National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Открыть в Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Больше1 679
Подписчики
-124 часа
+17 дней
+1330 дней
Загружаем данные
Похожие каналы
Облако тегов
Нет данных
Возникли проблемы? Пожалуйста, обновите страницу или обратитесь к нашему support-менеджеру .
Входящие и исходящие упоминания
---
---
---
---
---
---
Привлечение подписчиков
ноябрь '26нояб. '26
ноябрь '26
+37
в 0 каналах
октябрь '26
+61
в 0 каналах
Get PRO
сентябрь '26
+58
в 0 каналах
Get PRO
август '26
+94
в 0 каналах
Get PRO
июль '26
+186
в 1 каналах
Get PRO
июнь '26
+55
в 1 каналах
Get PRO
май '26
+58
в 1 каналах
Get PRO
апрель '26
+64
в 1 каналах
Get PRO
март '26
+29
в 0 каналах
Get PRO
февраль '26
+31
в 1 каналах
Get PRO
январь '26
+23
в 0 каналах
Get PRO
декабрь '25
+28
в 0 каналах
Get PRO
ноябрь '25
+45
в 1 каналах
Get PRO
октябрь '25
+30
в 0 каналах
Get PRO
сентябрь '25
+36
в 0 каналах
Get PRO
август '25
+68
в 0 каналах
Get PRO
июль '25
+126
в 0 каналах
Get PRO
июнь '25
+55
в 0 каналах
Get PRO
май '25
+44
в 0 каналах
Get PRO
апрель '25
+45
в 0 каналах
Get PRO
март '25
+26
в 0 каналах
Get PRO
февраль '25
+36
в 0 каналах
Get PRO
январь '25
+29
в 0 каналах
Get PRO
декабрь '24
+19
в 0 каналах
Get PRO
ноябрь '24
+26
в 0 каналах
Get PRO
октябрь '24
+30
в 1 каналах
Get PRO
сентябрь '24
+49
в 1 каналах
Get PRO
август '24
+71
в 0 каналах
Get PRO
июль '24
+174
в 1 каналах
Get PRO
июнь '24
+45
в 3 каналах
Get PRO
май '24
+50
в 2 каналах
Get PRO
апрель '24
+27
в 2 каналах
Get PRO
март '24
+28
в 2 каналах
Get PRO
февраль '24
+951
в 0 каналах
| Дата | Привлечение подписчиков | Упоминания | Каналы | |
| 20 ноября | +2 | |||
| 19 ноября | +1 | |||
| 18 ноября | +3 | |||
| 17 ноября | 0 | |||
| 16 ноября | +2 | |||
| 15 ноября | +3 | |||
| 14 ноября | +4 | |||
| 13 ноября | 0 | |||
| 12 ноября | +1 | |||
| 11 ноября | +1 | |||
| 10 ноября | 0 | |||
| 09 ноября | 0 | |||
| 08 ноября | +1 | |||
| 07 ноября | 0 | |||
| 06 ноября | +3 | |||
| 05 ноября | +5 | |||
| 04 ноября | +4 | |||
| 03 ноября | +3 | |||
| 02 ноября | +4 | |||
| 01 ноября | 0 |
Посты канала
🇦🇲🇪🇺 EQAF 2026. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Որակի ապահովման եվրոպական ֆորումի (EQAF 2026) երկրորդ օրն ամփոփվեց հանդիսավոր ընթրիքով՝ համախմբելով 40 երկրից ժամանած շուրջ 400 միջազգային գործընկերների։
Պոլիտեխնիկի համար այս ֆորումը ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ընդլայնման հարթակ էր, այլև արժեքավոր հնարավորություն՝ միջազգային գործընկերներին ծանոթացնելու Հայաստանին, մեր երկրի պատմությանը, հարուստ մշակույթին, ազգային ավանդույթներին և հայկական հյուրընկալությանը։
Այս համատեքստում հատկանշական էր, որ երեկոն առիթ դարձավ ոչ միայն հայկական ազգային երգն ու պարը ներկայացնելու, այլև միջազգային հյուրերին հայկական ավանդական քոչարի սովորեցնելու և միասին պարելու համար։
Մեր միջազգային գործընկերները Հայաստանից կհեռանան ոչ միայն մասնագիտական նոր ձեռքբերումներով, այլև մեր երկրի, մշակույթի ու ժողովրդի մասին ջերմ հիշողություններով։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #Armenia #ArmenianCulture
20 нояб., 12:28
| 2 | 🇦🇲🇪🇺 EQAF 2026 | ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ԵՎ ՖՈՐՈՒՄԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Որակի ապահովման եվրոպական ֆորումի երրորդ օրն շարունակվեցին դասախոսությունները, թեմատիկ աշխատարանները, զեկույցները և քննարկումները։
Օրն ամփոփվեց եզրափակիչ պանելային քննարկմամբ և ֆորումի փակման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում եվրոպական գործընկերները բարձր գնահատեցին Պոլիտեխնիկի կազմակերպչական աշխատանքը՝ երախտագիտություն հայտնելով ֆորումի բարձր մակարդակով կազմակերպման, ջերմ ընդունելության և հայկական հյուրընկալության համար, ընդգծելով միջոցառման այս տարվա կազմակերպչական մաշտաբայնությունն ու բացառիկությունը:
🇦🇲🇱🇹 Փակման արարողության ընթացքում Հայաստանը ֆորումի հյուրընկալման էստաֆետը փոխանցեց Լիտվային, որտեղ կանցկացվի Որակի ապահովման եվրոպական հաջորդ ֆորումը։
🎥 EQAF 2026-ի եզրափակիչ օրվա կարևոր դրվագները՝ մեկ տեսանյութում։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #HigherEducation #QualityAssurance #Armenia | 266 |
| 3 | 🇦🇲🇪🇺 EQAF 2026 | ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ամփոփիչ պանելային քննարկմամբ ընթանում է Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Որակի ապահովման եվրոպական ֆորումի փակման արարողությունը։
Երեք օր՝ մասնագիտական քննարկումների, միջազգային փորձի փոխանակման, նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման շուրջ։
🌍 Շուրջ 40 երկիր, մոտ 400 մասնակից և մեկ ընդհանուր նպատակ՝ բարձրագույն կրթության որակի շարունակական զարգացում։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #HigherEducation #QualityAssurance #Armenia | 305 |
| 4 | 🇦🇲🇪🇺 EQAF 2026 | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ
Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ շարունակվում է Որակի ապահովման եվրոպական ֆորումի երրորդ օրվա հագեցած մասնագիտական ծրագիրը։
Թեմատիկ աշխատարաններ, դասընթացներ, զեկույցներ, պանելային քննարկումներ և մտքերի ակտիվ փոխանակում՝ բարձրագույն կրթության որակի ապահովման նոր մոտեցումների ու զարգացման հեռանկարների շուրջ։
🌍 Շուրջ 40 երկիր, մոտ 400 մասնակից՝ բարձրագույն կրթության ապագայի շուրջ համախմբված Երևանում։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #HigherEducation #QualityAssurance #Armenia | 336 |
| 5 | 🇦🇲 EQAF 2026 | ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական ֆորումի հանդիսավոր ընթրիքը գեղեցիկ առիթ դարձավ ոչ միայն շուրջ 40 երկրից ժամանած մեր գործընկերներին հայկական մշակույթին, ազգային ավանդույթներին, երգին ու պարին ծանոթացնելու, այլև հայկական ազգային քոչարին սովորեցնելու և միասին պարելու համար։
Պոլիտեխնիկի համար այս ֆորումը նաև հնարավորություն է մեր միջազգային գործընկերներին ծանոթացնելու Հայաստանին, մեր երկրի պատմությանը, հարուստ մշակույթին, ավանդույթներին և հայկական հյուրընկալությանը։
Հայկական երգն ու պարը՝ որպես տարբեր մշակույթներ և ժողովուրդներ միավորող լեզու։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Armenia #ArmenianCulture #Kochari | 403 |
| 6 | 🇦🇲🇪🇺 EQAF 2026 | ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ
Րոպեներ անց կմեկնարկի Որակի ապահովման եվրոպական ֆորումի հանդիսավոր ընթրիքը՝ համախմբելով շուրջ 40 երկրից ժամանած միջազգային գործընկերներին։
Պաշտոնական քննարկումներից դուրս՝ մշակութային երկխոսություն, հայկական ազգային երգ ու պար, նոր ծանոթություններ և անմոռանալի հանդիպումներ։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #Armenia #ArmenianCulture | 398 |
| 7 | 🇦🇲🇪🇺 EQAF 2026. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Նոյեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ՝ Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ, մեկնարկեց բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական հեղինակավոր ֆորումը՝ համախմբելով շուրջ 40 երկրից ժամանած մոտ 400 մասնակցի։
Երեք օր շարունակ Երևանը բարձրագույն կրթության ապագային, որակի ապահովմանը, նորարարությանը և միջազգային համագործակցությանը նվիրված քննարկումների կարևոր կենտրոն է։
📸 Ներկայացնում ենք Հայաստանի բարձրագույն կրթության համար այս պատմական իրադարձության բացման արարողության ֆոտոմանրապատումը։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #HigherEducation #QualityAssurance #Armenia | 397 |
| 8 | 🇦🇲🇪🇺 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ՝ EQAF 2026-Ը
Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ Երևանում անցկացվող EQAF 2026 միջազգային ֆորումի երկրորդ օրը շարունակվում են բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված քննարկումները, փորձի փոխանակումն ու միջազգային համագործակցության ամրապնդմանը միտված հանդիպումները։
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic #EQAF2026 | 446 |
| 9 | Գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրված համագործակցության շրջանակներում «Կոպեռնիկուս Բեռլինը» հայտարարում է «Միջազգային գերազանցության կրթաթոշակ» (IES) ծրագրի մրցույթը՝ 2027–2028 ուսումնական տարվա աշնանային կիսամյակի համար
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը՝ ժամը 23:59, պետք է լրացնեն առցանց հայտը՝ անմիջապես դիմելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը։
Ավելին՝ https://polytech.am/lhhg
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 464 |
| 10 | 🇦🇲🇪🇺 ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ՝ EQAF 2026-Ը
Երևանում մեկնարկեց բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ամենահեղինակավոր միջազգային համաժողովներից մեկը՝ EQAF 2026-ը։
🔗 Ավելին՝ https://polytech.am/9qla
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic #EQAF2026 #HigherEducation | 511 |
| 11 | 🇦🇲🇪🇺 ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանում առաջին անգամ՝ Պոլիտեխնիկի հյուրընկալությամբ, մեկնարկում է Որակի ապահովման եվրոպական ֆորումը՝ EQAF 2026-ը։
🎬 Կադրեր միջազգային այս կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքներից։
🌍 Շուրջ 40 երկիր, մոտ 400 մասնակից և երեք օր՝ նվիրված բարձրագույն կրթության որակի զարգացմանը։
#EQAF2026 #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #HigherEducation | 556 |
| 12 | 🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia!
📆November 21
🕐 14:40
🚀Take a FREE IELTS MOCK TEST at the National Polytechnic University of Armenia and experience the test just like the real exam! 📝
You will complete all 4 IELTS components:
🎧 Listening
📖 Reading
✍🏼 Writing
🗣️ Speaking - online
✨ Know your score immediately!
After the test, you’ll see your results on the screen and receive a detailed analysis to understand your strengths and what you need to improve.
📧 Our professional staff will guide you through the process and assist you whenever needed. 🤝🏼
📍 National Polytechnic University of Armenia
⚠️ LIMITED SEATS AVAILABLE!
Don’t miss this opportunity to:
☑ Experience the real IELTS test environment
☑ Check your current level
☑ Get valuable feedback before your actual exam
🔥 Register now! https://forms.gle/eUPnepVN3vWtSGWz5 | 611 |
| 13 | ՀԱՊՀ-ի ձեռքբերումները LISS24 միջազգային նախագծում
Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica de València) Erasmus+ «Learn–Innovate–Sell–Succeed» միջազգային նախագծի ամփոփիչ հանդիպմանը Պոլիտեխնիկը ներկայացրել են Թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, նախագծի ազգային համակարգող, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Ռուբեն Աղգաշյանը և Միջազգայնացման և զարգացման դեպարտամենտի տնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Ավելին՝ https://polytech.am/wo94
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 486 |
| 14 | Պոլիտեխնիկի փորձը՝ ուսանողակենտրոն կրթության միջազգային քննարկումներում
ՀԱՊՀ-ի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնի դասախոս Անահիտ Մելիքսեթյանը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել է «TEMPUS» հանրային հիմնադրամի կազմակերպած միջազգային աշխատաժողովին:
Ավելին՝ https://polytech.am/2jjh
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 489 |
| 15 | ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին
ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին
Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կանադայի տարածաշրջանի կարևորագույն կրթական միջոցառումներից մեկը համարվող «IB Global Conference 2026» համաշխարհային համաժողովում Պոլիտեխնիկը ներկայացրել է ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը։
Ավելին՝ https://polytech.am/gvs1
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 531 |
| 16 | Սլովենիայի Մարիբորի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ
Բուհ-գործատու կապերի ամրապնդման, շարժունության ծրագրերի զարգացման, փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման շուրջ է ծավալվել Մարիբորի համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչներ Վիդ Մլեյնիկիի և Մանսա Զրինսկիի այցը։
Հյուրերը ծանոթացել են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների հնարավորություններին, ուսումնասիրել «Պոլիտեխնիկ․ ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակում ստեղծված ռոբոտներն ու նախագծերը։
Ավելին՝ https://polytech.am/tmaz
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 580 |
| 17 | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ասպիրանտների հետազոտական շարժունություն՝ մրցութային կարգով
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ասպիրանտները հնարավորություն կունենան 3 ամիս ժամկետով հետազոտական աշխատանք իրականացնել վերոնշյալ համալսարանում:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/Lpumg7xiyD
Ավելին՝ https://polytech.am/ty9n
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 747 |
| 18 | «Թվային դարաշրջանի ազդեցությունը մշակույթի և հասարակության փոխակերպումների վրա». երկօրյա միջազգային գիտաժողով Հայաստանում
Գիտաժողովը մեկտեղել էր Լեհաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի բուհական ու ակադեմիական համայնքների մասնագետների՝ վերլուծելու տեխնոլոգիական զարգացման ռիսկերը և ուրվագծելու այն ուղիները, որոնցով տեխնոլոգիաները կծառայեն հասարակական առաջընթացին և մշակութային զարգացմանը:
Ավելին՝ https://polytech.am/ed59
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 706 |
| 19 | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանում դասավանդելու համար
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ «Էլեկտրոնիկա» մասնագիտական ուղղության պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2027 թվականի հունիսի 7-11-ը։
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/pFfLUyg1Wk
Ավելին՝ https://polytech.am/ln87
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 642 |
| 20 | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/GAR9bjerq6
Ավելին՝ https://polytech.am/ugyd
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic | 605 |
