ar
Feedback
Փաստ

Փաստ

قناة بسيطة

«Փաստ» առցանց օրաթերթ

إظهار المزيد

📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Փաստ

تُعد قناة Փաստ في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 29 772 مشتركاً، محتلاً المرتبة 8 302 في فئة الأخبار والوسائط والمرتبة 62 في منطقة أرمينيا.

📊 مؤشرات الجمهور والحراك

منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 29 772 مشتركاً.

بحسب آخر البيانات بتاريخ 16 يونيو, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار 58، وفي آخر 24 ساعة بمقدار -29، مع بقاء الوصول العام مرتفعاً.

  • حالة التحقق: غير موثّقة
  • معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 6.95‎%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 4.74‎% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
  • وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 2 071 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 1 412 مشاهدة.
  • التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 8.

📝 الوصف وسياسة المحتوى

يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
«Փաստ» առցանց օրաթերթ

بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 17 يونيو, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.

29 772
المشتركون
-2924 ساعات
-2367 أيام
+5830 أيام
أرشيف المشاركات
Փաստ
29 772
‼️ԿԸՀ-ն բավարարեց Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` Դավիթ Ղազինյանին զրկել ազատությունից և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Փաստ
29 772
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները: Զորավարժության հիմնական նպատակներն են՝ 🔸 ️խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, 🔸️ կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, 🔸️ ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում: ՀՀ ՊՆ

Փաստ
29 772
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Փաստ
29 772
ՇՏԱՊ❗Աշտարակում երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուս է վթարվել #rek #past #pastaci #pasterov #lurer #լուրեր

Փաստ
29 772
📌ՀՀ–ում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի առցանց խաղատներից օգտվել ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի օրինագիծը «Խաղատների գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Առաջարկվում է առցանց խաղատներից արգելել օգտվել նպաստներ ստացողներին, կենսաթոշակառուներին և սնանկության գործընթացի մասնակիցներին։ Օրենքը վերաբերում է նաև բարձր պարտքային բեռ ունեցող քաղաքացիներին։

Փաստ
29 772

Փաստ
29 772

Փաստ
29 772
📌ՀՀ–ում հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը բավականին ցածր է` 11% է. հետազոտություն 4 մարզերի 384 աշխատող հայրիկների շրջանում Նշենք, որ 2020 թվականից ի վեր ՀՀ–ում հայրերը երեխայի ծնվելուց հետո իրավունք ունեն 5 աշխատանքային օր վարձատրվող արձակուրդ վերցնել։

Փաստ
29 772
Ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Աստղաշենի գյուղում ոչնչացրել են Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը
Ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Աստղաշենի գյուղում ոչնչացրել են Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ «Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։ Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- գրել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

Փաստ
29 772
Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասին❗️❗️❗️ Հայաստանում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևներն ու եղանակային անկայ
Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասին❗️❗️❗️ Հայաստանում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևներն ու եղանակային անկայուն պայմանները կրկին ուշադրության կենտրոնում են պահում վարար գետերի թեման։  Past.am-ը ներկայացնում է այն հիմնական տեղեկությունները, որոնք կարևոր է իմանալ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Առավել մանրամասն՝ այստեղ

Փաստ
29 772
Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինը❗️ Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին Փամբակ գետում անհետաց
Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինը❗️ Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին Փամբակ գետում անհետացած 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Գագիկ Շամշյանին, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը։ Մանրամասն՝ այստեղ

Փաստ
29 772
ԵՄ-ն պատրաստում է շտապ առևտրային օգնություն Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումները չեզոքացնելու համար։ ԵՄ-ն մշակում է, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտահանման սակագները։ Միջոցառումները կներառեն ռուսական արգելքների թիրախում գտնվող մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան արժեքը կազմում է մոտ 420 միլիոն եվրո։ Financial Times

Փաստ
29 772
Հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մшրմինը❗ #rek #past #pastaci #pasterov #lurer #լուրեր

Փաստ
29 772
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը❗️ Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մո
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը❗️ Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Առավել մանրամասն՝ այստեղ

Փաստ
29 772
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրներ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

Փաստ
29 772
📌Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն. Ռոսսելխոզնադզորի ղեկավար
«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,
- ասել է Սերգեյ Դանկվերտը «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է. արտադրության և առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։
«Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»։

Փաստ
29 772
Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ բողոքների քննությունը

Փաստ
29 772
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որ ՀՀ-ում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են ՀՀ-ում։

Փաստ
29 772
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պա
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:

Փաստ
29 772
Moody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթ
Moody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։ Գնահատման ընթացքում Moody’s-ը նշել է ԶՊՄԿ-ի կարևոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ընկերության մրցունակ ծախսային դիրքը, կայուն ֆինանսական ցուցանիշները և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։ Վարկանիշի և կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։ ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը։