780
Підписники
+224 години
-47 днів
-330 день
Архів дописів
780
Կամ եղիր այնքան մոտ, որ կարողանան քեզ պահել,
կամ եղիր այնքան հեռու, որ կարողանան մոռանալ քեզ:
| Ռումի |
780
Միակ բանը, որ մարդիկ երբեք չեն ներում, այն է, որ դու վերջիվերջո կարողանում ես ապրել առանց իրենց:
| Մարիա Ցվետաևա |
780
ՓՆՏՐՏՈՒՔ
Չգիտեմ՝ դու հիմա իմ չգրած որ երգի մեջ ես.
Հաշտվել չի լինում իրականության հետ.
| Վարդան Հակոբյան |
780
Մի տխուր բան ասա:
Ավարտական դասարանցու լացը
ժամանակավրեպ է,
դու տխուր բան ասա,
դիցուք`
սեր,
ընկերություն,
հայրենիք,
ճաղատացող ոզնի,
անցյալ կամ անցնող բաներ,
կամ լինելիք բաներ,
որ մերը չեն լինի
կամ եղել են արդեն, չենք իմացել,
ինչպես ընդհատված երազում
քոնն է լինում քոնը չեղած կինը…
| Ներսես Աթաբեկյան |
780
...նույնիսկ երամը կորցրած ու անտառի կանաչում սպանված թռչունը կվերադառնա,
եթե ինչ-որ բան կիսատ է թողել.
| Ադի Ալյեն |
780
Սկզբից մտածում ես,
որ քեզ էդ չի կարող պատահել,
հետո պատահում է,
ու դու արդարանում ես.
Որովհետև քեզ հետ ոչինչ չի պատահել`
բացի քեզնից:
Հետո հասկանում ես,
որ եթե ոչ քեզ հետ,
ապա էլ ո՞ւմ.
Ու առավոտյան
թարմ մարզանքով կյանք ես մտնում,
որովհետև էս ամեն ինչը
հազար անգամ եղել է,
ու դու էլ ինչ-ինչ 19-րդ դարի գրականություն
գոնե կարդացել ես.
Ու ոչինչ չես կարդացել,
ու ամեն ինչ կարդացել ես,
ու անտեսել ես ամեն ինչ,
որ ապրես։
Ու արդարանում ես,
որ կյանքը քեզ պատահել է,
ու քեզ հետ էդ չէր կարող պատահել:
| Աշոտ Գաբրիելյան |
780
..ասաց, որ սպասի, շաբաթ օրը գալու է` ժամը 5-ին:
Թե կոնկրետ ո՞ր օրը, ի՞նչ շորով, ո՞ւմ և քանիսի՞ն սիրելուց հետո, չէր ասել:
Ի՞նչ կարևոր էր, երբ ամբողջ կյանքում պատրաստ ես սպասել մեկին, սրանք կարևո՞ր են.
| Հովիկ Աֆյան |
780
Դու կարող ես հուզվել,
գազազել,
կարող ես ցնդել,
իսկ նա,
ոնց որ հացը, հանգիստ կկիսե քո հոգին հոգնած.
| Չարենց |
780
...ես շատ բան եմ հասկացել, շատ բաներ էլ սկսել եմ չհասկանալ.
Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ,որ քեզնով չլուսանա,
իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր.
Իսկ ուզածս մեծ բան չէր`
մի բաժակ սուրճ պատշգամբում...
ես` իմ ,դու` քո.
| Էդգար Կոստանդյան |
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
