𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Открыть в Telegram
969
Подписчики
Нет данных24 часа
+27 дней
Нет данных30 день
Архив постов
Եթե ամեն փոքր ու մեծ բանից այ սենց անսահման շնորհակալ լինեք ամեն գիշեր, ամեն օր կարժանանաք տենց փոքր, սիրուն ու հավես բաների ձեր կյանքում ))
Ուղղակի եկեք շնորհակալ լինենք 🧚🏻 Իսկ հիմա քնեմ երևիիիի ...
Ամենաերջանիկը էն գիշերներն են, երբ դու հագեցած ես, լիքը սիրուն հույզերով ու, երբ գիտես, որ արթնանալու ես առանց զարթուցիչի:
Ու որպես ավելացում ասեմ, որ էս պահը ավելի քան հավես ա, երբ Դիլիջանում ես արթնանալու ու սրճես, նախաճաշես անտառների կանաչ ու սիրուն տեսարանով ... 🧚🏻
Մնացածը կգամ ցույց կտամ, վաղն էլ վայելեմ, հանգստանամ ու գամ: Հա, ես էլի Դիլիջանում եմ ու հա, էս Դիլիջանյան բոլոր օրերը իմ էս ամռան ամենաաաաջերմ ու տաք օրերն են եղել 🫂
Ես ուզում եմ երջանիկ լինեմ միշտ նենց, ոնց հիմա եմ ու դա էնքան բացահայտ լինի, որ մարդիկ կարդան իմ դեմքին էդ երջանկությունը ♥️
Ես ուզում եմ սիրված զգամ ինձ ոչ թե, երբ պետք լինեմ ինչ-որ պահի, այլ միշտ լինեմ սիրված, սպասված ու միշտ լինեմ լավ ընկեր, ոչ թե էն պահին, երբ օգնության ձեռք մեկնողը մենակ ես եմ:
Ես ուզում եմ իմ կյանքում հիմա ու միշտ ամեն ինչ փոխադարձ լինի: Հարգանքը, սերը, էն մեծ ընկերասիրությունն ու նվիրումը, որ ես ունեմ:
Ես ուզում եմ կիսատ բաներ չլինեն էլ իմ կյանքում: Կիսատ հարաբերություններ, կիսատ ընկերություն, կիսատ մարդիկ, մտքեր, որոշումներ ... Ես ուզում եմ հստակ լինեն վերջակետերն իմ կյանքում ու էլ երբեք, երբեք, երբեք չսկսվեն կիսատ թողած ճանապարհները:
Ես ուզում եմ մարդիկ հստակ ու վստահ լինեն: Իրենց հետ սկզբում, հետո իմ, որովհետև էնտեղ որտեղ մարդիկ վստահ չեն, որ ինձ սիրում են, ես կես րոպե ավել չեմ մնում ուղղակի ) Ու էն հարաբերությունները, որտեղ չկա հստակություն ու քիչ-քիչ արժեզրկման ա գնում ամեն ինչ էլի կես րոպեից ավել պետք չի հանդուրժել:
Ես ուզում եմ միշտ ինքս ինձ էսքան ուշադիր լինեմ, էսքան մտածեմ իմ էմոցիաների մասին, իմ մասին, ուզում եմ միշտ հոգ տանեմ իմ մասին ու ամեն գիշեր քնեմ "վաղն ի՞նչ ես ուզում անես Շող, ի՞նչը քեզ կերջանկացնի" հարցի պատասխանը գտնելուց հետո:
Ես երկար, շա՜տ երկար կարամ չխոսեմ, բայց կուտակված են մնում շա՜տ էմոցիաներ, որոնց մասին վաղ, թե ուշ պիտի խոսեմ: Ես ուզում եմ միշտ գամ էս անկյուն ու պատմեմ Ձեզ, խոսեմ էս էմոցիաների ու մտքերի մասին ու մտածեմ, որ ինչ-որ մեկը կարդաց ու գտավ իրան իմ մտքերում ու տողերում ես խառը )))
Ու ես ի վերջո ուզում եմ, որ մենք բոլոորս գտնենք մեզ էս կյանքում ու արժանանանք էն ամենին, ինչին, որ իրոք արժանի ենք 🫂
Էսօր իմ off-ն էր վերջապե՜ս 🥹 ու համ էլ ի վերջո սուշիի օր էր, վերջին մի շաբաթում գժվացրել եմ էնքան եմ ուզել : Ճիշտ ա մի քանի հատիկ հազիվ եմ կերել էնքան համով էին ու մեծ, բայց ամեն դեպքում հանել եմ հավեսս կարևորը ) 😋🍱
Էսօր լիքը հանգստացել եմ, քնել, համով սնվել, նորից քնել ու սենց էլի 😂 շնորհակալություն իմ անհոգ ու համով օրվա կազմակերպիչներին:
Իսկ այժմ պետք ա պատրաստվեմ առաջիկա երկու օրերիիին 🧚🏻
Այսօր էլ ֆուտբոլի օր ունեցանք դեեեե 🧚🏻
Ֆանտաստիիիկ մի խաղ էր, էս գոլի ժամանակ էնքան ենք գոռացել ու ուրախացեեեել, պտտվում գրկում էինք իրար, իրոք շաաաատ ուժեղ են էմոցիաները, երբ դու իրոք հետաքրքրված ես նայում, ուզում ես ֆիքսես ամեն ինչ ու սկսում ես քիչ-քիչ սիրել 🌟 Մի խոսքով էնքան ուրախ եմ իմ կյանքում էս լավ փորձառության համար, ինձ էնքաաաան դրական էներգիա ու լիցքեր են բերում էս օրերը 🥹
Ամենաինձնից հեռու բանն էր է, հիմա էնքան եմ ոգևորվում ամեն խաղին, ու հատկապես, որ ընկերներիս հետ եմ ու միասին գոռում ենք, թռվռում ու կիսում էս էմոցիաները:
Ծայրահեղությունից ծայրահեղություն իմ Շողեր, վաաաայ 😂🧚🏻
Ամեն օրվա վերջում, քնելուց, հեռախոսիս նկարներն եմ նայում: Օրը տենց եմ վերհիշում, որովհետև ամեն օր մի 100 նկար հաստատ նկարում եմ ) Նկարելու հետ մեծ սերս գիտեք ինչքան շատ ա ... ու տենց ամեն օրվա վերջում նայում եմ ու հասկանում ինչքա՜ն սիրուն օր եմ ապրել 🎀 ու քնում եմ ժպտալով: Մի քիչ առաջ էնքան գերհոգնած էի ու անտրամադիր, մինչև նկարներս նայելը: Նայեցի, հասկացա, որ անտրամադիր լինելու 1 հատիկ էլ պատճառ չունեմ, երևի խնդիր մենակ գերհոգնածությունն ա... Վերջին օրերին շուտ արթնանում եմ (5-ից) ու ամեն օր մի տեղ գնում եմ ու հոգնած գալիս քնում ու արթնանում էլի շուտ: Ու վաղն էլ 🫧 ու էլի տուն չեմ գալու: Մեկ-մեկ խիտ առօրյայից գերհոգնում եմ, արանքում միշտ մի օր գոնե պետք ա լինում հանգստանալու համար :
Ոչինչ բայց, չենք ընկճվում, 1 օր էլ ու սիրունագույն 3 օֆֆերը կսկսեն 🌟
Իսկ էս արև նկարը էնքան սիրեցի ☀️
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
