ru
Feedback
Armenian Code Academy

Armenian Code Academy

Открыть в Telegram

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

Больше
2 429
Подписчики
Нет данных24 часа
-17 дней
-3030 день
Архив постов
photo content

Machine Learning & AI Engineering | Հայաստանյան շուկայի թարմ հաստիքները 🚀 Հավաքել ենք հայկական շուկայի ամենաթարմ և արդիական աշխատանքային հնարավորությունները 🛠 Founding & Lead Roles 🔸 Founding ML Engineer | Դիմել այստեղ 🔸 Lead AI Engineer | Դիմել այստեղ 🔸 Founding AI Platform Engineer | Դիմել այստեղ 🧠 AI, LLM & NLP Focu 🔸AI Engineer (NLP) | Դիմել այստեղ 🔸AI Developer | LinkedIn Link 🔸Generative AI Engineer | LinkedIn Link 💻 ML Infrastructure & Senior Positions 🔸 ML Infrastructure Engineer | LinkedIn Link 🔸 Machine Learning Engineer | LinkedIn Link 🔸 Data Engineer (BigQuery/Real-time) | Դիմել այստեղ

photo content

«AI-ը կփոխարինի»-ն մենք շատ հաճախ սկսել ենք լսել UX/UI դիզայնի մասին. դրա համար եկել ենք ասելու մի քանի կարևոր բան, որ AI-ը հաստատ չի անի դիզայների փոխարեն Բայց այստեղ կան մի քանի կարևոր «բայց» 👇 Ինչո՞ւ AI-ը չի փոխարինի լավ UI/UX մասնագետին 🔶 Էմպատիա և հույզեր AI-ը չի զգում, թե ինչ է ապրում օգտատերը, երբ չի գտնում «Գնել» կոճակը կամ շփոթվում է ինտերֆեյսում։ Դիզայնը մարդկանց մասին է, իսկ մարդուն իսկապես հասկանում է մարդը։ 🔶 Ռազմավարական մտածողություն Դիզայնը միայն «սիրուն» վիզուալ չէ։ Այն բիզնես խնդիրների լուծում է։ AI-ը կարող է առաջարկել տարբերակներ, բայց ճիշտ ընտրությունը կատարում է դիզայները՝ հաշվի առնելով լսարանը, նպատակը և կոնտեքստը։ 🔶 AI-ը գործիք է, ոչ թե մասնագետ Ինչպես Photoshop-ը չփոխարինեց դիզայներին, այնպես էլ AI-ը չի փոխարինի նրան։ Այն արագացնում է գործընթացները, բայց չի ստեղծում իմաստ։ 🔶 Առավելությունն այսօր Այսօր առավել մրցունակ դիզայները նա է, ով գիտի՝ ինչպես աշխատել AI-ի հետ, ոչ թե մրցել նրա դեմ։ 🚀Ի դեպ՝ մեկնարկում է UX/UI դիզայնի մեր 5-ամսյա A-Z դասընթացը։ Միացիր հիմա ու սովորիր ստեղծել լավագույն կայքերի ու դասընթացների դիզայնը 🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ https://bootcamps.aca.am/ux

photo content

Վերսկսում ենք ACA մասնագիտությունների մասին հետաքրքիր ինֆորմացիայով կիսվելու շարքը 🚀 Machine Learning-ի ոլորտում այսօր հետաքրքիր պատկեր է ձևավորվել 👇 աշխատատեղերը շատ են, մասնագետները՝ քիչ։ LinkedIn-ի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում հարյուր հազարավոր թափուր հաստիքներ կան, և շուկան դեռ չի կարողանում դրանք համալրել բավարար որակավորված կադրերով։ Արդյունքում պահանջարկը շարունակում է աճել, իսկ մրցակցությունը՝ թեժանալ։ Սա պատահական չէ։ Machine Learning-ը վաղուց դուրս է եկել նեղ կիրառություններից և դարձել է տեխնոլոգիա, որը կիրառվում է ամենուր։ 🔸 Այսօր խոսքը միայն չաթբոտների մասին չէ։ Զարգանում են համակարգեր, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել և գործողություններ իրականացնել։ 🔸 Այս փոփոխությունը արդեն զգացվում է նաև աշխատաշուկայում։ Հայաստանում կրտսեր ML ինժեներները հաճախ ստանում են բարձր աշխատավարձ, քան փորձառու Full-stack ծրագրավորողները։ Պատճառը պարզ է՝ պահանջարկը գերազանցում է առաջարկը։ 🔸 Բայց կա մի կարևոր նրբություն․ ML մոդելների մեծ մասը չի հասնում production փուլ։ Խնդիրը սովորաբար մաթեմատիկան չէ, այլ այն, որ քիչ են մասնագետները, ովքեր կարողանում են մոդելները դարձնել աշխատող և կայուն համակարգեր։ Այստեղ է, ո առանձնանում է MLOps-ի դերը։ Արդյունքում շուկան գնահատում է ոչ միայն գիտելիքը, այլ նաև այն կիրառելու կարողությունը։ Հարցը պարզ է 🤔 ուզո՞ւմ ես պարզապես օգտագործել AI-ը, թե՞ ստեղծել այն։ Եթե ուզում ես ձեռք բերել գործնական հմտություններ և մտնել պահանջված ոլորտ, հիմա ճիշտ ժամանակն է սկսել։ 🚀 Գրանցվի՛ր այստեղ՝ https://bootcamps.aca.am/ml

photo content

🚀 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է International Quant Championship 2026-ը Եթե հետաքրքրված ես ֆինանսներով, data-ով ու մոդելավորմամբ, սա քո հնարավորությունն է 👇 🌍 International Quant Championship 2026-ը, որը կազմակերպում է WorldQuant BRAIN-ը, գլոբալ թիմային մրցույթ է quantitative finance modeling-ի ոլորտում։ - բաղկացած է 3 փուլից - մրցանակային ֆոնդ՝ մինչև $100,000 - եզրափակիչ փուլը՝ Սինգապուրում 💡 Ինչու՞ մասնակցել՝ • կսովորես աշխատել իրական quantitative մոդելների հետ • կզարգացնես data-driven մտածողություն • կաշխատես միջազգային թիմերի հետ 🎓 Կկազմակերպվի նաև 1 ժամանոց intro session, որտեղ կներկայացվեն մրցույթի բոլոր մանրամասները։ 📌 Championship-ին ծանոթացեք ու դիմեք ԱՅՍՏԵՂ

Մարտի 28-ին ի՞նչ եք անում 👀 Ի՞նչ, եթե առաջարկենք գալ Գյումրի` մասնակցելու «Ձևավորելով ապագայի կրթությունը» հաքաթոնին։ Ինչու՞ գալ հաքաթոնին👇 • Կներկայացնես քո գաղափարը ապագայի կրթության մասին ու ներկա կլինես անչափ հետաքրքիր քննարկման • Կունենաս հնարավորություն լսելու ոլորտի մասնագետների խոսքը կրթական նորարարությունների և product մտածողության մասին։ • Կհաղթես ու կստանաս մրցանակներ 🏆 Մի խոսքով՝ ընկերներով թիմ կազմեք ու շաբաթ առավոտյան եկեք Գյումրի 😊 Եթե չունեք թիմ, եկե՜ք՝ մենք տեղում կկազմենք: Խոստանում ենք՝ կվայելեք օրը 👀 Լանչն ու կոկա-կոլան՝ մեր կողմից 📌 Գրանցվեք այստեղ 👉 https://forms.gle/emPP8y6P7oMKTsQJ8 🔗 Հաքաթոնն անցկացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում։

🚀 Yandex Armenia Dev Meetup՝ Middle+ Backend ծրագրավորողների համար Ապրիլի 11-ին միացիր Yandex Armenia-ի միթափին, որտեղ կխոսվի, թե ինչպե՞ս են ստեղծվում իրական պրոդուկտները, ի՞նչ architectural լուծումներ են դրանց հիմքում, և ինչպե՞ս են նոր ստեղծվող ծառայությունները անցնում գաղափարից մինչև launch փուլերով։ 🖇️ Meetup-ը կանցկացվի անգլերենով Ի՞նչ է սպասվում միթափին՝ ➡️ Vadim Patsev-ը կկիսվի, թե ինչպես է թիմը ստեղծել DeepResearch-ը՝ AI agent system, որը հասկանում է ընկերության ներքին infrastructure-ը և ամեն օր խնայում է հարյուրավոր աշխատանքային ժամեր։ ➡️ Roman Elizarov-ը կբացատրի, թե ինչու՞ են algorithmic section-ները շարունակում մնալ հարցազրույցների կարևոր մաս և ինչպե՞ս է ալգորիթմային մտածողությունը կապված engineering-ի հետ։ ➡️ CaseLab by SRE-ն ինտերակտիվ simulator է microservices-ի reliability management-ի համար։ Մասնակիցները կփորձեն իրենց SRE team-ի դերում և կանցնեն incident response-ի ամբողջական ընթացքը։ ➡️ HR վորքշոփ՝ ծրագրավորումից մենեջմենթ անցման մասին Ելույթներից հետո կլինի afterparty՝ երաժշտությամբ և նեթվորքինգով։ 📌 Գրանցվելու համար անցիր հղումով 👉 https://yandex.com.am/events/dev-meetup-2-en

Մարտի 27-ին՝ ժամը 19:30-ին, մենք կազմակերպում ենք հատուկ հանդիպում ServiceTitan ընկերության Staff Software Engineer Գոռ Գրիգորյանի հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպե՞ս են AI գործիքները փոխում ծրագրավորողների աշխատանքի ձևը 🚀 🔗Հանդիպման ընթացքում Գոռը Claude Code-ի միջոցով կկառուցի իրական ֆունկցիա՝ ցույց տալով ամբողջ գործընթացը՝ գաղափարից մինչև աշխատող լուծում։ 👀 Դու կտեսնես, թե ինչպե՞ս են ժամանակակից ինժեներները AI-ի օգնությամբ ավելի արագ ստեղծում և թողարկում ծրագրային լուծումներ։ Եթե ծրագրավորող ես, հետաքրքրվում ես tech ոլորտով կամ պարզապես ուզում ես հասկանալ ինժեներիայի ապագան, այս meetup-ը հենց ձեզ համար է։ Գրանցվեք այստեղ 👉 https://luma.com/2lc7ofbl

🚀 Provectus-ը հայտարարում է GenAI Internship ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։ Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել նաև full-time աշխատանքի: ⚡️ Սա հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ AI-կենտրոն միջավայրում և կառուցել կարիերա՝ աշխատելով ոլորտի ամենաժամանակակից գաղափարների և տեխնոլոգիաների հետ։ 🔗 Եթե պատրաստ եք աշխատել Agentic Systems-ի, RAG-ի և LLM-ների հետ արագ զարգացող միջավայրում, ապա մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումով։ Մանրամասները՝ այստեղ 👉 https://lnkd.in/du22DUe6

Չենք կորել տելեգրամից 🤫 👀 Եկել ենք կարևոր մի բան հիշեցնենք ու վերսկսենք այս հարթակում ևս ակտիվությունը։ «Ինչպե՞ս հաջողել աշխատաշուկայում» ԱՆՎՃԱՐ դասընթացի մասին է խոսքը, որն իրականացնում է Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Թեմաները՝ ✅ Աշխատաշուկայի ներկայիս վիճակը ✅ Աշխատանքի որոնման ռազմավարություններ ✅ Հարցազրույցի պատրաստում և մասնակցություն ✅ Networking-ի հմտություններ ✅ Թվային ինքնաներկայացում (CV, LinkedIn, պորտֆելներ) ✅ Կարիերայի ընտրություն և մասնագիտական հմտություններ 📚 Դասընթացների ընդհանուր տևողությունը՝ մոտ 10 ժամ 🎥 Ձայնագրված առաջատար մասնագետների կողմից 🕒 Self-paced ձևաչափով՝ հարմարեցված ձեր ժամանակացույցին Անցե՜ք ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ ու մասնակցեք դասընթացին 📌

⚡️ Նորից շատ հետաքրքիր վեբինար ենք բերել՝ այս անգամ ոչ տեխնիկական մասնագիտությունների մասին 🖇️ Վաղը՝ 19:00-ին, ACA-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանը կխոսի այն հարցերի մաիսն, թե՝ -Ինչու՞ ընտրել ոչ տեխնիկական մասնագիտություն -Ինչպիսի՞ն է ոչ տեխնիկական աշխատաշուկան -Եվ ինչու՞ դառնալ non-tech մասնագետ Եթե մտածում ես կարիերադ զարգացնել tech ոլորտի ոչ տեխնիկական ուղղություններից որևէ մեկում՝ դիզայն, մենեջմենթ, մարքեթինգ և այլն, կամ արդեն աշխատում ես որպես non-tech մասնագետ, բաց մի թող վեբինարը 📌 Գրանցվի՜ր ԱՅՍՏԵՂ

Վաղը շատ հետաքրիքր վեբինար ունենք՝ «ի՞նչ են ակնկալելու HR-ները թեկնածուներից 2026-ին» թեմայով 🚀 ✨ Վեբինարն անցկացնելու է ACA-ի HR Manager և Senior Talent Specialist Մարիամ Սարիբեկյանը Խոսելու ենք գալիք տարում պահանջվող որակների, աշխատաշուկայի և աշխատանք գտնելու առանձնահատկությունների մասին Գրանցվելու համար 👉 https://forms.gle/qm67cQgi3DhWoQ1F7

The Movement ընկերությունը փնտրում է Junior C# մասնագետի 👇🏻 Պահանջների մեջ են՝ 🔹 Ծրագրավորման հիմնական գիտելիքներ (C#) 🔹 Անգլերեն՝ խոսակցական մակարդակ 🔹 Սովորելու ցանկություն Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն marine.movement.college@gmail.com էլ.հասցեին 🖇

Product Management-ի վեբինարը մեկնարկել է ⚡️ Միացեք այստեղ 👉🏻 https://meet.google.com/kwz-jmcs-kwy

Պատրա՞ստ եք ձեր կարիերայի հաջորդ քայլին ⚡️ Հիանալի նորությամբ ենք եկել կիսվելու 🚀 🔗 FAST հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն իրականացնում են անվճար առցանց դասընթացներ կյանքի ու բիզնեսի հմտությունների զարգացման համար։ Դասընթացները ներառում են 10 մոդուլ՝ ինքնաճանաչում, հաղորդակցություն, մասնագիտական կապեր, ժամանակի կառավարում, ֆինանսական գրագիտություն և այլ կարևոր թեմաներով։ 🏆 Մինչև դեկտեմբերի 8-ը առնվազն 6 մոդուլ անցած մասնակիցները կստանան թվային հավաստագիր, իսկ պատահականության սկզբունքով ընտրված 20 մասնակից հնարավորություն կունենան այցելելու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» գործարան՝ շրջայցի և արտադրական գործընթացներին ծանոթանալու համար։ Արդյունքները կհրապարակվեն 2026-ի հունվարին։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել youthtraining.am հարթակում 📌

🖇️ «Ինչպե՞ս Հաջողել Աշխատաշուկայում» անվճար դասընթաց՝ նախատեսված ուսանողների համար: Թեմաները՝ ✅ Աշխատաշուկայի ներկայիս վիճակը ✅ Աշխատանքի որոնման ռազմավարություններ ✅ Հարցազրույցի պատրաստում և մասնակցություն ✅ Networking-ի հմտություններ ✅ Թվային ինքնաներկայացում (CV, LinkedIn, պորտֆելներ) ✅ Կարիերայի ընտրություն և մասնագիտական հմտություններ 📚 Դասընթացների ընդհանուր տևողությունը՝ մոտ 10 ժամ 🎥 Ձայնագրված առաջատար մասնագետների կողմից 🕒 Self-paced ձևաչափով՝ հարմարեցված ձեր ժամանակացույցին 📌 Գրանցվեք հիմա և ստացեք գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ հաջողությամբ մուտք գործել աշխատաշուկա 👉 https://techschool.am/courseforstudents Դասընթացն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ՝ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի կողմից 🖇

Ողջու՜յն 🚀 Product Design-ի վեբինարին կարող եք միանալ այստեղ 👉 https://meet.google.com/yyd-yzhm-tqf