Sovorir.IT Workplace
Відкрити в Telegram
✅ Աշխատանքի առաջարկներ թվային ոլորտում 👇🏻 Մեր ալիքը, որտեղ ամեն օր սովորելու բան ունես https://t.me/sovorir_it_community
Показати більше2 902
Підписники
-124 години
-67 днів
-230 днів
Архів дописів
2 901
📌️️Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ են հաշվետար-օպերատորներ ք․Աբովյան կամ հարակից տարածքներից:
📌️️Պարտականություններ
Պատվերների ընդունում և խմբագրում
Հաշիվ ապրանքագրերի կազմում և հաստատում
Հաշվետվությունների ներկայացում
📌️️Պահանջներ
Առևտրի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
ՀԾ,1C,Smart sale,Tax service
Առևտրային ծրագրերի իմացությունը ցանկալի է
https://job.am/job/hashvetar-operator-80093
2 901
📌️️Նկարագրություն
Պահանջվում են փորձառու շուկայի զարգացման պատասխանատուներ անձնական մեքենայով։
📌️️Պարտականություններ
Շուկայի զարգացում
Ֆինանսների վերահսկում
Տեսականու ներկայացում
📌️️Պահանջներ
Աշխատանքային փորձը պարտադիր Է
https://job.am/hy/job/shukayi-zargacman-patasxanatu-80763
2 901
📌️️Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում վառ և կրեատիվ մտածողությամբ գրաֆիկ դիզայների:
📌️️Պահանջներ
Մասնագիտական աշխատանքային փորձ,
Նկարների հետ աշխատելու, մշակելու և վերականգնելու ունակություն,
Adobe Photoshop-ին գերազանց տիրապետելը պարտադիր է:
📌️️Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00-19:30։ Հանգստյան օր՝ մեկ օր շաբաթվա մեջ։
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը։ Ինքնակենսագրության հետ կարող եք ուղարկել նաև ձեր աշխատանքների պորտֆոլիոն:
Հասցե` Գարեգին Նժդեհ 3/51։
https://job.am/hy/job/grafik-dizayner-80705
2 901
📌️️️️️️Նկարագրություն
Նորք Հոմ Ռիթեյլ ընկերությունը (Ideal Systems) փնտրում է պատասխանատու, ստեղծագործ և աշխատասեր ինտերիեր դիզայների, ով պատասխանատու է լինելու կազմակերպության դիզայներական լուծումների մշակման և իրականացման համար։
📌️️️️️️Պարտականություններ
Վաճառասրահում ապրանքատեսականու վերաբերյալ հաճախորդներին դիզայներական լուծումների տրամադրում
Կրեատիվ կոնցեպտների մշակում
Վաճառասրահում առաջարկվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
📌️️️️️️Պահանջներ
Բարձրագույն մասնագիտական կրթություն (ճարտարապետություն, դիզայն եվ այլն)
Մասնագիտական ծրագրերի իմացություն՝ AutoCAD, 3ds Max
Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
Ժամանակի կառավարման հմտություն
https://job.am/hy/job/interier-dizayner-80764
2 901
📌️️Նկարագրություն
Աբովյան քաղաքի մասնաճյուղի համար փնտրում ենք ՄՌԿ հավաքագրման մասնագետ, ցանակալի է առնվազն 1 տարվա փորձով։
📌️️Պարտականություններ
Աշխատանքի առաջարկի հայտարարաությունների կազմում և տեղադրում տարբեր հարթակներում
Ռեզյումեների ուսումնասիրություն և նախնական հարցազրույցների անցկացում
Թեկնածուների ուղեկցում ամբողջ հավաքագրման գործընթացում
Տվյալների բազայի վարում և թարմացում
Աշխատաշուկայի ուսումնասիրություն և մրցակցային առաջարկների վերլուծություն
📌️️Պահանջներ
Համակարգչային գիտելիքներ MS OFFICE, 1C, ՀԾ
Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ HR, հոգեբանություն ոլորտ)
Ցանկալի է աշխատանքային փորձ HR կամ հավաքագրման ոլորտում։
Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքին պատրաստակամություն
https://job.am/hy/job/hr-mrk-havaqagrman-masnaget-79977
2 901
📌️️Նկարագրություն
Հախվերդյան Հոլդինգում անհրաժեշտ է Պրոդուկտ/Brand մենեջեր, ով պատասխանատու կերպով կիրականացնի Կազմակերպության Պրոդուկտի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները:
📌️️Պարտականություններ
Պրոդուկտի մատակարարման շղթայի կառավարում՝ ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք։
Պրոդուկտի զարգացման ռազմավարության մշակում և իրականացում։
Շուկայի, սպառողների պահանջների, մրցակիցների ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում։
Պրոդուկտի զարգացման ծրագրերի պլանավորում, ժամկետների սահմանում և վերահսկում։
Գործընկերների հետ համագործակցություն, նոր գործընկերների ներգրավում։
Արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների իրականացում։
Ապրանքների ներմուծման համար արդյունավետ ռազմավարական պլանավորման մշակում և իրականացում։ Ապրանքների պատվերների իրականացում (import/expoert)։
Մարքեթինգային արշավների կազմակերպում և մասնակցություն, գովազդային, դիզայներական և վաճառքի թիմերի հետ սերտ համագործակցություն:
Պրեզենտացիաների, միջոցառումների, պրոմո-ակցիաների, գովազդների կազմակերպում:
Վաճառքների ցուցանիշների վերհսկում և հաշվետվությունների կազմում:
Բրենդի միասնական ոճի ու շուկայում դիրքավորման ապահովում:
Հաճախորդների հետ ակտիվ կապի պահպանում, արձագանքների հիման վրա թերությունների վերլուծություն և բարելավման ծրագրերի մշակում։
📌️️Պահանջներ
Բարձրագույն կրթություն:
Հաղորդակցման և բանակցային հմտություններ:
Վերլուծական մտածողություն:
Ստեղծագործական մոտեցում:
Ժամանակի և նախագծերի կառավարում:
Տվյալների վերլուծության և հետազոտական գործիքների իմացություն
Թիմում աշխատելու կարողություն:
MS Office / Excel /իմացություն
Հայերենի, ինչպես նաև ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Առնվազն 1-2 տարվա աշխ.փորձ շուկայական հետազոտությունների, վերլուծությունների ոլորտում:
📌️️Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
Աշխատավայրը՝ Նոր-Նորք 4-րդ զ/ծ,
Արտոնություններ՝ անվճար ընդմիջման և կայանման հնարավորություն,
Ամսվա ընթացքում վճարովի հանգստյան օրեր,
Պարգևատրման համակարգ։
https://job.am/hy/job/produkt-brand-menejer-80489
2 901
Նկարագրություն
Հաշվապահական գրասենյակում իրականացնել հաշվապահի աշխատանք։
Պարտականություններ
Հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
Հաշվապահական ծրագրերի իմացություն (ՀԾ),
Աշխատանքային փորձը պարտադիր է։
Պահանջներ
Աշխատանքային շաբաթը 5-օրյա, աշխատանքային ժամերը 10։00-18։00,
Գրասենյակը գտնվում է Էրեբունի 21/1 հասցեում, Էրեբունի Մոլի հարևանությամբ,
Աշխատավարձը կախված մասնագիտական գիտելիքներից։
https://job.am/hy/job/hashvapah-80644
2 901
📌️️Նկարագրություն
Ով ենք մենք
«Թաքս Այդիա»-ն հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերություն է, որը աջակցում է բիզնեսին հաշվապահական և հարկային հաշվառման գործընթացում ։ Մենք սպասարկում ենք տարբեր ոլորտների կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր [ առևտուր, ծառայություններ, արտադրություն, ՏՏ և այլ]։
Ում ենք փնտրում
Փնտրում ենք հաշվապահ, ով արդեն ունի 1–2 տարվա փորձ, ինքնուրույն աշխատում է ՀԾ-Հաշվապահ ծրագրով և ուզում է արագ աճել որպես մասնագետ։
Այս դերում ինքնուրույն աշխատանքը համատեղվում է թիմային աշխատանքի հետ։ Դուք պատասխանատու կլինեք ձեզ վստահված հաճախորդների հաշվառման համար և միաժամանակ կկատարեք գլխավոր հաշվապահի կամ թիմի ղեկավարի տված առաջադրանքները։
Կաշխատեք տարբեր ոլորտների ընկերությունների հետ, որոնք կիրառում են տարբեր հարկային ռեժիմներ (ԱԱՀ, շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն)։ Մեկ տարում այստեղ կստանաք այնքան փորձ, որքան մեկ ընկերությունում մի քանի տարում։
📌️️Պարտականություններ
Վարելու եք ձեզ վստահված հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառումը ՀԾ-Հաշվապահ ծրագրով՝ սկզբնական փաստաթղթերից մինչև հաշվետվություն
Կատարելու եք գլխավոր հաշվապահի կամ թիմի ղեկավարի տված առաջադրանքները, այդ թվում՝ թիմի այլ հաճախորդների գծով
Մուտքագրելու եք բանկային քաղվածքներ, դուրս եք գրելու հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային հարկային հաշիվներ
Հաշվառելու և վերլուծելու եք դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, հիմնական միջոցները, եկամուտներն ու ծախսերը
Կազմելու և ժամանակին ներկայացնելու եք հարկային և այլ հաշվետվությունները
Հետևելու եք օրենսդրության փոփոխություններին և կիրառելու դրանք հաճախորդների հաշվառման մեջ
Քննարկելու եք հաշվառման ընթացիկ հարցերը հաճախորդների հետ
📌️️Պահանջներ
Հաշվապահի պաշտոնում 1–2 տարվա փորձ
ՀԾ-Հաշվապահ ծրագրում ինքնուրույն աշխատելու հմտություն
ՀՀ հարկային օրենսգրքի և հաշվապահական հաշվառման հիմնական պահանջների իմացություն
Excel-ի վստահ իմացություն (բանաձևեր, VLOOKUP/XLOOKUP, Pivot Table)
Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամկետները պահելու կարողություն
Թե՛ ինքնուրույն, թե՛ թիմում աշխատելու, ստացված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու կարողություն
Միաժամանակ մի քանի առաջադրանքի վրա աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու հմտություն
📌️️Հավելյալ նշումներ
Ինչ ենք առաջարկում`
Աշխատավարձի վերանայում փորձաշրջանից հետո, այնուհետև պարբերաբար
Մենթորություն փորձառու հաշվապահների և հարկային խորհրդատուների կողմից
Աճի հստակ ուղի՝ հաշվապահ → ավագ հաշվապահ → [խմբի ղեկավար / խորհրդատու]
Օրենսդրական փոփոխությունների ներքին քննարկումներ և մասնագիտական դասընթացների աջակցություն
Պաշտոնական աշխատանքի ընդունում և ամբողջությամբ «սպիտակ» աշխատավարձ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–18:00, շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր
https://job.am/hy/job/hashvapah-80392
2 901
📌️️Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը փնտրում է մոտիվացված և կազմակերպված Մարքեթինգային նախագծերի մենեջերի, ով կհամակարգի ընթացիկ գովազդային արշավները, BTL ակտիվությունները և կապահովի թիմի ներսում օպերատիվ աշխատանքների անխափան իրականացումը:
📌️️Հիմնական պարտականություններ՝
Մեդիապլանավորում և բյուջեի բաշխում. Գովազդային արշավների համար մանրամասն մեդիապլանների մշակում, գովազդային խողովակների ճիշտ ընտրություն, բյուջեների նախնական բաշխում և դրանց արդյունավետության վերահսկում:
Գովազդային արշավների արտադրության կազմակերպում. Արշավների շրջանակներում արտաքին և ներքին գովազդի ողջ գործընթացի կազմակերպում, ներառյալ՝ տպագրական աշխատանքների պատվերն ու վերահսկումը, քաղաքային և մոլերի ԼԵԴ էկրանների տեսանյութերի տեղադրման համակարգումը, ռադիոգովազդի (ձայնագրությունների և եթերների) թողարկումն ու այլ ընտրված գովազդային ալիքների օպերատիվ ղեկավարումը:
BTL և պրոմո-արշավների կազմակերպում. Պրոմոտերների միջոցով տեղեկատվական բուկլետների, թռուցիկների և այլ գովազդային նյութերի բաժանման գործընթացի ամբողջական կազմակերպում, ժամանակացույցի ձևավորում և ընթացիկ վերահսկողություն:
Վաճառասրահների գովազդային կրիչների մոնիթորինգ. «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում առկա գովազդային նյութերի, պաստառների, էկրանների և POS նյութերի (POSM) մշտական դիտարկում, թարմացումների համակարգում և ֆիրմային ոճի պահպանման վերահսկողություն:
Ներթիմային կազմակերպչական աշխատանքներ. Մարքեթինգի բաժնի ներսում առաջադրանքների (tasks) բաշխման կատարում, թիմի անդամների միջև հաղորդակցության սինխրոնիզացում և նախագծերի ժամկետների (deadlines) պահպանում:
Հաշվետվությունների պատրաստում . Իրականացված գովազդային արշավների, պրոմո-ակցիաների արդյունքների և ընթացիկ ծախսերի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունների և ռեփորթների պատրաստում:
Գործակալությունների և գործընկերների հետ կապ. Արտաքին տպարանների, պրոմո-գործակալությունների, այլ կապալառուների և գործընկեր բրենդների ներկայացուցիչների հետ աշխատանքների համակարգում, բյուջեների և արշավների կազմում, գնառաջարկների հավաքագրում:
Հաստիքից բխող այլ պարտականություններ. Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների իրականացում։ Հաստիքից բխող այլ պատվերների և աշխատանքների կատարում:
📌️️Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝
Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում):
Մարքեթինգային նախագծերի կառավարման կամ BTL ակցիաների կազմակերպման աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն):
Լեզուների գերազանց տիրապետում. Հայերենի, Ռուսերենի և Անգլերենի պարտադիր իմացություն (գրավոր և բանավոր գործարար հաղորդակցության համար):
Համակարգչային հմտություններ. Microsoft Office ծրագրերի պարտադիր տիրապետում հաշվետվությունների և աղյուսակների հետ աշխատելու համար:
Multi-tasking` մի քանի նախագծեր միաժամանակ և սահմանված ժամկետներում արդյունավետ կառավարելու ունակություն:
Բանակցային և միջանձնային հաղորդակցման բարձր հմտություններ:
📌️️Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։
https://job.am/hy/job/marqetingayin-naxagceri-menejer-80481
2 901
📌️️Նկարագրություն
Մենք փնտրում ենք ստեղծագործ, պատասխանատու և փորձառու ինտերիեր դիզայների, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
Մշակել ինտերիերի դիզայնի կոնցեպտներ և լուծումներ
Կատարել բնակարանների և այլ տարածքների պլանավորում և վերադասավորում
Պատրաստել աշխատանքային գծագրեր (AutoCAD, Revit)
Կատարել վիզուալիզացիաներ և ներկայացնել հաճախորդներին
Վերամշակել նախագծերը՝ ըստ հաճախորդի պահանջների
Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և այլ մասնագետների հետ
Հետևել նախագծի իրականացմանը և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ
📌️️Պահանջներ
Ինտերիերի դիզայնի ոլորտում առնվազն 3 – 5 տարվա աշխատանքային փորձ
Բարձրագույն կրթություն (ինտերիեր դիզայն / ճարտարապետություն)
Իրականացված նախագծերի պորտֆոլիո
Պրեմիում հաճախորդների հետ աշխատելու հմտություն
Ստեղծագործ և պրոդուկտային մտածողություն
Դիզայնի զգացողություն և գեղագիտական ճաշակ
Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ
https://job.am/hy/job/interier-dizayner-80649
2 901
📌️️Նկարագրություն
Գրաֆիկ դիզայները պատասխանատու է Ընկերության և նրա ներկայացրած բրենդների տեսողական նյութերի մշակման և իրականացման, առաջխաղացման ու գովազդային նյութերի ստեղծման համար։
Մենք փնտրում ենք ստեղծագործ և միաժամանակ բիզնեսի նպատակները հասկացող մասնագետի, ով կկարողանա գաղափարները վերածել ազդեցիկ տեսողական լուծումների և ապահովել բարձրորակ ու ժամանակակից դիզայնի կիրառումը ընկերության բոլոր հաղորդակցման հարթակներում։
📌️️Պարտականություններ
Մշակել և իրականացնել Ընկերության և ներկայացվող բրենդների համար գրաֆիկական նյութեր
Ստեղծել առաջխաղացման և գովազդային արշավների տեսողական կոնցեպտներ
Պատրաստել սոցիալական մեդիայի համար նախատեսված դիզայններ՝ հրապարակումների, Stories/Reels, արշավների և գովազդների համար
Մշակել տպագիր և թվային գովազդային նյութեր՝ պաստառներ, բուկլետներ, կատալոգներ, POS նյութեր, բաններներ և այլ կրիչներ
Մասնակցել ապրանքանիշերի, նոր արտադրատեսակների և առաջխաղացման նախագծերի տեսողական կոնցեպտների մշակմանը
Ստեղծել միջոցառումների, դեգուստացիաների, ցուցահանդեսների, վարպետաց դասերի և բրենդային ակտիվացումների դիզայն-նյութերը
Մշակել և ադապտացնել դիզայնները տարբեր չափերի, ձևաչափերի և հաղորդակցման հարթակների համար
Անհրաժեշտության դեպքում համագործակցել արտաքին տպագրական ընկերությունների, ֆոտո/վիդեո մասնագետների և այլ գործընկերների հետ
Մասնակցել ֆոտո և վիդեո կոնտենտի ստեղծման գործընթացներին՝ ապահովելով համապատասխան տեսողական լուծումներ
Հետևել դիզայնի ժամանակակից միտումներին և առաջարկել նորարարական լուծումներ
Կազմակերպել և պահպանել դիզայնի ֆայլերի համակարգված արխիվը։
📌️️Պահանջներ
Բարձրագույն կրթություն գրաֆիկ դիզայնի, արվեստի, մուլտիմեդիայի կամ հարակից ոլորտներում
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում
Adobe Photoshop, Illustrator, InDesign ծրագրերի լավ իմացություն
Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Թվային և տպագիր նյութերի պատրաստման փորձ
Բրենդային ինքնության և վիզուալ կոմունիկացիայի սկզբունքների իմացություն
Կոմպոզիցիայի, գույնի, տիպոգրաֆիայի և վիզուալ հիերարխիայի լավ ընկալում
Ստեղծագործական մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր ճշգրտություն
Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն
Հայերենի գերացազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ժամանակակից AI դիզայնի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
📌️️Հավելյալ նշումներ
Պարտադիր է դիմումին կից ներկայացնել պորտֆոլիո՝ իրականացված աշխատանքների օրինակներով
https://job.am/hy/job/grafik-dizayner-80592
2 901
📌️️️️️️Նկարագրություն
ՎիԷլՎի Սենթրը փնտրում է ստեղծագործ և գրագետ Content Writer, ով կկարողանա մշակել հետաքրքիր, գրավիչ և բրենդին համապատասխան բովանդակություն տարբեր հարթակների համար
📌️️️️️️Պարտականություններ
Մշակել բովանդակության գաղափարներ՝ համապատասխան մարքեթինգային ռազմավարությանը և ժամկետներին
Ստեղծել և խմբագրել տեքստային բովանդակություն՝ սոցիալական ցանցերի, կայքի և այլ հարթակների համար
Մշակել հրապարակումների գաղափարներ և կոնտենտ պլան
Հետևել շուկայի թրենդներին և առաջարկել նոր բովանդակային լուծումներ
Ապահովել հրապարակվող նյութերի գրագետ և ոճային ճիշտ ձևակերպումը
📌️️️️️️Պահանջներ
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
Սոցիալական ցանցերի հարթակների առանձնահատկությունների իմացություն (Facebook, Instagram, LinkedIn և այլն)
Ստեղծագործ մտածողություն և հետաքրքիր գաղափարներ գեներացնելու հմտություններ
Բովանդակության ստեղծման փորձ (բլոգ, սոց․ ցանցեր, կայքեր և այլն)
Հետևել շուկայի թրենդներին և առաջարկել նոր բովանդակային լուծումներ
Ապահովել հրապարակվող նյութերի գրագետ եւ ճիշտ ձևակերպումը
Ժամանակի արդյունավետ կառավարում և միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
📌️️️️️️Հավելյալ նշումներ
Մասնագիտական զարգացման հնարավորություն
Ստեղծագործ և դինամիկ միջավայր
Մրցունակ աշխատավարձ
Կայուն աշխատանք
https://job.am/hy/job/content-writer-80654
2 901
🧐 Արդյո՞ք Amazon-ը միայն գնումների հարթակ է, բացահայտենք դրա բիզնես հնարավորությունները միասին։
📅Նոյեմբերի 7-ին հրավիրում ենք մասնակցելու օնլայն վեբինարի՝ որտեղ կխոսենք Amazon-ի աշխատանքի սկզբունքների, միջազգային վաճառքի հնարավորությունների և այն մասին, թե ինչ պետք է իմանալ՝ որպես սկսնակ վաճառող։
📌 Կպարզենք՝
• Ի՞նչ է Amazon-ը և ինչպե՞ս է աշխատում հարթակը
•Ինչպե՞ս է հարթակը կապում վաճառողներին միջազգային գնորդների հետ
•Ո՞վ կարող է դառնալ Amazon-ի վաճառող ադյոք պարտադիր է ունենալ սեփական արտադրություն կամ մեծ բիզնես
•Ի՞նչ տարբերակներ կան սեփական ապրանքանիշով կամ այլ մոդելներով վաճառք կազմակերպելու համար
•Ինչպե՞ս կարելի է Հայաստանից թիրախավորել արտասահմանյան շուկաները
•Որո՞նք են հիմնական ռիսկերը և առավելությունները
•Պատվերից մինչև գնորդ․ ինչպես է կազմակերպվում վաճառքի գործընթացը
•Նոր վաճառողների հնարավորությունները․ ի՞նչ առավելություններ է առաջարկում Amazon-ը
🎁 Բոլոր մասնակիցներին սպասվում են ՆՎԵՐՆԵՐ, իսկ վերջում կունենանք Q&A հատված մասնագետի հետ, որտեղ կպատասխանենք ձեր հարցերին։
📅 Նոյեմբերի 7
⏰ 19:00
💻 Օնլայն
📩 Տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության հղումը ստորև` https://mavibot.site/r/wbb_1
2 901
📌️️Նկարագրություն
IBOLIT համակարգչային և էլեկտրոնիկայի խանութների ցանցը փնտրում է պատասխանատու, հաղորդակցվող և էներգիայով լի հաճախորդների աջակցման մասնագետի (Customer Support Specialist)՝ մուտքային հեռախոսազանգերին և նամակներին պատասխանելու համար։
📌️️Պարտականություններ
Մուտքային հեռախոսազանգերի պատասխանում և հաճախորդների խորհրդատվություն
Սոցիալական ցանցերով և էլ․ փոստով ստացվող նամակներին/հարցումներին արագ ու պրոֆեսիոնալ արձագանքում
Ապրանքատեսականու վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
📌️️Պահանջներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
Սպասարկման կամ Customer Support ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Գրագետ հաղորդակցում, բանավոր և գրավոր վարժ, բարեհամբույր խոսք
Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու ունակություն։
📌️️Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ․
6-օրյա աշխատանքային շաբաթ
Ժամեր՝ Խանութ-սրահում՝ 10։00-19։00
Հեռավար՝ 19։00-22։00 (Միայն նամակներին/հարցումներին հեռավար պատասխանելու համար)
Աշխատանքային վայր՝ ք․ Երևան, Կոմիտաս 26
https://job.am/hy/job/hachaxordneri-ajakcman-masnaget-80482
2 901
📌️️Նկարագրություն
Homplex Hyper Mall-ը փնտրում է 1C ծրագրի իմացությամբ օպերատոր՝ տնտեսական կամ շինանյութի բաժնի համար։
📌️️Պարտականություններ
Ապրանքները ստանալ և մուտքագրել համակարգ,
Տրամադրել ապրանքների գնապիտակները և մշտապես թարմացնել դրանք,
Գնի փոփոխության դեպքում իրականացնել ծրագրային փոփոխություն,
Պատրաստել տվյալներ` հաշվապահության համապատասխան հաշվետվություն կազմելու համար, հետևել փաստաթղթերի պահպանմանը, դրանք ձևակերպել սահմանված կարգին համապասխան արխիվացնելու համար,
Իրականացնել էլեկտրոնային համակարգի և փաստացի վիճակի համապատասխանության նպատակով վաճառասրահների ապրանքային մնացորդների գույքագրում,
Բացահայտել գույքագրման արդյունքների անհամապատասխանության դեպքում թերությունները և ներկայացնել հաշվետվություն,
Ապահովել ճշգրիտ և համապատասխան հաշվետվությունների վերլուծություն մուտքերի և ելքերի, եկամուտների և ծախսերի վրաբերյալ։
📌️️Պահանջներ
Աշխատանքային փորձը պարտադիր է,
1 C ծրագրի իմացությունը պարտադիր է,
Տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
Մաթեմատիկական գիտելիքների առկայություն,
Ուշադիր լինելու և մանրուքները նկատելու հմտություն,
Արագաշարժ, պատասխանատու,
Թիմում աշխատելու հմտություններ։
📌️️Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։
Հասցե ՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
https://job.am/hy/job/1c-operator-80548
2 901
📌️️️️️️Նկարագրություն
Սննդամթերք արտադրող կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հաշվետար օպերատորի։
📌️️️️️️Պարտականություններ
ՀԾ Վաճառքների կառավարում ծրագրի վարում՝ պատվերների գրանցում, ապրանքների մուտքագրում և դուրսգրում, վերադարձ արված ապրանքների մուտքագրում ծրագիր
Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների դուրսգրում
Առաքման փաստաթղթերի պատրաստում
Փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում
Պահեստային մնացորդների շարժի հետևում և սխալների հայտնաբերում
Ապրանքների տեղաշարժման վերահսկում և փաստաթղթային ձևակերպում
Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում Tax Service ծրագրում
Պահեստի ելքի և մուտքի փաստաթղթավորման նկատմամբ վերահսկողություն,
Նյութական արժեքների հաշվառում
📌️️️️️️Պահանջներ
Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն
1 տարվա աշխատանքային փորձը համանման բնագավառում ցանկալի է
Tax Service ծրագրի իմացություն
MC Excel և ՀԾ վաճառքների կառավարում ծրագրերի իմացություն
Վերլուծական մտածողություն
Հաղորդակցման հմտություններ
Պատասխանատվության զգացում
📌️️️️️️Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00-18:00: Հանգստյան օրը Կիրակի:
Արտադրամասը գտնվում է Նոր-Նորքի 2-րդ զծ․ Մոլդովական 43/5 հասցեում:
https://job.am/hy/job/hashvetar-operatoruhi-79753
2 901
📌️️Job Description:
Seven Visions Resort & Places, The Dvin-ը հրավիրում է իր թիմին միանալու ՄՌ Համակարգողի, ով պատասխանատու կլինի ՄՌԿ հիմնական գործընթացների համակարգման, աշխատակիցների ներգրավման և դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանն աջակցելու համար։
📌️️Job responsibilities
Աջակցել ՄՌԿ բաժնի ամենօրյա գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։
Մասնակցել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացին՝ ներառյալ աշխատանքի հայտարարությունների պատրաստումն ու տեղադրումը, CV-ների դիտարկում, թեկնածուների հետ հաղորդակցությունը և հարցազրույցների կազմակերպումն ու անցկացումը։
Կազմակերպել նոր աշխատակիցների ներգրավման (onboarding) գործընթացները։
Աջակցել աշխատակիցների գնահատման, զարգացման և վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը։
Համակարգել ներքին հաղորդակցությունը, աշխատակիցների ներգրավվածության նախաձեռնությունները և թիմային միջոցառումները։
Ապահովել աշխատակիցների իրազեկվածությունը ՄՌԿ նորությունների, ներքին կանոնակարգերի, քաղաքականությունների և սանիտարական գրքույկների վերաբերյալ։
Պատասխանել աշխատակիցների ընթացիկ հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
Վարել և պարբերաբար թարմացնել ՄՌԿ տվյալների բազան։
Իրականացնել ՄՌԿ բաժնի գործունեությանն առնչվող այլ ընթացիկ առաջադրանքներ:
📌️️Required qualifications
Բարձրագույն կրթություն ՄՌԿ, կառավարման կամ հարակից ոլորտներում։
ՄՌԿ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր։
Հավաքագրման և ընտրության գործընթացների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
MS Office ծրագրերի իմացություն։
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքներին և նախաձեռնողականություն։
Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։
📌️️Required candidate level
Mid level
https://staff.am/en/jobs/hr/hr-coordinator-64
2 901
📌️️️️️️Job Description:
«ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և մասնագիտական զարգացման ձգտում ունեցող Հավաքագրման Մասնագետի, ով կմիանա Մարդկային ռեսուրսների թիմին և կաջակցի ընկերության հավաքագրման գործընթացների արդյունավետ իրականացմանը։
📌️️️️️️Job responsibilities
Իրականացնել ամբողջ հավաքագրման գործընթացը՝ ընկերության կարիքներին և հաստատված պլաններին համապատասխան,
Հստակեցնել և թարմացնել հաստիքների աշխատանքի նկարագրությունները, տեղադրել թափուր հաստիքների հայտարարություններ համապատասխան հարթակներում,
Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում և նախնական screening,
Անցկացնել թեկնածուների հեռախոսային և առցանց հարցազրույցներ,
Կազմակերպել և համակարգել թեկնածուների ընտրության հետագա փուլերը,
Ապահովել թեկնածուների հետ արդյունավետ և ժամանակին հաղորդակցություն հավաքագրման ամբողջ գործընթացում,
Համագործակցել hiring manager-ների հետ հավաքագրման գործընթացի բոլոր փուլերում,
Պատրաստել հավաքագրման վերաբերյալ պարբերական հաշվետվություններ և վերլուծություններ,
Աջակցել հավաքագրման գործընթացների շարունակական բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը։
📌️️️️️️Required qualifications
Առնվազն 1-2 տարվա փորձ ՄՌԿ/Հավաքագրման ոլորտում,
Բարձրագույն կրթություն՝ ՄՌԿ կամ հարակից ոլորտում,
FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
MS Office-ի և այլ անհրաժեշտ թվային գործիքների լավ տիրապետում,
Հաղորդակցման և հարցազրույց վարելու զարգացած հմտություններ,
Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն,
Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն,
Նախաձեռնողականություն, ճկունություն և արդյունքներին միտված մոտեցում,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
📌️️️️️️Required candidate level
Mid level
https://staff.am/en/jobs/hr/hr-havakagrman-masnaget-7
2 901
📌️️️️️️Job Description:
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն Հաշվապահի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից:
📌️️️️️️Job responsibilities
Բանկի կողմից վարձակալված գույքերի գործարքների հաշվառում՝ համաձայն ՖՀՄՍ 16 «Վարձակալություններ» ստանդարտի, ՖՀՄՍ 16-ի պահանջներին համապատասխան վարձակալության պայմանագրերի վերլուծության
Թողարկված պարտատոմսերի հաշվառում, դրանց հաշվապահական ձևակերպումների իրականացում։
Արժեթղթերի հաշվառում, դրանց հաշվապահական ձևակերպումների իրականացում
Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և հաշվապահական բազայում ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ապահովում
Հաստիքի լիազորությունների շրջանակում ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների ժամանակին և պատշաճ իրականացում
Բանկի ներքին ընթացակարգերի և կիրառելի կարգավորող պահանջների պահպանում
📌️️️️️️Required qualifications
ՖՀՄՍ և ՀՀՄՍ ստանդարտների բազային գիտելիքներ
Աշխատանքային փորձը պարտադիր է /առնվազն 2-4 տարվա փորձ/
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություններ
Թիմային միջավայրում արդյունավետ համագործակցելու և նախաձեռնողական աշխատելու կարողություն
Առաջադրանքները առաջնահերթությունների համաձայն կազմակերպելու և սահմանված ժամկետներում իրականացնելու ունակություն
Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական ոլորտում/
https://staff.am/en/jobs/bookkeeping/hashvapah-3761
