1in.am I Առաջին լրատվական ծառայություն
Открыть в Telegram
1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:
Больше6 864
Подписчики
-124 часа
+17 дней
-4030 дней
Архив постов
🇺🇸🇺🇸🇺🇸Դանա Ուայթին՝ մարտարվեստի գործչին, առաջարկվել է ԱՄՆ մամուլի քարտուղարի պաշտոնը։
Խնդրել եմ նրան իր հետ բերել նաև օգնականների, այդ թվում՝ Մախաչևին, Նուրմագոմեդովին, Գեյջիին, Քորմիեին, Նունյեսին և Հարիսոնին։
Դոնալդ Թրամփ
BYD-ի «Denza» պրեմիում ապրանքանիշի N9 ամենագնացը, որը մինչ այժմ հասանելի էր միայն հիբրիդային տարբերակով, ստացել է ամբողջությամբ էլեկտրական տարբերակ։ Չինաստանի կարգավորող փաստաթղթերում արդեն հրապարակվել են դրա հիմնական տեխնիկական տվյալները։
Նոր մոդելը կունենա երեք էլեկտրաշարժիչ՝ 1194 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, իսկ առավելագույն արագությունը կկազմի 240 կմ/ժ։ Այն կառաջարկվի հինգ և վեց նստատեղով տարբերակներով։ «Denza N9»-ը կունենա 22 դյույմանոց անիվներ, համայնապատկերային տանիք և տանիքին տեղադրված LiDAR համակարգ։ Մեքենայի մարտկոցի տարողության, մեկ լիցքավորմամբ անցանելի հեռավորության և լիցքավորման արագության տվյալները դեռ չեն հրապարակվել։
NASA- ներկայացրել է փորձարարական նոր X-70 Fractal ինքնաթիռը։ Այն նախատեսված է ավիացիոն առաջադեմ տեխնոլոգիաների մշակման և փորձարկման համար։ Ինքնաթիռը համալրված է թռիչքի կառավարման վերակազմավորվող համակարգով, որը թույլ կտա ուսումնասիրել մանևրելու նոր հնարավորություններ։ Այն կարող է տեղափոխել մինչև 907 կգ փորձարարական սարքավորումներ։
X-70-ը նախատեսված է մինչև 13 716 մետր բարձրության վրա թռչելու, ժամում մեծ արագություն զարգացնելու և ավելի քան 2 770 կմ հեռավորություն հաղթահարելու համար։ X-70-ը համալրում է NASA-ի փորձարարական ինքնաթիռների շարքը, որի հայտնի ներկայացուցիչներից են ձայնային պատնեշն առաջինը հաղթահարած Bell X-1-ը և գերձայնային թռիչքների ուսումնասիրման X-15-ը։
✈️ Հնդկաստանում Իլ-76MD-ն կատարեց աշխարհի ամենաբարձր վայրէջքը։
🇫🇷🇫🇷🇫🇷 Փարիզում կյանքի թանկացման դեմ զանգվածային ցույցին մասնակցել է մոտ 46,000 մարդ։ Մարդիկ դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով գնողունակության բարձրացում և երիտասարդների համար ավելի լավ պայմաններ։
🇷🇺🇷🇺🇷🇺Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացն առաջ է շարժվում։ Կողմերը ներկայումս նախընտրում են աշխատել անմիջականորեն, այդ թվում՝ հաշվի առնելով ռուսական կողմի միջնորդական առաջարկները։
Խոսել որոշ արդյունավետ քայլերի մասին, որոնք ՌԴ-ն չի կարողացել ձեռնարկել, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը։
Մարիա Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
🇺🇸🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնելու և առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ղազախական ճանապարհը և Հայաստանի աշխարհագրության գինը
🇦🇲🇦🇲🇦🇲Ղազախստանի փոխվարչապետ Ասել Ժանասովայի հանդիպումները Արարատ Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի հետ բացահայտում են Հայաստանի շուրջ ձևավորվող տնտեսական նոր հետաքրքրության կարևոր կողմերից մեկը։ Աստանան Հարավային Կովկասում փնտրում է առևտրային նոր ուղիներ, իսկ Երևանը հնարավորություն է ստանում մասնակցելու Եվրասիայի տրանսպորտային համակարգի վերակազմավորմանը։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանային հաղորդակցություններից մեկուսացած Հայաստանի համար այս գործընթացը կարող է փոխել երկրի տնտեսական հեռանկարն ու մեծացնել նրա միջազգային նշանակությունը։
Ղազախստանի հետաքրքրությունն ունի աշխարհաքաղաքական պատճառներ։ Ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները արագացրին Կենտրոնական Ասիայի առևտրային ուղիների վերադասավորումը։ Չինաստանից Եվրոպա ձգվող Միջին միջանցքը լրացուցիչ նշանակություն ստացավ։
Կարդալ ավելին 👈
Կաթողիկոսի դատը և պետության իշխանության սահմանը
🇦🇲🇦🇲🇦🇲Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների քրեական գործով նոյեմբերի 6-ի դատական նիստը կրկին հետաձգվեց։ Չորս դատախազներից ոչ մեկը չէր ներկայացել դատարան։ Բացակայում էր նաև տուժող ճանաչված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մեղադրողների բացակայությունը բացատրվեց զբաղվածությամբ։ Դժվար է ընդունել, որ պետությունը կարող է քրեական հետապնդում սկսել Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարության դեմ, սակայն չկարողանալ ապահովել իր մեղադրողների մասնակցությունը դատավարությանը։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում դատախազության պատասխանատվությունն ու գործի քննության նկատմամբ նրա վերաբերմունքը։
Պաշտպանական կողմը դատավարության ձգձգումը համարում է միտումնավոր՝ այն կապելով հոգևորականների նկատմամբ կիրառված խափանման միջոցների գործողությունը երկարաձգելու ցանկության հետ։ Դատավարության ձգձգման իրական պատճառները դեռ պետք է պարզվեն։
Կարդալ ավելին 👈
Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել է շոգեքարշի, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել գծերից, իսկ մեկը՝ շրջվել։
Այս մասին հայտնում է Ռումինիայի երկաթուղիների (CFR) մամուլի ծառայությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:
Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:
🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սրվող գործողությունների հետևանքները։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Չինական Zeekr ընկերության թարմացված «7X» ամենագնացը շուտով կհայտնվի վաճառքում։ Մեքենան արդեն նկատել են Չինաստանի դիլերական կենտրոններ տեղափոխելիս, որտեղ այն պետք է ներկայացվի ցուցադրության։ 2027 թվականի «Zeekr 7X»-ի հիմնական փոփոխություններից մեկը մարտկոցի հզորության ավելացումն է։ Բազային տարբերակը կստանա 85 կՎտ/ժ մարտկոց, իսկ լիաքարշակ տարբերակը կպահպանի 103 կՎտ/ժ մարտկոցն ու երկու էլեկտրաշարժիչները՝ 784 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ամերիկյան Google ընկերությունը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում փոխհատուցման վճարմամբ աշխատանքից կամավոր ազատման ծրագիրը տարածել է նաև Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում աշխատող իր աշխատակիցների վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ աշխատակիցների կրճատման պատճառը ծախսերի օպտիմալացումն է՝ արհեստական բանականության ոլորտում կատարվող խոշոր ներդրումների պայմաններում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🇦🇲🇦🇲🇦🇲Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երևույթը ընդամենն ուրիշների ձեռքին վճարամիջոց է այլոց հետ հարաբերությունների մեջ։
Մեր նահատակների՝ ուրիշների համար մանրադրամ լինելու գործառույթը պետք է համարենք անթույլատրելի։
Նիկոլ Փաշինյան
🇦🇲🇦🇲🇦🇲Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները
🇦🇲🇦🇲🇦🇲Արարատ գյուղը Դավալու անվանողները մեզ մեղադրում են Արարատից հրաժարվելու մեջ։
Նիկոլ Փաշինյան
Հրաձգություն՝ Լեհաստանի Կրակով քաղաքում։ Անհայտ զինված անձը մեքենայով մտել է գլխավոր հրապարակ և կրակ բացել։ Կան զոհեր և վիրավորներ։
Ոստիկանությունը վնասազերծել է կրակահերթ արձակած անձին։
🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի 7-8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
