ru
Feedback
TeensLIVE.am

TeensLIVE.am

Открыть в Telegram

Տեղեկատվական հարթակ դեռահասների համար — 🔗 Facebook՝ https://bit.ly/3gb5B7D 🔗 Instagram՝ https://bit.ly/3yInAIN 🔗 TikTok՝ https://bit.ly/3CwvaYg 🔗 YouTube` https://bit.ly/3VstQOt 🔗 Մեր կայքը՝ www.teenslive.am -- Հետադարձ կապ` info@teensliveam.org

Больше
1 350
Подписчики
Нет данных24 часа
-17 дней
+1330 день
Архив постов
📌 «Ընկերական գոտի»՝ դեռահասների և նրանց ծնողների համար փոդքասթի առաջին էպիզոդը կարիերա և մասնագիտական կողմնորոշում թեմայով է: Հյուր՝ Վարդուհի Հարությունյան, Մարդկային ռեսուրսների կառավարման (HR) էքսպերտ, «Work In Progress» ընկերության հիմնադիր տնօրեն Հաղորդավար՝ Արուսիկ Մկրտչյան, «Եղիր Տեղեկացված» ՀԿ հիմնադիր https://www.youtube.com/watch?v=uPJ8cZkAtp4

Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր այս տարվա առաջին առցանց հանդիպմանը: 👉 Թեման՝ Ինչպե՞ս ընտրել
Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր այս տարվա առաջին առցանց հանդիպմանը: 👉 Թեման՝ Ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագիտություն և ճանաչել սեփական ուժեղ կողմերը Հանդիպումը կվարի 📌 Վարդուհի Հարությունյանը, ով մարդկային ռեսուրսների կառավարման (HR) էքսպերտ է և Wip-Work in Progress-ի հիմնադիր տնօրենը: Կսպասենք բոլորիդ հունիսի 14-ին, 15:00-ին, Google Meet առցանց հարթակում. meet.google.com/yah-vzdd-xfp

Սիրելի՛ դեռահաս, Երեկ կազմակերպել էինք TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների առաջին թիմբիլդինգը 😍 Ոգևորված էինք ծանոթանալու մեր
+9
Սիրելի՛ դեռահաս, Երեկ կազմակերպել էինք TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների առաջին թիմբիլդինգը 😍 Ոգևորված էինք ծանոթանալու մեր նոր կամավորների հետ և տարբեր թիմային խաղերի միջոցով իրար ավելի լավ ճանաչելու համար: Ինչպես նաև, մեր թիմը ներկայացրեց կամավորության կառուցվածքը և առաջիկա ծրագրերը 💕 Շարունակեք հետևել մեր էջին՝ նոր սերնդի կամավորներին ծանոթանալու համար:

Հարգելի՛ դիմորդներ, շնորհակալություն ենք հայտնում բոլորիցդ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման երեք փուլերին մասնա
Հարգելի՛ դիմորդներ, շնորհակալություն ենք հայտնում բոլորիցդ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման երեք փուլերին մասնակցելու համար: 📍Այս տարի մենք ստացել ենք շուրջ 330 հայտ՝ մարզերից և Երևանից: Այդ 330 հոգուց 3 փուլերի տվյալներով ընտրվել են 35-ը։ Շնորհավորում ենք մեր նոր 10-րդ սերնդի կամավորներին, ում հետ շուտով կունենանք մեր առաջին թիմ-բիլդինգը 🩷🩵 Անցումային շեմը չհաղթահարած դիմորդներին հիշեցնում ենք, որ առջևում լինելու են online և offline միջոցառումներ, որոնց սիրով կսպասենք նաև Ձեզ։ Խնդրում ենք հետևել մեր էջերին, որ տեղյակ լինեք նորություններից 🥰 Սիրով՝ TeensLIVE թիմ

Հաճա՞խ ես բարկանում: Թերթի՛ր և սովորիր, թե ինչպես վերահսկել բարկությունդ առանց վնասելու ինքդ քեզ կամ ուրիշներին 👇 Հիշիր, ուժ
+1
Հաճա՞խ ես բարկանում: Թերթի՛ր և սովորիր, թե ինչպես վերահսկել բարկությունդ առանց վնասելու ինքդ քեզ կամ ուրիշներին 👇 Հիշիր, ուժեղ լինելը նշանակում է կառավարել էմոցիաները, ոչ թե ճնշել դրանք 💪 Պահպանիր և կիսվիր այն ընկերոջդ հետ, ում սա կօգնի 🔄 @unicef_armenia

photo content
+9

👉 Քունդ չի՞ տանում. ահա այն ամենը, ինչ պետք է իմանաս քնի մասին: 8–10 ժամյա լիարժեք քունը ապահովում է դեռահասների ֆիզիկական ա
+9
👉 Քունդ չի՞ տանում. ահա այն ամենը, ինչ պետք է իմանաս քնի մասին: 8–10 ժամյա լիարժեք քունը ապահովում է դեռահասների ֆիզիկական աճը, ուղեղի զարգացումը, հորմոնալ հավասարակշռությունը, հիշողությունը և օգնում է կարգավորել էմոցիաները ✅ Քնի քրոնիկ պակասը բարձրացնում է տագնապի, ուշադրության խանգարումների, հիշողության պակասի և առողջական խնդիդների ռիսկը։ Պահպանիր այս փոստը և կիսվիր ընկերների հետ, ովքեր պետք է սա տեսնեն 💙 @unicef_armenia

Ավելի հաճախ մենք մեր սեփական ամենադաժան դատավորներն ենք։ Դու երբևէ զգացե՞լ ես այդ ծանր, մշտական մեղքի զգացումը, որը կապված է
+8
Ավելի հաճախ մենք մեր սեփական ամենադաժան դատավորներն ենք։ Դու երբևէ զգացե՞լ ես այդ ծանր, մշտական մեղքի զգացումը, որը կապված է անցյալի որոշումների կամ սխալների հետ։ Մենք դատապարտում ենք ինքներս մեզ այնպես, ինչպես երբեք չէինք դատապարտի մեր ամենամոտ ընկերոջը։ Բայց ժամանակն է դադարեցնելու այդ ցավալի շրջապտույտը։  Ինքնաներողամտությունը ոչ թե թուլություն է, այլ մտավոր և հոգեբանական ուժի բարձրագույն դրսևորում։  Սովորիր ճանաչել քո սխալը, տարանջատել քո արած արարքը քո ինքնությունից և վերափոխել սխալներդ՝ դասերի։ ​ «Ի՞նչու ես դա արեցի» հարցի վրա կենտրոնանալու փոխարեն, կենտրոնացի՛ր «Ինչ կարող եմ սովորել այս դասից» հարցի վրա: @unicef_armenia

Մենք բոլորս սիրում ենք մոտիվացիայի զգացումը՝ կրակ, էներգիա, ցանկություն ամեն ինչ փոխելու։ Բայց մոտիվացիան նման է հրավառության
+8
Մենք բոլորս սիրում ենք մոտիվացիայի զգացումը՝ կրակ, էներգիա, ցանկություն ամեն ինչ փոխելու։ Բայց մոտիվացիան նման է հրավառության՝ շքեղ, բայց կարճատև։ Հենց այն մարում է, մնում ենք կիսատ արված գործերով և էներգիայի սպառումով։ Միայն մոտիվացիայով շարժվել նշանակում է՝ աշխատել միայն այն օրերին, երբ ուժ ունես և տրամադրություն, ինչը հանգեցնում է կտրուկ սկսելուն և արագ կանգ առնելուն: Կրկնվող հետևողական գործողությունները՝ կարգապահությունը կարող է որպես հզոր գործիք ծառայել և դառնալ մեծ հաջողության հիմքը: Կարգապահությունը նման է էլեկտրական շարժիչի՝ այն աշխատում է անկախ նրանից, դու «ուզում» ես, թե «չես ուզում»։ Կարևոր է զարգացնել այս հմտությունը և ունենալ ստաբիլ արդյունք։  @unicef_armenia

Դեռահասություն՝ շրջան, երբ սկսում ես կասկածել ամեն ինչի վրա, արտաքին տեսքից սկսած մինչև ունակություններ: Այս փուլում ցածր ինք
+6
Դեռահասություն՝ շրջան, երբ սկսում ես կասկածել ամեն ինչի վրա, արտաքին տեսքից սկսած մինչև ունակություններ: Այս փուլում ցածր ինքնագնահատականը մեծացնում է անհանգստությունն ու թուլացնում ինքնավստահությունը: Այս փուլում, մի՛ վախեցիր սխալվելուց կամ քննադատությունից: Աշխատի՛ր այս ուղությամբ⤵️ 🧠 Ինքնաքննադատության ճանաչում, 🚫 Համեմատության սահմանափակում, ✨ Ուժեղ կողմերի բացահայտում, 🏆 Փոքր հաջողությունների արժևորում, Իսկ դու ինչպե՞ս ես աշխատում քո ինքնագնահատականի վրա, գրի՛ր քոմենթներում: @unicef_armenia

Շնորհավո՜ր Կանանց միջազգային օրը 💙 📍Մարտի 8-ը կարևոր տոն է՝ կանանց իրավունքների առաջխաղացման և հավասարությանն ուղղված պայքա
Շնորհավո՜ր Կանանց միջազգային օրը 💙 📍Մարտի 8-ը կարևոր տոն է՝ կանանց իրավունքների առաջխաղացման և հավասարությանն ուղղված պայքարի համար: Կանայք ամբողջ աշխարհում շարունակում են ենթարկվել խտրականության, բռնության և անհավասարության այլ ձևերի՝ պարզապես կին լինելու հիմքով: Հետևաբար մարտի 8-ին կանանց ծաղիկ նվիրելու փոխարեն առաջարկում ենք այսօրվանից սկսել պայքարել հավասարության համար՝ թեկուզ փոքր քայլերով, օրինակ՝ տան գործերը հավասարապես կիսվելով 🩷 👉 Ի դեպ, գենդերային հավասարությանն ուղղված կարևոր հարթակ է նաև TeensLIVE-ի Բարուժան տելեգրամյան բոտը, որը հասանելի է bio-ի հղումով. https://t.me/barujanbot

‼️ ՎԵՐՋԱՊԵ՜Ս ‼️ Շատ սպասված նորություն. Մենք հավաքագրում ենք TeensLIVE 10-րդ սերնդի կամավորներին❤️ TeensLIVE-ի կամավորների շա
‼️ ՎԵՐՋԱՊԵ՜Ս ‼️ Շատ սպասված նորություն. Մենք հավաքագրում ենք TeensLIVE 10-րդ սերնդի կամավորներին❤️ TeensLIVE-ի կամավորների շարքը կարող ես համալրել նաև Դու՝ լրացնելով հայտը մինչև մարտի 31-ը 🥳 Հայտադիմումը կարող ես լրացնել այստեղ 🔗 forms.gle/vAnYukGa8sftjuBF7 Այն լրացնելուց հետո սպասիր էլեկտրոնային նամակի 📩 Մենք քեզ հետ կկապվենք ապրիլի 25-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ✅ Ի դեպ, եթե արդեն իսկ լրացրել ես հայտը 9-րդ սերնդի հավաքագրումից հետո (21.03.2025-ից սկսած), ապա պետք չէ նորից լրացնել այն. մենք քո հայտը կվերանայենք և քեզ հետ կկապվենք վերոնշյալ ժամանակահատվածում: Սիրով՝ TeensLIVE թիմ

Ուրախ ենք կիսվել, որ ԿԳՄՍ նախարարի դեկ. 22-ի որոշմամբ (2850-Ա/2), 7-10-րդ դասարանների համար նախատեսված «Դրական և հարգալից փոխ
Ուրախ ենք կիսվել, որ ԿԳՄՍ նախարարի դեկ. 22-ի որոշմամբ (2850-Ա/2), 7-10-րդ դասարանների համար նախատեսված «Դրական և հարգալից փոխհարաբերություններ» ձեռնարկը երաշխավորվել է ✅ «Առողջ ապրելակերպ» դասընթացի՝ «Փոխհարաբերություններ, սեռային խնդիրներ» և «Բռնություն, հալածանք և շահագործում» խորագրի տակ ուսումնասիրվող թեմաների ուսումնաօժանդակ նյութ: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մանկավարժական գիտությունների թեկածու Լուսինե Ալեքսանյանին՝ ձեռնարկը մշակելու համար, և հոգեբաններ Սիրանուշ Դավթյանին ու Գրիգոր Բադալյանին՝ թեմատիկ հոդվածները պատրաստելու համար:

Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ, Ուրախ ենք հրավիրել ձեզ մեր գալիք օֆլայն հանդիպմանը: 👉 Հանդիպման խոսնակներն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ էքսպեր
Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ, Ուրախ ենք հրավիրել ձեզ մեր գալիք օֆլայն հանդիպմանը: 👉 Հանդիպման խոսնակներն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ էքսպերտ Ժենյա Մայիլյանը և բլոգեր Եվա Ղարիբյանը: 🔹Խոսելու ենք ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, տարածված միֆերի, ՄԻԱՎ-ի կանխարգելման և հակառետրովիրուսային թերապիայի մասին: 📅🕐 Դեկտեմբերի 4, 17:00 📍 The LOFT, Մոսկովյան 3 (ք. Երևան) Սիրով կսպասենք բոլորիդ 🩷

🙌 Սիրելի հետևորդներ, մենք մասնակցում ենք monk3-ի մրցանակաբաշխությանը «լավագույն կրթական ալիք» անվանակարգում: Յուրաքանչյուրիդ աջակցությունը կարևոր է. խնդրում ենք քվեարկել մեր օգտին, եթե գնահատում եք մեր աշխատանքը: Կանխավ շնորհակալ ենք 💖 https://www.monk3.com/awards?fbclid=PAdGRleAOSiJBleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZA8xMjQwMjQ1NzQyODc0MTQAAadEzXtq2Cj8PjYO_SOXTiYHHPgGBNMq3GG8N8-z84SvMDDAxFLUqZKmKjLFdQ_aem_Ywg55v2vuO4p4O5nb2xEsw

Հոգեկան առողջություն 📕Պատմական Ակնարկ Հոգեկան առողջության մասին առաջին անգամ բարձրաձայնվել է 18-19-րդ դարերում, երբ հոգեբան Ֆիլիպ Փինելը և Ուիլյամ Տյուկը առաջ բերեցին մարդկային ներքին բուժօգնության տեսությունը։ Այս քայլով նրանք ցանկացան ներկայացնել, որ երբեմն մարդը կարող է լինել արտաքուստ առողջ, սակայն` ոչ ներքուստ։ ❓Իսկ ի՞նչ է հոգեկան առողջությունը Հոգեկան առողջությունը մարդու ներքին աշխարհի կարողունակությունն է հաղթահարելու կենցաղային արտաքին ազդակները, ինչպիսիք են սթրեսսը, դեպրեսիան և այլն։ Հոգեկան առողջության խաթարումը հանգեցնում է երկարաժամկետ դեպրեսիվ վիճակի և արգելք հանդիսանում անհատի մտավոր բնականոն աշխատանքին։ 🏢 Հոգեկան առողջությունն այսօր Հոգեկան առողջության պահպանման քայլերն առաջին անգամ արվեցին Լոնդոնում 1960 թվականին, երբ սթրեսսի ենթարկված կամ դեպրեսիվ իրավիճակում գտնվող մարդկանց տրամադրվեց անհատական հոգեբանական ծառայություն ՝ խմբակային հոգեբուժական ծառայության փոխարեն։ Վերջերս, Covid-19 համաճարակի շրջանակներում, երբ ցանկացած 5 մարդկանցից առնվազն մեկն ունենում էր դեպրեսիվ սիմպտոմներ (WHO, 2021) Առողջապահության Միջազգային Կազմակերպությունը (ԱՀԿ) խթանեց կրկին անհատական հոգեկան առողջություն տրամադրելու փորձերը։ ❓Ինչքանո՞վ են տարածված հոգեկան առողջության խնդիրներն այսօր Չնայած դրական օրինաչափությունների, հոգեկան առողջության խնդիրները դեռ գերակայում են աշխարհում ՝ - Ավելի քան մեկ միլիարդ մարդ աշխարհում բախվում է հոգեկան առողջության խնդիրների - ԱՄՆ-ում հարցումներին համաձայն, երկրի դեռահասների 23.1%-ը ունեցել է հոգեկան առողջական խնդիր - Կանայք ՝ համապատասխան հարցումների, ավելի շատ են հոգեկան առողջության խնդիրների են բախվում (քանզի դիմելիությունն է ավելի բարձր կանանց շրջանում) ❓Ինչպե՞ս հաղթահարել հոգեկան առողջությանն առնչվող խնդիրները - Անցկացնել ժամանակ ընկերների հետ. ԱՀԿ-ի հարցումները ցույց են տվել, որ ընտանիքի և ընկերների հետ շփումը նվազեցնում է սթրեսսը և բարելավում հոգեկան առողջությունը - Զբաղվել ինքնակրթությամբ. չնայած, որ դեպրեսիվ հոգեվիճակը նվազեցնում է գլուղեղի արտադրողականությունը, այնուամենայնիվ խորհուրդ է տրվում ինքնակրթությամբ զբաղվել՝ սկսելով ուսումնասիրել թեկուզ քիչ ծավալի նյութեր։ Կրթվելը նպաստում է մարդու ինքնաբավարարվածությանը, որն էլ իր հերթին ստեղծում է առողջ հոգեկան միջավայր: - Ներգրավվել հասրակական ակտիվություններում. տարբեր մշակութային վայրեր այցելելը և տարրատեսակ հասարակական աշխատանքներ կատարելը օգնում են լինել ավելի հոգեպես առողջ (ներառյալ կամավորություններով զբաղվելը)։ 📌 Պատրաստեց՝ Վարդան Ումբրեյանը *Օգտագործված աղբյուրների ցանկը մեկանաբանություններում: ℹ️ Հոգեբանին կամ բժշկին անանուն հարց տալու համար՝ www.TeensLIVE.am/ask

📌 Ներկայացնում ենք UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ, TeensLIVE-ի կողմից իրականացված «Դրական առնականություն 2.0» ծրագրի արդյունքնե
📌 Ներկայացնում ենք UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ, TeensLIVE-ի կողմից իրականացված «Դրական առնականություն 2.0» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ներառել է ✅ առնականության թեմայով լայնածավալ հետազոտություն՝ 2000+ մասնակիցներով, կրթական մոդուլի զարգացում (AI-ի ավելացում), հանրային իրազեկման արշավ՝ ինֆլյուենսերների մասնակցությամբ և դասի պլանի մշակում: 🔗 Բոլոր արդյունքները հասանելի են հղումով. drive.google.com/drive/folders/1R0oNlQfx5QQpBBqjp8wEmNbZR8Ff8pln

Սիրելի դեռահասներ և ծնողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու 📌 «Եղի՛ր բռնությունը դադարեցնող ձայնը» արշավի ամփոփման միջոցառման
Սիրելի դեռահասներ և ծնողներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու 📌 «Եղի՛ր բռնությունը դադարեցնող ձայնը» արշավի ամփոփման միջոցառմանը: Արշավը կազմակերպվել է UNAIDS և UNESCO-ի կողմից աջակցվող «Դրական առնականություն 2.0» ծրագրի շրջանակում: ✅ Հանդիպմանը կկիսվենք 2000-ից ավել երիտասարդի շրջանակում իրականացված առնականության վերաբերյալ հարցման և դրա հիման վրա 1,200,000+ դիտումներ հավաքած սոց. մեդիա արշավի արդյունքներով: Սիրով կսպասենք Ձեզ 📌սեպտեմբերի 16-ին, 11:30-ին, ՄԱԿ-ի գրասենյակում (Պետրոս Ադամյան 14):

Գիտեի՞ր, որ գենդերային կարծրատիպերը, խտրականությունը և բռնությունն ազդում են ՄԻԱՎ-ի տարածման վրա 🧐 Իմացի՛ր ավելին՝ թերթելով
+5
Գիտեի՞ր, որ գենդերային կարծրատիպերը, խտրականությունը և բռնությունն ազդում են ՄԻԱՎ-ի տարածման վրա 🧐 Իմացի՛ր ավելին՝ թերթելով սահիկները, ու պաշտպանի՛ր ինքդ քեզ և ուրիշներին: ℹ️ Իմացի՛ր ավելին առնականության և գենդերային հավասարության մասին Բարուժան տելեգրամյան բոտի միջոցով. https://t.me/BarujanBot ** #ԵղիրԲռնությունըԴադարեցնողՁայնը #ԴրականԱռնականություն #TeensLIVE #BeTheVoiceToEndViolence #PositiveMasculinity

📌 Հիշի՛ր, որ ոչ մեկ իրավունք չունի քեզ վերահսկելու: Խանդը հաճախ ներկայացվում է որպես սիրո դրսևորում, սակայն այն արդարացում չ
+2
📌 Հիշի՛ր, որ ոչ մեկ իրավունք չունի քեզ վերահսկելու: Խանդը հաճախ ներկայացվում է որպես սիրո դրսևորում, սակայն այն արդարացում չէ անձնական սահմաններդ խախտելու համար: ℹ️ Իմացի՛ր ավելին առնականության և գենդերային հավասարության մասին Բարուժան տելեգրամյան բոտի միջոցով. https://t.me/BarujanBot ** #ԵղիրԲռնությունըԴադարեցնողՁայնը #ԴրականԱռնականություն #TeensLIVE #BeTheVoiceToEndViolence #PositiveMasculinity