ru
Feedback
Sovorir.IT Workplace

Sovorir.IT Workplace

Открыть в Telegram

✅ Աշխատանքի առաջարկներ թվային ոլորտում 👇🏻 Մեր ալիքը, որտեղ ամեն օր սովորելու բան ունես https://t.me/sovorir_it_community

Больше
2 767
Подписчики
-324 часа
-77 дней
+1430 день
Архив постов
Աշխատանքի Նկարագրություն: "MCA Holding"-ը փնտրում է այն Գրաֆիկ Դիզայներին, ով կմիանա իր թիմին, կունենա կրեատիվ մտքեր և  կցուցաբերի բրենդին համապատասխան դիզայներական լուծումներ: Աշխատանքային պարտականություններ - Մշակել և ստեղծել գրաֆիկական նյութեր, իլյուստրացիաներ, պատկերներ և այլ պրոմո կոնտենտներ՝ բրենդի ներկայացման և գովազդային արշավների իրականացման ժամանակ - Կազմել տպագրական ֆորմատի նյութեր - Առաջարկել կրեատիվ գաղափարներ` թվային, տպագիր և վիդեո գրաֆիկական նախագծերում ` բրենդի առաջխաղացման համար - Ստեղծել գովազդային պաստառներ` կայքում ցուցադրելու համար - Կատարել  կարգավորումներ կայքում - Անհրաժեշտության դեպքում կատարել տեսանյութերի պարզ մշակումներ և կատարել աշխատանքի անհրաժեշտությունից բխող այլ գործառույթներ -Աշխատել մարքեթինգի թիմի հետ` վաճառքի բարելավումն ապահովելու համար Անհրաժեշտ հմտություններ - Adobe Photoshop,Illustrator և CorelDraw ծրագրերի գերազանց իմածություն - Motion design-ի/ Adobe Premier Pro-ի հմտությունները կդիտվեն որպես առավելություն - Երկու և ավել տարիների աշխատանքային փորձ` համապատասխան ոլորտում - Պահանջվող թեկնածուի մակարդակ` միջին - Ժամանակի ճիշտ կառավարման և հանձնարարականների կատարման վերջնաժամկետները պահպանելու ունակություն - Թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն - Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն - Բարձրագույն կրթություն   Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/web-design/grafik-dizayner-645

📊Այսօր ամենահաջող բիզնես որոշումները կայացվում են տվյալների հիման վրա, իսկ Data Analyst-ները շարունակում են մնալ ամենապահանջված մասնագետներից գրեթե բոլոր ոլորտներում։ 🔥Միայն հունիսի 16-ի «Տվյալների Վերլուծություն» դասընթացի մեկնարկի համար գործում է ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ 🎁 ✅ Մինչև 20% զեղչ ✅ Հավելյալ 1 Էքսպրես դասընթաց նվեր՝ ձեր ընտրությամբ 🚀 Բաց մի՛ թող հնարավորությունը ձեռք բերելու 2026-ի ամենապահանջված և հեռանկարային մասնագիտություններից մեկը՝ առավել շահավետ պայմաններով։ Գրի՛ր ՏԳ 👉 @Sovorir_IT «Անալիտիկա» մանրամասների համար

Աշխատանքի Նկարագրություն: Երեմյան ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում հաշվապահների :  Աշխատանքային պարտականություններ – Պաշարների հաշվառում և վերահսկում, պատրաստի արտադրանքի ինքնարժեքի ձևավորում – Գործընկերների շարժի և մնացորդի վերահսկում։ - Քաղվածքների ձևակերպում Անհրաժեշտ հմտություններ – Բարձրագույն մասնագիտական կրթություն, – Նվազագույնը 2 տարվա մանագիտական աշխատանքային փորձ, – ՀԾ հաշվապահ 7-ի իմացություն, – ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է, – MS Office ծրագրերի իմացություն, – Հաղորդակցվելու հմտություն, – Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն, – Թիմում աշխատելու հմտություն, – Պատասխանատվության բարձր զգացում։ Պահանջվող թեկնածուի մակարդակը Չսահմանված https://staff.am/am/jobs/bookkeeping/hashvapah-3538

Estetime-ը մազերի փոխպատվաստման և էսթետիկ բժշկության առաջատար կլինիկաներից է՝ կենտրոնացած բարձրակարգ խնամքի և տեսանելի արդյունքների վրա։ Մենք փնտրում ենք SMM մասնագետի ով կկառավարի և կզարգացնի մեր բրենդը սոցիալական տարբեր հարթակներում։ Job responsibilities Սոցիալական մեդիայի կառավարում Կառավարել բժիշկի պրոֆիլները Instagram, Facebook, TikTok, LinkedIn և այլ հարթակներում։ Քոփիրայթինգ Ստեղծել և հրապարակել բարձրորակ լուսանկարներ, reels-եր, stories և գրառումներ՝ համապատասխանեցված յուրաքանչյուր հարթակին։ Լուսանկարահանում և տեսանկարահանում Կանոնավոր կերպով նկարահանել տեսանյութեր ու լուսանկարներ կլինիկայում՝ միջամտությունների, խորհրդատվությունների և միջոցառումների ընթացքում։ Դիզայն և էջի ոճ Պահպանել էջի յուրահատուկ և ճանաչելի ոճը՝ ապահովելով բովանդակության համապատասխանությունը բրենդի ոճին և հաղորդակցման լեզվին։ Կոնտենտի պլանավորում Ամսական կազմել կոնտենտ պլան և համակարգել թիմի հետ դրա իրականացումը։ Ներգրավվածության բարձրացում Զարգացնել էջի տեսանելիությունն ու ներգրավվածությունը՝ հիմնվելով օրգանական աճի ռազմավարությունների և թրենդերի վրա։ Համագործակցություն Սերտ աշխատել բժշկի, կլինիկայի թիմի և մարքեթինգի բաժնի հետ՝ նպատակային բովանդակության ստեղծման համար։ Հաշվետվություններ և վերլուծություն Ամսական ներկայացնել արդյունավետության վերաբերյալ հաշվետվություններ՝ ներառյալ վիճակագրություն և բարելավման առաջարկներ Required qualifications Աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ կամ նմանատիպ դերերում Լուսանկարահանում և տեսանյութերի մշակման ունակություններ (Reels, կարճ տեսանյութեր) Գրաֆիկական դիզայնի հմտություններ (օր.՝ Canva, Adobe Suite) Գերազանց գրավիչ տեքստեր գրելու ունակություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով Ստեղծագործ մոտեցում, տեսողական պատմության ներկայացման հմտություն Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն Լավ կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ Նախընտրելի է՝ ծանոթություն էսթետիկ բժշկության ոլորտին https://staff.am/en/jobs/marketing/smm-specialist-1944

Աշխատանքի Նկարագրություն: Jellyfish-ը   փնտրում է ֆինանսիստ, ում հիմնական գործառույթը կլինի ընկերության օրական ֆինանսական հարցերի կառավարումը։ Աշխատանքային պարտականություններ Վերահսկել և վերլուծել ծախսերը (օրական/ամսական), կատարել ծախսերը կրճատելու հետազոտություններ Օպտիմալացնել ընթացակարգերը՝ կորուստները նվազեցնելու համար Համագործակցել տնօրենի   հետ՝ ընկերության բյուջեների կազմման, պլանավորված և իրական ծախսերի տարբերության հաշվարկման, բյուջեների մշակման և ճշգրտման նպատակով Պատրաստել   և ներկայացնել   ֆինանսական հաշվետվություններ Վերահսկել հաշվապահական գործողությունները, կազմել հաշիվ-ապրանքագրեր Սահմանել և պահպանել բաց, համագործակցային հարաբերություններ աշխատակիցների հետ Անհրաժեշտ հմտություններ: «iiko» ծրագրրի իմացություն Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների ոլորտում Փորձ Հորեկա (Horeca) ոլորտում Փորձ ֆինանսական հաշվետվությունների կազմման գործում Հաշվապահական սկզբունքների և ընթացակարգերի  իմացություն Համակարգչային հմտություններ և Microsoft Excel ծրագրի լավ իմացություն Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը Ավագ https://staff.am/am/jobs/finance-management/finansist-321

«Ստեկո» ընկերությունը փնտրում է պատասխանատու և մոտիվացված Դիզայների։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով ոչ միայն ստեղծագործական մոտեցում կցուցաբերի մեր արտադրանքի ձևավորմանը, այլև գրագետ հաղորդակցության միջոցով կօգնի մեր հաճախորդներին գտնել լավագույն լուծումները։ Աշխատանքային պարտականություններ Իրականացնել ընկերության արտադրատեսակների դիզայներական մշակումը, ներառյալ՝ ապակիների տպագրության, ավազահարման և փորագրման էսքիզների ստեղծումը։ Բացահայտել հաճախորդների կարիքները, ներկայացնել արտադրատեսակների տեսականին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն դիզայներական լուծումների վերաբերյալ։ Ընդունել պատվերները, մշակել դրանց դիզայնը և պատրաստի նյութերը փոխանցել արտադրություն՝ հետևելով կատարման ընթացքին ու ժամանակացույցին։ Նախագծել ընկերության գործունեությանն առնչվող գովազդային նյութեր և պաստառներ։ Անհրաժեշտ հմտություններ Բարձրագույն կրթություն (ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ)։ Corel Draw, Adobe Photoshop, Illustrator ծրագրերի պարտադիր իմացություն։ Լայնաֆորմատ տպագրության ֆայլերի նախապատրաստման և մեծադիր պաստառների մշակման աշխատանքային փորձ։ Հաղորդակցման գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։ Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/art-design/dizayner-181

📌 Հաստիք՝ Product Manager (Remote) Sovorir.IT ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և արդյունքակենտրոն Product Manager, ով կմիանա մեր նախագծերի կառավարման գործընթացներին և կօգնի զարգացնել ու կատարելագործել մեր պրոդուկտները։ 🔹 Պարտականություններ • Կազմակերպել և համակարգել պրոդուկտի զարգացման գործընթացը • Պլանավորել, առաջնահերթություն տալ և վերահսկել task-երի իրականացումը • Աշխատել թիմերի հետ՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն • Կառավարել աշխատանքային հոսքերը Kanban մեթոդաբանությամբ • Կիրառել Agile մոտեցումներ նախագծերի կառավարման ընթացքում • Հետևել սահմանված ժամկետներին և արդյունքների որակին • Մասնակցել պրոդուկտի բարելավման և զարգացման առաջարկների մշակմանը • Վերլուծել խնդիրները և առաջարկել արդյունավետ լուծումներ 🔹 Պահանջներ • Աշխատանքային փորձը Product Manager, Project Manager կամ հարակից պաշտոնում կդիտվի որպես առավելություն • Kanban մեթոդաբանության գործնական կիրառման փորձ • Agile սկզբունքների լավ իմացություն • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ • Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց ունակություններ • Անկախ որոշումներ կայացնելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու կարողություն • Ցանկալի է Bitrix24, ClickUp, Notion կամ նմանատիպ գործիքների իմացություն 🔹 Մենք առաջարկում ենք ✅ Ամբողջությամբ հեռավար աշխատանք ✅ Ազատ և ճկուն աշխատանքային գրաֆիկ ✅ Հետաքրքիր և զարգացող նախագծեր ✅ Բարեհամբույր և համագործակցային թիմային և միջավայր Եթե կարծում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դառնալ մեր թիմի մի մասը, ուղարկեք ձեր CV-ին hr․sovoririt@gmail.com էլ․ հասցեին և նշեք «Product Manager» թեմայում։ 📩 Սպասում ենք Ձեր դիմումին։

Աշխատանքի Նկարագրություն Hermitage Projects-ը փնտրում է մոտիվացված և փորձառու Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետի, ով կմիանա թիմին և կաջակցի ՄՌԿ գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ Աշխատանքային պարտականություններ Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների և անձնակազմի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության, Կազմակերպության աշխատանքային ստանդարտների, ժամանակացույցերի, ինչպես նաև կարգապահական կանոնների ներմուծում և վերահսկում, Հաստիքների աշխատանքային նկարագրերի և պարտականությունների մշակում, ՄՌԿ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը Անհրաժեշտ հմտություններ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում, Բարձրագույն կրթություն, Աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն, Համակարգչային ծրագրերի իմացություն, Հաղորդակցման գերազանց հմտություններ, Գործնական շփման էթիկա, Կազմակերպչական գերազանց հմտություններ, Արագ կողմնորոշվելու և վերջնաժամկետներով աշխատելու կարողություն, Պատասխանատվության բարձր զգացում: Պահանջվող թեկնածուի մակարդակը Ավագ https://staff.am/am/jobs/hr/mrhk-pastatghtashrjanarhowtyan-masnaget-2

Դադարի՛ր սովորել, սկսի՛ր խոսել 🗣️ Գիտես քերականությունը, բայց երբ հերթը հասնում է խոսելուն՝ «լեզուդ կապ է ընկնո՞ւմ»։ Ժամանակն է տեսությունը վերածել վստահության։ Մեկնարկում ենք English Speaking Club՝ նրանց համար, ովքեր ուզում են վերջապես ազատվել «հասկանում եմ, բայց չեմ կարողանում խոսել» պատնեշից։ 🚫 Ի՞նչ է սպասվում.Կենդանի շփում. 1.5 ժամ միայն անգլերեն՝ նախապես ֆիքսված թեմաներով։ ✅ Փոքր խմբեր. Մինչև 10 մասնակից (որպեսզի բոլորը հասցնեն խոսել)։ ✅ Շարունակականություն. Ամսական փաթեթներ, որոնք թույլ կտան մի քանի ամսում լիարժեք խոսել ✅ Մակարդակներ. Առանձնացված խմբեր (A1-A2 և B1-B2)։ Ո՞ւմ համար է. 📍 Նրանց, ովքեր արդեն հաճախում են դասերի և ուզում են զուգահեռ զարգացնել խոսակցականը։ 📍 Նրանց, ովքեր ունեն բազային գիտելիքներ, բայց պրակտիկայի պակասի պատճառով սկսել են մոռանալ լեզուն։ 📩 Մանրամասների համար գրիր «Speaking» մեր Ինստագրամին կամ Տելեգրամին՝ @Sovorir_IT և ամրագրիր տեղդ։

Աշխատանքի Նկարագրություն Պահանջվող կրթությունը Գրաֆիկական դիզայնի կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթությունն Պահանջվող աշխատանքային փորձը Առնվազն 2 տարի Աշխատանքային պարտականություններ Գրաֆիկական պատկերների ստեղծում և վիզուալների մշակում՝համապատասխան Բանկի բրենդի ինքնությանը և միտված հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցմանը (օրինակ՝ հրապարակումներ սոցհարթակներում, կայք-էջում, լրատվական կայքերում, տպագիր նյութեր և այլն) բանկի մասնաճյուղերի արտաքին և ներքին տեսքի բարելավմանը միտված դիզայներական աշխատանքների իրականացում մատակարարների և արտապատվիրակվող ծառայություններ մատուցող ընկերությունների հետ դիզայնի և տպագության գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպում` տպագրական ֆայլերի և mockup-ների ներկայացմամբ գրաֆիկական դիզայնի էսքիզների պատրաստում և մեկնաբանում պրեզենտացիաների կազմում համապատասխան բանկի կորպորատիվ ոճին այլ անհրաժեշտ աշխատանքների կատարում, որոնք կապված են հաստիքի ամբողջական ֆունկցիոնալությունն ապահովելու համար Պահանջվող թեկնածուի մակարդակը Ավագ https://staff.am/am/jobs/web-design/grafik-dizayner-641

🔥 Այսօր ԱՆՎՃԱՐ սեմինար «SMM-ից դեպի թվային մարքեթինգ» 📅 Մայիսի 16 | 20:00 Կխոսենք👇 ✅ Marketing Funnel ✅ Targeting vs Content ✅ Մարքեթինգի 5 ուղղություններ ✅ Արդյո՞ք AI-ը կփոխարինի մարքեթոլոգին 🎯 Ճիշտ մարքեթինգ = շատ վաճառք 🔥Վերջում՝ Q&A մասնագետի հետ և ՆՎԵՐ բոլոր մասնակիցներին 📩 Հղումը` https://s.salebot.pro/st/vb15/01e0

Աշխատանքի Նկարագրություն: Վոթչ Վորլդ ՍՊԸ-ն փնտրում է ֆինանսիստ/հաշվապահ, ֆինանսական թիմը համալրելու համար, որը կաջակցի թիմին հաշվառման, վերլուծության և հաշվետվությունների կազմման տարբեր փուլերում Աշխատանքային պարտականություններ Հաշվապահական հաշվառման ճշգրիտ վարում և փաստաթղթավորում Ինքնարժեքի հաշվառում և գնագոյացման ձևավորում Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, Գլխավոր հաշվապահին աջակցություն՝ հաշվետվությունների պատրաստման հարցում Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը մասնակցություն Եվ այլ ընթացիկ ծագող հանձնարարությունների կատարում Անհրաժեշտ հմտություններ Բակալավրի աստիճան ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ այլ փոխկապակցված ոլորտում +2 տարվա փորձ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում Միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն Microsoft Excel-ի գերազանց իմացություն (1C, Odoo ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն) Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն Հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն Ինքնուրույն աշխատելու, բայց միաժամանակ համագործակցելու կարողություն Նախաձեռնող, կարգապահ և զարգանալու ցանկություն ունեցող մասնագետ Անգլերենի իմացության բարձր մակարդակը կդիտվի որպես առավելություն Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/finance-management/finansisthashvapah-9

🎬 Փնտրում ենք Reelmaker (Internship) Եթե սիրում ես ստեղծել հետաքրքիր ու դիտվող ռիլեր, հետևում ես ինստագրամի թրենդներին և ուզում ես զարգանալ այս ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Մենք փնտրում ենք Reelmaker Intern, ով կմիանա մեր թիմին, կսովորի պրոֆեսիոնալ մակարդակով ստեղծել կոնտենտ և հետագայում կունենա աշխատանքի անցնելու իրական հնարավորություն։ Քո հիմնական անելիքները կլինեն՝ • Ռիլերի գաղափարների առաջարկում • Տեսանյութերի նկարահանում և մոնտաժ • Թրենդային կոնտենտի ուսումնասիրություն • Սոցիալական հարթակների համար կարճ վիդեոների պատրաստում Մենք առաջարկում ենք՝ ✨ Փորձ և իրական պրակտիկա ✨ Աշխատանք փորձառու թիմի հետ ✨ Մասնագիտական աճ և զարգացում ✨ Internship-ից հետո աշխատանքի անցնելու հնարավորություն ✨ + ՆՎԵՐ Intership-ի ավարտից հետո (մանրամասնները կքննարկենք ԴՄ) Միակ պահանջն է ունենալ Iphone ու լինել Երևանից (կամ մոտ) որպեսզի կարողանաք մասնակցել նկարահանումներին: Դիմելու և մանրամասների համար ուղարկի՛ր քո պատրաստած ռիլերի օրինակներից TG @allieeeaan

Աշխատանքի Նկարագրություն: Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու, ստեղծագործ, գրագետ SMM մասնագետի, ով կկարողանա համատեղել թվային մարքեթինգի գիտելիքները՝ պրոֆեսիոնալ վիզուալ կոնտենտ ստեղծելու հմտությունների հետ։ Էներգիա, դրայվ, ճկունություն,  նոր գաղափարներ՝ սա այն է, ինչ մեզ անհաժեշտ է: Աշխատանքային պարտականություններ Մշակել սոցիալական մեդիայի ամսական կոնտենտ պլան և թվային մարքեթինգի երկարաժամկետ ռազմավարություն։ Լիարժեք վերահսկել Facebook, Instagram, LinkedIn և YouTube հարթակները։ Սահմանել և վերլուծել SMM-ի առանցքային ցուցանիշները (Reach, Engagement Rate, CTR, Conversion)՝ հաշվետվություններ ներկայացնելով արդյունավետության մասին։ Պատրաստել գրագետ տեքստեր և բարձրորակ վիդեոհոլովակներ։ Կառավարել գովազդային հաշիվները Meta Ads Manager-ի միջոցով՝ ապահովելով գովազդային բյուջեի արդյունավետ ծախսը։ Մշտապես հետևել միջազգային թրենդներին և առաջինը կիրառել դրանք մսամթերքի շուկայում։ Անհրաժեշտ հմտություններ Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում: Առնվազն 2 տարվա փորձ reel making-ի և մոբիլոգրաֆիայի ոլորտում։ Նկարահանման տեխնիկայի (լույսեր, սոֆթբոքսեր, միկրոֆոններ) հետ աշխատելու հմտություն։ Տարբեր հարթակների ալգորիթմների հետ աշխատանքային փորձառություն: CapCut, VN, Canva, Photoshop, Illustrator գործիքների իմացություն։ AI գործիքների տիրապետում։ Հայերենի գերազանց (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։ Տեսախցիկի հետ աշխատելու անկաշկանդություն: Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/marketing/smm-masnagetreel-maker-2

Աշխատանքի Նկարագրություն: Մենք  փնտրում ենք տաղանդավոր և մոտիվացված Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետի, ով կմիանա մեր դինամիկ թիմին։ Աշխատանք բազմաֆունկցիոնալ թիմի կազմում՝ համագործակցելով բժշկական, վաճառքի և օպերացիոն թիմերի հետ: Աշխատանքային պարտականություններ ✔️ Սոցիալական ցանցերի և կայքի բովանդակության կառավարում և թարմացում՝ ապահովելով ուժեղ առցանց ներկայություն ✔️ Դիզայների հետ համագործակցություն մարքեթինգային տպագրական նյութերի ստեղծում ✔️ Մարքեթինգային ցուցանիշների վերլուծություն ✔️ Կոնֆերանսների և վեբինարների կազմակերպում և համակարգում ✔️ Առաջխաղացման ծրագրերի մշակում և իրականացում ✔️ Այլ մարքեթինգային առաջադրանքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության Անհրաժեշտ հմտություններ ✔️ Առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ՝ մարքեթինգի, հաղորդակցության ոլորտներում ✔️ Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ հայերեն լեզվով, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում ✔️ Ռիլերի ստեղծում և բովանդակության մշակում ✔️ Թրենդների մշտադիտարկում՝ սոցիալական մեդիայի վերջին միտումների վերաբերյալ (հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում) ✔️ Ինֆլյուենսեր մարքեթինգ ✔️ Վերլուծություն և հաշվետվություններ՝ սոցիալական մեդիայի արշավների տվյալների հիման վրա ✔️ Ինքնուրույն աշխատելու և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն ✔️ Բարձր էթիկական չափանիշներ, ազնվություն և զարգացած սոցիալական հմտություններ ✔️ Canva, CapCut, Microsoft Office կամ համարժեք ծրագրերի լավ իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը Չսահմանված https://staff.am/am/jobs/marketing/marketingi-ew-haghordaktsowtyan-masnaget-2

🏠 Փնտրում ենք վաճառքի մասնագետ անշարժ գույքի ոլորտում Ի՞նչ ենք առաջարկում. • Եկամուտ՝ 1,000,000 ՀՀ դրամ և ավել • Վայրը՝ ք. Երևան • Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 18:00 • Ոլորտը՝ Առանձնատների և ապարտամենտների վաճառք Մեր պահանջները. • Տարիքը՝ 23 - 45 տարեկան • Փորձը վաճառքի ոլորտում կդիտվի որպես առավելություն (բայց պարտադիր չէ) • Հաղորդակցման գերազանց հմտություններ և նպատակասլացություն 📩 Եթե հետաքրքրեց, ապա ուղարկի՛ր քո ինքնակենսագրականը vova.marchenko.pro1995@mail.ru էլ. հասցեին և մենք կկապնվենք քեզ հետ։

💥Մի քանի ժամից մեկնարկում է ԱՆՎՃԱՐ գրաֆիկ դիզայնի սեմինարը🤩 Հիշեցում՝ բոլոր մասնակիցներին սպասվում է ՆՎԵՐ🎁 ⏰Ժամը 19:30 🖇️Հղումը՝ https://s.salebot.pro/st/vb15/01e0

Աշխատանքի Նկարագրություն: ԱՌԴ Գլոբալն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է եռանդուն և ստեղծագործ մասնագետ, որը կկատարի գրաֆիկական ձևավորման և նախագծման աշխատանքներ Աշխատանքային պարտականություններ Տպագրական նյութերի գրաֆիկական ձևավորում Վիզուալների ադապտացում Տպագրական ֆայլերի պատրաստում Կորպորատիվ ոճի մշակում Անհրաժեշտ հմտություններ Մասնագիտական բարձրագույն կրթություն (օրինակ Գեղարվեստի Ակադեմիայի կամ Ճարտարապետաշինարարական համալսարանի արտադրական դիզայնի կամ ինտերյեր դիզայնի բաժնի շրջանավարտ)   Ժամանակակից նախագծման և ձևավորման ծրագրերի իմացություն. /CorelDraw, Adobe Photoshop, Adobe Illustrator/   Մասնագիտական ստեղծարար և նորաոճ լուծումների առաջարկում   Թիմում աշխատելու ունակություն   Մի քանի նախագծերի վրա զուգահեռաբար աշխատելու ունակություն   Ուշադրության կենտրոնացում մանրամասների վրա   Անհրաժեշտության դեպքում առաջադրանքի իրականացում սեղմ ժամկետներում   Աշխատանքային փորձը` արնվազն 3 տարի համապատասխան ոլորտում   Ցանկալի է ուղարկել պորտֆոլիոն Պահանջվող թեկնածուի մակարդակը Ավագ https://staff.am/am/jobs/art-design/grafik-dizayner-642

Աշխատանքի Նկարագրություն: Նարիմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվետար - օպերատոր։Աշխատանքային ժամերը երկուշաբթի-ուրբաթ` 09:00 - 18:00: Աշխատանքային պարտականություններ` ✅Ապրանքների մուտքագրում, ելքագրում Smart Sale ծրագրով ✅Հաշիվ ապրանքագրերի, ճշգրտող հաշիվների ձևակերպում e-Invoicing ծրագրով ✅ Քաղվածքների վճարումներ ✅ Օնլայն պատվերների ընդունում Պահանջներ՝ ✅բարձրագույն կրթություն ✅համակարգչային գիտելիքներ` MS Office ✅Tax Service ծրագրի իմացություն ✅Smart Sale ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն ✅հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է ✅մինչև 35տ. Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել  office@narim.am էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Հաշվետար-օպերատոր» անվանումը: Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/bookkeeping/hashvetar-operator-286

Աշխատանքի Նկարագրություն Նարիմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվետար - օպերատոր։Աշխատանքային ժամերը երկուշաբթի-ուրբաթ` 09:00 - 18:00: Աշխատանքային պարտականություններ` ✅Ապրանքների մուտքագրում, ելքագրում Smart Sale ծրագրով ✅Հաշիվ ապրանքագրերի, ճշգրտող հաշիվների ձևակերպում e-Invoicing ծրագրով ✅ Քաղվածքների վճարումներ ✅ Օնլայն պատվերների ընդունում Պահանջներ՝ ✅բարձրագույն կրթություն ✅համակարգչային գիտելիքներ` MS Office ✅Tax Service ծրագրի իմացություն ✅Smart Sale ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն ✅հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է ✅մինչև 35տ. Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել  office@narim.am էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Հաշվետար-օպերատոր» անվանումը: Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ