ru
Feedback
ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ

Открыть в Telegram

Մենք քարոզում ենք խաչյալ և հարությալ Քրիստոսին❤️‍🔥

Больше
533
Подписчики
Нет данных24 часа
+37 дней
-430 день
Архив постов
«Ինչ ենք տեսնում» Մեզ Աստված հոգևոր աչքեր է տվել, որպեսզի տեսնենք այն տեսիլքը, որն Աստված պատրաստել է մեզ համար։ Աստված նախապես, Իր Արքայությունը կառուցելու համար, ծրագիր ունի։ Մենք պետք է ձգտենք տեսնել այն և մաս կազմենք այդ նպատակների իրագործմանը։ Աբրահամի ու Ղովտի պատմությունը լավագույններից է՝ ցույց տալու մեկին, ով տեսնում էր հոգևոր աչքերով, իսկ մյուսը՝ շնչավոր, ֆիզիկական աչքերով։ Այս թեմայի մասին կխոսենք ոչ թե այս, այլ մյուս կիրակի։

Սիրելի՛ եկեղեցի, հանդիպում ենք վաղը՝ ժամը 15:00-ին, եկեղեցում։ ❤️‍🔥 Խոսքի թեման՝ «Ի՞նչ ես տեսնում»։ Եկե՛ք միասին Տիրոջը երկր
Սիրելի՛ եկեղեցի, հանդիպում ենք վաղը՝ ժամը 15:00-ին, եկեղեցում։ ❤️‍🔥 Խոսքի թեման՝ «Ի՞նչ ես տեսնում»։ Եկե՛ք միասին Տիրոջը երկրպագելու։ 🔥

Սիրելի համայնք ❤️ Եկեղեցու Chyld Life ակումբը այս պահին գտնվում է ճամբարում: Խնդրում ենք աղոթել մեր համար՝ մեր ծառայողների, ե
Սիրելի համայնք ❤️ Եկեղեցու Chyld Life ակումբը այս պահին գտնվում է ճամբարում: Խնդրում ենք աղոթել մեր համար՝ մեր ծառայողների, երեխաների և ամբողջ ճամբարի համար, որ Աստված պահպանի, առաջնորդի ու գործի յուրաքանչյուր երեխայի սրտում։ Մենք հավատում ենք, որ երեխաները մեր ապագան են։ ❤️‍🔥 “Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։” Մատթեոս 19 : 14

Շատ կարևոր հատված կիրակնօրյա խոսքից ❤️‍🔥 Բաղաամը պարգևով մարգարե էր։ Նա գիտեր Աստծո փրկության ծրագիրը, նա գիտեր Աստծո բարի կամքը, սերը՝ իր ժողովրդի ու իր նկատմամբ։ Նա գիտեր աստվածային օրենքները, որ՝ ում օրհներ, կօրհնվեր, ում անիծեր, կանիծվեր։ Գիտեր մարդու բերանից դուրս եկող խոսքի ազդեցությունն ու զորությունը։ Նրա կյանքը լի էր հրաշքներով. նա խոսեց էշի հետ, աչքով տեսավ հրեշտակին՝ սուրը ձեռքին, սեփական մահը վերապրած մարդ էր, հայտնություններ էր ստանում, ուներ հոգևոր փորձառություն, զանազանում էր չարը բարուց, Աստծուն՝ սատանայից, Աստծո հետ խոսեց, նրան լսեց և օրհնեց Աստծո ժողովրդին։ Բայց այսքանից հետո նրա սիրտը մաքուր չէր. հպարտ էր ու արծաթասեր, ինչի արդյունքում իսրայելացիները սպանեցին նրան։ Այսպիսի հոգևոր հարուստ կենսագրություն ունեցող մարդը երկինք չմտավ։ Բ Պետրոս 2:15-17-ում նա անիրավության վարձքը սիրող մարդ է համարվում, ով, թեև օրհնեց Աստծո ժողովրդին, բայց ոչ հոժարությամբ, ինչը մենք հետո տեսնում ենք Բաղակի հետ զրույցի ընթացքում։ Ավելին, նա, Բաղակին մխիթարելով, ուրախությամբ պատմում է այն չար բանի մասին, որ լինելու էր Իսրայելի ժողովրդի հետ ապագայում։Նա չէր սիրում Աստծո ժողովրդին ,իր քույր եղբայրներին։ Մեզ պետք է զգուշանալ և հոգևոր կյանք չխաղալ, ապաշխարել, հետ կանգնել մեղքից։ Քո պարգևները, հոգևոր գիտելիքները, հոգևոր սկզբունքները, կյանքումդ տեսած ու առնչված հրաշքները, հայտնություններդ ու հոգևոր փորձառությունդ չեն կարող քեզ դեպի երկինք մուտք ապահովել։ Ապրիր նենգությունից, արծաթասիրությունից մեծամտությունից ու մարմնի ցանկություններից, հեռու կյանք, որ հաջորդ Բաղաամը դու չլինես։

Ամեն կիրակի կան մարդիկ, ովքեր գալիս են ավելի շուտ՝ օգնելու, պատրաստելու ու ծառայելու։ 🤍 Նրանք դիմավորում են, դասավորում են, և իրենց ժամանակն ու սերը ներդնում են եկեղեցու համար։ Եկեղեցին մենք ենք։ Եվ միասին մենք ստեղծում ենք սիրող ու հոգատար համայնք։ 🙌🏼 Եթե դու էլ ցանկանում ես միանալ, գրիր մեզ։🔥Կհանդիպենք վաղը ժամը 15:00. “…սիրո՛վ ծառայեք իրար։” Գաղատացիներին 5 : 13

photo content

Անձրևն ու փոթորիկը թող չխանգարեն մեզ այսօր հավաքվել Տիրոջ տանը։ Սիրով սպասում ենք բոլորիդ եկեղեցում։ 🔥

Սիրելի եկեղեցի, վաղը հանդիպում ենք եկեղեցում՝ ժամը 15:00-ին: ❤️‍🔥 Քարոզի թեմա՝ «Խելամիտ տնտեսը և հավիտենական պատասխանատվությ
Սիրելի եկեղեցի, վաղը հանդիպում ենք եկեղեցում՝ ժամը 15:00-ին: ❤️‍🔥 Քարոզի թեմա՝ «Խելամիտ տնտեսը և հավիտենական պատասխանատվությունը»

Սիրելի եկեղեցի հանդիպում ենք ժամը 15:00-ին: Օրհնյալ կիրակի բոլորիս: ❤️

Կիրակնօրյա խոսքից հատված. ❤️‍🔥 Դարեր շարունակ Աստված փորձում էր մարդու ուշադրությունը ուղղել քարե տաճարներից դեպի մարմնեղեն տաճարներ։ Մատթեոս 24:1-2 գլխում Հիսուսը բացահայտ կերպով տաճարից դուրս է գալիս եւ աշակերտներին հայտարարում ,որ տաճարից քարը քարի վրա չի մնալու,դրանով նրանց ուշադրությունը ուղղում հոգեւոր տաճարի գաղափարին։ Մեր մարմինները հանդիսանում են Աստծո տաճարները եւ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ “Եթե որևէ մեկը Հիսուս Քրիստոսի հիմքի, վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։” Ա Կորնթացիներին 3:12-17

Սիրելի եկեղեցի, հանդիպում ենք այսօր ժամը 15:00. ❤️‍🔥 “Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։” Սաղմոսներ 118:24

Կիրակի օրը եկեղեցում ունենալու ենք հաղորդություն. Բաց մի թող այս առիթը, Տիրոջից վերցնելու լավագույնը, և ազատվելու նրանից ինչը
Կիրակի օրը եկեղեցում ունենալու ենք հաղորդություն. Բաց մի թող այս առիթը, Տիրոջից վերցնելու լավագույնը, և ազատվելու նրանից ինչը բեռ է քեզ համար. ❤️‍🔥

<<Աստծո Այգին>> խոսքից հատված. ❤️ Մենք Աստծո այգին ենք, և Նա է մեր այգեպանը՝ ոռոգողը, խնամք տանողն ու պահապանը։ Բայց մենք նույնպես ունենք մեծ և կարևոր պատասխանատվություն, որպեսզի այդ այգին առողջ լինի և բարի պտուղ տա։ Մեր այգին և այս աշխարհի այգին իրար շատ մոտ են։ Թշնամին մշտապես փորձում է մեր պտղատու այգին վերածել պարզապես դեկորատիվ ծառերով պարտեզի՝ մեր ուշադրությունը շեղելով հավիտենականից դեպի անցողիկը, պտղաբեր կյանքից դեպի մակերեսային զբաղվածություն։ Դրա համար մենք պետք է զգոն լինենք, հոգ տանենք մեր հոգևոր այգու մասին, պահպանենք այն և չփոխանակենք Աստծո կողմից տնկված այգին այս աշխարհի գայթակղիչ, բայց ժամանակավոր պարտեզների հետ։ Թող մեր կյանքը լինի այն ցանկալի այգին, որի մասին Տերը ուրախությամբ երգում է՝ պտղաբեր, խնամված, կենդանի և լի Նրա ներկայությամբ։

Սիրելի եկեղեցի, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին։ Թեմա՝ Աստծո Այգին. ❤️‍🔥 Բաց մի՛ թողեք այս հրաշալի առիթը՝ միասին փառաբանելու Տիրոջը։

Կիրակնօրյա խոսքից ❤️‍🔥 Անհնար է, որ փորձություններ չգան։ Սակայն կարևորն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում դրանց․ դիմանո՞ւմ ենք, դժգոհո՞ւմ, մի կերպ անցնո՞ւմ դրանց միջով, թե՞ հավատքով դիմակայում և հաղթահարելով՝ մտնում Աստծո կողմից պատրաստված հաջորդ հոգևոր մակարդակը։ Մարգարիտն էլ է ձևավորվում փորձության միջոցով։ Խեցին կարծես օտար մարմին է կրում իր մեջ, սակայն երկար պայքարի արդյունքում այդ ցավից ու «արցունքներից» ծնվում է մարգարիտը։ Նույն կերպ մենք էլ հաճախ փորձությունները խորթ ու ծանր ենք համարում, բայց հենց դրանք են մեզ փոխում, խորացնում և ավելի գեղեցիկ դարձնում։ Այնպես որ, յուրաքանչյուր փորձություն նաև հնարավորություն է՝ դիմակայելու, աճելու և Աստծո սիրո ու հոգևոր հասունության նոր մակարդակ թևակոխելու։

Հանդիպում ենք եկեղեցում վաղը ժամը 15:00 ❤️‍🔥 Խոսք՝ Արման Ասատրյան, «Փորձությանը դիմանո՞ւմ ես, թե՞ դիմադրում». Կարոտած և սպասումով արի՛ Տիրոջ տուն. 🔥

Սիրելի եկեղեցի, վաղը մեզ եկեղեցում ծառայելու են մեր ընկերները Արարատի <<Նոյան Տապան>> եկեղկցուց: Մենք հավատում ենք, որ միաբանության մեջ Հոգին զորավոր է: 🔥 Սիրով և մեծ սրտով սպասում ենք բոլորիդ: Թեմա՝ «Տերը իմ հովիվն է» ❤️‍🔥 խոսքով կիսվելու է մեր շատ սիրելի Պողոս Մրջումյանը. Վաղը, 15:00

Հատված կիրակնօրյա խոսքից ❤️ Երբ մեր սիրտը լցվում է չարությամբ, եսասիրությամբ և հակառակությամբ, մենք հեռանում ենք ճշմարիտ իմաստությունից։ Այդպիսի «իմաստությունը» Աստծուց չէ, այլ այս աշխարհի մտածելակերպն է։ Աստծուց եկող իմաստությունը ճանաչվում է մեր կյանքով ու գործերով․ այն արտահայտվում է հեզությամբ, խոնարհությամբ և հաշտություն բերող սրտով։ Այդ իմաստությունը խաղաղ է, բարի և լի է բարի պտուղներով՝ կյանք բերելով թե՛ մեզ, թե՛ մեր շուրջը գտնվողներին։ Ընտրիր այդ իմաստությունը․ հրաժարվիր եսասիրությունից, ընտրիր հեզությունը, և թող քո կյանքը լցվի Աստծուց եկող խաղաղությամբ ու պտղաբերությամբ։

Bridge at Believe🙌

Բրիջը Բիլիվի ճամբարում էր...