887
订阅者
无数据24 小时
-67 天
-1830 天
帖子存档
+4
Շատ հավես օր էր 🫶🏼
…
Օրը սկսվեց ախպորս սիրուն նվերով, շաաաատ-շատ հավանել եմ նվերիկս ու Համին ահավոր շատ սիրում եմ, էդ մասով էսքանը 😂🫶🏼 Հետոոոո տանը մի աշխարհ գործ կար անելու արեցի ու սկսեցի պատրաստվել: Անկեղծ էնքա՜ն լավ էներգիա եմ ստացել էսօր պատրաստվելուց 🥺 4 օր տանը պառկած հիվանդ մարդու համար չգիտեմ ինչ էր վերջապես տանից դուրս գալը, ահավոր լավ էի ինձ զգում էդ մտքից, չնայած որ դեռ կոկորդս էն չի: Ու երեկոն շատ հավես ա անցնում էլի: Շա՜տ հավես ֆիլմ ենք նայում, Վենոմը՝ 3D էր, դրա համար հավես կադրեր չեմ առանձնացրել Ձեզ համար, բայց հավանեցի, լավն էր: Հետո լիքը զբոսնում ենք ու գալիս եմ տուն լավ էներգիայով 🥺
Իսկ այժմ բարի գիշեեեեր սրտիկներս🥺, քանի որ վաղը 7-ից աշխատանքի եմ էլի 🥲🫂
Ու ֆուտբոլի հետ կապ չունեցող մի հատ բանով կիսվեմ, որ ախպորս հետ քննարկում էինք նոր: Չգիտեմ ինչից թեման բացվեց, բայց միտքը էն ա, որ շատ ահավոր ա, երբ մարդիկ իրանց շատ վատ էն պահում քո հանդեպ, սենց էնքան վատ, որ էդ ինչ-որ պահի ազդում ա քո ապրելակերպի, էմոցիաների վրա ու, երբ ինչ-որ պահի դու ես սառում, փոխվում էդ մարդու հանդեպ (չէ ախր վատ բան չես անում է, զուտ սենց մեկ ա դառնում քեզ) էդ սկսում են սենց շատ ուրիշ ձև տանել 😂💁🏼♀️ ծիպը հեչ դրան չեն արժանացել էլի, հեեեեչ իրանց արժանի վերաբերմունք չի : Այ մարդ ինչի՞, որ վատ ձևով պատասխան չեք ստանում այլ գոնե նետրալ արհամարհանք էդ օկ չի՞, սպասելի չի՞ : Դե լավ չի կարելի մի խոսքով 😂🥺
Հրաշքնեեեերս ♥️
Էսօր կինոի օր չէր, ֆուտբոլի օր էր ու ախպորս հետ: Նենց էմոցիաներ ենք ապրեեեեել, ուխուխուխ 🫶🏼 Մենք փոքրուց ֆուտբոլները իրար հետ ենք նայել ու հիմա զուտ էդ բոլոր օրերը հիշեցինք, հավես ֆուտբոլ նայեցինք, համով բաներ կերանք ու ես ինչ-որ լավացա հա 😂🥺
+4
Morning mood 🫶🏼
Ուրեմն ոնց հիշում եք ես ահավոոոոոր հիվանդացել եմ ու ամեն օր ջերմություն եմ ունենում, ձայնս ու կոկորդս ոչ մի ձև չեն լավանում ու ամեն օրվա գլխացավը միշտ կա: Երկու օր ա տանն եմ ու երեկ արթնացա, տեսնեմ ախպերս ու մի խումբ մարդիկ մեր տանը շինարարական բուռն աշխատանքներ են սկսել 😂 չէր կարա ավելի թարս լիներ էլի: Էսօր էլ արթնացա ու հասկացա, որ մի ահավոր օր ա սպասվում ինձ, որովհետև ես ահավոր չեմ սիրում աղմուկ, ու հատկապես սենց վիճակում մաքսիմալ լռություն եմ ուզում լինի, իմ մշտական կապրիզն ա էդ տանը😂) Մի խոսքով հասկացա, որ սենյակից դուրս չեմ կարողնալու գամ, հենց գան, գնացի խոհանոց, վերցրի թեյ, կոլա, ջուր, մրգեր, հաց ու պանիր, դեղեր, որ մի ամբողջ օր դուրս չգամ իմ հիվանդասենյակից 😂🪄 Այսպիսիիիիի առավոտ եմ ունեցել էսօր: Ու մնում ա էլի գիրք կարդալ, քնել ու երեկոյան ֆիլմ նայել 🫶🏼Բարև՛, Սիրելիս ...
Սև հացի թթու համ ունի հողը, որի վրա պառկած գրում եմ: Շունչս խեղդում է կարոտը, անզուսպ եմ, բայց լուռ մխում եմ: Գիտեմ, որ դու էլ ինձ նման հաշվում ես օրերը, ժամերն ու րոպեները...
Մենք այստեղ օրացույց չունենք, մեզ մոտ օրերը հաշվում են ուրիշ ձևով՝ զոհված տղերքով ...
Էս ամենը վերջանա՝ կգամ, կկռանամ ու թույլ կտամ, որ հաշվես ողերս, հավաքես ցաքուցրիվ նյարդերս:
Հացը սեղանին կլինի, Դու էլ ձևի համար կռիվ կսարքես, որ գժվեմ ու գրկեմ քեզ ... պատին էլ օրացույց կլինի կախված:
Գրելիս արյունս տաքացավ, նույնիսկ հողը տաքացավ, ձեռքիս սև հացն էլ մի տեսակ քաղցրացավ:
Չտրխրե՛ս,
եթե միայն նամակս էլ հասնի՝ ուրմեն վերադարձել եմ ... 🤍
Փշաքավելու շատ հատվածներ կար, բայց ամենաշատը զինվորների հետ կապված հատվածը՝ ամենասկզբում: Էն, թե ոնց են խրամատում նստած նամակ գրում իրենց սպասողներին կամ ոնց են ուտում մեկ օրվա համար ընդամենը մի կտոր հաց ))) Ու ոնց են կռվում, կորցնելով ամենահարազատ ընկերներին էդ կռվի պահին:
Ամենատպավորիչը, որ պոետի մահից հետո հերթով արտագրում են նամակը ու նույնիսկ մեկը արտագրում ա նույն նամակը ռուսերենով: Ու, երբ էդ ռուսերեն նամակը հայտնվում ա թուրք զինվորի մոտ, նա էլ դա արտագրում ա իր սիրած աղջկա համար ... Որովհետև ոչ մեկ մեղավոր չի, որ զինվոր ա ու ոչ մեկ մեղավոր չի, որ պատերազմ ա ու պիտի կռվի ) Ու որովհետև ամեն զինվորի էլ սպասող կա, չէ՞ ...
Շա՜տ փշաքաղվելու էս հատվածով ուզեցի կիսվեմ: Հաստատ արժի նայել էս հատվածի համար հատկապես 🤍
Ուրեեեեեմն ինչ պարզվեց «Մեր երազանքների ճանապարհը» ֆիլմի մասին: Տեսեք ինքը մեկ ընդհանուր ֆիլմ չի, տարբեր մարդկանց ու ընտանիքների պատմություններ ա կամ ավելի ճիշտ էս պատմությունները մեր բոլորի կյանքից են ու մեր բոլորի երազանքների մասին են: Ու էս կարճ պատմություններից ամեն մեկի մեջ 1 երազանք ա ու ճանապարհ էդ երազանքին հասնելու համար: Էստեղ կան դրվագներ պատերազմից, հայրենիքից, էլի քաղցկեղից, բայց էս անգամ բուժվող ու սենց շա՜տ իրարից տարբեր են թվում պատմությունները, բայց ամենավերջում սիրուն թելով կապվում են իրար: Երազանքներից մի քանիսը էնքան ինձ հոգեհարազատ էին երեխեք : Հիմա չեմ ասի էդ երազանքները, իմ մեջ կպահեմ, բայց հաջորդիվ չեմ կարողանա չկիսվեմ իմ ամենասիրելիիի ու հուզիչ հատվածով: Ամեն դեպքում, եթե նոր պետք ա նայեք ֆիլմը մի կարդացեք կամ նայեք, որովհետև մի փոքր սփոյլ կլինի էդ հատվածից 🫶🏻
Ու ասեմ, որ ընդհանուր շա՜տ հավանեցի: Երկու ժամ էր, բայց թեթև ու հեշտ նայվող ու միտքն էլ շա՜տ սիրուն էր, հավանեցի 🤍
Քանի որ ալիքս դարձել ա ինչ-որ կինոմանի ալիք, էսօր սիրելիներս նայում ենք «Մեր երազանքի ճանապարհը» : Կարող եք Դուք էլ միացնել, եթե բաց ա Ձեզ մոտ Կինոդարանում: Ու ոնց տեսնում եք պատերազմի մասին ա էլի ... ու ամենասիրելի դերասաններս են խաղում 🥺 Սոսը, Խորենը, Բաբկենը, երգիչներից Միշոն, Արամը ու սենց շա՜տ ուրիշ հրաշալի դերադաններ:
Մի երկու ժամից գամ, կիսվեմ 🫶🏻
