661
Підписники
Немає даних24 години
+17 днів
-330 день
Архів дописів
+5
Պացիենտի մոտ ախտորոշվել է սուր ապենդիցիտ, որը բարդացել է կույր աղու հավելվածի պերֆորացիայով և դրա հետևանքով՝ տարածուն պերիտոնիտով։
Կատարվել է վիրահատական միջամտություն՝ պերիտոնիտի կապակցությամբ։ Հետվիրահատական շրջանում զարգացել է բարդություն՝ որովայնի խոռոչում թարախակույտերի (աբսցեսների) ձևավորմամբ։
Ներկայացված նկարներում պատկերված է հետվիրահատական շրջանում ձևավորված միջաղեգալարային աբսցեսների և վիրահատական բուժման ընթացքից հատված։
#ԸնդհանուրՎիրաբուժություն
+9
Հետաքրքիր անատոմիական առանձնահատկություն.
Այս պացիենտի մոտ հայտնաբերվեց աջ բիֆիդ միջնակ նյարդ (Bifid Median Nerve)՝ median nerve-ի երկատված տարբերակ, որը համարվում է համեմատաբար հազվադեպ անատոմիական տարբերակ։ Նման դեպքերում վիրահատության ընթացքում անհրաժեշտ է առավել զգույշ դիսեկցիա՝ նյարդի երկու ճյուղերի ամբողջական դեկոմպրեսիան ապահովելու և իատրոգեն վնասումը կանխելու համար։
#միկրովիրաբուժություն
Կարպալ թունելի համախտանիշի բաց դեկոմպրեսիոն վիրահատության փուլերը.
1. Մաշկի ինցիզիա՝ կարպալ թունելի պրոյեկցիայով
2. Ենթամաշկային հյուսվածքների շերտային դիսեկցիա
3. Transverse Carpal Ligament-ի վիզուալիզացիա
4. Կապանի վերահսկվող հատում՝ պրոքսիմալ և դիստալ ուղղություններով
5. Median nerve-ի ամբողջական դեկոմպրեսիա և ազատ շարժունակության գնահատում
6. Հեմոստազ, վերքի լվացում և շերտային փակում։
#միկրովիրաբուժություն
Աչքի բիոմիկրոսկոպիա
Երևում են աչքի տրապլանտացված եղջերաթաղանթը և հետվիրահատական կարերը։
Հատկանշական է, որ տվյալ վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում կարերը չեն հեռացվում(որպեսզի հնարավորինս լրիվ վերականգնվի թաղանթը), որից հետո սկսում են հեռացնել` յուրաքանչյուր այցին մի քանի կար սկզբունքով։
#Միկրովիրաբուժություն
+6
Կատարվել է վիրահատություն՝ Աջ վերին բլթի լոբէկտոմիա։ Վիրահատության որոշումը պայմանավորված էր վերին բլթի լայնածավալ նեկրոտիկ քայքայմամբ , որտեղ գործնականում առողջ պարենխիմա չէր մնացել։
Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է մեծ նեկրոտիկ գոտի⬆️, ինչի պատճառով որոշվել է վիրահատական խոռոչը բաց թողնել և ձևավորել ստոմա։Այս մոտեցումը հնարավորություն է տվել ապահովել շարունակական և արդյունավետ դրենավորում, ինչպես նաև իրականացնել տեղային, թիրախային հակասնկային բուժում։
#ԿրծքայինՎիրաբուժություն
+5
56-ամյա տղամարդը դիմել է հիվանդանոց՝ գանգատվելով հազից, արյունախխումից, ջերմության բարձրացումից և պրոգրեսիվ հևոցից։
Բրոնխոսկոպիան⬆️ ցույց է տվել շնչուղիների արտահայտված ախտահարում, հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է Aspergillus spp.֊ով ինֆեկցիան։
ԿՏ հետազոտությամբ⬆️ հայտնաբերվել են թոքային ինֆիլտրատներ և կավիտացիաներ։
#ԿրծքայինՎիրաբուժություն
Հոլովակներում նաև երևում են աջ նախասրտի ականջիկը և վերել աորտայի սկզբնահատվածը
#Սրտայինվիրաբուժություն
Պատկերված է հատված սրտի բաց վիրահատությունից՝ միջին ստերնոտոմիայով․ երևում են⬆️ հատած կրծոսկրը, ավտոմատ ստերնալ լայնիչը (Finochietto), պերիկարդը և սրտի առաջային մակերեսը։
#Սրտայինվիրաբուժություն
+1
Այստեղ կարող եք տեսնել անոթային ցանցը մինչև էմբոլիզացիան(1) և էմբոլիզացիայից(2) հետո։
Միջամտությունը կատարել է Ռենտգեն-էնդովասկուլյար վիրաբույժ Գ.Ա.Մանուկյանը
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
Ցանցը վիզուալիզացնելուց հետո հատուկ միկրոկաթետրի օգնությամբ հասնելով անոթի համապատասխան մակարդակին վերոնշյալ⬆️ նյութի(Embolic drug) օգնությամբ կատարվում է զարկերակի տերմինալ ճյուղերի սելեկտիվ էմբոլիզացիա։
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
Ցելիակոգրաֆիայի արդյունքում a. hepatica dextra֊ի դիստալ սեգմենտների անոթավորման զոնայում վիզուալիզացվում է պաթոլոգիկ անոթային ցանց
կոնկրաստ նյութի կուտակում(երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում)։
#ԷնդովասկուլյարվիրաբուժությունՑելիակոգրաֆիա։ Աջ լյարդային զարկերակի տերմինալ ճյուղերի սելեկտիվ էմբոլիզացիա
Ախտորոշում
լյարդի երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում (Ինսուլինոմա)
Միջամտությունը կատարվում է a.femoralis֊ից, որից ռետրոգրադ ճանապարհով` որովայնային աորտայով հասնում են T.celiacus֊ին:
#ԷնդովասկուլյարվիրաբուժությունՑելիակոգրաֆիայի արդյունքում a. hepatica dextra֊ի դիստալ սեգմենտների անոթավորման զոնայում վիզուալիզացվում է պաթոլոգիկ անոթային ցանց
կոնկրաստ նյութի կուտակում(երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում)։
#Էնդովասկուլյարվիրաբուժություն