cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Սրբազան Հայաստան

Больше
Страна не указанаАрмянский374Религия и духовность40 369
Рекламные посты
2 092
Подписчики
-224 часа
-117 дней
+43230 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Фото недоступноПоказать в Telegram
🔔🙏⛪️ Սիրելիներ, այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: ✝ Մասնակցենք Սուրբ Պատարագին և աղոթենք, որ ինչպես մեր սրբալույս Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը դուրս ելավ մութ վիհից ու Քրիստոսով լուսավորեց Հայաստան աշխարհը, հիմնադրեց Սուրբ Էջմիածինը, այդպես էլ մեր ազգը Տեր Հիսուսով դուրս գա մեղքի ու մոլորության վիհից, անհաշտության ու խռովության գուբից, անհավատության ու խավարամտության անդունդից: Ամեն:
Показать все...
50🙏 24🕊 7
03:28
Видео недоступноПоказать в Telegram
✝ Խաչերթ դեպի Խոր Վիրապ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից դուրս գալու տոնին, 2022թ. 🙏 ՈւԽՏԱՎՈՐԻ ԱՂՈԹՔ 🕯Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած կոտրված սրտով ու խոնարհ հոգով, աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից: Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել: 🕯Եվ Քո առատ ողորմությամբ ների՛ր մեր մեղքերը, մխիթարի՛ր մեզ այս կյանքում, դարձրու՛ դեպի Քեզ, ապաշխարության հոգի դի՛ր մեր մեջ, միաբանի՛ր քո Սուրբ Հոգով և ուժ տու՛ր դիմակայելու հոգևոր ու մարմնավոր թշնամուն: 🕯Զորացրու՛ մեր հավատը Տէ՛ր Հիսուս Քրիստոս, ավելացրու՛ սերը, ամրապնդիր հույսը, վանի՛ր վախը, առաջնորդելով հասցրու՛ երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.🕯Ամեն🕯
Показать все...
🙏 56 15👍 1
🙏 ԱՂՈԹՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ և ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ 🕯Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: 🕯Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: 🕯Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: 🕯Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի զավակներին: 🕯Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով ու ուղիղ վարդապետությամբ առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն: 🕯Տե՛ր Աստված մե՛ր, հզոր և ամենողորմ, խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վեհափառ Հայրապետին և Հոգևոր դասը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից: 🕯Իսկ մենք, վստահելով Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո խոստումից, թե.
«Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»
օրհնում և փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:
Показать все...
🙏 85 23🥰 2👍 1
Repost from N/a
Показать все...
Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր

Քրիստոնեության ճանապարհը լի էր փորձություններով։ Դարեր շարունակ հավատքի հաստատման և զորացման համար քրիստոնյան անցել է մաքառման և ինքնազոհողության դժվարին ճանապարհ։

🙏 54 15🕊 4
Repost from N/a
Показать все...
Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Սրանք 37 հոգուց բաղկացած նահատակների մի խումբ են, որոնց երկու օրվա ընթացքում և առաձին-առանձին նահատակված լինելու պատճառով է, որ հայսմավուրքներում

🙏 39 8🕊 3👍 1
Фото недоступноПоказать в Telegram
Առանց ՔՐԻՍՏՈՍԻ չկա փրկության, ✝ առանց ապաշխարության չկա բժշկություն, ✝ առանց քավության չկա ապաքինում: «Ես եմ դուռը...» Հովհ.10:9
Показать все...
🙏 97 27👍 4🕊 2
01:04
Видео недоступноПоказать в Telegram
🔔Մեղադրում ես իշխանավորներին կաշառակերության մեջ, դու քո տեղում կանգնած 1 կգ կշռելիս 200 գրամ խաբում ես մարդկանց: Այդ իշխանավորն էլ քեզանից է դուրս եկել, մեզանից է դուրս եկել, մենք ենք ծնել նրան, մեր հասարակությունն է ծնել կաշառակերին էլ , գողին էլ, ավազակին էլ, ուրեմն մեր հասարակությունը, մեր ժողովուրդը խնդիրներ ունի չլուծված, բարոյական խնդիրներ: 🔔 Մենք շատ ենք հեռացել քրիստոնեությունից, մենք մի տեսակ դավաճանել ենք մեր Աստծուն, ճիշտ է մենք շարունակում ենք ինքներս մեզ անվանել քրիստոնյա, բայց ապրում ենք ճիշտ հակառակ կերպով` մեղքին, վայելքին տրված, մարմնական հաճույքների ետևից վազում: 🔔 Սա է հիմնական պատճառը մեր այսօրվա վիճակի: ✝ Լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյան
Показать все...
75🙏 56👍 8🕊 1
✝ ԱՂՈԹՔ Ի ԴԷՄՍ ՍՈւՐԲ ԵՐՐՈՐԴՈւԹՅԱՆ 🕯Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի: 🕯Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես: Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները: 🕯Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից: Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից: 🕯Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից: Եվ մեզ սովորեցրեց Ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել: 🕯Աղաչում ենք Քեզ, մարդասեր Տեր, որովհետև թեպետ և մեղանչեցինք, սակայն ավազանի արգանդից դեպի Քեզ դարձանք, և Դու ես մեր Աստվածը. մեզ բաց մի թող Քո ձեռքից, որովհետև ունայնության մեջ նվազեցին մեր օրերը, մենք նախատվեցինք թշնամիներից և մեզ ատողների համար ծաղր ու ծանակի առարկա եղանք: Այլ հուսալով Քո ողորմությանը, որ այս օրերին եղավ, հայցում ենք Քեզանից, մեր առջև բաց արա Քո ողորմության դուռը և սրբիր մեզ մեր մեղքերի գաղտնիքներից: 🕯Տես քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին: 🕯Քավություն շնորհիր Քո Ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշնամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսարկուի չարանշար որոգայթների դեմ: Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, Դու, որ նախքան մեր հայցելը, պատրաստում ես մեր պետքերը: Արժանացրու մեզ խոստովանությամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Քեզ՝ նախքան մեր վախճանը: 🕯Սուրբ Հոգուդ Ընդունելության տաճար դարձրու բոլորին, սուրբ առաքյալների հետ, և մեր անունները նրանց հետ միասին գրիր կյանքի գրքում: Մեզ ամենքիս ժողովիր Քո արքայության մեջ վերին Սիոնում՝ երկնային ու բարձրագույն վերնատանը: 🕯Որովհոտև Քոնն է ողորմությունը, և Քեզ ու Քո Միածին Որդուն և Սուրբ Հոգուդ ենք փառք վերառաքում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ:
Показать все...
🙏 93 41👍 13🥰 4
Фото недоступноПоказать в Telegram
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՏՈՆԻՆ ՄԱՏՈւՑՎՈՂ ՍՈւՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ ԱՍՎՈւՄ Է Ս.ՀՈՎՆԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ Ի ԴԷՄՍ ՍՈւՐԲ ԵՐՐՈՐԴՈւԹՅԱՆ: ՀԱՏՎԱԾ ԱՅԴ ԱՂՈԹՔԻՑ`⬇️⬇️⬇️
Показать все...
🙏 35 12👍 1🕊 1
✝ Համբարձման տօնի վերջին օրն է, վաղը Հոգեգալուստ է։ 🕯Սուրբ Համբարձման անունով եկեղեցի մենք կառուցել էինք Բերձորում` իբրեւ Արցախի վերականգնման եւ Մայր Հայրենիքի հետ վերամիաւորման խորհրդանիշ։ Թերեւս պատահական չէր այն, որ Սուրբ Համբարձման եկեղեցին ոչնչացնելու պատկերները տարածուեցին Համբարձման տօնի օրերին։ 🕯Որեւէ բան խորհրդանշական դարձնում է մարդն ինքը։ Խորհրդանշական թող դառնայ մեզ համար նաեւ այն, որ հոգու եւ գաղափարի մակարդակում պահենք Տիրոջով պայքարելու, չը յանձնուելու, վերադարձնելու, վերաշինելու գաղափարը։ Բերձորի ազատագրումը 1992-ի այս օրը եղաւ, այս օրը զարկերակը բացուեց։ 🕯Խորհրդանշական է այն, որ վաղը մենք նշում ենք երկնքից զօրութիւն ստանալու, Աստծոյ Հոգով լցուելու եւ Քրիստոսով զօրաւոր գործեր կատարելու տօնը` Հոգեգալուստը։ 🕯
Մաքրե'նք մեզ մեղքից, միասին եւ միախորհուրդ լինենք Տիրոջ առաջ, եւ Աստծուց օգնութիւնը չի ուշանայ, իսկ Հոգին Տէրը տալիս է առանց չափի...
✝տ.Նշան քահանայ Ալավերդեան
Показать все...
🙏 61 22👍 7