Armenian Code Academy
الذهاب إلى القناة على Telegram
2 428
المشتركون
-124 ساعات
-17 أيام
-3130 أيام
أرشيف المشاركات
Machine Learning & AI Engineering | Հայաստանյան շուկայի թարմ հաստիքները
🚀 Հավաքել ենք հայկական շուկայի ամենաթարմ և արդիական աշխատանքային հնարավորությունները
🛠 Founding & Lead Roles
🔸 Founding ML Engineer | Դիմել այստեղ
🔸 Lead AI Engineer | Դիմել այստեղ
🔸 Founding AI Platform Engineer | Դիմել այստեղ
🧠 AI, LLM & NLP Focu
🔸AI Engineer (NLP) | Դիմել այստեղ
🔸AI Developer | LinkedIn Link
🔸Generative AI Engineer | LinkedIn Link
💻 ML Infrastructure & Senior Positions
🔸 ML Infrastructure Engineer | LinkedIn Link
🔸 Machine Learning Engineer | LinkedIn Link
🔸 Data Engineer (BigQuery/Real-time) | Դիմել այստեղ
«AI-ը կփոխարինի»-ն մենք շատ հաճախ սկսել ենք լսել UX/UI դիզայնի մասին. դրա համար եկել ենք ասելու մի քանի կարևոր բան, որ AI-ը հաստատ չի անի դիզայների փոխարեն
Բայց այստեղ կան մի քանի կարևոր «բայց» 👇
Ինչո՞ւ AI-ը չի փոխարինի լավ UI/UX մասնագետին
🔶 Էմպատիա և հույզեր
AI-ը չի զգում, թե ինչ է ապրում օգտատերը, երբ չի գտնում «Գնել» կոճակը կամ շփոթվում է ինտերֆեյսում։
Դիզայնը մարդկանց մասին է, իսկ մարդուն իսկապես հասկանում է մարդը։
🔶 Ռազմավարական մտածողություն
Դիզայնը միայն «սիրուն» վիզուալ չէ։ Այն բիզնես խնդիրների լուծում է։
AI-ը կարող է առաջարկել տարբերակներ, բայց ճիշտ ընտրությունը կատարում է դիզայները՝ հաշվի առնելով լսարանը, նպատակը և կոնտեքստը։
🔶 AI-ը գործիք է, ոչ թե մասնագետ
Ինչպես Photoshop-ը չփոխարինեց դիզայներին, այնպես էլ AI-ը չի փոխարինի նրան։
Այն արագացնում է գործընթացները, բայց չի ստեղծում իմաստ։
🔶 Առավելությունն այսօր
Այսօր առավել մրցունակ դիզայները նա է, ով գիտի՝ ինչպես աշխատել AI-ի հետ, ոչ թե մրցել նրա դեմ։
🚀Ի դեպ՝ մեկնարկում է UX/UI դիզայնի մեր 5-ամսյա A-Z դասընթացը։ Միացիր հիմա ու սովորիր ստեղծել լավագույն կայքերի ու դասընթացների դիզայնը
🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ https://bootcamps.aca.am/ux
Վերսկսում ենք ACA մասնագիտությունների մասին հետաքրքիր ինֆորմացիայով կիսվելու շարքը 🚀
Machine Learning-ի ոլորտում այսօր հետաքրքիր պատկեր է ձևավորվել 👇
աշխատատեղերը շատ են, մասնագետները՝ քիչ։
LinkedIn-ի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում հարյուր հազարավոր թափուր հաստիքներ կան, և շուկան դեռ չի կարողանում դրանք համալրել բավարար որակավորված կադրերով։ Արդյունքում պահանջարկը շարունակում է աճել, իսկ մրցակցությունը՝ թեժանալ։
Սա պատահական չէ։ Machine Learning-ը վաղուց դուրս է եկել նեղ կիրառություններից և դարձել է տեխնոլոգիա, որը կիրառվում է ամենուր։
🔸 Այսօր խոսքը միայն չաթբոտների մասին չէ։ Զարգանում են համակարգեր, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել և գործողություններ իրականացնել։
🔸 Այս փոփոխությունը արդեն զգացվում է նաև աշխատաշուկայում։ Հայաստանում կրտսեր ML ինժեներները հաճախ ստանում են բարձր աշխատավարձ, քան փորձառու Full-stack ծրագրավորողները։ Պատճառը պարզ է՝ պահանջարկը գերազանցում է առաջարկը։
🔸 Բայց կա մի կարևոր նրբություն․ ML մոդելների մեծ մասը չի հասնում production փուլ։ Խնդիրը սովորաբար մաթեմատիկան չէ, այլ այն, որ քիչ են մասնագետները, ովքեր կարողանում են մոդելները դարձնել աշխատող և կայուն համակարգեր։ Այստեղ է, ո առանձնանում է MLOps-ի դերը։
Արդյունքում շուկան գնահատում է ոչ միայն գիտելիքը, այլ նաև այն կիրառելու կարողությունը։
Հարցը պարզ է 🤔
ուզո՞ւմ ես պարզապես օգտագործել AI-ը, թե՞ ստեղծել այն։
Եթե ուզում ես ձեռք բերել գործնական հմտություններ և մտնել պահանջված ոլորտ, հիմա ճիշտ ժամանակն է սկսել։ 🚀
Գրանցվի՛ր այստեղ՝
https://bootcamps.aca.am/ml
🚀 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է International Quant Championship 2026-ը
Եթե հետաքրքրված ես ֆինանսներով, data-ով ու մոդելավորմամբ, սա քո հնարավորությունն է 👇
🌍 International Quant Championship 2026-ը, որը կազմակերպում է WorldQuant BRAIN-ը, գլոբալ թիմային մրցույթ է quantitative finance modeling-ի ոլորտում։
- բաղկացած է 3 փուլից
- մրցանակային ֆոնդ՝ մինչև $100,000
- եզրափակիչ փուլը՝ Սինգապուրում
💡 Ինչու՞ մասնակցել՝
• կսովորես աշխատել իրական quantitative մոդելների հետ
• կզարգացնես data-driven մտածողություն
• կաշխատես միջազգային թիմերի հետ
🎓 Կկազմակերպվի նաև 1 ժամանոց intro session, որտեղ կներկայացվեն մրցույթի բոլոր մանրամասները։
📌 Championship-ին ծանոթացեք ու դիմեք ԱՅՍՏԵՂ
Մարտի 28-ին ի՞նչ եք անում 👀
Ի՞նչ, եթե առաջարկենք գալ Գյումրի` մասնակցելու «Ձևավորելով ապագայի կրթությունը» հաքաթոնին։
Ինչու՞ գալ հաքաթոնին👇
• Կներկայացնես քո գաղափարը ապագայի կրթության մասին ու ներկա կլինես անչափ հետաքրքիր քննարկման
• Կունենաս հնարավորություն լսելու ոլորտի մասնագետների խոսքը կրթական նորարարությունների և product մտածողության մասին։
• Կհաղթես ու կստանաս մրցանակներ 🏆
Մի խոսքով՝ ընկերներով թիմ կազմեք ու շաբաթ առավոտյան եկեք Գյումրի 😊
Եթե չունեք թիմ, եկե՜ք՝ մենք տեղում կկազմենք:
Խոստանում ենք՝ կվայելեք օրը 👀
Լանչն ու կոկա-կոլան՝ մեր կողմից 📌
Գրանցվեք այստեղ 👉 https://forms.gle/emPP8y6P7oMKTsQJ8
🔗 Հաքաթոնն անցկացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում։
🚀 Yandex Armenia Dev Meetup՝ Middle+ Backend ծրագրավորողների համար
Ապրիլի 11-ին միացիր Yandex Armenia-ի միթափին, որտեղ կխոսվի, թե ինչպե՞ս են ստեղծվում իրական պրոդուկտները, ի՞նչ architectural լուծումներ են դրանց հիմքում, և ինչպե՞ս են նոր ստեղծվող ծառայությունները անցնում գաղափարից մինչև launch փուլերով։
🖇️ Meetup-ը կանցկացվի անգլերենով
Ի՞նչ է սպասվում միթափին՝
➡️ Vadim Patsev-ը կկիսվի, թե ինչպես է թիմը ստեղծել DeepResearch-ը՝ AI agent system, որը հասկանում է ընկերության ներքին infrastructure-ը և ամեն օր խնայում է հարյուրավոր աշխատանքային ժամեր։
➡️ Roman Elizarov-ը կբացատրի, թե ինչու՞ են algorithmic section-ները շարունակում մնալ հարցազրույցների կարևոր մաս և ինչպե՞ս է ալգորիթմային մտածողությունը կապված engineering-ի հետ։
➡️ CaseLab by SRE-ն ինտերակտիվ simulator է microservices-ի reliability management-ի համար։ Մասնակիցները կփորձեն իրենց SRE team-ի դերում և կանցնեն incident response-ի ամբողջական ընթացքը։
➡️ HR վորքշոփ՝ ծրագրավորումից մենեջմենթ անցման մասին
Ելույթներից հետո կլինի afterparty՝ երաժշտությամբ և նեթվորքինգով։
📌 Գրանցվելու համար անցիր հղումով 👉 https://yandex.com.am/events/dev-meetup-2-en
Մարտի 27-ին՝ ժամը 19:30-ին, մենք կազմակերպում ենք հատուկ հանդիպում ServiceTitan ընկերության Staff Software Engineer Գոռ Գրիգորյանի հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպե՞ս են AI գործիքները փոխում ծրագրավորողների աշխատանքի ձևը 🚀
🔗Հանդիպման ընթացքում Գոռը Claude Code-ի միջոցով կկառուցի իրական ֆունկցիա՝ ցույց տալով ամբողջ գործընթացը՝ գաղափարից մինչև աշխատող լուծում։
👀 Դու կտեսնես, թե ինչպե՞ս են ժամանակակից ինժեներները AI-ի օգնությամբ ավելի արագ ստեղծում և թողարկում ծրագրային լուծումներ։
Եթե ծրագրավորող ես, հետաքրքրվում ես tech ոլորտով կամ պարզապես ուզում ես հասկանալ ինժեներիայի ապագան, այս meetup-ը հենց ձեզ համար է։
Գրանցվեք այստեղ 👉 https://luma.com/2lc7ofbl
🚀 Provectus-ը հայտարարում է GenAI Internship ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել նաև full-time աշխատանքի:
⚡️ Սա հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ AI-կենտրոն միջավայրում և կառուցել կարիերա՝ աշխատելով ոլորտի ամենաժամանակակից գաղափարների և տեխնոլոգիաների հետ։
🔗 Եթե պատրաստ եք աշխատել Agentic Systems-ի, RAG-ի և LLM-ների հետ արագ զարգացող միջավայրում, ապա մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումով։
Մանրամասները՝ այստեղ 👉 https://lnkd.in/du22DUe6
Չենք կորել տելեգրամից 🤫
👀 Եկել ենք կարևոր մի բան հիշեցնենք ու վերսկսենք այս հարթակում ևս ակտիվությունը։
«Ինչպե՞ս հաջողել աշխատաշուկայում» ԱՆՎՃԱՐ դասընթացի մասին է խոսքը, որն իրականացնում է Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Թեմաները՝
✅ Աշխատաշուկայի ներկայիս վիճակը
✅ Աշխատանքի որոնման ռազմավարություններ
✅ Հարցազրույցի պատրաստում և մասնակցություն
✅ Networking-ի հմտություններ
✅ Թվային ինքնաներկայացում (CV, LinkedIn, պորտֆելներ)
✅ Կարիերայի ընտրություն և մասնագիտական հմտություններ
📚 Դասընթացների ընդհանուր տևողությունը՝ մոտ 10 ժամ
🎥 Ձայնագրված առաջատար մասնագետների կողմից
🕒 Self-paced ձևաչափով՝ հարմարեցված ձեր ժամանակացույցին
Անցե՜ք ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ ու մասնակցեք դասընթացին 📌
⚡️ Նորից շատ հետաքրքիր վեբինար ենք բերել՝ այս անգամ ոչ տեխնիկական մասնագիտությունների մասին
🖇️ Վաղը՝ 19:00-ին, ACA-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանը կխոսի այն հարցերի մաիսն, թե՝
-Ինչու՞ ընտրել ոչ տեխնիկական մասնագիտություն
-Ինչպիսի՞ն է ոչ տեխնիկական աշխատաշուկան
-Եվ ինչու՞ դառնալ non-tech մասնագետ
Եթե մտածում ես կարիերադ զարգացնել tech ոլորտի ոչ տեխնիկական ուղղություններից որևէ մեկում՝ դիզայն, մենեջմենթ, մարքեթինգ և այլն, կամ արդեն աշխատում ես որպես non-tech մասնագետ, բաց մի թող վեբինարը 📌
Գրանցվի՜ր ԱՅՍՏԵՂ
Վաղը շատ հետաքրիքր վեբինար ունենք՝ «ի՞նչ են ակնկալելու HR-ները թեկնածուներից 2026-ին» թեմայով 🚀
✨ Վեբինարն անցկացնելու է ACA-ի HR Manager և Senior Talent Specialist Մարիամ Սարիբեկյանը
Խոսելու ենք գալիք տարում պահանջվող որակների, աշխատաշուկայի և աշխատանք գտնելու առանձնահատկությունների մասին
Գրանցվելու համար 👉 https://forms.gle/qm67cQgi3DhWoQ1F7
The Movement ընկերությունը փնտրում է Junior C# մասնագետի 👇🏻
Պահանջների մեջ են՝
🔹 Ծրագրավորման հիմնական գիտելիքներ (C#)
🔹 Անգլերեն՝ խոսակցական մակարդակ
🔹 Սովորելու ցանկություն
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն marine.movement.college@gmail.com էլ.հասցեին 🖇
Product Management-ի վեբինարը մեկնարկել է ⚡️
Միացեք այստեղ 👉🏻 https://meet.google.com/kwz-jmcs-kwy
Պատրա՞ստ եք ձեր կարիերայի հաջորդ քայլին ⚡️
Հիանալի նորությամբ ենք եկել կիսվելու 🚀
🔗 FAST հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն իրականացնում են անվճար առցանց դասընթացներ կյանքի ու բիզնեսի հմտությունների զարգացման համար։ Դասընթացները ներառում են 10 մոդուլ՝ ինքնաճանաչում, հաղորդակցություն, մասնագիտական կապեր, ժամանակի կառավարում, ֆինանսական գրագիտություն և այլ կարևոր թեմաներով։
🏆 Մինչև դեկտեմբերի 8-ը առնվազն 6 մոդուլ անցած մասնակիցները կստանան թվային հավաստագիր, իսկ պատահականության սկզբունքով ընտրված 20 մասնակից հնարավորություն կունենան այցելելու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» գործարան՝ շրջայցի և արտադրական գործընթացներին ծանոթանալու համար։ Արդյունքները կհրապարակվեն 2026-ի հունվարին։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել youthtraining.am հարթակում 📌
🖇️ «Ինչպե՞ս Հաջողել Աշխատաշուկայում» անվճար դասընթաց՝ նախատեսված ուսանողների համար:
Թեմաները՝
✅ Աշխատաշուկայի ներկայիս վիճակը
✅ Աշխատանքի որոնման ռազմավարություններ
✅ Հարցազրույցի պատրաստում և մասնակցություն
✅ Networking-ի հմտություններ
✅ Թվային ինքնաներկայացում (CV, LinkedIn, պորտֆելներ)
✅ Կարիերայի ընտրություն և մասնագիտական հմտություններ
📚 Դասընթացների ընդհանուր տևողությունը՝ մոտ 10 ժամ
🎥 Ձայնագրված առաջատար մասնագետների կողմից
🕒 Self-paced ձևաչափով՝ հարմարեցված ձեր ժամանակացույցին
📌 Գրանցվեք հիմա և ստացեք գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ հաջողությամբ մուտք գործել աշխատաշուկա 👉 https://techschool.am/courseforstudents
Դասընթացն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ՝ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի կողմից 🖇
Ողջու՜յն 🚀 Product Design-ի վեբինարին կարող եք միանալ այստեղ 👉 https://meet.google.com/yyd-yzhm-tqf
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
