ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Դետք | Detq

Դետք | Detq

前往频道在 Telegram

Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.

显示更多
1 364
订阅者
-124 小时
-77 天
-1130 天
帖子存档
🇦🇲🇨🇿 Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։ Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։ ՀՀ ՊՆ

🇦🇲🇨🇿 Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում։ ՀՀ ՊՆ

❓Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest «The National Interest»-ի վերլուծության համաձ
❓Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest «The National Interest»-ի վերլուծության համաձայն՝ Ադրբեջանը կարող է դառնալ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման հնարավոր միջնորդը։ Ինչո՞ւ է հենց Ադրբեջանը դիտարկվում որպես հնարավոր միջնորդ, և ի՞նչ շահեր են կապում այս երեք պետություններին։

🟥 Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը. Monument Watch Շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դ
🟥 Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը. Monument Watch Շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը Kyiv Independent-ի տվյալներով՝ Ուկրաինայի դ
🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը Kyiv Independent-ի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են հրթիռների համար, սակայն ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը դեռ չի ստորագրում համապատասխան պայմանագրերը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

❗️❗️Ինչպես են ձերբակալում Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին․ «Ժողովուրդ»-ը տեսանյութ է հրապարակել

🟩 Իսրայելը Ադրբեջանին կվաճառի «EXTRA-MR» միջին հեռահարության հրթիռներ և «PULS» համակարգեր. աղբյուր Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգն
🟩 Իսրայելը Ադրբեջանին կվաճառի «EXTRA-MR» միջին հեռահարության հրթիռներ և «PULS» համակարգեր. աղբյուր Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ իսրայելական «Elbit Systems» ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ «EXTRA-MR» միջին հեռահարության հրթիռներ և «PULS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի): ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

+3
🔥 Կիևում ռուսական ԱԹՍ-ն կամ դրա այրվող բեկորներն ընկել են մայրուղով շարժվող ավտոմեքենաների վրա: Կան զոհեր և վիրավորներ, հայտնել է տեղական իշխանության ներկայացուցիչ Տիմուր Տկաչենկոն

+1
🟥️️️️️️ Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տամբովի մարզում գտնվող նավթային օբյեկտի վրա 📌 Ուկրաինական մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ հարձակման թիրախն է դարձել Նիկոլսկայա կայանը, որն ապահովում է նավթամթերքի ընդունումը, պահպանումը և տեղափոխումը:

🟥 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան «Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ըն
🟥 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,–
ասաց Բեգլարյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🟩 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները Զորավարժություններին ներգրավված են ներքին գործեր
🟩 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները Զորավարժություններին ներգրավված են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲🇨🇿 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետությո
🇦🇲🇨🇿 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն: ՀՀ ՊՆ

🏆 Թուրքիայում ընթացող Մ15 Եվրոպայի առաջնությունում հայ պատանի բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով ջախջախել է թուրք Արսլան
🏆 Թուրքիայում ընթացող Մ15 Եվրոպայի առաջնությունում հայ պատանի բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով ջախջախել է թուրք Արսլան Դորուկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։

❗️❗️ Տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները. սա ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրի մա
❗️❗️ Տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները. սա ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրի մաս է. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան Ադրբեջանի կողմից պետական աջակցությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ծրագրի քարոզչության շրջանակներում Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները։ Այս գիրքը պետական աջակցությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնառու օրինակ է և Ադրբեջանի վտանգավոր էքսպանսիոնիստական օրակարգի միայն մի փոքր մասն է։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտու
🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտնել է X սոցիալական հարթակում։
«Իրանի զինված ուժերը ծրագիր են մշակել՝ ի պատասխան ցանկացած նոր արկածախնդրության. մի ծրագիր, որը շատ ավելի կործանարար է, քան այն ծրագրերը, որոնք կիրառվել են 12-օրյա և 40-օրյա պատերազմների ժամանակ»,-
նշել է նա։ Ըստ Ռեզաիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները չեն փոխի իրավիճակը տեղում։
«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնց նրանք սովորել են»,-
հավելել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

🇺🇸🇮🇱🇮🇷 Թրամփը առաջիկա ընտրություններում աջակցել է Նեթանյահուին և սպառնացել Իրանին «ավարտել սկսածը» Իսրայելցիներին հասցե
🇺🇸🇮🇱🇮🇷 Թրամփը առաջիկա ընտրություններում աջակցել է Նեթանյահուին և սպառնացել Իրանին «ավարտել սկսածը» Իսրայելցիներին հասցեագրված հրապարակված ուղերձում նա Նեթանյահուին անվանել է «ուժեղ և խիզախ առաջնորդ, ինչպես նաև Իրանի դեմ պայքարի գործընկեր», իսկ Իրանին սպառնացել է «ավարտել ջախջախումը», եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🟦 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որ
+1
🟦 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ ՀՀ ՊՆ

🟥 Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր. թյուրքագետ «Ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մ
🟥 Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր. թյուրքագետ «Ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։ Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը»,- գրում է Վարուժան Գեղամյանը։ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԸ

🟩 Իրանը հայտարարել է սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք
🟩 Իրանը հայտարարել է սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին
Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք է օդ բարձրանա հաջորդ տարի։
Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մեհրդադ Ահլաքին, նրա խոսքը մեջբերում է IRIB պետական հեռառադիոընկերությունը։
«Իրանական ծանր կործանիչը հաջորդ տարի օդ կբարձրանա»,-
ասված է հրատարակության Telegram-ալիքի հրապարակման մեջ։ Ահլաքին ընդգծել է, որ կործանիչն ամբողջությամբ արտադրվել է Իրանում։

🟦 Գևորգ Պապոյանը խուսափեց ՀՀ սուվերեն տարածքում՝ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների ծառահատումների մասին հարցին ուղիղ պատասխանելուց