uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Ալբերտիչ | հեղինակային ալիք

Ալբերտիչ | հեղինակային ալիք

Відкрити в Telegram

Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։ Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։

Показати більше
346
Підписники
Немає даних24 години
-27 днів
-330 днів

Завантажуємо дані

Хмара тегів
Немає даних
Виникли проблеми? Будь ласка, оновіть сторінку або зверніться до нашого support-менеджера.
Вхідні та вихідні згадування
---
---
---
---
---
---
Залучення підписників
жовт '26
жовтень '26
+1
в 0 каналах
вересень '260
в 0 каналах
Get PRO
серпень '260
в 0 каналах
Get PRO
липень '260
в 0 каналах
Get PRO
червень '260
в 0 каналах
Get PRO
травень '260
в 0 каналах
Get PRO
квітень '260
в 0 каналах
Get PRO
березень '260
в 0 каналах
Get PRO
лютий '260
в 0 каналах
Get PRO
січень '260
в 0 каналах
Get PRO
грудень '250
в 0 каналах
Get PRO
листопад '250
в 0 каналах
Get PRO
жовтень '250
в 0 каналах
Get PRO
вересень '250
в 0 каналах
Get PRO
серпень '250
в 0 каналах
Get PRO
липень '250
в 0 каналах
Get PRO
червень '250
в 0 каналах
Get PRO
травень '250
в 0 каналах
Get PRO
квітень '250
в 0 каналах
Get PRO
березень '250
в 0 каналах
Get PRO
лютий '250
в 0 каналах
Get PRO
січень '250
в 0 каналах
Get PRO
грудень '24
+6
в 0 каналах
Get PRO
листопад '240
в 0 каналах
Get PRO
жовтень '24
+3
в 0 каналах
Get PRO
вересень '24
+19
в 2 каналах
Get PRO
серпень '24
+87
в 0 каналах
Get PRO
липень '240
в 0 каналах
Get PRO
червень '240
в 0 каналах
Get PRO
травень '240
в 2 каналах
Get PRO
квітень '240
в 0 каналах
Get PRO
березень '240
в 2 каналах
Get PRO
лютий '24
+2
в 0 каналах
Get PRO
січень '24
+1
в 0 каналах
Get PRO
грудень '230
в 0 каналах
Get PRO
листопад '23
+1
в 0 каналах
Get PRO
жовтень '23
+104
в 3 каналах
Get PRO
вересень '23
+70
в 0 каналах
Get PRO
серпень '23
+1
в 0 каналах
Get PRO
липень '23
+1
в 0 каналах
Get PRO
червень '23
+2
в 0 каналах
Get PRO
травень '23
+8
в 0 каналах
Get PRO
квітень '23
+1
в 0 каналах
Get PRO
березень '23
+3
в 0 каналах
Get PRO
лютий '23
+6
в 0 каналах
Get PRO
січень '23
+8
в 0 каналах
Get PRO
грудень '22
+1
в 0 каналах
Get PRO
листопад '22
+1
в 0 каналах
Get PRO
жовтень '22
+4
в 0 каналах
Get PRO
вересень '22
+33
в 0 каналах
Get PRO
серпень '22
+1
в 0 каналах
Get PRO
липень '220
в 0 каналах
Get PRO
червень '22
+13
в 0 каналах
Get PRO
травень '22
+7
в 0 каналах
Get PRO
квітень '22
+252
в 0 каналах
Дата
Залучення підписників
Згадування
Канали
27 жовтня0
26 жовтня0
25 жовтня0
24 жовтня0
23 жовтня0
22 жовтня0
21 жовтня0
20 жовтня0
19 жовтня0
18 жовтня0
17 жовтня0
16 жовтня0
15 жовтня+1
14 жовтня0
13 жовтня0
12 жовтня0
11 жовтня0
10 жовтня0
Дописи каналу
Ասում են՝ Մեղրիի մոտերքում 3 ադրբեջանցու են նկատել, որոնք փախուստի են դիմել, երբ փորձել են նրանց հարցուփորձ անել… Հայաստան՝ «միջանցք բաց երկնքի տակ» @albertich_ notes

2
Մշակույթի ու ինքնության չեղարկման մասին Ես չեմ հասկանում լացն ու ողբը։ Չեմ ընկալում, երբ Եդեսիոյ ողբ են կապում դրածոների խմբակի քայլերի շուրջ։ Եվ չեմ հասկանում բացառապես մի պատճառով. Թվական 301։ Հայաստանում պետական մակարդակով կրոնը փոխվեց։ Ասում են՝ մշակութային հերձոց էր. թողել էին մի հեթանոսական տաճար (դա էլ հավանաբար թանգարանի համար։ Բայց արի ու տես, որ դրանից մեկ դար անց այն հայոց պատմության մեջ արձանագրվեց որպես «ոսկե դար»։ Ոսկե դար։ Քերթողահայր տիտղոսը ստացած Խորենացին իշխանաց տոհմի պատվերով գրված «Հայոց պատմությունն» ավարտեց «Ողբով», որն ընթերցողի մոտ հստակ տպավորություն կստեղծվի, որ հայկականության պատմությունը Խորենացու ժամանակաշրջանից հետո կթերթի իր պատմության վերջին էջը։ Բայց արի ու տես, որ հայերը դրանից հետո 1700 տարի էլ կան, ավելին՝ քանիցս սեփական խելքից կորցրել, ապա սեփական ոգով վերականգնել են իրենց պետականությունը, և դեռ կան։ Թվական 1045: Դեռ Տիգրան Մեծի ժամանակներից հայտնի «հայի վերջին խելքի», նույն ինքը՝ սեփական խելքի, և աշխարհաքաղաքական իրողությունների «բարենպաստ» համադրության պայմաններում պետականության կորուստ։ Բայց արի ու տես, որ դրանից կես դար անց Կիլիկիայում իշխանության, ապա թագավորության հռչակում, որն էլ գնաց պատմության գիրկը, բայց հայն ու հայկականը դրանից 700 տարի անց էլ դեռ ԿԱՆ։ Թվականներ 1894-1923: Ցեղասպանություն, որը խլեց ավելի քան 1.5 մլն հայ մարդու կյանք։ Թվում է, էսքան հյուծված ազգից էլ ի՞նչ սպասես… Բայց արի ու տես, որ չնայած սեփական խելքի ակոսներն ու գալարները աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում այդպես էլ մնացել են հետտիգրանմեծյան ժամանակների, այդուհանդերձ այդ իրողությունների և սեփական անկոտրում ոգու բարենպաստ համադրությունը սկիզբ դրեց նոր պետականության։ Թվականներ 1920-1945: Հետապնդումներ, գնդակահարումներ, բռնաճնշումներ, հարյուր հազարավոր կյանքեր խլած համաշխարհային պատերազմ։ Ցեղասպանությունից հետո հազիվ էր ազգը վերհառնել, որ անկախություն կառուցի ու միանգամից այսքան փորձություն։ Էլ ի՞նչը կարող է ազգին ոտքի վրա պահել… Բայց արի ու տես, որ այդ ազգը նույնիսկ այլ պետության կազմում կարողացավ ինքնադրսևորվել, լուրջ մշակութային ժառանգություն թողնել, և ավելին՝ չնայած աղետաբեր երկրաշարժին սեփական անկոտրում ոգու հաշվին իր մեջ ուժ գտավ անհավասար պայմաններում Արցախ պահելու… թեև հետո սեփական խելքից էլ այն կորստի մատնեց։ Այս օրինակները բավական են արձանագրելու մի բան. ոչ մի էջ էլ վերջինը չէ։ Ու պետք չէ ողբալ, ամեն ընտրությունից առաջ ողբերգել, թե սա վերջին շանսն է։ Քանի՞ դրածո ու դավաճան է վերապրել էս ազգը։ Քանի՞ անգամ է կորցրել ու վերստին ձեռք բերել իր սահմաններն ու անկախությունը։ Հա՛, խելքը դրանից ոչ մի կերպ չի աճել, նույն կոլեկտիվ մանկական ուղեղն է։ Բայց… ի վերջո, աշխարհը հերթական վերափոխման դարաշրջանում է։ Իսկ մեզանում դեռ վխտում ու աղմուկ են անում լացը, ողբն ու վախերը… @albertich_notes
146
3
Ասում են՝ նախարարությունների անվանումներ են փոխել. արհեստական բանականության, բարեկեցության… Հիշում եմ, 6.5 տարի առաջ Արցախ-տեղ մի պոպուլիստ, ով դրածոյի մոտ դրածոյի պաշտոնը ընտրեց, բարեկեցիկ ապագա էր խոստանում, անվճար բնակարաններ։ Ցավոք, այն, ինչ եղավ հետո պոպուլիստի և Արցախի հետ ո՛չ բարեկեցիկ էր, ո՛չ էլ պայծառ։ Ասածս ինչ է՝ և ո՞վ է հիմա հիշում, որ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից իշխանության զավթմանը հավակնող մի անձ ճոռոմ ելույթ էր ունենում և հայտարարում, թե իր ձեռքին կախարդական փայտիկ կա՝ տնտեսությանը զարկ տալու համար։ Ուստի հենց սկսվում է նման բառամթերք, նշանակում է՝ բանը հասել է դիվան-բաշուն և բուրդ է… @albertich_notes
158
4
ԱՄՆ էկոնոմիկայի նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական շրջափակման շրջանակում նախագահ Թրամփը ահաբ
ԱՄՆ էկոնոմիկայի նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական շրջափակման շրջանակում նախագահ Թրամփը ահաբեկում զանգահարում է համաշխարհային լիդերներին, որպեսզի խզեն իրենց կապերը իրանական «ռեժիմի» հետ։ Եթե դուք հասկանում եք, թե ինչ խորը և համապարփակ է ռուսների հետ կապեր խզող երկրի կարգավիճակը և ամոթ եք զգում, որ ձեր երկիրը շատ խորը և համապարփակ անտառ են ուղղորդում փոքրիկ խմբակն իր աղանդավորալվացեալ զանգվածի հետ, ապա շնորհավորում եմ՝ առնվազն հոգեբանորեն պատրաստ եք գալիք ուկրաինիզացիային։ Շատ հպարտանալու առիթ է հայտնվել մի երկրի կխրգավիճակում, որին բաժան-բաժան են անելու գիշատիչները։ Շա՜տ։ Հուռռա, տավարիշչի։ Դա զդրաստվույետ ռեվալյուցիյա դուռակով։ Նախանձում եմ 8 տարի բաբլի մեջ ինքնախցկված ու ստամոքսացավով ապրող կիսամարդկանց։ @albertich_notes
179
5
Տիգրանաշենի շուրջ պետք է ընդվզում ստեղծվի. «ինչքան շուտ, էնքան լավ»։ Լրջության «կարմիր գծերն» էլ են վաղուց լղոզվել։ Աշխարհում երևի էլ ոչ մի կարմիր գիծ չի մնացել չանցած, չլղոզված ու չտեղաշարժած։ Տիգրանաշենը միայն առաջին ծաղիկն է։ Մնացածը՝ աստիճանաբար և հերթով։ Ասածիս մեջ ո՛չ ծաղր կա, ո՛չ հեգնանք։ Ես վերջին 4 տարում միայն ցավով եմ ունկնդրում և ակնդրում կատարվողը։ Մեծ ցավով։ Բացարձակ չեմ կիսում նաև ընդդիմության հանդեպ ծաղրը, որ ոմանք ակտիվորեն և խառը լեքսիկոնով իրենց թույլ են տալիս։ Բայց շոուներն էլ այլևս չեն նայվում… @albertich_notes
169
6
Դեռևս 10-15 տարի առաջ մենք ընդվզում և նյարդայնանում էինք, երբ Հայաստանի իշխանությունը «ուժային կենտրոնների միջև մանևրելու և հավասարակշռելու փոխարենը՝ վերջնարդյունքում միակողմանի քայլերի էին գնում։ Արդյունքը՝ Հայաստանում դրսից նշանակվեց դրածո, որն իր հոգետիպով, իր վարքով իրեն պահում է լիովին այնպես, ինչպես անում է թուրքական դիվանագիտությունը առվազն վերջին 150 տարում։ Բայց թուրքերը միշտ «պլստում են», իսկ մենք միայն կորցնում։ Դեռևս 10-15 տարի առաջ մեզ նյարդայնացնում էին ամեն անգամ դրսից «խորապես մտահոգություն հայտնող և կոչ անող» քաղաքական գործիչները։ Արդյունքը՝ վերջին 5 տարում ձեռք ենք բերել ֆեյսբուքով մտահոգվող և կոչ անող սեփական ընդդիմություն։ — — — Եզրակացություն. Դժգոհելիս արժե 7 անգամ մտածել, հետո մեկ անգամ արտահայտվել, թե չէ՝ գլխիդ լրիվ այլ բան կգա… @albertich_notes
253
7
Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի. — Բալամ, ինչի՞ է ռուսներին այդքան տհաճ և ոչ ընդունելի դրածոյի վարքը, եթե նույն վերաբերմունքը ցույց չեն տալիս բառացիորեն նույն կերպ իրենց պահող թուրք-ադրբեջանցիների հանդեպ։ Մաքին հարցեց ու գնաց, բայց վերջում ասաց, որ հարցը հռետորական էր… @albertich_notes
208
8
ՎԱ՞Խ, ԹԵ՞ ՑՈՒԳՑՎԱՆԳ Դուզը նստենք, շիտակ խոսենք։ Թե չէ վախ կա ճշմարտությունն ուղիղ ասելու։ Հայաստանի վիճակը շախմատում կոչվում է ցուգցվանգ։ Փոխվի ներքաղաքական վիճակը, փոխվի աշխարհաքաղաքական վիճակը տարածաշրջանում՝ Հայաստանը չի շահելու դրանից։ Դրածոն ամեն ինչի պատրաստ է, կարմիր գծեր չունի, բարոյական սահմաններ չունի։ Նա, իհարկե, կորցնելու բան ունի։ Իրեն ներսից մեծ վախ է պատում իշխանությունը կորցնելու, ուստի հիստերիկանում է, սպառնում է. վախենում է, որ կորցնի իշխանությունը կարող է կորցնել ամեն ինչ։ Ընդդիմությունն էլ կորցնելու բան ունի, բայց եթե դրածոն այդքանով հանդերձ պատրաստ է գնալու մինչև վերջ, այդ թվում՝ ուրիշների գլուխների վրայով, ինչն արել է առնվազն երկու անգամ (Արցախում 2020 և 2023-ին, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ), ապա ընդդիմությունը վարվում է այնպես, ինչպես վերջինիս կողմից ամեն օր քննադատության ենթարկվող Սերժ Սարգսյանը վարվեց 2018-ին՝ նախընտրելով իշխանություն հանձնել, թեև վստահ եմ, որ լավ գիտեր հետևանքները։ Ներկա ընդդիմությունը 2021-ին էլ, այսօր էլ գերադասում է դառնալ դրածոյի մոտ քաղբանտարկյալ կամ պատգամավոր՝ կախված նրա անձնական քմահաճույքից։ «Մեծ երկրների խաղերից» վախեցողները բարոյական իրավունք չունեն իրենց կոչելու ազգային կամ ընդդիմություն։ Այն, ինչի վերածվել է դրածոյի ընդդիմությունը՝ կոչվում է մունետիկ։ Հասկանում եմ, որ ասածս ընդդիմության և նրա ֆանատիկ աջակիցների շրջանում զայրույթ առաջացնող խոսքեր են։ Դե, իրենք ավելի լավ գիտեն իրավիճակը։ Ես՝ հասարակ նախկին բերձորցիս, ինչ գիտեմ՝ ինչ է կատարվում կուլիսների ետևում։ Ժամանակ կար, լավ էլ գիտեի։ Իսկ երբ հասկացա պրիմիտիվ և խիստ կանխատեսելի բնույթն այս ամենի՝ այլևս կարիք չկար ինֆորմացված լինելու. ամեն ինչ պարզ է։ Ինչևէ, բարդ ժամանակներ են։ Դրածոն պատրաստ է ամեն ինչի։ Ընդդիմությունը պատրաստ է դառնալ պատգամավոր-քաղբանտարկյալ։ Հայաստանն ու հայության առողջ փոքրամասնությունը՝ նշված երկուսի բերած ծանր հետևանքների կրողը։ @albertich_notes
271
9
Առաջին սքրինում երեկ քվեարկության ավարտից րոպեներ առաջ իմ նշումներում թողած կանխատեսումս է։ Քանի որ հեռու եմ մարգարե լինելուց+1
Առաջին սքրինում երեկ քվեարկության ավարտից րոպեներ առաջ իմ նշումներում թողած կանխատեսումս է։ Քանի որ հեռու եմ մարգարե լինելուց, տոկոսային շեղումները երևի ընդունելի է։ Խախտումներն էլ էին կանխատեսելի։ Հետագան էլ է կանխատեսելի։ Եվ սա միայն ցավալի է։ @albertich_notes
232
10
Ի լրումն. մասնակցության տոկոսը որքան բարձր է, այնքան (արձանագրված ու չարձանագրված) խախտումներն էլ են աննախադեպ բարձր տոկոսի հասնելու։ @albertich_notes
188
11
Մեջբերեմ նորից. «Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է»։ Փաստացի, ունենք բարձր տոկոս։ Սա նշանակում է, որ մեծանալու է հավանականությունը այն սցենարի, երբ դրածոն չի կարողանալու իր համար ապահովել կայուն մեծամասնություն։ Խախտումների շնորհիվ հավանաբար փորձելու է գոնե խոչընդոտել անցողիկներին այնպես, որ նույնիսկ կոալիցիա չկարողանան կազմել։ Այս ամենից չի հետևում, թե «վերջապես կձերբազատվենք շատ բաներից»։ Սրանից միայն հետևում է, որ հետևանքները Հայաստանի համար փոքր-ինչ նվազ ցավոտ կլինեն, քան դա մեզ սպասվելիս կլինի դրածոյի վերարտադրման պարագայում։ @albertich_notes
196
12
Ասեմ ու էլ նախընտրական-ներքաղաքական թեմայով բան չունեմ ասելու. Ավելի անհեռատես, ավելի միամիտ բան, քան ընտրությունների օրը գնալ և ընտրել «Բոլորին դեմ եմ», մեկ էլ հավատալն է, թե դրածոն խաղաղություն է բերելու։ Զուտ երկու փաստարկ։ Ասենք, հավաքեցին 4.1% ձայն ու անցան պառլամենտ, ապա ի՞նչ են անելու՝ մանդատներն են վայր դնելո՞ւ, թե՞ 2021-ի «Հայաստան» դաշինքի օրինակով մնան խորհրդարանում։ Այդ դեպքում՝ ո՞րն է իրենց դիրքորոշման հիմքը. բոլորին խաբե՞լը, թե իրենք բոլորին դեմ են։ Ասենք, հավաքեցին այնքան ձայն, որ կարողանան իրենց հռչակած գործողություններն անել։ Նոր ընտրություններ նշանակվեցին։ Հարց. ո՞վ է մասնակցելու ընտրություններին, եթե ներկա քաղաքական ուժերը բոլորն առանց բացառության կապ ունեն կա՛մ «նախկինների», կա՛մ «ներկաների» հետ։ Ասածս ինչ է. զավեշտն էլ չափ ունի, ռացիոնալությունն էլ։ @albertich_notes
231
13
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։ Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։ Ընտրես չարյաց մեծագույնը՝ նշանակում է, որ սեփական ուղեղ չունես (նորմալ է, շատերը չունեն սեփական կարծիք, ամբոխ են, դե, դու էլ ես իրենց շարքից. դա էլ քո խաչն է): Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է։ Որքան բարձր եղավ ընտրության գնացողների թիվը, այնքան ավելի մեծ կլինի ընտրությունների այլ ելքի մասին խոսելու հավանականությունը։ Դրածոն իր կայուն ընտրազանգվածն ունի։ Մնացած ամբողջ ընտրազանգվածի 60-70%-ը չկողմնորոշվածներն են։ Մեծ հաշվով, եթե լրիվ անկեղծ լինենք, ապա ընտրությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի մեջ է, այլ չարյաց մեծագույնից ձերբազատվելու և աղետաբեր դրածոյի բերվելիք խիստ բացասական հետևանքները կուլ տալու միջև։ @albertich_notes
213
14
Եթե ինձ հարցնեին ինչպես ես կպատկերեի Հայաստանի և հայերի ներկա վիճակը, ապա ես հենց այսպես կնկարեի. Արարատ լեռան ֆոնին։ Հայկ Նա
Եթե ինձ հարցնեին ինչպես ես կպատկերեի Հայաստանի և հայերի ներկա վիճակը, ապա ես հենց այսպես կնկարեի. Արարատ լեռան ֆոնին։ Հայկ Նահապետ-Արշակ Երկրորդի կերպարը՝ որպես հայ ինքնություն։ Թագը գլխին պալատական ծաղրածուն՝ որպես այդ ինքնության հակառակ կողմը։ Բել-Շապուհի կերպարը՝ որպես ինքնության հակառակ կողմին սնող։ Կիսաավեր, բայց կանգուն եկեղեցին՝ որպես այդ ինքնության պարբերաբար ծնկող, բայց մշտապես մոխրից հառնելու և վերակառուցվելու մարմնավորում։ @albertich_notes
211
15
[ՄԱՍ II] Պատրանքազերծումը՝ ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ Պատրանքազերծումը ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ է ոչ թե այն պատճառով, որ ամբողջ հասարակությունը մի օր միաժամանակ կսթափվի և կսկսի նորովի մտածել։ Այդպիսի պատկերացումը ռոմանտիզմի շարքից է։ Ժամանակակից կոնֆիգուրացիայում, քանի դեռ դա միակ կենսունակ և տարածված եղանակն է, ազգային և քաղաքական կուրսը որոշողը ամենուր և մշտապես փոքրամասնությունն է՝ էլիտան, որն ունի իշխանության, մենեջմենթի, ռեսուրսների բաշխման և պատմական օրակարգ ձևակերպելու կարողություն։ Ուստի պատրանքազերծումը նախևառաջ պետք է վերաբերի հենց էլիտային՝ նրա աշխարհընկալմանը, կառավարման լեզվին, պատասխանատվության չափին և ժամանակը հասկանալու ունակությանը։ Հայաստանի խնդիրը այն չէ, որ հասարակությունը երկար տարիներ ապրել է պատրանքներով։ Խորքային մակարդակում պատրանքները վերարտադրվել են վերևից՝ քաղաքական, վարչական, մտավորական և մեդիա շրջանակների միջոցով։ Էլիտան, ձևավորված լինելով նախորդ աշխարհակարգի տրամաբանության մեջ, շարունակում է մտածել հին սխեմաներով, իսկ նոր իշխանությունը զուրկ է պետական մտածողությունից, ռազմավարական մտքից, ինքնուրույն չէ, ավելի ճշգրիտ՝ կամակատար է, դրածո։ Արդյունքում երկիրը ոչ թե վերափոխվում է, այլ պարբերաբար տեղափոխվում է մի ճգնաժամից մյուսը՝ առանց հիմքի վերակառուցման։ Պատրանքազերծումը այս համատեքստում նշանակում է՝ հրաժարվել այն կեղծ հավատից, թե ազգային փրկությունը կարող է ծնվել զանգվածային հուզականությունից, փողոցային էներգիայից կամ հերթական «ճիշտ» կարգախոսից։ Քաղաքականությունը կազմակերպված ռեսուրսի, կամքի, ցանցերի, ինստիտուտների և որոշում ընդունող ազդեցիկ խմբերի որակական կարողությունների համալիր գործիք է։ Եթե չկա նոր էլիտա՝ նոր լեզվով, նոր աշխարհընկալմամբ և իշխանություն վերցնելու իրական կարողությամբ, ապա հասարակական դժգոհությունը մնում է միայն ձայնային ֆոն, ոչ թե վերափոխման ուժ։ Փոքր երկրի համար սա առավել ճակատագրական է։ Ուժային կենտրոնների բախման պայմաններում սխալ կամ գիտակցված սխալ հաշվարկը ոչ թե պարզապես քաղաքական պարտություն է, այլ գոյաբանական ռիսկ։ Այս պայմաններում էլիտայի ճկունությունը, իրականության հետ սառը աշխատելու կարողությունը և կողմնորոշման ճշգրտությունը դառնում են ոչ թե տեսական առավելություն, այլ պետության գոյության պայման։ Ուստի ազգային վերափոխման առաջին փուլը ոչ թե համընդհանուր բարոյախոսությունն է, այլ էլիտայի փոփոխության, մաշված կառավարման լեզվի դուրսբերման և նոր որոշող փոքրամասնության ձևավորման հարցը։ Պատրանքազերծումը պետք է սկսվի այնտեղ, որտեղ ձևակերպվում է կուրսը։ Եթե զտենք այս պահին ռեսուրսների տիրապետող ազդեցիկ խմբերին՝ ըստ չարչրկված «ազգային» և «դավաճան» տիտղոսների, ապա մենք ունենք փաստացի երկու տեսակի էլիտա՝ 1) չգիտակցված կամ գիտակցված, բայց սխալը սխալի վրա շարունակող էլիտա, որի գործողությունները հանգեցրին Հայաստանը դեպի իր էքզիստենցիալ սպառնալիքի երախը հաստատուն քայլերով գիտակցաբար տանող խմբակի կողմից պետության կառավարման ռեսուրսների զավթմանը, 2) ռացիոնալության առումով խիստ թույլ, թուլակամ խմբակ, իսկ քայլերի տրամաբանության իմաստով՝ բացարձակ օտարի շահը սպասարկող խմբակ, որի գործողությունները անխափանորեն տանում են ոչ թե այս կամ այն ուժային կենտրոններից համապարփակ կախվածության, ինչպիսի անցումային կարգավիճակում են այլ բոլոր տարածաշրջանների բոլոր փոքր երկրները, այլ բառացիորեն սուբյեկտայնության վերացման։ Հանգուցալուծումը պայմանավորված է մեկ գործոնով՝ առաջին խմբի ճկունության և նեղ անձնային «աբիդաները» հաղթահարելու սկզբունքայնության հարցում վերաիմաստավորման կարողությամբ։ @albertich_notes
255
16
Մենք սովոր ենք քարոզչության առումով օրինակ բերել Արևմուտքին։ Բայց, ինչ խոսք, քարոզչական հոլովակները իրանցիների մոտ էլ հետաքրք
Մենք սովոր ենք քարոզչության առումով օրինակ բերել Արևմուտքին։ Բայց, ինչ խոսք, քարոզչական հոլովակները իրանցիների մոտ էլ հետաքրքիր և ինչ-որ չափով ազդեցիկ են ստացվում։ 🤩 @albertich_notes
273
17
[ՄԱՍ I] Էլիտան և աշխարհակարգի փոփոխման տրանսֆորմացիոն ժամանակաշրջանը Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ սովետական կառավարման դպրոցից ծնված էլիտան դուրս չի մնացել քաղաքական-քաղաքացիական կյանքից։ Երկիրը չի կարող լիարժեք մտնել նոր պատմական ժամանակաշրջան, եթե այն շարունակաբար կառավարվում է հին աշխարհակարգի տրամաբանությամբ մտածող մարդկանց կողմից։ Տրանսֆորմացիոն ժամանակներում, աշխարհաքաղաքականության մակերեսին մնալու համար, պետության ղեկանիվ հանդիսացող էլիտան պետք է ճկուն լինի։ Աշխարհը չափազանց արագ է փոխվում, որպեսզի հնարավոր լինի ապրել հին սխեմաներով, նախկին ռեֆլեքսներով և իրականությանը հնացած կառուցվածքներով նայելու սովորությամբ։ Իշխանություն զավթած դրածոները չունեն լուծումներ, նրանք կառավարելի մարիոնետներ են։ Լուծումներ չունի նաև հին էլիտան։ Իշխանությունը երբեք ժողովրդինը չի եղել և չի լինելու։ Իշխանությունը միշտ և ամենուր առանձին շերտ է, առանձին համակարգ։ Եվ եթե դու չունես իշխանության հասնելու ռեսուրս կամ չես ցանկանում ռեսուրսներդ լիարժեք ներդնել դրան հասնելու համար, իսկ դրա փոխարեն ձախողումդ բարդում ես ժողովրդի վրա, ապա դա նշանակում է, որ ի վիճակի չես իրական քաղաքական գործունեության։ Իսկ այն ինչ անում ես՝ շոու է։ Այսօրվա հայկական իրականությունը կարելի է համեմատել մի շենքի հետ, որը հենց սկզբից կառուցվել է համակարգային սխալով։ Եթե հետո պարզվում է, որ այն սեյսմակայուն չէ, անիմաստ է անվերջ նորոգել առանձին հարկերը։ Կարելի է վերափոխել ճակատը, փոխել պատուհանները, կատարել կապիտալ վերանորոգում որոշ հատվածներում, բայց յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժից հետո այդ շենքը նորից ցնցվելու է և ճաքեր է տալու։ Որովհետև խնդիրը հարդարման մեջ չէ, այլ հիմքի։ Այդ պատճառով էլ ավելի տրամաբանական է ոչ թե անվերջ կարկատել հին կառուցվածքը, այլ կառուցել նորը՝ ամուր և սեյսմակայուն հիմքի վրա։ Հին հիմքի վրա կառուցված երկիրը շարունակելու է ապրել փլուզումը ժամանակավորապես հետաձգելու ռեժիմում՝ երկիրը պահելով անընդհատ ցնցման մեջ, որը խիստ բացասական հետևանքներ է ունենալու։ 🤩 @albertich_notes
327
18
Վերջին տարիներին, շարունակելով մնալ իմ քաղաքական հայացքներին հավատարիմ, զերծ եմ մնում ընդդիմադիր քաղաքավարության և ազգափրկչական տոնայնությունից։ Ու նույն տոնայնության մեջ մնալով՝ թողնեմ առաջիկա օրերին ալիքում հետագա 10-15 տարիների Հայաստանի և հայ ինքնության էքզիստենցիալ տրանսֆորմացիայի մասին երկար տեքստիցս մի քանի բանալի մտքեր. — Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ սովետական կառավարման դպրոցից ծնված էլիտան դուրս չի մնացել քաղաքական-քաղաքացիական կյանքից։ — Պատրանքազերծումը տրանսֆորմացիայի կարևորագույն բաղադրիչներից է։ — Վարից վեր շուռ եկած հասարակության ինքնամաքրման առաջին փուլը իրականությանն առերեսվելը կլինի։ — Երբ դու փոքր երկիր ես, որը սեփական գոյությունը պահելու համար հարկադրված է լինելու եզրագծի վրա լարախաղացի ճարպկությամբ բալանսավորել, որպեսզի կուլ չգնա ուժային կենտրոնների պայքարում, քեզ ի վերջո պարտադրելու են կողմ ընտրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 🤩 @albertich_notes
265
19
Որքան համոզմունքներ և կարծրատիպեր են կոտրվում այս ընթացքում, մասնավորապես՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ՝ ԱՄՆ-ի և ԵՄ վերաբերմունքն իրենց դաշնակիցների հանդեպ։ Ինչպես տեսնում ենք՝ ❗️շատ հեշտ կարող են դաշնակիցներին որպես մսաղաց սպառել, ❗️բանակցել և խաղաղությունից խոսել, ապա հարձակվել, ❗️խոսել դեմոկրատիայից, ազատություններից Մերձավոր Արևելքում, բայց մարդկանց դատապարտել ազատազրկման այլակարծության համար, ❗️բարոյախրատական քարոզներ կարդալ, բայց ունենալ ահռելի դոսյե մանկապղծության և մանկասպանության գործերով, բացահայտ կերպով հրլիռակոծել դպրոցը՝ սպանելով երեխաների, ապա հեքիաթներ պատմել, թե դա իրենք չեն։ Առհասարակ, արժե վերջապես զտվել Արևմուտք-Ռուսաստան-Արևելքը բարոյական բնութագրերով իրարից տարանջատելու քարոզչությունից։ Կապիտալիզմը (փողը և իշխանությունը) շատ հազվադեպ են բարոյականության որոշակի նորմերով առաջնորդվողներին դրսևորվելու տեղիք տալիս։ Հատկապես Արևմուտքում, որտեղ կապեր ունենալու համար հազարավոր պաշտոնյաներ, դերասաններ և այլք հասնում էին Լիթլ Սենթ Ջեյմս (Էփշտեյնի կղզի): Իսկ մենք բոլորս պարզապես խոշորամասշտաբ մանիպուլացիաների, աճպարարական շուների մասնակից-դիտորդներ ենք։ 🤩 @albertich_notes
226
20
ԵՐԿՈՒ ԲԱՌՈՎ Կանխատեսումը խիստ հեղհեղուկ բան է։ Օրինակ, Ժիրինովսկին ինչքան իրագործված կանխատեսում ունի, նույնքան էլ իր այդ ասածներին հակասող բաներ է ասել։ Դրա համար կանխատեսել հնարավոր է հարաբերական հաջողությամբ։ Օրինակ, ի տարբերություն շատերի՝ ես հակված եմ կանխատեսելու, որ Իրանի շուրջ կոնֆլիկտը ամեն կերպ պահվելու է ձգձգվող, հյուծող ձևաչափում։ Այսինքն՝ առնվազն հիմա կոնֆլիկտը հանրային ընկալմամբ համաշխարհային պատերազմի չի վերափոխվելու։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
250