uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Відкрити в Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Показати більше
7 736
Підписники
-524 години
-37 днів
+230 днів
Архів дописів
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 ❓ հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս: ✔️ Ինքնաֆինանսավորում Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների 🪙 օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը: ✔️ Ներդրումներ Վենչուրային հիմնադրամներ Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել: Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը: ✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ Դու կարող ես դիմել տեղական և միջազգային 🌍 տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը: ✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 🏦 Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:

Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրի
Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:

🎙️ ChooseFI Փոդքասթը ունկնդրին տալիս է 💸 ֆինանսական անկախություն: Արդեն հասանելի 160 եթերներից յուրաքանչյուրը լսելուց հետո մտածում ես. «Ես ևս կարող եմ այսպես անել»: 🎙️ Millennial investing Այս փոդքասթի նպատակն է գրագիտություն տարածել ֆինանսական աշխարհի մասին: Ռոբերտ Լիոնարդը հարցազրույցներ է 🎤 անցկացնում ոլորտի առաջատարների հետ` օգնելով ունկնդրին ֆինանսական որոշումներ կայացնելիս: 🎙️ Ditch the suits 25 րոպե տևողությամբ եթերներում հեղինակը խոսում է 👩‍💼 բիզնեսի հաջողության բանաձևերի մասին` բերելով օրինակներ իրական կյանքից, որոնք ոգևորում են ու մղում ներդրումներ անելու: 🎙️ DIY Money Հեղինակները 15 րոպեում խոսում են անձնական հաշիվներին առնչվող բոլոր ոլորտների մասին` հարկային պարտականություններ, ամուսնություն, պարտքեր, ապահովագրություն: Անմիջական զրույցի ֆորմատի շնորհիվ դու քեզ զգում ես զրույցի մասնակից: 🎙️ Radical personal finance Ջոշուա Շիթսը ֆինանսների պլանավորման ոլորտում առաջատար հեղինակություն է, ում խորհուրդներն օգնում են բարելավել ֆինանսական վիճակը խելամիտ💱 ներդրումներից ստացած եկամուտներով: Իրենց ֆինանսական ապագան վերահսկել ցանկացողները պետք է լսեն այս փոդքասթը: 🎙️ Money for the rest of us Հեղինակը ներդրումների ավագ մասնագետ է, ով ամենապարզ եղանակներով ներկայացնում է 🌍💲 ֆինանսական աշխարհի ամբողջ էությունը: 🎙️ Smart passive income Այս մեկը տարբերվում է մյուսներից: Հեղինակ Թեփ Ֆլինը բլոգեր է, ինֆլուենսեր և փորձված ներդրող: Նա կիսվում է գիտելիքներով ու վերացնում 💸 ֆինանսների հետ կապված բոլոր վախերը:

Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցնե
Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցները: Մեքենա վարելիս, մարզվելիս, աշխատելիս կամ հանգստանալիս լսի´ր այս հաղորդումներից որևէ մեկը ու զինվի´ր ֆինանսական գիտելիքներով: 🎓💲

Ըստ տարածքային կիրառման` քարտերը լինում են` 👉 Տեղական Օգտագործվում են միայն թողարկող երկրի տարածքում (Հայաստան`ARCA, Ռուսաստան` MIR և այլն): 👉 Միջազգային Միջազգային վճարային համակարգերի քարտեր են, սպասարկում են ամբողջ 🌎աշխարհում, որոնցից ամենատարածվածներն են VISA-ն և MasterCard-ը: 👉 Վիրտուալ Այն գոյություն ունի միայն էլեկտրոնային տեսքով, չունի ֆիզիկական կրիչ և հարմար է հատկապես օնլայն 🌐տիրույթում վճարումներ և գնումներ կատարելու համար: Ըստ նշանակության և գործառույթի` աշխարհի քարտերը լինում են` ✔️ Դեբետային Քարտը կցվում է անձի բանկային 🏦 հաշվին և թույլ է տալիս տնօրինել դրամական միջոցները: Միջոցները կարելի է և´ կանխիկացնել, և´ վճարումներ կատարել: ✔️ Կրեդիտային (վարկային) Սրանք վարկային միջոցներ են: Գումարը կարելի է 🏧կանխիկացնել, կատարել վճարումներ և գնումներ, կուտակել միավորներ, ստանալ քեշբեքեր և այլն: ✔️ Կանխավճարային Տրվում են որոշակի գումարով, սակայն քարտի ծախսերը սահմանափակվում են այն թողարկող բանկի կողմից, օրինակ` քարտը տրամադրվում է միայն վառելիքի 🛢️դիմաց վճարելու համար, կամ միայն որոշակի խանութներում վճարելու համար: Դրանք տրվում են սահմանափակ ժամկետով: ✔️ Նվեր քարտ Նվեր քարտի 🎁 միջոցները սպառելուց հետո համալրել և կրկին օգտագործել հնարավոր չէ, դրանք տրվում են ավելի կարճ ժամկետով և կոնկրետ վայրերում օգտագործելու նպատակով:

Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտ
Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտի համար (14,15, 16 նիշ), վավերականության ժամկետ, թողարկողի լոգո (Visa, MasterCard, American Express և այլն): Բայց դրանք նաև տարբերվում են:

Խնայել ավելի շատ Գաղտնիք չէ, որ ֆինանսական վիճակի լավացման ամենամեծ գործիքը գումար խնայելն է: 💰Այդ անելու տարբեր միջոցներ կան` ներդրում անել, կրճատել ավելորդ ծախսերը, բացել խնայողական հաշիվ և ամեն ամիս կատարել ավտոմատ փոխանցումներ: Օգտվել հավելվածներից Եթե խնայելը քեզ մոտ լավ չի ստացվում, խելացի հավելվածները դա կանեն քո փոխարեն: 📱Նրանց մասին պատմել ենք մեր ավելի վաղ արված հրապարակումներում: Մի փոքր վերև բարձրացի´ր: Բացել խնայողական հաշիվ Սկսի´ր խնայել Ամերիաբանկի հետ, բացիր խնայողական հաշիվ: 💵Եթե ավանդների ու խնայողական հաշիվների մասին ավելի ամբողջական պատկերացում ես ուզում կազմել, արի մեր կայք: Մշտապես վերահսկել բյուջեն Ամեն ամիս հետևի´ր ծախսերիդ պատմությանը: 📊Սա կօգնի քեզ հասկանալ, թե որ ծախսերն էին ոչ նպատակային և թե որոնք կարող էիր շրջանցել: Եթե քո բոլոր գործարքները կատարես MyAmeria-ով, կտեսնես վճարումների ողջ պատմությունը: Experian, Credit Sesame, Emma հավելվածները նույնպես կարող են օգնել քեզ այդ հարցում:😉

«Այս տարի ավելի շատ եմ խնայելու», «Այս տարի այլևս պարտքեր չեմ կուտակելու», «Քիչ եմ ծախսելու» ... Դո՞ւ էլ ես ամեն տարի ասում ս
«Այս տարի ավելի շատ եմ խնայելու», «Այս տարի այլևս պարտքեր չեմ կուտակելու», «Քիչ եմ ծախսելու» ... Դո՞ւ էլ ես ամեն տարի ասում սա 🫣 ու որոշում, որ եկող տարում լինելու ես ֆինանսապես ավելի գրագետ: Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե հետևես մի քանի պարզ քայլի:😊

Գույներ🎨 Այս տարվա թրենդային ակտիվ գույներից են կարմիրի և նարնջագույնի ամենատաք երանգները, այլ կերպ ասած` ազնվամորեգույնը (Rasberry Blush): Իսկ ահա մաջենտան (Viva Magenta) 2023-ի ամենավառ ու ամենատաք գույնն է: Ինտերիերի ամենանուրբ ու հանգստացնող գույնը կանաչի բաց երանգներն են (Savannah green): Հագուստ👗 Մոդայիկ տեսքի համար անհրաժեշտ կլինեն վառ երանգով ու լայն ձևվածքով կաշվե հագուստները: Մթերք🥕 Ծովամթերք և բանջարեղեն. առողջ սնվելու «մոդայիկ» դարձած գաղափարը շարունակվելու ու եկող տարում ավելի է ընդլայնելու իր սահմանները: Այնպես որ, սովորի´ր սնվել առողջ ու օգտակար մթերքներով: Բիզնես👨‍💼 Թվային աշխարհում նորարարությունը շարունակվելու է: 2023-ին նոր թափ են առնելու տեխնոլոգիական ու այլընտրանքային էներգիայի ստացմամբ զբաղվող ստարտափները: Իսկ էլեկտրոնային առևտուրը, ըստ փորձագետների, ապահովելու է համաշխարհային առևտրի 65%-ից ավելին: Ֆինանսական💱 Անկանխիկ վճարումները ստանալու են մասսայական բնույթ, խրախուսվելու է ֆինանսների օնլայն կառավարումը: Ժամանցային✈️ Համաձայն կանխատեսումների` 2023թ. մարդիկ ավելի շատ ժամանակ ու ֆիանանսներ են հատկացնելու ճամփորդությանը, հանգստին, մարզասրահներ այցելելուն:

Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին:
Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին:

✅ Տարածի´ր բարին ու օգնի´ր🫶🏻 Ամանորը սիրո, ջերմության ու հոգատարության մասին է: Ցույց տուր, որ դու սոցիալապես պատասխանատու ես և կիսում ես բարիքները նրանց հետ, որոնք այս պահին ունեն քո օգնության 🫰🏻 կարիքը: Փոխի´ր սոցիալական էջերի նկարները Լույսեր, փայլեր կամ փաթիլներ, ❄️ ու քո գլխավոր էջը պատրաստ է դիմավորել Ամանորը: Այդ կերպ դու հետաքրքրություն կառաջացնես քո ծառայությունների նկատմամբ ու կփոխանցես դրական էմոցիաներ: Ակտիվացրո´ւ սոցիալական էջերդ Հատկապես այս օրերին, երբ բոլորը 💝նվերներ են փնտրում իրենց մտերիմների համար, քո ակտիվությունը կստիպի հաճախ հիշել քո մասին ու քո բրենդը ներառել նվերների շարքում: Կարող ես կարճ հրապարակումներ պատրաստել, որտեղ կպատմես նվերի նշանակության, տոնական փաթեթավորման և մատուցման ձևերի մասին: Գովազդի´ր Քո բիզնեսի տեսանելիությունը բարձրացրո´ւ ինֆլուենսերների միջոցով:📈 Կազմակերպի´ր ամանորյա մրցույթներ Խաղարկի´ր մի քանի ապրանք կամ նվեր քարտ ու ակտիվացրո´ւ քո լսարանին` ուղղորդելով կատարել մի քանի քայլ` հետևել էջին, կիսվել հրապարակումով և այլն: Ուղարկի´ր շնորհավորական նամակներ Ցույց տուր քո հոգատարությունը հաճախորդների նկատմամբ: ☺️Անհատական նամակներով շնորհավորի´ր հավատարիմ կամ նոր հաճախորդներին ու ներկայացրո´ւ հենց նրանց համար պատրաստված հատուկ առաջարկը: 🥳Նրանք իրենց կարևոր ու գնահատված կզգան:💚

Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստ
Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստվես ու ջերմություն հաղորդես քո հաճախորդներին:💚🤗 Այս պարզ քայլերի միջոցով դու կարող ես բարձրացնել քո բիզնեսի ճանաչելիությունն ու ապահովել տոնական մեծ վաճառքներ ու պատվերներ:

Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍 Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂 Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բ
Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍 Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂 Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բոլոր բարեկամներն անպայման մեր տուն էին գալիս` շնորհավորելու ինձ ու նաև մերոնց: Ես էլ որպես նվեր միշտ սպասք էի ստանում: 🍽️Այդ ժամանակ դեռ տխրում էի, բայց երևի բարեկամներս մի բան գիտեին:😅 Ես կարծում եմ, որ Ամանորը պետք է տոնել ոչ թե ճոխ սեղանով, այլ հանգիստ ու խաղաղ տրամադրությամբ, շրջապատված ընտանիքի ու մտերիմների ջերմությամբ:💚 Միայն մի ուտեստ եմ միշտ պատրաստում՝ տատիկիս խորիզով գաթան: Այդ գաթայի մեջ ես գտնում եմ իմ մանկությունն ու բոլորի սերը:🤗 Ու հենց այդ բաղադրատոմսով էլ առաջինը ձեզ հետ եմ ուզում կիսվել:

Օրիգամի փող 🧧 Գործի՛ դիր ձեռքիդ շնորհքը ու թղթադրամից պատրաստի՛ր օրիգամի արվեստի հետաքրքիր պատկերներ: Եթե չգիտես` ինչպես, նայի՛ր այս հոլովակները: Բարեգործական նվիրատվություն 🫶 Նրա անունով նվիրաբերի՛ր գումար դրա կարիքն ունեցող մարդու: Սա կլինի ամենահուզիչ ու ամենաբարի նվերը: Մի տարա գումար 🫙 Նա գումա՞ր է հավաքում ինչ-որ երազանք իրականացնելու համար: Նվիրի՛ր մի տարա` շատ գումարով, վրան գրի՛ր երազանքը` «Ճամփորդության համար»: Այդ կերպ դու ցույց կտաս քո մեծ հոգատարությունը: Փողի ծառ🪴 Ո՞վ է ասում, թե փողը ծառերի վրա չի աճում... Գնի՛ր գեղեցիկ տնային բույս, տերևների վրա ամրացրո՛ւ մի քանի թղթադրամ, և փողի ծառը պատրաստ է: Գուլպա բոնուսով🧦 Ուղղակի գուլպա նվիրելը հետաքրքիր չէ, իսկ եթե մի գուլպայից նա նվեր քարտ գտնի, իսկ մյուսից` սիրելի կոնֆետը, կլինի ավելի ուրախ և հիշարժան: Օդից փող🎈 Էլ ի՞նչ տոն առանց մի փունջ գունավոր փուչիկների, մանավանդ երբ դրանք լցված են կանխիկ գումարով: Օրվա ավարտին նա կպայթեցնի ու օդից կբռնի իր նվերը:

Գումար նվեր ստանալ շատերն են սիրում: Ինչպե՞ս անել, որ այն վերածվի իսկական անակնկալի ու տարիներ անց էլ հաճելի հիշողություններ
Գումար նվեր ստանալ շատերն են սիրում: Ինչպե՞ս անել, որ այն վերածվի իսկական անակնկալի ու տարիներ անց էլ հաճելի հիշողություններ արթնացնի: Այս տարբերակներից ո՞րը կընտրես սիրելիիդ ժպիտ պարգևելու համար:

Լավագույն ուղին հնարավորությունն է✌️ Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ 💚✨ Մենք հավատում ենք մարդկանց երազանքներին, ձգտումներին ու ոգևորությանը և շարունակելու ենք գնալ հնարավորություններ ստեղծելու մեր գեղեցիկ, պատասխանատու ու համախմբված ճանապարհով:🫶 https://youtu.be/bd1iL-mArLo

🎄Մտածիր, թե ինչ հաղորդագրություն ես ուզում փոխանցել նվերիդ միջոցով. ասել շնորհակալություն, պարգևել ժպիտ, արտահայտել քո անսահման սերը, ասել, որ նա ամենակարևոր մարդն է քո կյանքում 💚 🎄Կազմիր այն նվերների ցանկը, որոնք կօգնեն քեզ փոխանցել քո զգացմունքներն ու բառերը: Օրինակ, եթե գործընկերդ սիրում է «սար ու ձոր ընկնել», այսինքն արշավների գնալ🙂, ապա կարող ես նրան նվիրել այդ թեմատիկայով բաժակ և նշել, որ սարերում մի բաժակ տաք թեյը կջերմացնի նրան։ Ի դեպ, այստեղ կարող ես տեսնել այդ թեմայով բաժակների մեծ տեսականի։ 🎄Նվիրիր խնդրի լուծում Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երջանկությունը ոչ թե դրականի ավելացումն է, այլ բացասականի կրճատումը։😅 Օրինակ, եթե նկատել ես, որ նա, ում համար պատրաստվում ես նվեր գնել, հաճախ է կորցնում իր ակնոցն ու դրանից նյարդայնանում է, ապա նվիրիր նրան ակնոցի ոճային և թրենդային շղթա: Իսկ եթե ընկերդ վճարումները մեզ նման կատարում է անկանխիկ եղանակով, բայց քարտերից մեկը միշտ մոռանում է տանը, քարտապանակը կլինի լավագույն նվերը: Ի դեպ, liooli-ում կգտնես հայկական արտադրության կաշվե բազմատեսակ քարտապանակներ: 🎄Փորփրիր սոցիալական ցանցերի նրա էջերը Եթե թիմով Secret Santa եք խաղում, բայց քո թոռնիկին այդքան էլ լավ չես ճանաչում, փորձիր հարցուփորձ անել այն մարդկանց, ում հետ նա մտերիմ է, փորփրիր սոցիալական ցանցերի նրա էջերը, որպեսզի պատկերացում կազմես, թե ինչ հետաքրքրություններ ու հոբբիներ ունի։ 🎄Նվիրիր՛ լավագույնը Ինչ նվեր էլ ընտրես, ժպիտ, սեր ու ջերմություն փոխանցիր նրան: Դա ամենաանգնահատելի նվերն է:🎁 Մաղթում ենք հաճելի և էմոցիաներով լի գնումներ։ 🫰🏻

Ամանորը 🎄 տարվա ամենասպասված և գեղեցիկ տոներից է, երբ բոլորս փորձում ենք անել առավելագույնը մեր սիրելիներին և մտերիմներին եր
Ամանորը 🎄 տարվա ամենասպասված և գեղեցիկ տոներից է, երբ բոլորս փորձում ենք անել առավելագույնը մեր սիրելիներին և մտերիմներին երջանկացնելու համար։ Բայց ասա, որ նվեր ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Մենք եկել ենք` քեզ օգնելու: 😍