ar
Feedback
Dear •

Dear •

الذهاب إلى القناة على Telegram
780
المشتركون
+224 ساعات
-47 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
... և այն միտքը, որ կիսատ-պռատ ես կատարվել, ինձ սպանում է. | Անի Հակոբջանյան |

Կամ եղիր այնքան մոտ, որ կարողանան քեզ պահել, կամ եղիր այնքան հեռու, որ կարողանան մոռանալ քեզ: | Ռումի |

...ամեն հրաժեշտ չստացված մահափորձ է.

Միակ բանը, որ մարդիկ երբեք չեն ներում, այն է, որ դու վերջիվերջո կարողանում ես ապրել առանց իրենց: | Մարիա Ցվետաևա |

Repost from Dear •
Լինի մեկը, ում մոտ կգնաս, երբ քանդվում ա քո աշխարհը.

ՓՆՏՐՏՈՒՔ Չգիտեմ՝ դու հիմա իմ չգրած որ երգի մեջ ես. Հաշտվել չի լինում իրականության հետ. | Վարդան Հակոբյան |

Մի տխուր բան ասա: Ավարտական դասարանցու լացը ժամանակավրեպ է, դու տխուր բան ասա, դիցուք` սեր, ընկերություն, հայրենիք, ճաղատացող ոզնի, անցյալ կամ անցնող բաներ, կամ լինելիք բաներ, որ մերը չեն լինի կամ եղել են արդեն, չենք իմացել, ինչպես ընդհատված երազում քոնն է լինում քոնը չեղած կինը… | Ներսես Աթաբեկյան |

...նույնիսկ երամը կորցրած ու անտառի կանաչում սպանված թռչունը կվերադառնա, եթե ինչ-որ բան կիսատ է թողել. | Ադի Ալյեն |

Էնքան քիչ կան էդ մարդիկ թանկ. | Միշո |

...հանդիպենք մի այլ դարում.

Սկզբից մտածում ես, որ քեզ էդ չի կարող պատահել, հետո պատահում է, ու դու արդարանում ես. Որովհետև քեզ հետ ոչինչ չի պատահել` բացի քեզնից: Հետո հասկանում ես, որ եթե ոչ քեզ հետ, ապա էլ ո՞ւմ. Ու առավոտյան թարմ մարզանքով կյանք ես մտնում, որովհետև էս ամեն ինչը հազար անգամ եղել է, ու դու էլ ինչ-ինչ 19-րդ դարի գրականություն գոնե կարդացել ես. Ու ոչինչ չես կարդացել, ու ամեն ինչ կարդացել ես, ու անտեսել ես ամեն ինչ, որ ապրես։ Ու արդարանում ես, որ կյանքը քեզ պատահել է, ու քեզ հետ էդ չէր կարող պատահել: | Աշոտ Գաբրիելյան |

...լուռ գոնե գրկեմ, մինչև մենք իրար էլի գտնենք. | Միշո |

Կարոտ է, հո սովածություն չի, կանցնի. | Մաթևոսյան |

..ասաց, որ սպասի, շաբաթ օրը գալու է` ժամը 5-ին: Թե կոնկրետ ո՞ր օրը, ի՞նչ շորով, ո՞ւմ և քանիսի՞ն սիրելուց հետո, չէր ասել: Ի՞նչ կարևոր էր, երբ ամբողջ կյանքում պատրաստ ես սպասել մեկին, սրանք կարևո՞ր են. | Հովիկ Աֆյան |

Ես քեզ նայում եմ ոնց ինձ, որ դու իմ մի մասն ես)

Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը...

Դու կարող ես հուզվել, գազազել, կարող ես ցնդել, իսկ նա, ոնց որ հացը, հանգիստ կկիսե քո հոգին հոգնած. | Չարենց |

...և խնդրում եմ, սեր իմ, ինձ կարգին սիրիր. | Եր Կար |

...ես շատ բան եմ հասկացել, շատ բաներ էլ սկսել եմ չհասկանալ. Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ,որ քեզնով չլուսանա, իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր. Իսկ ուզածս մեծ բան չէր` մի բաժակ սուրճ պատշգամբում... ես` իմ ,դու` քո. | Էդգար Կոստանդյան |

Նա, քեզ մոռացած վաղուց ամենուր, ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա. | Տերյան |