cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Armen Hareyan - Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ։ Ծառայում եմ Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցում։ Այս ալիքը պատմում է Աստծո Խոսքի մասին։

Больше
Рекламные посты
3 867
Подписчики
-124 часа
-17 дней
-2330 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Ապաշխարության մի շատ սրտառուչ աղոթք կա Դանիել Մարգարեի գրքում, որ ուզում եմ տեղադրել այստեղ, և խնդրել որ ամեն մեկդ այսօր կարդաք այն։ Մեզ հիմա օդի պես անհրաժեշտ է այսպես աղոթել։ Դանիելը այս աղոթքն ասում է մի այնպիսի ժամանակ, երբ ինքն ու իր ազգը աքսորված էին հայրենի երկրից և կորցրել էին իրենց պետականությունը։ Երեմիա մարգարեն հա խոսում ու զգուշացնում էր, որ մեղքով մի ապրեք, հրաժարվեք մեղքից ու հնազանդվեք Աստծուն, որովհետև կկորցնեք պետականությունը։ Ժողովուրդը չլսեց ու այդպես էլ եղավ։ Դանիելը լսեց, ու ասում է "ԽԵԼԱՄՈՒՏ եղա այն տարիների․․․ երբ Տիրոջ Խոսքը հասավ Երեմիա մարգարեյին։" Այսինքն ասում է, ես խելամուտ եղա Երեմիա մարգարեյին, նա ճիշտ էր ասում։ Ու ասում է "ես երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը՝ խնդրելու համար աղոթքներով ու աղաչանքներով, պահեցողությամբ ու քուրձ կրելով․ աղոթեցի Տեր Աստծուն, գոհություն հայտնեցի ու ասացի․ --- “Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները։ 5 Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից, 6 չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք քո անունով խօսեցին մեր թագաւորների, մեր իշխանների, մեր հայրերի եւ երկրի ամբողջ ժողովրդի հետ։ 7 Քոնն է, Տէ՛ր, արդարութիւնը, եւ մերն է ամօթն այսօր մեր երեսին, Յուդայի երկրի մարդկանց, Երուսաղէմի բնակիչների եւ Իսրայէլի բոլոր մերձաւորների ու հեռաւորների ամօթը ամբողջ երկրում, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդութեան համար, քանզի նրանք չհնազանդուեցին քեզ, Տէ՛ր։ 8 Մերն է ամօթը մեր երեսին, մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի ամօթը, քանզի մեղք գործեցինք, 9 իսկ մեր Տէր Աստծունն է գթութիւնը եւ ներողամտութիւնը, որովհետեւ ապստամբեցինք Տիրոջ դէմ, 10 չլսեցինք մեր Տէր Աստծու ձայնը՝ հետեւելու համար նրա օրէնքներին, որ դրեց մեր առաջ իր ծառաների՝ մարգարէների միջոցով։ 11 Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ։ 12 Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում։ 13 Ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքում, այդ բոլոր չարիքները եկան մեզ վրայ, իսկ մենք չաղաչեցինք մեր Տէր Աստծուն՝ յետ դառնալու մեր հայրերի անիրաւութիւններից եւ խելամուտ լինելու քո ամբողջ ճշմարտութեանը։ 14 Մեր Տէր Աստուածը բացեց իր աչքը մեր չարիքների վրայ եւ դրանք բերեց մեզ վրայ, որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր այն բոլոր գործերի մէջ, որ արեց մեր հանդէպ, քանի որ չլսեցինք նրա ձայնը։ 15 Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք։ 16 Տէ՛ր, թող քո ողջ ողորմածութեամբ անցնի քո զայրոյթը եւ վերանայ քո բարկութիւնը քո քաղաքի՝ Երուսաղէմի եւ քո սուրբ լերան վրայից, քանզի մեղանչեցինք, եւ մեր հայրերի անօրինութեան պատճառով Երուսաղէմը եւ քո ամբողջ ժողովուրդը նախատինքի ենթարկուեց բոլորի կողմից, որոնք գտնւում են մեր շուրջը։ 17 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց։ 18 Խոնարհեցրո՛ւ, Աստուա՛ծ իմ, քո ականջը եւ լսի՛ր ինձ. բա՛ց քո աչքերը եւ տե՛ս ապականութիւնը մեր եւ քո քաղաքի, որի վրայ դրուած է քո անունը, որովհետեւ մեր արդարութեան պատճառով չէ, որ գութ ենք հայցում քեզնից, այլ՝ քո անբաւ գթութեան պատճառով, Տէ՛ր։ 19 Լսի՛ր, Տէ՛ր, ների՛ր, Տէ՛ր, ունկնդրի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ յապաղիր՝ յանուն քեզ, Աստուա՛ծ իմ, քանզի քո անունով է կոչւում քո քաղաքը։»
Показать все...
41😢 1
Մի եպիսկոպոս իր քահանաներով գնացել էր Աթոս լեռան վանքերը ուխտի։ Հանդիպեցին մի ճգնավորի, ով հանկարծ սկսեց քահանաներին հերթով հետևյալը հարցնել։ "Դու քանի՞ զավակ ունես"։ Պատասխանեց որ 6 երեխան ունի։ "Վայ ինչ լավ է, կփրկվես, կփրկվես։" "Իսկ դու՞ քանի զավակներ ունես," հարցրեց մյուսին։ "Չորս," պատասխանեց, մյուս քահանան։ "Ինչ լավ է, դու էլ կփրկվես"։ "Իսկ դու՞ քանի զավակներ ունես", հարցրեց նա 3րդ քահանային, սա պատասխանեց, թէ մեկ զավակ ունի։ Ու այս ճգնավորը մի տեսակ կորցրեց հետաքրքրությունը։ Ինչպես սովորում ենք Աստվածաշնչից՝ սերը զոհաբերություն է (1 Կթ․ 13։4-8)։ Բայց ժամանակակից մարդը համարյա ի վիճակի չի զոհաբերություն անելու։ Նա ավելի շատ սիրում է հաճույք, սելֆի, զվարճանք ու մոդա։ "Մենք այնքան թուլակամ ենք դարձել, որ զոհաբերությունը այլևս գրեթե մեր մասին չէ," ասում է հայր Սերգի Բարանովը։ "Բայց երեխաների նկատմամբ սերն այնքան զորավոր ուժ է։ Դու չես կարող անտարբեր լինել քո երեխաների նկատմամբ։" Դու չես կարող անտարբեր լինել նրանց կարիքների, սխալների ու տառապանքի նկատմամբ, թէև նրանք քեզ չհասկանան ու վիրավորեն։ Դրա համար, ինչքան շատ երեխաներ ունես, այնքան քո մեջ ավելի անձնազոհություն կա։ Այնքան դու ավելի, մի տեսա, նմանվում ես Աստծուն։ Այնքան դու ավելի ուրանում ես սեփական անձդ, որը պես պատվիրել է մեր Փրկիչ Աստված Քրիստոսը։
Показать все...
91
Фото недоступноПоказать в Telegram
Որպես ընտանիքի ամուսին և հայր ես միշտ աղոթում եմ կնոջս ու երեխաներիս փրկության համար (նաև ծնողներիս, քրոջս, եղբորս և այլն), բայց ինչքան աղոթում եմ, այնքան ավելի եմ հասկանում որ ամենակարևորը միայն Տիրոջ ողորմությունը խնդրելն է իրենց համար, որպեսզի նրանց սրտերում լինի կամ մնա Տիրոջ նկատմամբ երկյուղը։ Որովհետև եթե մեր հարազատներն ունեցան Տիրոջ նկատմամբ երկյուղը, որը սուրբ բան է, ապա նրանց կյանքում կլինի այն ամենը ինչ անհրաժեշտ է նրանց։ Սուրբ Տիխոն Զադոնսկին ասում է, որ ծնողները պետք է աղոթեն Աստծուն իրենց երեխաներին համար, որպեսզի Նա Ինքը ուսուցանի նրանց Իր նկատմամբ երկյուղը և իմաստուն դարձնի նրանց՝ փրկության համար։ ԾՆողներն իրենք բարի օրինակ պետք է ցույց տան իրենց երեխաներին։ Քանի որ երեխաներն ավելի շատ սովորում են բարի օրինակից, քան թէ խոսքից։ Հակառակ դեպքում ծնողներին ոչինչ չի հաջողվի, ինչպես տեսնում ենք մեր շուրջը։ Ուստի ծնողներն իրենք պետք է պաշտպանվեն գայթակղություններից և առաքինի կյանքի օրինակ ծառայեն իրենց երեխաների համար։
Показать все...
173
Фото недоступноПоказать в Telegram
Իսկ տղամարդկանց մասին հետևյալը պետք է ասել։ Եթե դու տղամարդ ես ծնվել, ուրեմն տղամարդու պես քեզ պահիր։ Հագնվիր տղամարդու պես, տղամարդկային որոշումներ ընդունիր ու քո պատրականությունները կնոջդ կամ ուրիշ մարդկանց վրա մի գցիր։ Սուրբ մարդիկ ասում են թող կինդ ծննդաբերի ու հանգիստ դաստիարակի երեխաներիդ։ Իսկ դու մի դավաճանիր կնոջդ ու տղամարդավարի զբաղվիր ձեր ընտանիքի կենցաղն ապահովելու գործով։ Աստծուն աղոթի և երեխաներիդ աղոթքով մեծարու։ Ճանաչիր Աստծուն և երեխաներիդ ճանաչեցրու Աստծուն։ Կնոջդ հետ նրանց գրկի, կամ ձեռքերից բռնի ու ամեն Կիրակի եկեղեցում Պատարագի մասնակի, որպեսզի երկյուղածությամբ ու հավատքով հաղորդվես Քրիստոս Աստծո հետ։ Քո օջախի մեջ ինքդ վառիր կրակը։ Պատասխանատու եղիր քո խոսքերի համար։ Եթե մի բան չես կարող անել մի խոսա։ Ու հիշիր, որ այս բաները ինչ որ գերբնական ուժ չեն պահանջում, այլ պարզապես նշանակում են տղամարդ լինել։ - (Այս խոսքերն ի պատասխան երկվա գրածին էր, երբ կոմենտների մեջ որոշ կանայք հարցրեցին տղամարդկանց պահվածքի ու վարքի մասին)։
Показать все...
153
Մի քանի օր առաջ դուք տեսաք թէ ինչ պղծություն կատարվեց Եվրոտեսիլում։ Բայց իմացեք, որ աշխարհում կա բարեպատիվ նորաձևություն։ Պետք չի, որ կինը, իր ոտքերը, պորտն ու դոշերը ցույց տա ուրիշ տղամարդկանց։ Նաև, ամոթ է ու անպատիվ բան, երբ տղամարդը նկարվում է իր կիսամերկ-հագած կնոջ հետ, ու այդ նկարները տարածում են սոցիալական ցանցերով՝ ի տես այլ մարդկանց։ Ես փորձում եմ խուսափել հագուստի մասին գրելուց, բայց ուզում եմ իմանաք, որ սա շատ խորը հոգևոր հարց է։ Աղջիկները կիսամերկ հագնելով իրենց արժեքը չեն բարձրացնում, այլ լուրջ տղամարդկանց առաջ ավելի են ցածրանում (տղեքն ասում են "սրանք տուն տանելու և ծնողին ներկայացնելու բան չեն․․․)։ Աստվածաշնչում Տերն ասում է, որ կվտարի ու արհավիրք կբերի այդ ժողովրդի վրա, ում կանայք իրենց քղանցքներն են բացում ու խայտառակում իրենց։ - Եվ եթե քո սրտում ասես՝ "Ինչու՞ պատահեց այս բանը ինձ հետ", ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո ՔՂԱՆՑՔՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ քո ե։տևից խայտառակելով քեզ։ - Երեմյա 13։22
Показать все...
110
Ողջույն բարեկամներ ջան։ Շենուդա պատրիարքն իր "Դարձիր Առ Աստված" գրքում ասում է, որ Աստծուն վերադարձը լինում է աղոթքով։ Այն սկսվում է աղոթքով ու դու սկսում ես խոսել Տիրոջ հետ, լսել ու սովորել Իր Խոսքը, ու երկյուղել Տիրոջից, սիրելով հնազանդվել Տիրոջ պատվիրաններին։ Սուրբ մարդիկ ասում են, որ եթե մարմինդ ուտելիքից պահես, այն կթուլանա։ Նույնպես էլ եթե քեզ աղոթքից հետ պահես, հոգիդ կտակարանա, ու դու խաղալիք կդառնաս չարի ձեռքին։ Քեզ կխաբեն, կկոտորեն ու ձեռքիցդ կվերցնեն այդն ինչ ունես։ Ու Աստված կթողնի դա, որովհետև դու քո կամքն ես փնտրում, այլ ոչ թէ ԻՐ կամքին հնազանդվում։ Դրա համար եմ գրում, որ Աստծո երեսը փնտրեք ու ձեր ամեն օրը աղոթքով սկսեք։
Показать все...
144
00:37
Видео недоступноПоказать в Telegram
Տառապանքի մի տեսակ կա, որ միայն մեկ բուժում ունի
Показать все...
81
00:55
Видео недоступноПоказать в Telegram
Քրիստոսը սովորեցրեց մարդուն պայքարել սեփական անձի դեմ, որպեսզի դրանով խոչնդոտի այլ պատերազմների առաջացումը։
Показать все...
107
❤️ Բարձրացրու՛ սիրտդ առ Աստված և վերադարձի՛ր Նրա մոտ, որպեսզի ուժդ վերադառնա դեպի քեզ 🕯Մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ սոսկ մակերեսային, երկրորդական հարաբերություններ են։ 🔔 Ամենակարևորը Աստծո հետ մեր հարաբերությունն է։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին այլ մարդկանց հետ, ապա դրանք Աստծո հետ մեր հարաբերությունների հետևանքն են։ Դրանց փոփոխությունը կախված է Տիրոջ հետ մեր հարաբերությունների փոփոխությունից։ Երբ սեբայեցիները տարան արդար Հոբի եզներն ու էշերը, իսկ քաղդեացիները՝ ուղտերը (Հոբ 1։14-17), նա չբողոքեց կամ չմեղադրեց Աստծուն, որ նրանք տարան։ Այլ միայն ասաց․ «Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ» (Հոբ 1։22)։ 🔔 Վերադարձի՛ր Աստծուն, և Նա կվերականգնի քո ամեն ինչը։ Եթե վերադառնաս Աստծուն, չարն ու ամբարիշտները իշխանություն չեն ունենա քո վրա։ Ոչ միայն քո թշնամիները, ովքեր ուրախանում են, որ դու ընկել ես, ոչ մի իշխանություն չեն ունենա քո վրա, այլ նույնիսկ դևերը չեն կարող հաղթել քեզ։ Որքան էլ նրանք շրջապատեն քեզ, ինչպես մեղուները հավաքվում են մեղրախորիսխի շուրջ, նույնքան արագ նրանք կմարեն, ինչպես վառվող փշերը (Սաղմ․ 117։11-12)։ Ինչպես Դավիթ մարգարեն ասում է․ «Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ» (Սաղմ․ 128։2)։ 🔔 Ո՛չ մեղքը, ո՛չ ցանկությունը չեն կարող հաղթահարել քեզ, եթե Տերը քեզ հետ է։ Նա քեզ ուժ ու օգնություն կտա և կառաջնորդի քեզ Քրիստոսով դեպի հաղթություն (Բ․ Կոր․ 2։14)։ Եթե Նրա երկնային շնորհը քեզ լքի, ապա անգամ ամենափոքր միտքը կկարողանա հաղթահարել քեզ ու թուլացնել քո դիմադրողականությունը։ Այն ժամանակ դու կլսես Տիրոջ ձայնը քո ականջներում․ 🔔 «Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ»։ ❤️Բարձրացրու՛ սիրտդ առ Աստված և վերադարձի՛ր Նրա մոտ, որպեսզի ուժդ վերադառնա դեպի քեզ։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «Ես կը դառնամ դէպի ձեզ» արտահայտությունը։ Դա նշանակում է․ «Ես կդառնամ դեպի քեզ իմ ողջ զորությամբ ու օգնությամբ, Ես կվերադառնամ քեզ մոտ Իմ ողջ սիրով, և մենք կլինենք այնպես, ինչպես նախկինում էինք։ Դա կլինի այնպես, կարծես դու երբեք մեղք չես գործել, որովհետեւ Տերն ասում է. «Նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ» (Երեմ․ 31։34)։ 🔔 Կարճ ասած՝ «Ես կը դառնամ դէպի ձեզ», նշանակում է՝ մենք կհաշտվենք։ 🖌 Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից, որը շուտով կտպագրվի: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:
Показать все...
71
Եթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, Տեր Հիսուսն ասում է «արթու՛ն կացեք այսուհետև և ամեն ժամ աղոթք արեք» (Ղկ. 21:36): Երբ Տեր Հիսուսը պատմում էր աշխարհի վերջի նշանների ու արհավիրքների մասին ասաց. «Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղկ 21:36): Ինչի՞ց զերծ մնալ: Սուրբ մարդիկ ասում են, առաջին. մի գուցե սովից ու համաճարակներից, և այլ արհավիրքներից, որոնք ընտրեալների համար այնքան էլ ծանր չեն լինի քանի չապաշխարողների համար: Այլ հակառակը, հանուն ընտրեալների, հնարավոր է մյուսների համար էլ կարճեցվեն: Եվ երկրորդ, մի գուցե արթուն կացողներն ու ամեն ժամ աղոթողները զերծ կմնան այն ամենից, որ միշտ գալիս են մեղավորների վրա և որոնցից անհնար է խուսափել այլ կերպ, քան աղոթքով և սեփական անձի վրա հսկելով: Բացի սրանից, ամեն ժամ աղոթողներն ու արթուն կացողները արժանի կլինեն ավելի բարձր բանի՝ կանգնել Քրիստոսի առաջ, որ հրեշտակների արժանիքն է (Մթ. 18:10):
Показать все...
91