cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Ալբերտիչ

Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։

Больше
Рекламные посты
358
Подписчики
Нет данных24 часа
Нет данных7 дней
-1030 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Հռետորական հարց. Ինչի՞ է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունը» դրածոների շքախումբը հիմնավորում է միմիայն «առևտրով»։ Այլ բառ չունեն. առաջին բառը՝ «խաղաղություն», երկրորդը՝ «առևտուր». «խաղաղություն կլինի, առևտուր կանենք»։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
👍 5🔥 1
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 🇦🇲 Մաս II. Հայաստան 👉 [Մաս I] 📌 100 տարի առաջ մենք պետություն ունեցանք մեծապես մեզնից չկախված հանգամանքների դրդմամբ, որոշ չափով՝ առանձին անհատների ոգու և կամքի շնորհիվ։ 📌 Դրանից 100 տարի անց էլ անկախություն ստացանք գրեթե նույն սցենարով։ ❗️Առաջին դեպքում նաև ժամանակի տեսանկյունից անկախության պահպանման համար ռեսուրսները խիստ նվազ էին և օբյեկտիվորեն հնարավոր չէր այդպիսի պայմաններում զերծ մնալ խորհրդայնացումից և պահպանել անկախությունը։ ❓Իսկ ի՞նչը բերեց երկրորդ ձախողմանը։ 👉 Եթե շատ պարզ ժողովրդական լեզվով ասենք, ապա պատասխանն է՝ վերնախավի և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեզող անձանց ագահությունն ու ժլատությունը։ 👉 Եթե ավելի լայն դիտանկյունից հարցին նայենք, ապա ձախողել ենք, որովհետև՝ 📌 Հենց սկզբից անկախության ակունքներում կանգնած պետության կառավարիչների և Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նշանակությամբ երկրներում ազդեցիկ հայկական համայնքների միջև հորիզոնական կապեր չեն ձևավորվել։ 📌 Պատերազմող երկրում օրենսդրությունը չի կարգավորել և կամ արգելել օտարերկրյա ֆինանսավորումներով գործող ՀԿ-ների, լրագրողների գործունեությունը։ 📌 Լինելով մի երկիր, ուր բնակչության թվի համեմատ շախմատային գրոսմայստերների քանակը բավական մեծ էր, ինչը վկայում է ինտելեկտի բարձր մակարդակի պոտենցիալի մասին, այսինքն՝ պետությունն ունեցել է մարդկային հսկայական պոտենցիալ, ուղեղների զարգացման հաշվին տնտեսության աճ ապահովելու փոխարեն՝ Հայաստանում հարգի էր «շուստրի» մարդն ու «շատ փողով ոլորտ մտնելու», բայց տվյալ ոլորտի համար միջակ կամ ցածր մակարդակի մասնագետը։ ❗️Մենք մեր այս մի «մանանան» էլ մսխել ենք։ Մեր դեպքում քաղաքական համակարգի, ընդդիմության հույսով փոփոխությունների սպասելը սին զբաղմունք է։ ❓Նոր մանանայի հույս կա՞։ 👉 Նախ, մեկ այլ հարցին պատասխանեք՝ ի՞նչն է պահել մի ժողովրդի, ավելին՝ քանիցս պատմության մեջ օժտել սեփական պետություն ունենալու հնարավորությամբ, այն դեպքում, որ տրամաբանությամբ դա անհնար է բացատրել։ ‼️ Ուստի կլինեն համապատասխան պայմաններ՝ կլինի նոր մանանա։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
[ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ՝ հիմնված անձնական դիտարկումների վրա] ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ Արցախի հայաթափումը տեղի հայերի զգալի մասի մեջ ներկա դեպրեսիոն, հացուկացի խնդրի լուծման կենցաղային հարցի շրջանից հետո ձևավորելու է ոչ թե վրեժի, վերադարձի համակարգային և համընդհանուր ձգտում, այլ պրիմիտիվ համակերպվածության զգացողություն՝ հագեցած. կարոտակեզ երգերով, տեղահանվածներով բնակեցված փողոցին, թաղամասին արցախյան անվանումներ տալով, աղջիկ երեխաներին Շուշի անունը դնելու մոդայով։ Ես՝ ի տարբերություն շատերի, չունեմ պատրանք նման սցենարի համար երեք պատերազմում մոտիկ ու հեռու հարազատ ու բարեկամ կորցրած մարդկանց, տարեցների, միայնակ երկու-երեք երեխու հոգս տանող մայրերի վրա ազգային վրեժով տարվելու պատասխանատվություն դնելու։ ❗️Ավելին՝ վստահ եմ, որ Արցախի նախագահներին, մի քանի կարևոր դեմքերի ձերբակալելու պատճառներից մեկը նաև արցախցիների իշխանությունը գլխատելն էր այն նույն սկզբունքով, որով 600 մարդու Կ. Պոլսից արտաքսեցին և սպանեցին։ Սակայն այստեղ տեսնում եմ նույն խնդիրը, որի համար Հայաստանում դրածոների կողմից իշխանության դյուրին զավթման մեջ «պատերազմի կուսակցության» առաջնորդների մեղքի բաժին եմ տեսնում՝ իրենց սխալ կամ բացակայող մոտեցումներով։ ❓Ի՞նչ մոտեցման մասին եմ։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը վերարտադրվելն է (եկեք մեզ չկերակրենք էլի դեմոկրատական հեքիաթներով)։ Ըստ որում՝ արդյունավետ վերարտադրումը չի ենթադրում չորս-հինգ տարին մեկ նույն դեմքերով և ցանկացած գնով հաղթանակ ընտրություններում կամ հորից որդի փոխանցվող նախագահական պաշտոն։ Ճկուն վերնախավը, որի խնդիրը արտաքին ճնշումներին և սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ քաղաքական հենարանի ամրության ապահովումն է, ստեղծում է այնպիսի համակարգ, որ ա/ դեմքերի փոփոխությունը չխեղի համակարգը և սողանքի չենթարկի իշխանական լծակները, բ/ պարբերաբար տեղի ունենա քաղաքական որակյալ սերնդափոխություն։ Կարելի է հօգուտ «պատերազմի կուսակցության» առաջնորդների գտնել և կամ հորինել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ այս մոտեցումները չկիրառելու համար նրանց արդարացնելու, սակայն փաստն այն է, որ պարզապես Հայաստանում խորքային համակարգ չեն ձևավորել, իսկ մնացյալն այդ բացթողումների հետևանքն է։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 🇦🇿 Մաս I. Ադրբեջան Վերջին հարյուր տարում ռուսական կենտրոնով երկու կայսրության կազմաքանդումը երկնքից ընկած մանանա էր փոքր ու միջին ժողովուրդների համար՝ սեփական պետություն ունենալու։ ❗️Օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ առաջին փորձը ձախողեցին նշված ժողովուրդներից յուրաքանչյուրը։ ❓Ինչո՞ւ է տապալվում երկրորդ փորձը։ 👉 Եկեք հասկանանք Հայաստանի և Ադրբեջանի օրինակով։ 📌 Ադրբեջանին պետական կազմավորման տեսքով մանանայապարգևը բաժին հասավ, որովհետև այդ տարածքում առկա էին ռեսուրսներ, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն էին ունենալու դրանից հարյուր տարի անց էլ։ 📌 Ադրբեջանական էլիտան՝ թուրքերին հատուկ դիվանագիտական ավանդույթներին հավատարիմ կերպով, տևական ժամանակ օգտվում էին այդ առավելությունից՝ «նստելով երկու աթոռին միաժամանակ»։ ❗️Հիմա, երբ կարծես մեր դիտանկյունից թվում է, թե Ադրբեջանը շահեկան դիրքում է, իրականությունը մի փոքր այլ է։ 📌 Այո՛, մեր ջանքերով այս արհեստածին պետության դիրքերը նոր աշխարհակարգի շեմին մեր համեմատ շատ ավելի բարվոք են, բայց… որպեսզի ստանա այն ամենը, ինչ նրան գերտերությունները նվիրել են՝ փաստացի չմիջամտությամբ, Ադրբեջանը զիջել է իր սուվերենության զգալի մասը։ ❓Կասեք՝ ինչպե՞ս։ 👉 Եթե կարծում եք, թե պատերազմ սանձազերծելու դիմաց լռությունը, զենքի այդքան մեծ քանակի վաճառքը արվել է Ադրբեջան պետության և Ալիևի խորունկ աչքերի-մեծ քթի համար, ապա լավ է՝ ծայրից ծայր լսեք դրածոյի բոլոր ասուլիսների հարցուպատասխանները։ 📌 Եթե Հայաստանի սուվերենությունը սպառնալիք է բրիտանա-թուրքական շահերի (այդ թվում՝ այո, ՌԴ-ում ազդեցիկ պրոթուրքական թևի) համար, ապա Ադրբեջանը սպառնալիք է Իրանի (և, այո՛, ՌԴ-ում փոքր-ինչ թուլացած հակաթուրքական թևի) համար։ ❗️Ուկրաինան վառ օրինակն է նրա, որ քեզ օգտագործելու են, քեզ թվա, թե Պուշկինի հեքիաթի խրճիթում ապրող կոտրած տաշտակով պառավից վերածվել ես ապարանքում ապրող թագուհու, մինչդեռ կարճ ժամանակ անց քեզ գտնելու ես նույն կոտրած տաշտակի առջև։ Նույնը սպասվում է Ադրբեջանին։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
👍 4
Հոկտեմբերից արդեն տարբեր ձևաչափերով հստակ նշաններ կան, որ Ուկրաինան որպես պետություն տանելու է տրվելու Ռուսաստանի և Ուկրաինային հարակից երկրների միջև։ Դա ժամանակի հարց է։ Մյուս կողմից, Հայաստանում դրածոն դանդաղ քանդում է պետականության վերջին սյունները։ Արդեն իսկ պարզ է, որ 2024-ին Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու։ Պարզ է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը փակուղում է։ Հստակ է, որ ինչ-որ պահի Իսրայելը հոկտեմբերի 7-ի համար Իրանի դեմ պրոքսի գործողություններ է սկսելու։ 🗣«Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին». Այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն և ՀՀԿ–ին թիրախավորելու վերաբերյալ հարցին։ Ուստի ծագում է հարց. Որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի ողջ տարածքը պոլիգոնի վերածելու համար, իսկ դա, ցավոք, անխուսափելի է՝ նույնիսկ եթե շարունակում ենք մեծիմասամբ կույր մնալ ձնահյուսի առջև՝ ապրելով օրվա հացի հոգսով։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
😢 3
🇦🇲 Հայաստանում արդեն պաշտոնական մակարդակով բողոքում են, որ Ադրբեջանը արհամարհում է եվրոպական հարթակները։ Միևնույն ժամանակ դրածոների իշխանությունն էլ արհամարհում է ռուսական հարթակները։ ❗️Այս մասին նախորդ գրածներում անդրադարձել էի, նաև նշել էի, որ միակ բանը, որը մնացել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնաքարային խոչընդոտ՝ հարցն է, թե ո՞ր ուժային կենտրոնի վերահսկողության ներքո է ընթանալու, այսպես կոչված, կարգավորման գործընթացը։ Տարբերությունն այս է։ 1️⃣ Եթե ի վերջո խնդիրը մնում է «եվրասիականության գոտիում», ապա ռուսները իրենց վրա ուղիղ և բացահայտ վերցնելու են մետրոպոլիայի/արբիտրաժի դերը։ 2️⃣ Արևմուտքը, որտեղ սիրում են իրենց դեմոկրատականության մասին շոուներ անել, այդ ամենը փաթաթելու է «կողմերի միջև ուղիղ բանակցություններ» անվամբ, իրականում՝ կուլիսային կառավարման ներքո։ Դժբախտաբար երկու դեպքում էլ Հայաստանը լինելու է կախյալ և վերահսկելի։ Եվ քանի որ ոչ մեկ իր վրա չցանկացավ վերցնել ծանր բեռը, այն է՝ մեծ կորուստներով, բայց ազատել Հայաստանը դրածոներից և ձևավորել հիմքեր նոր, առավել ամուր համակարգով պետության համար, կցանկանանք մենք ընդունել իրականությունը, թե ոչ, բայց այն մեզ համար լինելու է ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրված է այս պարբերության առաջին նախադասության մեջ։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich
Показать все...
👍 1
«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները։ Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկրի հետ, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում». ՉԺՀ առաջնորդի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի նախագահ Բայդենը։
Տարօրինակ զուգադիպությամբ ԱՄՆ-ի և ՌԴ միջև փոխհարաբերություններում լարվածությունը սկսեց աճել հենց դեմոկրատների վարչակազմի օրոք։ Երբ պետքարտուղար Քլինթոնն իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ հարաբերությունների «перезагрузка» խորհրդանշող կոճակ էին սեղմում միասին։ Միայն թե «պատահաբար» «перезагрузка»-ն ամերիկացիները «перегрузка» էին գրել։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
00:14
Видео недоступноПоказать в Telegram
ՀԱԵ-ն, դարերով լինելով հայկականության պահպանման «ատլանտը» (հին հունական դիցաբանության մեջ երկնակամարն իր ուսերին պահող միֆական տիտանն էր), մեր օրերում հասարակության մեջ ճիշտ այնպիսին է, ինչպիսին այս վիդեոյում։ Այն կա, լսելի է, բայց տեսանելի չէ։ Հետաքրքիր իրականության մեջ է այժմ հայկական ամենահին պետականակերտ կառույցը։ Մի կողմից, երկրում սոցիալական ծանր պայմաններ են։ Մյուս կողմից, գայթակղությունները, որոնք եկեղեցու դավանանքի կողմից հռչակված են չարիք, լայն տարածում են գտնում զանգվածների շրջանում։ Այսպիսի պայմաններում, հատկապես երբ պետական լծակները գտնվում են փաստացի հակաեկեղեցականների ձեռքում, ՀԱԵ-ն ստիպված է լինել միաժամանակ և՛ դիվանագիտորեն զուսպ, և՛ դուրս գալ վերոնշյալ գայթակղությունների տարածման հիմնական աղբյուր դարձած սոցիալական ցանցեր՝ զանգվածին իր մասին հիշեցնելու, արժեհամակարգը տարածելու և խրախուսելու։ Իրադարձությունների ընթացքին հետևելով՝ ինձ թույլ կտամ կանխատեսել, որ ՀԱԵ փափուկ ուժը ծանրաքայլ, դանդաղ, բայց արդյունք տալու է։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
IMG_2468.MP44.93 MB
👍 1
⚔️ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 📌 «Պատերազմի կուսակցությունը» չի կատարել իր բուն գործառույթն այն ծավալով, որն անհրաժեշտ էր կայուն պետություն ունենալու համար։ 📌 Պերմանենտ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունը չդարձավ ռազմականացված։ 📌 Մնացած արդարացումները, «դրածոյի» գործունեությունը, այդ թվում՝ հարկադրած իշխանափոխությունը, պարզապես հետևանք են, ոչ թե պատճառ։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
🇦🇲Ի դեպ, նկատի ունենալով, որ ՀԱԵ-ն ինքնին հենց ինստիտուտ է, հետևաբար իր կառույցներն էլ դրա մասն են, չեմ զարմանա, եթե Արցախի թեմը պահպանելու կաթողիկոսի որոշումը հետևանքներ ունենա դրածո իշխանության կողմից ՀԱԵ-ին հերթական անգամ հարվածելու առումով։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Показать все...
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.