uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

Відкрити в Telegram

1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:

Показати більше
6 890
Підписники
Немає даних24 години
-137 днів
-4730 днів
Архів дописів
Բռնագանձված գույքը և պետության վերադարձի քաղաքականությունը 🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիան ունեցել է իր ս
Բռնագանձված գույքը և պետության վերադարձի քաղաքականությունը 🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիան ունեցել է իր սեփական տնտեսական աշխարհագրությունը՝ առանձնատներ, հողատարածքներ, ընկերություններ, բանկային հաշիվներ և արտոնյալ սեփականության ամբողջ շերտեր։ Հանրային իշխանությունը շատերի համար վերածվել էր մասնավոր հարստություն կուտակելու միջոցի։ Այդ համակարգի ժառանգությունը շարունակում է ծանրանալ պետության վրա նույնիսկ իշխանափոխությունից ու հակակոռուպցիոն բարեփոխումներից տարիներ անց։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգի քննարկումն այս առումով կարևոր քաղաքական հանգրվան է։ Կառավարությունը նախատեսում է ստեղծել կառավարման միասնական համակարգ և էլեկտրոնային ռեեստր։ Նախաձեռնությունը վաղուց հասունացած անհրաժեշտություն է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի քաղաքականությունը հասել է այն փուլին, երբ պետությունը պարտավոր է հստակ ներկայացնել վերադարձված հարստության տնտեսական և հանրային ճակատագիրը։ Կարդալ ավելին 👈

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խո
Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններից։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ կուսակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իշխող կուսակցությանն աջակցող հարթակներում, երկար ժամանակ Ադրբեջանի մասին տարածվում են, իրենց բնորոշմամբ, կեղծ և զրպարտչական տեղեկություններ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը 2016 թվականին հիմնադրված ALTECH G
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը 2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։ Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե և մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլև հաճախորդների և գործընկերների հետ վստահության վրա կառուցված հարաբերությունները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🤝🇺🇦Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդի
🇦🇲🤝🇺🇦Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:

+4
🇫🇷🇬🇧🇬🇧Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերին։

🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Կիևի վրա բալիստիկ հրթիռների հարձակման մասին Ուկ
🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Կիևի վրա բալիստիկ հրթիռների հարձակման մասին Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել։ Նրա խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածել է հինգ բալիստիկ հրթիռ։ Զելենսկին նշել է, որ նման հարձակումների մասին հետախուզական տվյալները կարող են փրկել մարդկանց կյանքեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🇦🇲🇦🇲 Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և հարմարավետ միջավայր բոլորի համար։

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին 🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերի
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին 🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20 ժամ ծովում. կնոջ անհավանական փրկությունը Հունաստանի ափերի մոտ։

🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժ
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

‼️‼️‼️ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք
‼️‼️‼️ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

🇺🇦🇺🇦🇺🇦Ռուսական ուժերը հոկտեմբերի 12-ի երեկոյան հինգ բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Կիևի քաղաքացիական ենթակառուցվածք
🇺🇦🇺🇦🇺🇦Ռուսական ուժերը հոկտեմբերի 12-ի երեկոյան հինգ բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն Ուկրաինայի գործընկեր երկրների կողմից այս հարվածների վերաբերյալ նախազգուշացում չի եղել։ Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ռուսական բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներն օգնում են փրկել կյանքեր, և սա ամենակարևոր հարցերից մեկն է։ Բալիստիկ հրթիռների մասին նախազգուշացում ստանալը հենց այն գործոնն է, որն օգնում է կանխել մարդկային կորուստները», – գրել է Զելենսկին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🇦🇲🇦🇲 COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Նիկոլ Փաշինյան

Շաքիի կրակոցները և պետության բացակայության գինը 🇦🇲🇦🇲🇦🇲Շաքիում Անի Ավետիսյանը, վտանգելով սեփական կյանքը, փորձել է փրկել
Շաքիի կրակոցները և պետության բացակայության գինը 🇦🇲🇦🇲🇦🇲Շաքիում Անի Ավետիսյանը, վտանգելով սեփական կյանքը, փորձել է փրկել երեխաներին։ Երբ ադրբեջանցի զինծառայողն ինքնաձիգն ուղղել է որդու վրա, մայրը ձեռքով բռնել է զենքի փողը։ Կրակոցից կորցրել է բութ մատը, ծանր վնասել մյուս մատները, ապա դանակով դիմադրել զինված տղամարդուն և ոտքի ծանր վիրավորում ստացել։ Այսօր նրան ևս երեք վիրահատություն է սպասվում։ Այդ մի քանի րոպեների ընթացքում մի կին իր վրա է վերցրել երեխաների կյանքը պաշտպանելու ամբողջ ծանրությունը։ Նրա պատմությունը բացահայտում է Շաքիի ողբերգության ամենացավոտ կողմը. վտանգի մասին նախապես տեղեկացված պետության օգնությունը հասել է այն ժամանակ, երբ մայրն արդեն սեփական մարմնով էր կասեցրել սպառնալիքը։ Կարդալ ավելին 👈

🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը համապատա
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը համապատասխանում է երկու երկրների և համաշխարհային էներգետիկ շուկաների շահերին. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շատ փոխշահավետ ուղղություն է։ Այն համապատասխանում է Միացյալ Նահանգների, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🤝🇩🇪Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար
🇦🇲🤝🇩🇪Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը:

+3
Իսպանիայի թագավորը իր գահակալության ընթացքում առաջին անգամ այցելեց Սեուտա։

Ամուլսարի ոսկին՝ պետության հեղինակության գնով 🇦🇲🇦🇲🇦🇲Հոկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Ամուլսարում ցու
Ամուլսարի ոսկին՝ պետության հեղինակության գնով 🇦🇲🇦🇲🇦🇲Հոկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Ամուլսարում ցուցադրվեց առաջին ոսկու ձուլակտորը։ Մի քանի օր անց Երևանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս երկու իրադարձությունների համադրությունը Հայաստանի կառավարության բնապահպանական քաղաքականության վերաբերյալ ծանր հարցեր է առաջացնում։ Մինչ այդ «Լիդիան Արմենիան» դատական հայցեր է ներկայացրել բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով վեց միլիոն դրամ և հրապարակային հերքում։ Հայաստանի Հանրապետությունն ընկերության 12,5 տոկոսի սեփականատերն է։ Պետությունը, լինելով ընկերության համասեփականատեր, կրում է նաև նրա գործունեության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը։ Կարդալ ավելին 👈

🇺🇸🇺🇦Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած է բարդ ընտրության առաջ․ շարունակել հակադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
🇺🇸🇺🇦Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած է բարդ ընտրության առաջ․ շարունակել հակադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վտանգելով ամերիկյան ռազմական աջակցությունը, թե զիջումների գնալ՝ հնարավոր է վնասելով Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ պատերազմում։ POLITICO-ի վերլուծության համաձայն՝ Վաշինգտոնը կարող է ճնշում գործադրել Կիևի վրա՝ ընդհուպ մինչև Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող Starlink արբանյակային կապի անջատման հարցը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🇦🇲🇦🇲Հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում։ Արամ Խաչատրյան 15 հասցե
🇦🇲🇦🇲🇦🇲Հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում։ Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: Երևանի քաղաքապետարան