ԵԿԵՂԵՑԻ
Ir al canal en Telegram
Մենք քարոզում ենք խաչյալ և հարությալ Քրիստոսին❤️🔥
Mostrar más534
Suscriptores
-224 horas
-27 días
-330 días
Archivo de publicaciones
533
Կիրակնօրյա խոսքից հատված. ❤️🔥
Դարեր շարունակ Աստված փորձում էր մարդու ուշադրությունը ուղղել քարե տաճարներից դեպի մարմնեղեն տաճարներ։
Մատթեոս 24:1-2 գլխում
Հիսուսը բացահայտ կերպով տաճարից դուրս է գալիս եւ աշակերտներին հայտարարում ,որ տաճարից քարը քարի վրա չի մնալու,դրանով նրանց ուշադրությունը ուղղում հոգեւոր տաճարի գաղափարին։
Մեր մարմինները
հանդիսանում են Աստծո տաճարները եւ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ
“Եթե որևէ մեկը Հիսուս Քրիստոսի հիմքի, վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։”
Ա Կորնթացիներին 3:12-17
533
Սիրելի եկեղեցի, հանդիպում ենք այսօր ժամը 15:00. ❤️🔥
“Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։”
Սաղմոսներ 118:24
533
Կիրակի օրը եկեղեցում ունենալու ենք հաղորդություն.
Բաց մի թող այս առիթը, Տիրոջից վերցնելու լավագույնը, և ազատվելու նրանից ինչը բեռ է քեզ համար. ❤️🔥
533
<<Աստծո Այգին>> խոսքից հատված. ❤️
Մենք Աստծո այգին ենք, և Նա է մեր այգեպանը՝ ոռոգողը, խնամք տանողն ու պահապանը։ Բայց մենք նույնպես ունենք մեծ և կարևոր պատասխանատվություն, որպեսզի այդ այգին առողջ լինի և բարի պտուղ տա։
Մեր այգին և այս աշխարհի այգին իրար շատ մոտ են։ Թշնամին մշտապես փորձում է մեր պտղատու այգին վերածել պարզապես դեկորատիվ ծառերով պարտեզի՝ մեր ուշադրությունը շեղելով հավիտենականից դեպի անցողիկը, պտղաբեր կյանքից դեպի մակերեսային զբաղվածություն։
Դրա համար մենք պետք է զգոն լինենք, հոգ տանենք մեր հոգևոր այգու մասին, պահպանենք այն և չփոխանակենք Աստծո կողմից տնկված այգին այս աշխարհի գայթակղիչ, բայց ժամանակավոր պարտեզների հետ։
Թող մեր կյանքը լինի այն ցանկալի այգին, որի մասին Տերը ուրախությամբ երգում է՝
պտղաբեր, խնամված, կենդանի և լի Նրա ներկայությամբ։
533
Սիրելի եկեղեցի, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին։
Թեմա՝ Աստծո Այգին. ❤️🔥
Բաց մի՛ թողեք այս հրաշալի առիթը՝ միասին փառաբանելու Տիրոջը։
533
Կիրակնօրյա խոսքից ❤️🔥
Անհնար է, որ փորձություններ չգան։ Սակայն կարևորն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում դրանց․ դիմանո՞ւմ ենք, դժգոհո՞ւմ, մի կերպ անցնո՞ւմ դրանց միջով, թե՞ հավատքով դիմակայում և հաղթահարելով՝ մտնում Աստծո կողմից պատրաստված հաջորդ հոգևոր մակարդակը։
Մարգարիտն էլ է ձևավորվում փորձության միջոցով։ Խեցին կարծես օտար մարմին է կրում իր մեջ, սակայն երկար պայքարի արդյունքում այդ ցավից ու «արցունքներից» ծնվում է մարգարիտը։ Նույն կերպ մենք էլ հաճախ փորձությունները խորթ ու ծանր ենք համարում, բայց հենց դրանք են մեզ փոխում, խորացնում և ավելի գեղեցիկ դարձնում։
Այնպես որ, յուրաքանչյուր փորձություն նաև հնարավորություն է՝ դիմակայելու, աճելու և Աստծո սիրո ու հոգևոր հասունության նոր մակարդակ թևակոխելու։
533
Հանդիպում ենք եկեղեցում վաղը ժամը 15:00 ❤️🔥
Խոսք՝ Արման Ասատրյան, «Փորձությանը դիմանո՞ւմ ես, թե՞ դիմադրում».
Կարոտած և սպասումով արի՛ Տիրոջ տուն. 🔥
533
Սիրելի եկեղեցի, վաղը մեզ եկեղեցում ծառայելու են մեր ընկերները Արարատի <<Նոյան Տապան>> եկեղկցուց: Մենք հավատում ենք, որ միաբանության մեջ Հոգին զորավոր է: 🔥
Սիրով և մեծ սրտով սպասում ենք բոլորիդ:
Թեմա՝ «Տերը իմ հովիվն է» ❤️🔥 խոսքով կիսվելու է մեր շատ սիրելի Պողոս Մրջումյանը.
Վաղը, 15:00
533
Հատված կիրակնօրյա խոսքից ❤️
Երբ մեր սիրտը լցվում է չարությամբ, եսասիրությամբ և հակառակությամբ, մենք հեռանում ենք ճշմարիտ իմաստությունից։ Այդպիսի «իմաստությունը» Աստծուց չէ, այլ այս աշխարհի մտածելակերպն է։
Աստծուց եկող իմաստությունը ճանաչվում է մեր կյանքով ու գործերով․ այն արտահայտվում է հեզությամբ, խոնարհությամբ և հաշտություն բերող սրտով։ Այդ իմաստությունը խաղաղ է, բարի և լի է բարի պտուղներով՝ կյանք բերելով թե՛ մեզ, թե՛ մեր շուրջը գտնվողներին։
Ընտրիր այդ իմաստությունը․ հրաժարվիր եսասիրությունից, ընտրիր հեզությունը, և թող քո կյանքը լցվի Աստծուց եկող խաղաղությամբ ու պտղաբերությամբ։
533
Սիրելի համայնք, հանդիպում ենք վաղը եկեղեցում: Սիրով և մեծ սրտով սպասում ենք Ձեզ:
Թեմա՝ «Աստվածային Իմաստություն» ❤️🔥
Վաղը, 15:00
533
Սիրելիներ, մենք վաղը գալիս ենք պատրաստ սրտով ՝ Տիրոջը ամբողջ հոգով երկրպագելու.
Միաբանության մեջ է հոգին զորավոր, դու էլ արի պատրաստ սրտով!
Թեմա՝ «Լույսը՝ դու ես…»
ՎԱՂԸ | 15:00 ❤️🔥
533
Կիրակնօրյա խոսքից ❤️🔥
Մեր խնդիրը այն չէ, որ մեր ներսում բնակվող Սուրբ Հոգին պակասել է։ Նա նույնն է՝ մեր բոլոր օրհնությունների և պարգևների աղբյուրը։
Խնդիրը այն է, որ մենք քիչ ենք ցանկանում լցվել Նրա ներկայությամբ։
Երբ մենք լցվում ենք Սուրբ Հոգով, մեր կյանքը չի դատարկվում ու չի կորչում, այլ բերում է պտուղ և հաղթանակ։
Եկեք օգտվենք Աստծո լի ու առատ սեղանից և ապրենք Նրա շնորհի մեջ։
533
Մենք ձեզ կսովորեցնենք, թե ինչպես վարել գեղեցիկ կոնտենտ ինստագրամում, բայց այուամենայնիվ կյանքը գեղեցիկ է առանց ֆիլտրերի: Սիրով սպասում ենք ձեզ:
533
Սիրելի կանայք և աղջիկներ: Մենք սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր հատուկ կանանաց համար արշավին: Գրանցվեք:
Սիրով սպասում ենք:
¡Ya disponible! Investigación de Telegram 2025 — los principales insights del año 
