ar
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

الذهاب إلى القناة على Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

إظهار المزيد
7 559
المشتركون
+424 ساعات
+217 أيام
+5430 أيام
أرشيف المشاركات
💰 Եկամուտի 4 աղբյուր Upwork հարթակին շատերդ եք ծանոթ: Եկեք պատմենք, թե ինչպես կարող է Upwork-ն օգնել եկամուտի նոր աղբյուրներ
💰 Եկամուտի 4 աղբյուր Upwork հարթակին շատերդ եք ծանոթ: Եկեք պատմենք, թե ինչպես կարող է Upwork-ն օգնել եկամուտի նոր աղբյուրներ գտնելու հարցում: 🤩

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև:😍 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբի ճամբարում: ⚽ Միլանի մարզիչներին Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Տաշիր գրուպը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը և Team Telecom Armenia-ն: Կազմակերպչական հարցերի համակարգողներն են Koghb Foundation-ը և AL2 Sport-ը: Մենք համախմբվել ենք, որ միասին օգնենք Հայաստանի տարբեր մարզերում ապրող 160 պատանիներին այսօր խփել վաղվա գոլը: 👊⚽ https://ameria.me/3AzkeIx

👉 Կազմիˊր բյուջե Թվում է, թե սա շատ ակնհայտ խորհուրդ է: Բայց արի ու տես, որ մարդկանց 49%-ն ընդհանրապես դա չի անում, իսկ 32%-ը բյուջեն կազմում է «մտքում»: 🙄Իմացիˊր, որ եկամուտների և ծախսերի հաշվառումը և դրանց վերլուծությունը ֆինանսական գրագիտության հիմքն են: Գրանցիˊր վերջին ամսվա քո եկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, իդեալական կլինի, եթե ավելի երկար ժամանակահատվածի վերլուծություն անես, որպեսզի պատկերն ավելի ամբողջական կլինի: Ծախսերիդ ցանկը պետք է գրես հնարավորինս մանրամասն: 📝Այսպես դու կհասկանաս, թե որտեղ և որքան ես ծախսում: Ցանկը կազմել ասելով նկատի ունենք, որ ոչ թե ուղղակի գրես ծախսերդ, այլ վերլուծություն ու հետևություններ անես, ինչպես նաև վերահսկողություն սահմանես: Եթե դու չգիտես, թե ամսական որքան գումար ես ծախսում սնունդի, տրանսպորտի, հագուստի կամ ժամանցի վրա, ուրեմն բյուջե կազմելու ժամանակն է: 👉 Միˊ արա իմպուլսիվ գնումներ Այսպես, երբ արդեն կազմել ես ընթացիկ բյուջեդ, ժամանակն է անցնելու պլանավորմանը: 👌 Ծանոթ իրավիճա՞կ է, չէ՞, երբ աշխատավարձդ դեռ չես ստացել, բայց արդեն հասցրել ես պլանավորել, թե ինչ ես գնելու: Սա իմպուլսիվ գնումների վառ օրինակ է: 🤫 Բացիˊր մոբայլ բանկինգի հավելվածդ ու տեˊս, թե վերջին շրջանում որքան գնումներ ես կատարել: Ինչպե՞ս կառավարել անտեղի գնումներ կատարելու մոլուցքը: ▪️ Միˊ գնա գնումների աշխատավարձ ստանալու օրը: ▪️ Օնլայն գնում կատարելուց առաջ դադաˊր վերցրու: Գցիˊր հավանածդ զամբյուղի մեջ, բայց միˊ գնիր: Եթե երկու օր հետո համոզվես, որ այդ իրը քեզ իսկապես պետք է, այդ ժամանակ նոր կատարիˊր գնումը: 👉Օպտիմալացրոˊւ ծախսերդ Խնայողությունը քո կարիքների սահմանափակումն է: Ուստի զարմանալի չէ, որ «ծախսերի սահմանափակում» արտահայտությունը ճնշող ազդեցություն է թողնում քեզ վրա: Օպտիմալացում նշանակում է գումարի ողջամիտ վերաբաշխում: Փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ծախսերին, որոնք կազմում են ընդհանուր բյուջեի 5%-ից ավելին։ Ընտրիˊր երեք այսպիսի ծախս ու վերանայիˊր դրանք: 👉Սովորիˊր խնայողություններ անել Եթե հենց հիմա զրկվես քո հիմնական եկամուտից, որքա՞ն ժամանակ կբավականացնեն քո խնայողությունները: Եթե խոսքն ընդամենը մեկ ամսվա մասին է, ուրեմն սկսիˊր մեծացնել քո ֆինանսական «բարձիկը» ու սկսիˊր խնայել այնքան, որ «բարձիկը» բավարարի քո կարիքները 3-6 ամիս: ✅ Բոլորս ունենք շատ նպատակներ: Օրինակ` ուրախացնել մտերիմ ու սիրելի մարդկանց, նոր բան ստեղծել կամ մասնագիտական աճ ունենալ: Այս ճանապարհին ֆինանսական անկայությունը կարող է դառնալ քո նպատակներին հասնելու ամենամեծ խոչընդոտը: ✅ Ֆինանսական գրագիտությունը այդ դժվարություններից խուսափելու ու քո նպատակներին ավելի կարճ ժամանակում հասնելու լավագույն օգնականն է:

❓Ինչպե՞ս կառավարել ֆինանսական միջոցները «Ես չեմ կարողանում խնայողություններ անել», «Էսօր աշխատավա՞րձ ենք ստանալու». ծանոթ իրա
❓Ինչպե՞ս կառավարել ֆինանսական միջոցները «Ես չեմ կարողանում խնայողություններ անել», «Էսօր աշխատավա՞րձ ենք ստանալու». ծանոթ իրավիճա՞կ է: 🥲Մենք գիտենք, թե ինչից պետք է սկսես ֆինանսական միջոցների կառավարումը:👌

👉 Կազմիˊր բյուջե Թվում է, թե սա շատ ակնհայտ խորհուրդ է: Բայց արի ու տես, որ մարդկանց 49%-ն ընդհանրապես դա չի անում, իսկ 32%-ը բյուջեն կազմում է «մտքում»: 🙄Իմացիˊր, որ եկամուտների և ծախսերի հաշվառումը և դրանց վերլուծությունը ֆինանսական գրագիտության հիմքն են: Գրանցիˊր վերջին ամսվա քո եկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, իդեալական կլինի, եթե ավելի երկար ժամանակահատվածի վերլուծություն անես, որպեսզի պատկերն ավելի ամբողջական կլինի: Ծախսերիդ ցանկը պետք է գրես հնարավորինս մանրամասն: 📝Այսպես դու կհասկանաս, թե որտեղ և որքան ես ծախսում: Ցանկը կազմել ասելով նկատի ունենք, որ ոչ թե ուղղակի գրես ծախսերդ, այլ վերլուծություն ու հետևություններ անես, ինչպես նաև վերահսկողություն սահմանես: Եթե դու չգիտես, թե ամսական որքան գումար ես ծախսում սնունդի, տրանսպորտի, հագուստի կամ ժամանցի վրա, ուրեմն բյուջե կազմելու ժամանակն է: 👉 Միˊ արա իմպուլսիվ գնումներ Այսպես, երբ արդեն կազմել ես ընթացիկ բյուջեդ, ժամանակն է անցնելու պլանավորմանը: 👌 Ծանոթ իրավիճա՞կ է, չէ՞, երբ աշխատավարձդ դեռ չես ստացել, բայց արդեն հասցրել ես պլանավորել, թե ինչ ես գնելու: Սա իմպուլսիվ գնումների վառ օրինակ է: 🤫 Բացիˊր մոբայլ բանկինգի հավելվածդ ու տեˊս, թե վերջին շրջանում որքան գնումներ ես կատարել: Ինչպե՞ս կառավարել անտեղի գնումներ կատարելու մոլուցքը: ▪️ Միˊ գնա գնումների աշխատավարձ ստանալու օրը: ▪️ Օնլայն գնում կատարելուց առաջ դադաˊր վերցրու: Գցիˊր հավանածդ զամբյուղի մեջ, բայց միˊ գնիր: Եթե երկու օր հետո համոզվես, որ այդ իրը քեզ իսկապես պետք է, այդ ժամանակ նոր կատարիˊր գնումը: 👉Օպտիմալացրոˊւ ծախսերդ Խնայողությունը քո կարիքների սահմանափակումն է: Ուստի զարմանալի չէ, որ «ծախսերի սահմանափակում» արտահայտությունը ճնշող ազդեցություն է թողնում քեզ վրա: Օպտիմալացում նշանակում է գումարի ողջամիտ վերաբաշխում: Փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ծախսերին, որոնք կազմում են ընդհանուր բյուջեի 5%-ից ավելին։ Ընտրիˊր երեք այսպիսի ծախս ու վերանայիˊր դրանք: 👉Սովորիˊր խնայողություններ անել Եթե հենց հիմա զրկվես քո հիմնական եկամուտից, որքա՞ն ժամանակ կբավականացնեն քո խնայողությունները: Եթե խոսքն ընդամենը մեկ ամսվա մասին է, ուրեմն սկսիˊր մեծացնել քո ֆինանսական «բարձիկը» ու սկսիˊր խնայել այնքան, որ «բարձիկը» բավարարի քո կարիքները 3-6 ամիս: ✅ Բոլորս ունենք շատ նպատակներ: Օրինակ` ուրախացնել մտերիմ ու սիրելի մարդկանց, նոր բան ստեղծել կամ մասնագիտական աճ ունենալ: Այս ճանապարհին ֆինանսական անկայությունը կարող է դառնալ քո նպատակներին հասնելու ամենամեծ խոչընդոտը: ✅ Ֆինանսական գրագիտությունը այդ դժվարություններից խուսափելու ու քո նպատակներին ավելի կարճ ժամանակում հասնելու լավագույն օգնականն է:

Մենք ուսումնասիրել ու մի հոդվածում ենք հավաքել համաշխարհային թվային բանկինգի ներկայիս թրենդերը. 🤟 🤖 Օնլայն/Մոբայլ բանկինգ. օրինակ` 2021-2022թթ. Ամերիաբանկի օնլայն բանկինգով գործարք կատարող օգտատերերի թիվն աճել է 94%-ով: 🔥 🤖 Արհեստական բանականություն (AI). AI-ը հետզհետե մասսայական տարածում է ստանում նաև ֆինանսաբանկային ոլորտում, ինչի շնորհիվ հնարավոր է հաճախորդներին տրամադրել անհատականացված առաջարկներ, ավտոմատացնել հաճախորդների սպասարկումը, կանխել զեղծարարների մի շարք գործողություններ և այլն: 🤖 Բաց բանկինգ. այն հաճախորդներին հնարավորություն է տալիս անվտանգ համակարգերի` API-ների միջոցով կիսվելու իրենց ֆինանսական միջոցների տվյալներով երրորդ կողմի հետ: Սա ենթադրում է ուժեղ 🏃 մրցակցություն, քանի որ երրորդ կողմը կարող է օգտագործել այդ տվյալները և անհատականացված ֆինանսական ծառայություններ առաջարկել: 🤖 Բիոմետրիկա. կենսաչափական տվյալների կիրառումը, ինչպիսիք են` 👩 դեմքի նույնականացումը, մատնահետքի սքանավորումը, ամենատարածվածներից են: Այս համակարգի շնորհիվ թվային բանկինգից օգտվելը դառնում է առավել հուսալի և ապահով: 🤖 Չատբոտ. նման տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է բարելավել հաճախորդների սպասարկման որակը: Ձայնային օգնականի և AI-ի համակցման շնորհիվ հնարավոր է սպասարկել հաճախորդներին` անպատասխան չթողնելով նրանց և ոչ մի հարց: 🤖 Ձայնային բանկինգ. 🗣️ այս ծառայության շնորհիվ հաճախորդները կարողանում են ձայնային հատուկ հրահանգների միջոցով հասանելիություն ստանալ իրենց բանկային հաշիվներին և կատարել գործարքներ: Այս ծառայության տարածումը կապված է Amazon-ի Alexa-ի և Google Home-ի թրենդային դառնալու հետ: Այնպես որ, թվային բանկինգը զարգանում է ամեն օր: Ի դեպ, ապրիլի 5-ին այս ամենի մասին մենք խոսելու ենք Doing Digital ֆորումի ընթացքում, որի գլխավոր խոսնակը աշխարհում թվային փոխակերպման գծով առաջատար մասնագետներից մեկն է` Քրիս Սքիները: 😎 🔗Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ :

Բացահայտում ենք թվային բանկինգի ապագան. 6 թրենդ Վերջին տարիներին բանկերը շարունակաբար բարելավում են իրենց թվային ծառայություն
Բացահայտում ենք թվային բանկինգի ապագան. 6 թրենդ Վերջին տարիներին բանկերը շարունակաբար բարելավում են իրենց թվային ծառայությունները` հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ավելի համարավետ ու անհատականացված ծառայություններ: 😎

Մերօրյա թվային աշխարհում անձնական տվյալների պաշտպանությունը չափազանց կարևոր նշանակություն ունի: Նման խնդրի կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն որոշակի քայլեր կիրառելով` ռիսկը կարելի է հասցնել նվազագույնի: 👌 Ահա դրանցից մի քանիսը. 📌 Օգտագործի՛ր ուժեղ գաղտնաբառ. այն պետք է պարունակի տառեր, թվեր, նշաններ: Խուսափի՛ր նույն գաղտնաբառը տարբեր հարթակներում կիրառելուց: 📌 Պաշտպանի՛ր տեխնիկական սարքերը. հեռախոսների, համակարգիչների ապաբլոկավորման համար օգտագործի՛ր կամ գաղտնաբառ, կամ բիոմետրիկական նույնականացում: Զգուշացի՛ր հասարակական 🌐 WiFi-ներից: Դրանցից օգտվելիս վստահ եղիˊր, որ չես աշխատում խիստ կարևոր և գաղտնի նյութերի հետ: 📌 Զգուշացի՛ր զեղծարարներից: 🌐 Մի՛ անցիր կասկածելի՛ հղումներով և մի՛ ներբեռնիր նյութեր կասկածելի աղբյուրներից: Զգուշացի՛ր այն նամակներից, որոնք պահանջում են անձնական տվյալներ և դրդում շտապ գործողություններ կատարել: 📌 Պարբերաբար ստուգի՛ր հաշիվներդ. տես` արդյոք քաղվածքներում չկան գանձումներ կասկածելի կայքերից: 📌 Քիչ հանրայնացրոˊւ անձնական տեղեկատվությունը: 🤫Քո մասին տեղեկություն տոˊւր միայն վստահելի աղբյուրներին, խուսափի՛ր հեռախոսով, նամակով որևէ տվյալ փոխանցելուց: 📌 Օգտագործի՛ր երկակի նույնականացման համակարգ. սա օգտագործի՛ր այն հարթակներում, որտեղ հնարավոր է: 📌 Կարևոր տվյալներ պարունակող նյութերը դեն նետելուց առաջ շրեդ արաˊ, մանրացրոˊւ: Խոսքը բանկային քաղվածքների, առողջական որևէ խնդրի վերաբերող կամ նմանատիպ այլ կարևոր փաստաթղթերի մասին է: Հետևելով այս քայլերին` դու կարող ես պաշտպանել քո անձնական տվյալները: 👌💪

🔐 Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները
🔐 Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները

🟩 Ծախսի՛ր ավելի քիչ, քան աշխատում ես 1960թ. Սթենֆորդի համալսարանում անցկացրին «Զեֆիրային փորձ»: Գիտնականները մի խումբ երեխաների առաջարկեցին զեֆիրներ և նշեցին, որ մի քանի րոպեով կբացակայեն սենյակից: Երբ վերադառնան, նոր զեֆիրներ կտան նրանց, ովքեր կզսպեն և իրենց մոտ եղածները չեն ուտի: Երեխաների միայն մեկ երրորդը կարողացավ զսպել իրեն և ստանալ նաև երկրորդ կտորը: Տարիներ անց այս երեխաները ավելի բարձր ցուցանիշ գրանցեցին նաև կյանքի մյուս ոլորտներում 📈 Սեփական ցանկությունները զսպելն ու գումար խնայելը ֆինանսական անկախության անցնելու հիմնական բանալիներից մեկն է: 🟩 Սկզբում բավարարի՛ր բազային կարիքները Երբ գումար խնայելիս պետք է ընտրություն կատարես կացարան ունենալու և մեքենա գնելու միջև, բնականաբար պետք է առաջնային ընտություն տալ կեցության հարցին: 🟩 Խուսափի՛ր սպոնտան գնումներից Գովազդի համաշխարհային շուկայի բյուջեն գերազանցում է 700 մլրդ դոլարը: Այդ գումարի զգալի մասն օգտագործվում է քեզ  սպոնտան գնումների դրդելու համար 🛒 Դրանից խուսափելու համար պետք է պլանավորել ծախսերը՝ առանձնացնելով պարտադիր վճարները, սննդի, զվարճանքների և մյուս կատեգորիաների համար հատկացվող գումարները: 🟩 Հաշվի՛ առ ոչ միայն ապրանքի գումարը, այլև դրա հետագա ծախսերը ✈️ Եթե գումար ես խնայում ճամփորդության համար, հիշի՛ր, որ  ճամփորդության մեկնելու համար բավարար չէ միայն հյուրանոցի և ինքնաթիռի տոմսի գումարը, պետք է  նկատի ունենալ մի շարք այլ ծախսեր ևս, ինչպիսիք են՝ էքսկուրսիաները, հուշանվերները, ժամանցային միջոցառումները և այլն:   🟩 Հսկի՛ր ծախսերդ Կա երկու հանելուկ. որտեղի՞ց է հայտնվում փոշին և ո՞ւր է անհետանում գումարը 🤔 Վերջինը կառավարելու համար գրի՛ առ ծախսերդ: Այս կերպ կբացահայտես խնայելու մի շարք նոր հնարավորություններ: 🟩 Գտի՛ր եկամուտի պասիվ աղբյուրներ Խելացի մարդը ինքն է աշխատում գումար, իսկ իմաստուն մարդու համար գումարն է աշխատում 💰 Եթե արդեն կարողացել ես որոշակի խնայողություններ կատարել, ապա գտի՛ր միջոցներ դրանք ներդնելու համար: Իսկ թե որտեղ կարող ես ներդնել, կարդա՛ այստեղ: 🟩 Ապահովի՛ր ֆինանսներիդ անվտանգությունը Ֆինանսներդ ապահով են, երբ զեղծարարների ձեռքը չի կարող հասնել դրանց: Պահի՛ր միջոցներդ անկանխիկ տարբերակով, իսկ Մոբայլ բանկինգի համար մտածի՛ր ուժեղ գաղտնաբառ 🔐MyAmeria հավելվածը ներբեռնի՛ր այստեղ:

photo content

3️⃣ «Все яйца в одной корзине» - Բոլոր խնայողությունները մի պահոցում։ Պետք չէ բոլոր խնայողական միջոցները պահել մեկ վայրում. ցանկալի է մի մասը պահել հաշվեհամարին, մի մասով ներդրումներ կատարել, մյուս մասն էլ պահել խնայողական հաշվի կամ ավանդի տեսքով: 4️⃣ Տրվել համընդհանուր խուճապի։ Պետք չէ տրվել հոսանքին և գնել դոլար, երբ գնում են բոլորը և հակառակը: Ֆինանսական հաջողությունը խիստ անհատական է: 5️⃣ Ներդրումներ կատարել կասկածելի բիզնես նախագծերում։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնցից ընդհանրապես գաղափար չունես: Որպեսզի այս հարցում չսխալվես, կարող ես ծանոթանալ մեր կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններին՝ ստանալով նաև մեր պրոֆեսիոնալների խորհրդատվությունը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ մեր կայքում՝ 🔗 https://ameriabank.am/investment 6️⃣ Օգտվել զեղչերից կամ հատուկ առաջարկներից։ Բիզնեսները պարբերաբար զեղչեր են կազմակերպում և ակցիաներ առաջարկում իրենց հաճախորդներին: Պետք է օգտվել դրանցից: Օրինակ, ձմռանը ամառային հագուստ գնելը ավելի ձեռնտու է: Մեր հատուկ առաջարկներին կարող ես ծանոթանալ այստեղ` 🔗 https://ameria.me/40dITxm 7️⃣ Գրի չառնել ծախսերը։ Ծախսերի հանդեպ հսկողությունը կօգնի կառավարել բյուջեն և հասկանալ, թե ուր են գնում գումարները: Այսպես հատկապես հեշտ է կառավարել առօրյա ծախսերը:

💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է: Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են
💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է: Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են մեզ մեր նպատակներից 🤔 1️⃣ Չմտածել խնայողություններ կատարելու մասին։ Ցանկալի է, որ ընտանիքում յուրաքանչյուրն  իր խնայողական միջոցներն ունենա: Փորձագետներն ասում են, որ ցանկացած անկանխատեսելի իրավիճակի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ դրամական բարձիկ։ Դրա հիմնական մասը ավելի լավ է պահել բանկում՝ խնայողական հաշիվների ու ավանդների տեսքով: Պահանջվող գումարը կուտակելու համար պետք է ամեն ամիս մի կողմ դնել ստացված եկամուտի առնվազն 10%-ը։ 2️⃣ Ապրել հնարավորություններից վեր։ Սա այն մարդկանց խնդիրն է, որոնք չեն կարողանում խնայողություններ կատարել: Նման մարդիկ հիմնականում ծախսում են ավելի շատ, քան աշխատում են: Ծախսերի և եկամուտների համակարգումը ամեն ինչի բանալին է, ու կարևոր չէ, թե դու ինչքան ես վաստակում։ Անհրաժեշտ է կազմել բյուջե, հակառակ դեպքում դու երբեք դուրս չես գա այդ փակ շրջանից։

🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփ
+9
🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊 Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։ 💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։ 💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴 💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։ 💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։ 📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։

✅ Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։ ✅ Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։ 🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։ 🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։ 👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։ Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։ 📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։

Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էի
+9
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍 Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։ ✅ Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։ ✅ Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։

🚴 A Motion-ի հատվածում այսօր հեծանիվ վարողների, համաստեղությունները լուսավորողների ու դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» անվճար կրթական հարթակի համար նվիրաբերություն անողների պակաս չկար: 🌍 Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, թե A Space հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Մենք այցելուների տպավորությունները տեսնելու համար հետևեք @Ameriabank ու @Aspace ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, մենք՝ նրանց: 📱⌚️Ի դեպ, չմոռանաք մեր սփեյսի խաղարկությունների մասին: Դուք ունեք երկու օր՝ մեր սփեյս գալու և խաղարկությունների մասնակիցը դառնալու համար: Պայմանները թողնում ենք այստեղ` 🔗 https://ameria.me/3Jb01hq 🔗 https://ameria.me/3F2C3lW

A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատար
+9
A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում: Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion: Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները: 🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին: Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/ 🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:

🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանա
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq

Գարիկը՝ A Space-ում 💚 Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👇