Ameriabank CJSC
Відкрити в Telegram
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio
Показати більше7 559
Підписники
+424 години
+217 днів
+5430 день
Архів дописів
7 559
💰 Եկամուտի 4 աղբյուր
Upwork հարթակին շատերդ եք ծանոթ: Եկեք պատմենք, թե ինչպես կարող է Upwork-ն օգնել եկամուտի նոր աղբյուրներ գտնելու հարցում: 🤩
7 559
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև:😍
160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբի ճամբարում: ⚽
Միլանի մարզիչներին Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Տաշիր գրուպը,
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը և Team Telecom Armenia-ն:
Կազմակերպչական հարցերի համակարգողներն են Koghb Foundation-ը և AL2 Sport-ը:
Մենք համախմբվել ենք, որ միասին օգնենք Հայաստանի տարբեր մարզերում ապրող 160 պատանիներին այսօր խփել վաղվա գոլը: 👊⚽
https://ameria.me/3AzkeIx
7 559
👉 Կազմիˊր բյուջե
Թվում է, թե սա շատ ակնհայտ խորհուրդ է: Բայց արի ու տես, որ մարդկանց 49%-ն ընդհանրապես դա չի անում, իսկ 32%-ը բյուջեն կազմում է «մտքում»: 🙄Իմացիˊր, որ եկամուտների և ծախսերի հաշվառումը և դրանց վերլուծությունը ֆինանսական գրագիտության հիմքն են:
Գրանցիˊր վերջին ամսվա քո եկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, իդեալական կլինի, եթե ավելի երկար ժամանակահատվածի վերլուծություն անես, որպեսզի պատկերն ավելի ամբողջական կլինի:
Ծախսերիդ ցանկը պետք է գրես հնարավորինս մանրամասն: 📝Այսպես դու կհասկանաս, թե որտեղ և որքան ես ծախսում: Ցանկը կազմել ասելով նկատի ունենք, որ ոչ թե ուղղակի գրես ծախսերդ, այլ վերլուծություն ու հետևություններ անես, ինչպես նաև վերահսկողություն սահմանես:
Եթե դու չգիտես, թե ամսական որքան գումար ես ծախսում սնունդի, տրանսպորտի, հագուստի կամ ժամանցի վրա, ուրեմն բյուջե կազմելու ժամանակն է:
👉 Միˊ արա իմպուլսիվ գնումներ
Այսպես, երբ արդեն կազմել ես ընթացիկ բյուջեդ, ժամանակն է անցնելու պլանավորմանը: 👌
Ծանոթ իրավիճա՞կ է, չէ՞, երբ աշխատավարձդ դեռ չես ստացել, բայց արդեն հասցրել ես պլանավորել, թե ինչ ես գնելու: Սա իմպուլսիվ գնումների վառ օրինակ է: 🤫
Բացիˊր մոբայլ բանկինգի հավելվածդ ու տեˊս, թե վերջին շրջանում որքան գնումներ ես կատարել:
Ինչպե՞ս կառավարել անտեղի գնումներ կատարելու մոլուցքը:
▪️ Միˊ գնա գնումների աշխատավարձ ստանալու օրը:
▪️ Օնլայն գնում կատարելուց առաջ դադաˊր վերցրու: Գցիˊր հավանածդ զամբյուղի մեջ, բայց միˊ գնիր: Եթե երկու օր հետո համոզվես, որ այդ իրը քեզ իսկապես պետք է, այդ ժամանակ նոր կատարիˊր գնումը:
👉Օպտիմալացրոˊւ ծախսերդ
Խնայողությունը քո կարիքների սահմանափակումն է: Ուստի զարմանալի չէ, որ «ծախսերի սահմանափակում» արտահայտությունը ճնշող ազդեցություն է թողնում քեզ վրա: Օպտիմալացում նշանակում է գումարի ողջամիտ վերաբաշխում: Փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ծախսերին, որոնք կազմում են ընդհանուր բյուջեի 5%-ից ավելին։ Ընտրիˊր երեք այսպիսի ծախս ու վերանայիˊր դրանք:
👉Սովորիˊր խնայողություններ անել
Եթե հենց հիմա զրկվես քո հիմնական եկամուտից, որքա՞ն ժամանակ կբավականացնեն քո խնայողությունները: Եթե խոսքն ընդամենը մեկ ամսվա մասին է, ուրեմն սկսիˊր մեծացնել քո ֆինանսական «բարձիկը» ու սկսիˊր խնայել այնքան, որ «բարձիկը» բավարարի քո կարիքները 3-6 ամիս:
✅ Բոլորս ունենք շատ նպատակներ: Օրինակ` ուրախացնել մտերիմ ու սիրելի մարդկանց, նոր բան ստեղծել կամ մասնագիտական աճ ունենալ: Այս ճանապարհին ֆինանսական անկայությունը կարող է դառնալ քո նպատակներին հասնելու ամենամեծ խոչընդոտը:
✅ Ֆինանսական գրագիտությունը այդ դժվարություններից խուսափելու ու քո նպատակներին ավելի կարճ ժամանակում հասնելու լավագույն օգնականն է:
7 559
❓Ինչպե՞ս կառավարել ֆինանսական միջոցները
«Ես չեմ կարողանում խնայողություններ անել», «Էսօր աշխատավա՞րձ ենք ստանալու». ծանոթ իրավիճա՞կ է: 🥲Մենք գիտենք, թե ինչից պետք է սկսես ֆինանսական միջոցների կառավարումը:👌
7 559
👉 Կազմիˊր բյուջե
Թվում է, թե սա շատ ակնհայտ խորհուրդ է: Բայց արի ու տես, որ մարդկանց 49%-ն ընդհանրապես դա չի անում, իսկ 32%-ը բյուջեն կազմում է «մտքում»: 🙄Իմացիˊր, որ եկամուտների և ծախսերի հաշվառումը և դրանց վերլուծությունը ֆինանսական գրագիտության հիմքն են:
Գրանցիˊր վերջին ամսվա քո եկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, իդեալական կլինի, եթե ավելի երկար ժամանակահատվածի վերլուծություն անես, որպեսզի պատկերն ավելի ամբողջական կլինի:
Ծախսերիդ ցանկը պետք է գրես հնարավորինս մանրամասն: 📝Այսպես դու կհասկանաս, թե որտեղ և որքան ես ծախսում: Ցանկը կազմել ասելով նկատի ունենք, որ ոչ թե ուղղակի գրես ծախսերդ, այլ վերլուծություն ու հետևություններ անես, ինչպես նաև վերահսկողություն սահմանես:
Եթե դու չգիտես, թե ամսական որքան գումար ես ծախսում սնունդի, տրանսպորտի, հագուստի կամ ժամանցի վրա, ուրեմն բյուջե կազմելու ժամանակն է:
👉 Միˊ արա իմպուլսիվ գնումներ
Այսպես, երբ արդեն կազմել ես ընթացիկ բյուջեդ, ժամանակն է անցնելու պլանավորմանը: 👌
Ծանոթ իրավիճա՞կ է, չէ՞, երբ աշխատավարձդ դեռ չես ստացել, բայց արդեն հասցրել ես պլանավորել, թե ինչ ես գնելու: Սա իմպուլսիվ գնումների վառ օրինակ է: 🤫
Բացիˊր մոբայլ բանկինգի հավելվածդ ու տեˊս, թե վերջին շրջանում որքան գնումներ ես կատարել:
Ինչպե՞ս կառավարել անտեղի գնումներ կատարելու մոլուցքը:
▪️ Միˊ գնա գնումների աշխատավարձ ստանալու օրը:
▪️ Օնլայն գնում կատարելուց առաջ դադաˊր վերցրու: Գցիˊր հավանածդ զամբյուղի մեջ, բայց միˊ գնիր: Եթե երկու օր հետո համոզվես, որ այդ իրը քեզ իսկապես պետք է, այդ ժամանակ նոր կատարիˊր գնումը:
👉Օպտիմալացրոˊւ ծախսերդ
Խնայողությունը քո կարիքների սահմանափակումն է: Ուստի զարմանալի չէ, որ «ծախսերի սահմանափակում» արտահայտությունը ճնշող ազդեցություն է թողնում քեզ վրա: Օպտիմալացում նշանակում է գումարի ողջամիտ վերաբաշխում: Փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ծախսերին, որոնք կազմում են ընդհանուր բյուջեի 5%-ից ավելին։ Ընտրիˊր երեք այսպիսի ծախս ու վերանայիˊր դրանք:
👉Սովորիˊր խնայողություններ անել
Եթե հենց հիմա զրկվես քո հիմնական եկամուտից, որքա՞ն ժամանակ կբավականացնեն քո խնայողությունները: Եթե խոսքն ընդամենը մեկ ամսվա մասին է, ուրեմն սկսիˊր մեծացնել քո ֆինանսական «բարձիկը» ու սկսիˊր խնայել այնքան, որ «բարձիկը» բավարարի քո կարիքները 3-6 ամիս:
✅ Բոլորս ունենք շատ նպատակներ: Օրինակ` ուրախացնել մտերիմ ու սիրելի մարդկանց, նոր բան ստեղծել կամ մասնագիտական աճ ունենալ: Այս ճանապարհին ֆինանսական անկայությունը կարող է դառնալ քո նպատակներին հասնելու ամենամեծ խոչընդոտը:
✅ Ֆինանսական գրագիտությունը այդ դժվարություններից խուսափելու ու քո նպատակներին ավելի կարճ ժամանակում հասնելու լավագույն օգնականն է:
7 559
Մենք ուսումնասիրել ու մի հոդվածում ենք հավաքել համաշխարհային թվային բանկինգի ներկայիս թրենդերը. 🤟
🤖 Օնլայն/Մոբայլ բանկինգ. օրինակ` 2021-2022թթ. Ամերիաբանկի օնլայն բանկինգով գործարք կատարող օգտատերերի թիվն աճել է 94%-ով: 🔥
🤖 Արհեստական բանականություն (AI). AI-ը հետզհետե մասսայական տարածում է ստանում նաև ֆինանսաբանկային ոլորտում, ինչի շնորհիվ հնարավոր է հաճախորդներին տրամադրել անհատականացված առաջարկներ, ավտոմատացնել հաճախորդների սպասարկումը, կանխել զեղծարարների մի շարք գործողություններ և այլն:
🤖 Բաց բանկինգ. այն հաճախորդներին հնարավորություն է տալիս անվտանգ համակարգերի` API-ների միջոցով կիսվելու իրենց ֆինանսական միջոցների տվյալներով երրորդ կողմի հետ: Սա ենթադրում է ուժեղ 🏃 մրցակցություն, քանի որ երրորդ կողմը կարող է օգտագործել այդ տվյալները և անհատականացված ֆինանսական ծառայություններ առաջարկել:
🤖 Բիոմետրիկա. կենսաչափական տվյալների կիրառումը, ինչպիսիք են` 👩 դեմքի նույնականացումը, մատնահետքի սքանավորումը, ամենատարածվածներից են: Այս համակարգի շնորհիվ թվային բանկինգից օգտվելը դառնում է առավել հուսալի և ապահով:
🤖 Չատբոտ. նման տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է բարելավել հաճախորդների սպասարկման որակը: Ձայնային օգնականի և AI-ի համակցման շնորհիվ հնարավոր է սպասարկել հաճախորդներին` անպատասխան չթողնելով նրանց և ոչ մի հարց:
🤖 Ձայնային բանկինգ. 🗣️ այս ծառայության շնորհիվ հաճախորդները կարողանում են ձայնային հատուկ հրահանգների միջոցով հասանելիություն ստանալ իրենց բանկային հաշիվներին և կատարել գործարքներ: Այս ծառայության տարածումը կապված է Amazon-ի Alexa-ի և Google Home-ի թրենդային դառնալու հետ:
Այնպես որ, թվային բանկինգը զարգանում է ամեն օր: Ի դեպ, ապրիլի 5-ին այս ամենի մասին մենք խոսելու ենք Doing Digital ֆորումի ընթացքում, որի գլխավոր խոսնակը աշխարհում թվային փոխակերպման գծով առաջատար մասնագետներից մեկն է` Քրիս Սքիները: 😎
🔗Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ :
7 559
Բացահայտում ենք թվային բանկինգի ապագան. 6 թրենդ
Վերջին տարիներին բանկերը շարունակաբար բարելավում են իրենց թվային ծառայությունները` հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ավելի համարավետ ու անհատականացված ծառայություններ: 😎
7 559
Մերօրյա թվային աշխարհում անձնական տվյալների պաշտպանությունը չափազանց կարևոր նշանակություն ունի: Նման խնդրի կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն որոշակի քայլեր կիրառելով` ռիսկը կարելի է հասցնել նվազագույնի: 👌
Ահա դրանցից մի քանիսը.
📌 Օգտագործի՛ր ուժեղ գաղտնաբառ. այն պետք է պարունակի տառեր, թվեր, նշաններ: Խուսափի՛ր նույն գաղտնաբառը տարբեր հարթակներում կիրառելուց:
📌 Պաշտպանի՛ր տեխնիկական սարքերը. հեռախոսների, համակարգիչների ապաբլոկավորման համար օգտագործի՛ր կամ գաղտնաբառ, կամ բիոմետրիկական նույնականացում: Զգուշացի՛ր հասարակական 🌐 WiFi-ներից: Դրանցից օգտվելիս վստահ եղիˊր, որ չես աշխատում խիստ կարևոր և գաղտնի նյութերի հետ:
📌 Զգուշացի՛ր զեղծարարներից: 🌐 Մի՛ անցիր կասկածելի՛ հղումներով և մի՛ ներբեռնիր նյութեր կասկածելի աղբյուրներից: Զգուշացի՛ր այն նամակներից, որոնք պահանջում են անձնական տվյալներ և դրդում շտապ գործողություններ կատարել:
📌 Պարբերաբար ստուգի՛ր հաշիվներդ. տես` արդյոք քաղվածքներում չկան գանձումներ կասկածելի կայքերից:
📌 Քիչ հանրայնացրոˊւ անձնական տեղեկատվությունը: 🤫Քո մասին տեղեկություն տոˊւր միայն վստահելի աղբյուրներին, խուսափի՛ր հեռախոսով, նամակով որևէ տվյալ փոխանցելուց:
📌 Օգտագործի՛ր երկակի նույնականացման համակարգ. սա օգտագործի՛ր այն հարթակներում, որտեղ հնարավոր է:
📌 Կարևոր տվյալներ պարունակող նյութերը դեն նետելուց առաջ շրեդ արաˊ, մանրացրոˊւ: Խոսքը բանկային քաղվածքների, առողջական որևէ խնդրի վերաբերող կամ նմանատիպ այլ կարևոր փաստաթղթերի մասին է:
Հետևելով այս քայլերին` դու կարող ես պաշտպանել քո անձնական տվյալները: 👌💪
7 559
🟩 Ծախսի՛ր ավելի քիչ, քան աշխատում ես
1960թ. Սթենֆորդի համալսարանում անցկացրին «Զեֆիրային փորձ»: Գիտնականները մի խումբ երեխաների առաջարկեցին զեֆիրներ և նշեցին, որ մի քանի րոպեով կբացակայեն սենյակից: Երբ վերադառնան, նոր զեֆիրներ կտան նրանց, ովքեր կզսպեն և իրենց մոտ եղածները չեն ուտի: Երեխաների միայն մեկ երրորդը կարողացավ զսպել իրեն և ստանալ նաև երկրորդ կտորը: Տարիներ անց այս երեխաները ավելի բարձր ցուցանիշ գրանցեցին նաև կյանքի մյուս ոլորտներում 📈
Սեփական ցանկությունները զսպելն ու գումար խնայելը ֆինանսական անկախության անցնելու հիմնական բանալիներից մեկն է:
🟩 Սկզբում բավարարի՛ր բազային կարիքները
Երբ գումար խնայելիս պետք է ընտրություն կատարես կացարան ունենալու և մեքենա գնելու միջև, բնականաբար պետք է առաջնային ընտություն տալ կեցության հարցին:
🟩 Խուսափի՛ր սպոնտան գնումներից
Գովազդի համաշխարհային շուկայի բյուջեն գերազանցում է 700 մլրդ դոլարը: Այդ գումարի զգալի մասն օգտագործվում է քեզ սպոնտան գնումների դրդելու համար 🛒 Դրանից խուսափելու համար պետք է պլանավորել ծախսերը՝ առանձնացնելով պարտադիր վճարները, սննդի, զվարճանքների և մյուս կատեգորիաների համար հատկացվող գումարները:
🟩 Հաշվի՛ առ ոչ միայն ապրանքի գումարը, այլև դրա հետագա ծախսերը
✈️ Եթե գումար ես խնայում ճամփորդության համար, հիշի՛ր, որ ճամփորդության մեկնելու համար բավարար չէ միայն հյուրանոցի և ինքնաթիռի տոմսի գումարը, պետք է նկատի ունենալ մի շարք այլ ծախսեր ևս, ինչպիսիք են՝ էքսկուրսիաները, հուշանվերները, ժամանցային միջոցառումները և այլն:
🟩 Հսկի՛ր ծախսերդ
Կա երկու հանելուկ. որտեղի՞ց է հայտնվում փոշին և ո՞ւր է անհետանում գումարը 🤔 Վերջինը կառավարելու համար գրի՛ առ ծախսերդ: Այս կերպ կբացահայտես խնայելու մի շարք նոր հնարավորություններ:
🟩 Գտի՛ր եկամուտի պասիվ աղբյուրներ
Խելացի մարդը ինքն է աշխատում գումար, իսկ իմաստուն մարդու համար գումարն է աշխատում 💰 Եթե արդեն կարողացել ես որոշակի խնայողություններ կատարել, ապա գտի՛ր միջոցներ դրանք ներդնելու համար: Իսկ թե որտեղ կարող ես ներդնել, կարդա՛ այստեղ:
🟩 Ապահովի՛ր ֆինանսներիդ անվտանգությունը
Ֆինանսներդ ապահով են, երբ զեղծարարների ձեռքը չի կարող հասնել դրանց: Պահի՛ր միջոցներդ անկանխիկ տարբերակով, իսկ Մոբայլ բանկինգի համար մտածի՛ր ուժեղ գաղտնաբառ 🔐MyAmeria հավելվածը ներբեռնի՛ր այստեղ:
7 559
3️⃣ «Все яйца в одной корзине» - Բոլոր խնայողությունները մի պահոցում։
Պետք չէ բոլոր խնայողական միջոցները պահել մեկ վայրում. ցանկալի է մի մասը պահել հաշվեհամարին, մի մասով ներդրումներ կատարել, մյուս մասն էլ պահել խնայողական հաշվի կամ ավանդի տեսքով:
4️⃣ Տրվել համընդհանուր խուճապի։
Պետք չէ տրվել հոսանքին և գնել դոլար, երբ գնում են բոլորը և հակառակը: Ֆինանսական հաջողությունը խիստ անհատական է:
5️⃣ Ներդրումներ կատարել կասկածելի բիզնես նախագծերում։
Խոսքը այն նախագծերի մասին է, որոնցից ընդհանրապես գաղափար չունես: Որպեսզի այս հարցում չսխալվես, կարող ես ծանոթանալ մեր կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններին՝ ստանալով նաև մեր պրոֆեսիոնալների խորհրդատվությունը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ մեր կայքում՝
🔗 https://ameriabank.am/investment
6️⃣ Օգտվել զեղչերից կամ հատուկ առաջարկներից։
Բիզնեսները պարբերաբար զեղչեր են կազմակերպում և ակցիաներ առաջարկում իրենց հաճախորդներին: Պետք է օգտվել դրանցից: Օրինակ, ձմռանը ամառային հագուստ գնելը ավելի ձեռնտու է: Մեր հատուկ առաջարկներին կարող ես ծանոթանալ այստեղ`
🔗 https://ameria.me/40dITxm
7️⃣ Գրի չառնել ծախսերը։
Ծախսերի հանդեպ հսկողությունը կօգնի կառավարել բյուջեն և հասկանալ, թե ուր են գնում գումարները: Այսպես հատկապես հեշտ է կառավարել առօրյա ծախսերը:
7 559
💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է:
Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են մեզ մեր նպատակներից 🤔
1️⃣ Չմտածել խնայողություններ կատարելու մասին։
Ցանկալի է, որ ընտանիքում յուրաքանչյուրն իր խնայողական միջոցներն ունենա: Փորձագետներն ասում են, որ ցանկացած անկանխատեսելի իրավիճակի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ դրամական բարձիկ։ Դրա հիմնական մասը ավելի լավ է պահել բանկում՝ խնայողական հաշիվների ու ավանդների տեսքով: Պահանջվող գումարը կուտակելու համար պետք է ամեն ամիս մի կողմ դնել ստացված եկամուտի առնվազն 10%-ը։
2️⃣ Ապրել հնարավորություններից վեր։
Սա այն մարդկանց խնդիրն է, որոնք չեն կարողանում խնայողություններ կատարել: Նման մարդիկ հիմնականում ծախսում են ավելի շատ, քան աշխատում են: Ծախսերի և եկամուտների համակարգումը ամեն ինչի բանալին է, ու կարևոր չէ, թե դու ինչքան ես վաստակում։ Անհրաժեշտ է կազմել բյուջե, հակառակ դեպքում դու երբեք դուրս չես գա այդ փակ շրջանից։
7 559
🚀 Digitec. Օր 3-րդ
💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊
Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։
💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։
💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴
💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։
💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։
📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։
7 559
✅ Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։
✅ Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։
🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։
🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։
👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։
Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։
📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։
7 559
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում
💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍
Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։
✅ Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։
✅ Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։
7 559
🚴 A Motion-ի հատվածում այսօր հեծանիվ վարողների, համաստեղությունները լուսավորողների ու դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» անվճար կրթական հարթակի համար նվիրաբերություն անողների պակաս չկար:
🌍 Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, թե A Space հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Մենք այցելուների տպավորությունները տեսնելու համար հետևեք @Ameriabank ու @Aspace ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին:
Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, մենք՝ նրանց:
📱⌚️Ի դեպ, չմոռանաք մեր սփեյսի խաղարկությունների մասին: Դուք ունեք երկու օր՝ մեր սփեյս գալու և խաղարկությունների մասնակիցը դառնալու համար:
Պայմանները թողնում ենք այստեղ`
🔗 https://ameria.me/3Jb01hq
🔗 https://ameria.me/3F2C3lW
7 559
A Space-ը Digitec-ում 💚
Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը
Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space
Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում:
Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion:
Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները:
🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին:
Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/
🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:
7 559
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁
🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
