Ameriabank CJSC
前往频道在 Telegram
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio
显示更多7 559
订阅者
+424 小时
+217 天
+5430 天
帖子存档
7 560
◾Գնումները սկսի՛ր վաղ առավոտից
Հմուտ շոփոհոլիկները գնում են գնումների վաղ առավոտից🛍️
◾Մինչև Սև ուրբաթ ստուգի՛ր նախընտրածդ իրերի արժեքները
Առանձնացրո՛ւ այն իրերը, որոնք պատրաստվում ես գնել Սև ուրբաթին և ուսումնասիրի՛ր դրանց արժեքները🤔
◾Գրանցվի՛ր, որ ստանաս զեղչերով նամակներ
Բազմաթիվ օնլայն խանութներ, հատկապես տոներին ընդառաջ հաղորդագրությունների միջոցով ուղարկում են զեղչի կոդեր, որոնք կարող ես օգտագործել արդեն իսկ զեղչված իրն ավելի շատ զեղչելու համար։ Պարզապես գրանցվի՛ր օնլայն հարթակներում ու սպասի՛ր զեղչի կոդով նամակին🏷️
◾Ուշադիր հետևի՛ր սոցիալական մեդիաներին
Մինչև Սև Ուրբաթը ուշադիր եղիր սիրելի բրենդերի սոցիալական ցանցերին🔍։ Դրանցից կարող ես տեղեկանալ սպասվող զեղչերի ու հատուկ առաջարկների մասին:
◾Ի դեպ, Սև ուրբաթին օնլայն գնումներ անելիս քո առողջությանը վտանգ չի սպառնում
2008-2016թթ. տվյալներով Ամերիկայում Սև ուրբաթի ընթացքում 109 մարդ ստացել է տարատեսակ մարմնական վնասվածքներ😮 Իսկ օնլայն գնելն անվտանգ է😊
7 560
🛍 Շուտով շոփինգի սիրահարների «մասնագիտական» տոնն է՝ Սև Ուրբաթը, իսկ դա նշանակում է, որ պետք է մարտական տրամադրվել ու զինվել խելացի շոփինգի գիտելիքներով։
Քեզ համար ստեղծել ենք սևուրբաթյան բառարան, որ պատրաստ լինես բանակցել ցանկացած իրավիճակում👇🏻
1️⃣ BOGO
Գնի՛ր մեկը, երկրորդը ստացի՛ր նվեր։
2️⃣ Doorbuster/Early bird sales
Ցածր գներ այն մարդկանց համար, որոնք գնումներ են կատարում մինչև առավոտյան ժամը 8-ը:
3️⃣ Exclusion
Իրեր, որոնք ավելի ցածր գին չունեն (ամենացածր գնով են վաճառվում)։
4️⃣ Night owl sales/specials
Ցածր գներ այն մարդկանց համար, ովքեր ուշ ժամերի են գնումներ կատարում։
5️⃣ To try on
Նախապես փորձել իրը՝ ստուգելու համար, որ այն համապատասխանում է:
6️⃣ Massive discount
Շատ զգալի զեղչ։
7️⃣ A bargain
Իսկապես լավ գնով ապրանք։
8️⃣ A deal
Գնման լավ առաջարկ։
9️⃣ Window shopping
Շրջել խանութներում՝ առանց որևէ բան գնելու։
🔟 It's a Steal
Մեծ ակցիա, մեծ զեղչ:
1️⃣1️⃣ Rain Check
Գնել ինչ-որ բան զեղչով, երբ զեղչի առաջարկն ավարտվել է:
7 560
💁🏻♀️ Ֆիզիկական անձինք դրամը կարող են ներկայացնել փոխանակման առևտրային բանկի միջոցով կամ անմիջապես Կենտրոնական բանկին: Իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն դրամը առևտրային բանկին, վերջինս էլ՝ կենտրոնական բանկին:
🧐 Համաձայն օրենքի՝ փորձաքննության արդյունքում վճարունակ ճանաչված դրամանիշերը փոխանակվում են առևտրային բանկերի կամ ԿԲ-ի կողմից: Իսկ անվճարունակ ճանաչվածները չեն վերադարձվում հաճախորդին և չեն փոխանակվում, դրանք հանձնվում են ԿԲ-ին՝ հատուկ քննություն անցնելու համար:
7 560
❔Դրամապանակումդ ունե՞ս գումար, որն արդեն «ուժասպառ է եղել»:
Կենտրոնական բանկը փոխանակում է հին կամ պատռված դրամները նորերով:
✅ Փոխանակվում են միայն այն թղթադրամները, որոնք.👇🏻
· պահպանել են մակերեսի 60%-ից ավելին
· պատռված են ու սոսնձվել կամ միացվել են կպչուն ժապավենով
· կրում են ջերմային կամ քիմիական հետքեր
· պատկերները և գույները հստակ չեն
· ունեն 5մմ տրամագծով անցքեր, բայց մակերեսի 60%-ը պահպանված է
· ունեն ներկոտվածություն
· ունեն գծեր և գրառումներ
· ունեն արտադրական շեղումներ
· փոխանակվում են նաև ծռված, ջերմային կամ քիմիական ազդեցության, կոռոզիայի ենթարկված, արտադրական շեղումներ ունեցող մետաղադրամները:
7 560
🤔 Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնք չեն կարողանում խնայել և ծախսում են մինչև վերջին լուման: Նրանց և գուցե քեզ համար հիանալի հնարավորություն են հավելվածները, որոնք գիտեն՝ ինչպես խնայել:👇🏻
💚 Mint
Mint-ը քո բյուջեն տեսակավորում է ըստ բաժինների, օրինակ մթերք, ռեստորան, կոմունալ վճարներ: Դու կարող ես սահմանել, թե որ բաժնին որքան գումար ես հատկացնելու: Հավելվածը քեզ հիշեցնում է գերածախսի մասին, ինչպես նաև մոտիվացնում կատարելու խնայողություններ:
💚 Empower
Empower-ը ցույց է տալիս քո կատարած գործարքները: Այն ունի ավտոմատ խնայողությունների համակարգ: Դու կարող ես սահմանել ժամանակային միջակայք, օրինակ՝ ամեն շաբաթ հավելվածը քո գումարից կկուտակի 5000 դրամ:
💚 PocketGuard
PocketGuard-ը կօգնի հաշվարկել, թե որքան գումար կունենաս ընթացիկ ծախսերի համար, եթե կատարես նշածդ խնայողությունները: Ցույց կտա, թե ինչի վրա ես նախատեսածից շատ ծախսել: Ծախսերդ նվազելու դեպքում մնացորդն ավտոմատ կգումարվի քո խնայողություններին:
7 560
💳 Բանկային քարտը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը: Արի՛ գնանք անցյալ ու տեսնենք, թե ինչպես ծնվեց նա:👇🏻
1️⃣ 1891թ. American Express-ը թողարկեց առաջին ճամփորդական կտրոնը, որը հետո դարձավ մետաղական:
2️⃣ 1951թ. Ֆրենկ Մաքնամարան իր դրամապանակը մոռանալու պատճառով չի կարողանում վճարել ռեստորանում, որից ծնվում է քարտի գաղափարը: Նա իր ընկերների հետ ստեղծում է Diners club քարտերը, որոնցով կարելի էր վճարել ռեստորանում:
3️⃣ 1951թ. Նյու Յորքի Long Island Bank-ը թողարկեց առաջին բանկային քարտը:
4️⃣ 1960թ. քարտերը դառնում են պլաստիկ:
5️⃣ 1994թ. Europay, Mastercard, Visa միջազգային վճարային համակարգերը թողարկեցին չիպով քարտերի առաջին օրինակները:
6️⃣ 2014թ. ԱՄՆ-ն առաջին անգամ գործարկեց Apple Pay վճարային համակարգը:
7️⃣ 2015թ. ի հայտ եկան անհպում վճարումներ կատարող տարբեր աքսեսուարներ՝ սմարթ ժամացույց, մատանի, ապարանջան, սմարթֆոնի պատյան, ձեռնոց:
8️⃣ 2016թ. Ճապոնիայում գործարկվեց FingoPay մատնահետքով վճարման կենսաչափական տարբերակը:
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
