671
订阅者
无数据24 小时
+17 天
无数据30 天
帖子存档
Աչքի բիոմիկրոսկոպիա
Երևում են աչքի տրապլանտացված եղջերաթաղանթը և հետվիրահատական կարերը։
Հատկանշական է, որ տվյալ վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում կարերը չեն հեռացվում(որպեսզի հնարավորինս լրիվ վերականգնվի թաղանթը), որից հետո սկսում են հեռացնել` յուրաքանչյուր այցին մի քանի կար սկզբունքով։
#Միկրովիրաբուժություն
+6
Կատարվել է վիրահատություն՝ Աջ վերին բլթի լոբէկտոմիա։ Վիրահատության որոշումը պայմանավորված էր վերին բլթի լայնածավալ նեկրոտիկ քայքայմամբ , որտեղ գործնականում առողջ պարենխիմա չէր մնացել։
Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է մեծ նեկրոտիկ գոտի⬆️, ինչի պատճառով որոշվել է վիրահատական խոռոչը բաց թողնել և ձևավորել ստոմա։Այս մոտեցումը հնարավորություն է տվել ապահովել շարունակական և արդյունավետ դրենավորում, ինչպես նաև իրականացնել տեղային, թիրախային հակասնկային բուժում։
#ԿրծքայինՎիրաբուժություն
+5
56-ամյա տղամարդը դիմել է հիվանդանոց՝ գանգատվելով հազից, արյունախխումից, ջերմության բարձրացումից և պրոգրեսիվ հևոցից։
Բրոնխոսկոպիան⬆️ ցույց է տվել շնչուղիների արտահայտված ախտահարում, հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է Aspergillus spp.֊ով ինֆեկցիան։
ԿՏ հետազոտությամբ⬆️ հայտնաբերվել են թոքային ինֆիլտրատներ և կավիտացիաներ։
#ԿրծքայինՎիրաբուժություն
Հոլովակներում նաև երևում են աջ նախասրտի ականջիկը և վերել աորտայի սկզբնահատվածը
#Սրտայինվիրաբուժություն
Պատկերված է հատված սրտի բաց վիրահատությունից՝ միջին ստերնոտոմիայով․ երևում են⬆️ հատած կրծոսկրը, ավտոմատ ստերնալ լայնիչը (Finochietto), պերիկարդը և սրտի առաջային մակերեսը։
#Սրտայինվիրաբուժություն
+1
Այստեղ կարող եք տեսնել անոթային ցանցը մինչև էմբոլիզացիան(1) և էմբոլիզացիայից(2) հետո։
Միջամտությունը կատարել է Ռենտգեն-էնդովասկուլյար վիրաբույժ Գ.Ա.Մանուկյանը
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
Ցանցը վիզուալիզացնելուց հետո հատուկ միկրոկաթետրի օգնությամբ հասնելով անոթի համապատասխան մակարդակին վերոնշյալ⬆️ նյութի(Embolic drug) օգնությամբ կատարվում է զարկերակի տերմինալ ճյուղերի սելեկտիվ էմբոլիզացիա։
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
Ցելիակոգրաֆիայի արդյունքում a. hepatica dextra֊ի դիստալ սեգմենտների անոթավորման զոնայում վիզուալիզացվում է պաթոլոգիկ անոթային ցանց
կոնկրաստ նյութի կուտակում(երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում)։
#ԷնդովասկուլյարվիրաբուժությունՑելիակոգրաֆիա։ Աջ լյարդային զարկերակի տերմինալ ճյուղերի սելեկտիվ էմբոլիզացիա
Ախտորոշում
լյարդի երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում (Ինսուլինոմա)
Միջամտությունը կատարվում է a.femoralis֊ից, որից ռետրոգրադ ճանապարհով` որովայնային աորտայով հասնում են T.celiacus֊ին:
#ԷնդովասկուլյարվիրաբուժությունՑելիակոգրաֆիայի արդյունքում a. hepatica dextra֊ի դիստալ սեգմենտների անոթավորման զոնայում վիզուալիզացվում է պաթոլոգիկ անոթային ցանց
կոնկրաստ նյութի կուտակում(երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում)։
#ԷնդովասկուլյարվիրաբուժությունՏվյալ պարագայում, «լյարդի երկրորդային բնույթի մետաստատիկ ախտահարում` ինսուլինոմա» ախտորոշման պայմաններում, կատարվել է աջ լյարդային զարկերակի տերմինալ ճյուղերի սելեկտիվ էմբոլիզացիա։
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
Վերոնշյալում ներկայացված են էմբոլիկ միկրոսֆերաներ, որոնք կիրառվում են էնդովասկուլյար միջամտություններում՝ նպատակ ունենալով սելեկտիվ կամ սուպերսելեկտիվ օկլյուզիայի միջոցով դադարեցնել կամ կտրուկ նվազեցնել արյունամատակարարումը պաթոլոգիկ օջախում՝ երբեմն միաժամանակ նաև ունենալով տեղային քիմիաթերապևտիկ ազդեցություն։ Կիրառվում են հիպերվասկուլյար ուռուցքների բուժման նպատակով։
#Էնդովասկուլյարվիրաբուժություն
+1
Այսպես կոչված «երիկամային լոտոկը» իրականում ստացել է իր ձևը ոչ պատահական։ Նրա կորացած գեոմետրիան թույլ է տալիս այն հեշտությամբ մոտեցնել հիվանդի մարմնին և պահել մեկ ձեռքով՝ առանց դաստակի ավելորդ շարժումների։ Սա նվազեցնում է հեղուկի թափվելու ռիսկը և արագացնում աշխատանքը վիրակապման կամ տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ։
Այդ ձևը նաև օգնում է վերահսկել հեղուկը․ թեք պատերը այն ուղղորդում են դեպի կենտրոն, իսկ հարթ մակերեսը հեշտացնում է ստերիլիզացիան։ Բժշկական գործիքներում մանրուքներ գրեթե չկան․ նույնիսկ այսպիսի պարզ իրերը նախագծված են էրգոնոմիկայի, հիգիենայի և անվտանգության տեսանկյունից։
#Իմանալի
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
