TeensLIVE.am
Відкрити в Telegram
Տեղեկատվական հարթակ դեռահասների համար — 🔗 Կամավորության հայտ. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSddKpL_CnKkUJSTApvQFY65YBBZ2uLVBizdLyb8hw3veq8uNQ/viewform?usp=preview -- Հետադարձ կապ` info@teensliveam.org
Показати більше1 339
Підписники
+224 години
-107 днів
-930 день
Архів дописів
1 339
Սիրելի՛ դեռահաս,
Ուրախ ենք կիսվել մեր հերթական առցանց հանդիպումով, այս անգամ՝ գենդերային հավասարություն թեմայով:
TeensLIVE ծրագրի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանի հետ կքննարկենք մի շարք թեմատիկ հարցեր, այդ թվում՝
🔹ի՞նչ է գենդերային հավասարությունը,
🔹ի՞նչ համակարգային խոչընդոտներ կան արդարության հասնելու ճանապարհին,
🔹գենդերային կարծրատիպեր և դերեր,
🔹դրական և թունավոր առնականությունները գենդերային հավասարության կոնտեքստում:
Սիրով կսպասենք բոլորիդ՝
🗓🕣 հուլիսի 4-ին, 13:00-ին, Google Meets առցանց հարթակում.
meet.google.com/gfy-jjsa-vic
1 339
Այս ընթացքում...
🔹Իմացանք մեր կամավորներից Դայանայի լավագույն կամավորական փորձի մասին։ Նա արդեն 3 տարի է, ինչ զբաղվում է կամավորությամբ և ամենից շատ գնահատում է նոր ծանոթություններ ձեռք բերելու հնարավորությունը։
🔹Ինչպես նաև իմացանք, թե ինչո՞ւ են մեր 10-րդ սերնդի կամավորները ընտրիլ TeensLIVE-ը։ Նրանցից շատերը բարձր են գնահատում TeensLIVE-ի ազատ տեղեկատվական հարթակ լինելը և ցանկանում են ձեռք բերել նոր ծանոթություններ։
🔹Էլենը նույնպես կիսվեց մեզ հետ իր կամավորական փորձով։ Նրա կամավորական ուղին սկսվել է TeensLIVE-ում, որտեղ նա սովորել է աշխատել թիմում և ստեղծել բովանդակություն դեռահասների համար։ Հետո նա իր ուղին շարունակել է Օրրանում, որտեղ աշխատել է երեխաների հետ։ Եվ այս ամենից հետո Էլենը հասկացել է, թե որքան կարևոր է անգամ փոքրիկ աջակցությունը՝ դրական փոփոխություն բերելու հարցում:
🔹10-րդ սերնդի կամավորներից Սեդան շատ է սիրում երաժշտություն և երկար զբոսանքներ, որոնք ուղեկցվում են մայրամուտը լուսանկարելով։ Նա նաև մեծ սիրով մասնակցում է կամավորությունների։
1 339
📌 Եթե քեզ երբեմն մենակ ես զգում կամ մտածում ես, որ ոչինչ չի ստացվում, ապա այս գրառումը հենց քեզ համար է.
🔹 Շատերս ենք փնտրում մեր տեղն այս աշխարհում: Կամավորությունը հենց այն հարթակն է, որն օգնում է բացահայտել քո ներքին, թաքնված տաղանդներն ու հասկանալ՝ իրականում ի՞նչն է քեզ ուրախություն պատճառում: ✨
🔹 Մեր կամավորներից մեկը կիսվում էր, որ նախկինում շատ էր կասկածում իր ուժերին 😔 Բայց երբ առաջին անգամ մասնակցեց իրազեկման արշավի և տեսավ, թե ինչպես է իր խորհուրդն օգնում մեկ այլ դեռահասի, նրա ինքնագնահատականը կտրուկ բարձրացավ:
🔹 Տարածված է ասելը՝ օգնելով ուրիշներին, օգնում ես ինքդ քեզ: Բարի գործ անելը նպաստում է երջանկության հորմոնների արտադրմանը և պայքարում է ցածր տրամադրության դեմ ❤️🩹
🔹 Դու մենակ չես: Մեր համայնքում միշտ կա այն (թվային) ապահով տարածքը, որտեղ քեզ կլսեն առանց դատելու: Կամավորությունը սովորեցնում է ապրումակցում և կարեկցանք, որն այդքան պակասում է ժամանակակից աշխարհում 🌍
1 339
🔹 Գիտեի՞ր, որ կամավորությունը քո առաջին և ամենավստահ քայլն է դեպի մեծ կարիերա: 🚀 Այն հրաշալի կետ է քո ապագա ինքնակենսագրականը (CV) զարգացնելու համար։ Գործատուներն ու համալսարանները նախընտրում են ակտիվ և նախաձեռնող երիտասարդների:
🔹 Սովորում ենք պլանավորել ժամանակը ⏳ Հաճախ թվում է, թե դպրոցից կամ դասերից հետո ոչ մի բանի ժամանակ չի մնում։ Բայց երբ սկսում ես կամավորել, սկսում ես նաև զարմանալիորեն ավելի շատ բան հասցնել, քանի որ սովորում ես ճիշտ կառավարել քո օրը:
🔹 Շատ լսած կլինես հարմարավետության տարածքի կամ կոմֆորտ զոնայի մասին... նոր ծրագրեր գրելը, հանրային ելույթներ ունենալը կամ պրեզենտացիաներ անելը սկզբում կարող են վախենալու թվալ 🫣 Բայց հենց այդ պահին էլ սկսվում է քո իրական աճը։
1 339
Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր և դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով: Եթե մտածում ես, թե ինչպես արդյունավետ անցկացնել ազատ ժամանակդ, ապա այս #teensշաբաթ շարքը հենց քեզ համար է:
Դե ի՜նչ, սկսենք.
🔹 Կամավորությունը միայն «գործ անելու» մասին չէ, այն նախևառաջ նոր ընկերներ և համախոհներ գտնելու լավագույն վայրն է: Երբ հավաքվում են նույն արժեքներն ունեցող մարդիկ, ստեղծվում է անհավանական ջերմ միջավայր 🫂
🔹 Թիմային աշխատանքը սովորեցնում է լսել և աջակցել միմյանց: Ոչ ոք չի ծնվում առաջնորդ կամ հիանալի թիմակից. դրանք հմտություններ են, որոնք ձեռք ես բերում հենց կամավորական միջավայրում 🤝
🔹 Եվ իհարկե, կամավորությունը լի է հավե՜ս պահերով: Մեր հանդիպումները հաճախ ավարտվում են պիցցայի շուրջ ժամանցով և բուռն քննարկումներով 🍕 Ուրեմն, ինչո՞ւ մնալ տանը, երբ կարող ես լինել այս դրական էներգիայի մի մասը:
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար:
1 339
Վերջին #teensշաբաթ-վա մասին.
🔹Մեր ինթրներից Նարեկը պատմում էր, թե ինչպես է սկսել զբաղվել կամավորությամբ 🙃 Կամավորությամբ զբաղվել նրան խորհուրդ էր տվել իր ընկերներից մեկը, ինչը եղել էր շրջադարձային և նոր դրական էմոցիաներ էր պարգևել Նարեկին։
🔹Մեր 10-րդ սերնդի կամավորներից Մարիի մասին 3 նոր փաստ իմացանք։
Նա շատ է սիրում արշավներ🗻
6 տարի զբաղվել է բասկետբոլով 🏀
Եվ շա՜տ-շա՜տ է սիրում ազգային պարեր 💃🏻
🔹Ինչպես նաև իմացանք, թե որո՞նք են Արուսի սիրելի թեմաները TeensLIVE-ում։ Դրանք են առողջ ապրելակերպը և բուլինգը:
🔹Նաև համեմատեցինք ծնողների ասածները և դեռահասների լսածները.
•Ես քո տարիքում…
•Հիշելու ենք դինոզավրերի ժամանակները🦖
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար:
1 339
Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում այսուհետև կգտնես ամփոփ տեղեկատվություն՝ դեռահասներին հուզող տարբեր հարցերի շուրջ: Ինչպես նաև, կկիսվենք մեր կամավորների ստեղծած սոցմեդիա բովանդակության հակիրճ տարբերակներով: Այս ամենը կներկայացնենք #teensշաբաթ շարքով:
📌 Այպիսով, եթե ժամանակ կամ տրամադրություն չունես Ինստագրամ/ՏիկՏոկ մտնելու, բայց ցանկանում ես տեղեկացված մնալ, շարունակիր հետևել մեզ և կիսվիր ալիքով տարեկիցներիդ հետ:
Դե ի՜նչ, սկսենք.
🔹Նախ, ինչպես գիտես, արդեն հավաքագրել ենք TeensLIVE 10-րդ սերնդի մեր ավելի քան 30 կամավորներին, որոնք առաջիկա ամիսների ընթացքում իրազեկող սոցմեդիա նյութեր են ստեղծելու հենց քո և այլ դեռահասների համար:
🔹Մեր կամավորներից Մարիամը պատմում էր, թե ինչպես էր հաղթահարել իր վախերը կամավորության ժամանակ 🫣Կամավորությունը ոչ միայն աշխատանքի, այլ նաև սեփական վախերը հաղթահարելու մասին է։ Տեսախցիկի հանդեպ վախը հաղթահարելու լավագույն տարբերակը, այն միացնելն է։
🔹Մասնագիտություն փոխելը նորմալ է և դու պատրաստ ես այս խոսակցությանը 👩🎓
Հաճախ մենք շարունակում ենք մնալ մեզ չհամապատասխանող միջավայրում, ներքին վախերի պատճառով, որովհետև կարծում ենք, որ մեր որոշումից ետ կանգնելը աղետ է։ Բայց հիշիր, որ երբեք ուշ չէ փոխել քո որոշումը և ընտրել այն ինչ համապատասխանում է հենց քեզ։
🔹Բոլորս էլ ունենք ուժեղ և թույլ կողմեր։ Ինչպե՞ս հասկանալ՝ որո՞նք են քո ուժեղ և թույլ կողմերը։ Ինքդ քեզ հասկանալու ամենալավ տարբերակը, այսպես ասած, սառը դատելն է։ Պետք է փորձես գնահատել քո ուժերը և հիշես, որ թույլ կողմը «վատ» չէ, այն ուղղակի քո ռեսուրսների սահմանն է (այս պահին)։
🔹Վերջին թարմացումներից է նաև մեր առաջին թիմ-բիլդինգը 🥳 որը, ինչպես միշտ, լի էր հետաքրքիր խաղերով և լավ տրամադրությամբ: Ու, իհարկե, տարբեր թիմային խաղերի հաղթողները գնացին իրենց նախընտրած ֆիլմը դիտելու (մեկնաբանություններում գուշակիր՝ ո՞րը 🕺)
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար:
1 339
*Սա հունիսի 14-ին տեղի ունեցած առցանց հանդիպման տեսագրությունն է:
👉 Թեման՝ Ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագիտություն և ճանաչել սեփական ուժեղ կողմերը
Հանդիպումը վարեց 📌 Վարդուհի Հարությունյանը, ով մարդկային ռեսուրսների կառավարման (HR) էքսպերտ է և Wip-Work in Progress-ի հիմնադիր տնօրենը:
https://www.youtube.com/watch?v=fab5ycfiInI
1 339
📌 «Ընկերական գոտի»՝ դեռահասների և նրանց ծնողների համար փոդքասթի առաջին էպիզոդը կարիերա և մասնագիտական կողմնորոշում թեմայով է:
Հյուր՝ Վարդուհի Հարությունյան, Մարդկային ռեսուրսների կառավարման (HR) էքսպերտ, «Work In Progress» ընկերության հիմնադիր տնօրեն
Հաղորդավար՝ Արուսիկ Մկրտչյան, «Եղիր Տեղեկացված» ՀԿ հիմնադիր
https://www.youtube.com/watch?v=uPJ8cZkAtp4
1 339
Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր այս տարվա առաջին առցանց հանդիպմանը:
👉 Թեման՝ Ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագիտություն և ճանաչել սեփական ուժեղ կողմերը
Հանդիպումը կվարի 📌 Վարդուհի Հարությունյանը, ով մարդկային ռեսուրսների կառավարման (HR) էքսպերտ է և Wip-Work in Progress-ի հիմնադիր տնօրենը:
Կսպասենք բոլորիդ հունիսի 14-ին, 15:00-ին, Google Meet առցանց հարթակում.
meet.google.com/yah-vzdd-xfp
1 339
+9
Սիրելի՛ դեռահաս,
Երեկ կազմակերպել էինք TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների առաջին թիմբիլդինգը 😍
Ոգևորված էինք ծանոթանալու մեր նոր կամավորների հետ և տարբեր թիմային խաղերի միջոցով իրար ավելի լավ ճանաչելու համար:
Ինչպես նաև, մեր թիմը ներկայացրեց կամավորության կառուցվածքը և առաջիկա ծրագրերը 💕
Շարունակեք հետևել մեր էջին՝ նոր սերնդի կամավորներին ծանոթանալու համար:
1 339
Հարգելի՛ դիմորդներ, շնորհակալություն ենք հայտնում բոլորիցդ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման երեք փուլերին մասնակցելու համար:
📍Այս տարի մենք ստացել ենք շուրջ 330 հայտ՝ մարզերից և Երևանից: Այդ 330 հոգուց 3 փուլերի տվյալներով ընտրվել են 35-ը։
Շնորհավորում ենք մեր նոր 10-րդ սերնդի կամավորներին, ում հետ շուտով կունենանք մեր առաջին թիմ-բիլդինգը 🩷🩵
Անցումային շեմը չհաղթահարած դիմորդներին հիշեցնում ենք, որ առջևում լինելու են online և offline միջոցառումներ, որոնց սիրով կսպասենք նաև Ձեզ։ Խնդրում ենք հետևել մեր էջերին, որ տեղյակ լինեք նորություններից 🥰
Սիրով՝
TeensLIVE թիմ
1 339
+1
Հաճա՞խ ես բարկանում: Թերթի՛ր և սովորիր, թե ինչպես վերահսկել բարկությունդ առանց վնասելու ինքդ քեզ կամ ուրիշներին 👇
Հիշիր, ուժեղ լինելը նշանակում է կառավարել էմոցիաները, ոչ թե ճնշել դրանք 💪
Պահպանիր և կիսվիր այն ընկերոջդ հետ, ում սա կօգնի 🔄
@unicef_armenia
1 339
+9
👉 Քունդ չի՞ տանում. ահա այն ամենը, ինչ պետք է իմանաս քնի մասին:
8–10 ժամյա լիարժեք քունը ապահովում է դեռահասների ֆիզիկական աճը, ուղեղի զարգացումը, հորմոնալ հավասարակշռությունը, հիշողությունը և օգնում է կարգավորել էմոցիաները ✅
Քնի քրոնիկ պակասը բարձրացնում է տագնապի, ուշադրության խանգարումների, հիշողության պակասի և առողջական խնդիդների ռիսկը։
Պահպանիր այս փոստը և կիսվիր ընկերների հետ, ովքեր պետք է սա տեսնեն 💙
@unicef_armenia
1 339
+8
Ավելի հաճախ մենք մեր սեփական ամենադաժան դատավորներն ենք։ Դու երբևէ զգացե՞լ ես այդ ծանր, մշտական մեղքի զգացումը, որը կապված է անցյալի որոշումների կամ սխալների հետ։ Մենք դատապարտում ենք ինքներս մեզ այնպես, ինչպես երբեք չէինք դատապարտի մեր ամենամոտ ընկերոջը։
Բայց ժամանակն է դադարեցնելու այդ ցավալի շրջապտույտը։
Ինքնաներողամտությունը ոչ թե թուլություն է, այլ մտավոր և հոգեբանական ուժի բարձրագույն դրսևորում։
Սովորիր ճանաչել քո սխալը, տարանջատել քո արած արարքը քո ինքնությունից և վերափոխել սխալներդ՝ դասերի։
«Ի՞նչու ես դա արեցի» հարցի վրա կենտրոնանալու փոխարեն, կենտրոնացի՛ր «Ինչ կարող եմ սովորել այս դասից» հարցի վրա:
@unicef_armenia
1 339
+8
Մենք բոլորս սիրում ենք մոտիվացիայի զգացումը՝ կրակ, էներգիա, ցանկություն ամեն ինչ փոխելու։ Բայց մոտիվացիան նման է հրավառության՝ շքեղ, բայց կարճատև։ Հենց այն մարում է, մնում ենք կիսատ արված գործերով և էներգիայի սպառումով։
Միայն մոտիվացիայով շարժվել նշանակում է՝ աշխատել միայն այն օրերին, երբ ուժ ունես և տրամադրություն, ինչը հանգեցնում է կտրուկ սկսելուն և արագ կանգ առնելուն:
Կրկնվող հետևողական գործողությունները՝ կարգապահությունը կարող է որպես հզոր գործիք ծառայել և դառնալ մեծ հաջողության հիմքը:
Կարգապահությունը նման է էլեկտրական շարժիչի՝ այն աշխատում է անկախ նրանից, դու «ուզում» ես, թե «չես ուզում»։
Կարևոր է զարգացնել այս հմտությունը և ունենալ ստաբիլ արդյունք։
@unicef_armenia
1 339
+6
Դեռահասություն՝ շրջան, երբ սկսում ես կասկածել ամեն ինչի վրա, արտաքին տեսքից սկսած մինչև ունակություններ:
Այս փուլում ցածր ինքնագնահատականը մեծացնում է անհանգստությունն ու թուլացնում ինքնավստահությունը:
Այս փուլում, մի՛ վախեցիր սխալվելուց կամ քննադատությունից:
Աշխատի՛ր այս ուղությամբ⤵️
🧠 Ինքնաքննադատության ճանաչում,
🚫 Համեմատության սահմանափակում,
✨ Ուժեղ կողմերի բացահայտում,
🏆 Փոքր հաջողությունների արժևորում,
Իսկ դու ինչպե՞ս ես աշխատում քո ինքնագնահատականի վրա, գրի՛ր քոմենթներում:
@unicef_armenia
1 339
Շնորհավո՜ր Կանանց միջազգային օրը 💙
📍Մարտի 8-ը կարևոր տոն է՝ կանանց իրավունքների առաջխաղացման և հավասարությանն ուղղված պայքարի համար:
Կանայք ամբողջ աշխարհում շարունակում են ենթարկվել խտրականության, բռնության և անհավասարության այլ ձևերի՝ պարզապես կին լինելու հիմքով:
Հետևաբար մարտի 8-ին կանանց ծաղիկ նվիրելու փոխարեն առաջարկում ենք այսօրվանից սկսել պայքարել հավասարության համար՝ թեկուզ փոքր քայլերով, օրինակ՝ տան գործերը հավասարապես կիսվելով 🩷
👉 Ի դեպ, գենդերային հավասարությանն ուղղված կարևոր հարթակ է նաև TeensLIVE-ի Բարուժան տելեգրամյան բոտը, որը հասանելի է bio-ի հղումով. https://t.me/barujanbot
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
