբի Սրբոց Թարգմանչաց տոնը, տոնի առիթով Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ ուր ամփոփված է Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի աճյունը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին

Փաստ
29 646
Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։ «Ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։ Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։ Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը։

Փաստ
29 646
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փաստ
29 646
Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին։ ՌԴ ԱԳՆ

Փաստ
29 646
+1

Փաստ
29 646
❗️❗️Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ ՆԳՆ

Փաստ
29 646
Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է։ Այդ մասին հայտնում են «Պոբեդա» ավիաընկերությունից։ Ինչպես հայտնել ենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։ Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

Փաստ
29 646
Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում. հայտնում է ավիաընկերությունը

Փաստ
29 646

Փաստ
29 646
Սթարմերի հրաժարականը կարևոր ազդակ է Եվրոպայում պատերազմ հրահրողների համար, ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտ
Սթարմերի հրաժարականը կարևոր ազդակ է Եվրոպայում պատերազմ հրահրողների համար, ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Նա նշել է, որ ավելի քան մեկ տարի կոչ էր անում Սթարմերին կատարել այդ քայլը՝ արձանագրելով նրա սադրիչ քաղաքականությունը, որը նպաստում է պատերազմի հրահրմանը, միգրացիոն քաղաքականության ձախողումները և հանցավորության աճը, ինչպես նաև էներգետիկայի ու տնտեսության ոլորտներում թույլ տրված սխալները։

Փաստ
29 646
❗ Կեղծվել են մանկական դեղեր #rek #past #pastaci #pasterov #lurer #լուրեր

Փաստ
29 646
Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել իր պաշտոնից
Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել իր պաշտոնից

Փաստ
29 646
34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի իշխանությունները հերթական անգամ փորձում են ֆինանսական օգնությունը ներկայացնել որպես տնտեսական հաջողություն։ Մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ և անհարմար է. երկիրը կորցնում է իր հիմնական արտահանման շուկաները, գյուղացիներն ու արտադրողները կրում են վնասներ, իսկ կառավարությունը հերթական անգամ խոսում է ոչ թե խնդրի պատճառների, այլ դրա հետևանքները մեղմելու մասին։ 📎Մանրամասները՝ Past.am

Փաստ
29 646
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դիվանագիտական ներկայացուցչությունը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին Հիշատակի և սգո օրվան նվիրված արարողությանը մասնակցել են նաև 102-րդ ռուսական ռազմակայանի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայկական պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ. Sputnik Արմենիա

Փաստ
29 646
Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քն
Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, հաղորդում է «Փաստինֆո»-ն

Փաստ
29 646
❗️Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր Այսօր՝ հունիսի 22-ին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել խոշոր և ողբերգական ճ
❗️Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր Այսօր՝ հունիսի 22-ին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել խոշոր և ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախնական տվյալներով՝ ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի–Քարակերտ ավտոճանապարհի Արտենի գյուղի հատվածում բախվել են «Գազել» մարդատար և «ԶԻԼ» բեռնատար ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Past.am-ը հղում անելով Shamshyan.com-ին։ Շարունակությունը՝ այստեղ

Փաստ
29 646
Կալանավորվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգա
Կալանավորվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։ Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։