Դետք | Detq
Открыть в Telegram
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Больше1 364
Подписчики
-124 часа
-77 дней
-1130 дней
Архив постов
1 364
🇦🇲🇨🇿 Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։
Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։
ՀՀ ՊՆ
1 364
❓Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
«The National Interest»-ի վերլուծության համաձայն՝ Ադրբեջանը կարող է դառնալ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման հնարավոր միջնորդը։
Ինչո՞ւ է հենց Ադրբեջանը դիտարկվում որպես հնարավոր միջնորդ, և ի՞նչ շահեր են կապում այս երեք պետություններին։
1 364
🟥 Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը. Monument Watch
Շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Kyiv Independent-ի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են հրթիռների համար, սակայն ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը դեռ չի ստորագրում համապատասխան պայմանագրերը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
❗️❗️Ինչպես են ձերբակալում Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին․ «Ժողովուրդ»-ը տեսանյութ է հրապարակել
1 364
🟩 Իսրայելը Ադրբեջանին կվաճառի «EXTRA-MR» միջին հեռահարության հրթիռներ և «PULS» համակարգեր. աղբյուր
Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ իսրայելական «Elbit Systems» ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ «EXTRA-MR» միջին հեռահարության հրթիռներ և «PULS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🔥 Կիևում ռուսական ԱԹՍ-ն կամ դրա այրվող բեկորներն ընկել են մայրուղով շարժվող ավտոմեքենաների վրա: Կան զոհեր և վիրավորներ, հայտնել է տեղական իշխանության ներկայացուցիչ Տիմուր Տկաչենկոն
1 364
🟥️️️️️️ Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տամբովի մարզում գտնվող նավթային օբյեկտի վրա
📌 Ուկրաինական մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ հարձակման թիրախն է դարձել Նիկոլսկայա կայանը, որն ապահովում է նավթամթերքի ընդունումը, պահպանումը և տեղափոխումը:
1 364
🟥 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,–ասաց Բեգլարյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🟩 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները
Զորավարժություններին ներգրավված են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇦🇲🇨🇿 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն:
ՀՀ ՊՆ
1 364
🏆 Թուրքիայում ընթացող Մ15 Եվրոպայի առաջնությունում հայ պատանի բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով ջախջախել է թուրք Արսլան Դորուկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
1 364
❗️❗️ Տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները. սա ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրի մաս է. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի կողմից պետական աջակցությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ծրագրի քարոզչության շրջանակներում Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները։
Այս գիրքը պետական աջակցությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնառու օրինակ է և Ադրբեջանի վտանգավոր էքսպանսիոնիստական օրակարգի միայն մի փոքր մասն է։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտնել է X սոցիալական հարթակում։
«Իրանի զինված ուժերը ծրագիր են մշակել՝ ի պատասխան ցանկացած նոր արկածախնդրության. մի ծրագիր, որը շատ ավելի կործանարար է, քան այն ծրագրերը, որոնք կիրառվել են 12-օրյա և 40-օրյա պատերազմների ժամանակ»,-նշել է նա։ Ըստ Ռեզաիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները չեն փոխի իրավիճակը տեղում։
«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնց նրանք սովորել են»,-հավելել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
1 364
🇺🇸🇮🇱🇮🇷 Թրամփը առաջիկա ընտրություններում աջակցել է Նեթանյահուին և սպառնացել Իրանին «ավարտել սկսածը»
Իսրայելցիներին հասցեագրված հրապարակված ուղերձում նա Նեթանյահուին անվանել է «ուժեղ և խիզախ առաջնորդ, ինչպես նաև Իրանի դեմ պայքարի գործընկեր», իսկ Իրանին սպառնացել է «ավարտել ջախջախումը», եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
+1
🟦 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ,
Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։
ՀՀ ՊՆ
1 364
🟥 Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր. թյուրքագետ
«Ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։
Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը»,- գրում է Վարուժան Գեղամյանը։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԸ
1 364
🟩 Իրանը հայտարարել է սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին
Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք է օդ բարձրանա հաջորդ տարի։Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մեհրդադ Ահլաքին, նրա խոսքը մեջբերում է IRIB պետական հեռառադիոընկերությունը։
«Իրանական ծանր կործանիչը հաջորդ տարի օդ կբարձրանա»,-ասված է հրատարակության Telegram-ալիքի հրապարակման մեջ։ Ահլաքին ընդգծել է, որ կործանիչն ամբողջությամբ արտադրվել է Իրանում։
1 364
🟦 Գևորգ Պապոյանը խուսափեց ՀՀ սուվերեն տարածքում՝ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների ծառահատումների մասին հարցին ուղիղ պատասխանելուց
