𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Открыть в Telegram
968
Подписчики
Нет данных24 часа
-17 дней
-530 день
Архив постов
+1
Ամփոփելով Հունիսը 💗
Սենց գունավոր, սիրուն, ծաղկաշաաատ ու սիրով լի ամիս ա եղել Հունիսը ) Սիրեցի 🫣💗✨
Էնքան դժվար ա ինձ միշտ ընտրել թե որնա մեր ամենասիրուն նկարը կամ վիդեոն փոստելու/սթորի անելու համար … որովհետև ես միանգամից սկսում եմ բոլորը հավասարաչափ սիրել ու շաաատ սիրելով էլ բոլորը փոստել ) 😩🤎
+1
Մեր տան ծաղկամանը կախարդական ա 😂💘 էս տարի դեեեեռ դատարկ չի եղել )🥹 ու էս նախադասությունում էնքաաաան երջանկություն կա 🙈💗
Ուրեմն, ես կարծում էի, որ ինձ երբեք չի ձգելու էս սերիալը 😂 Անկեղծ, չէր ձգում, ու ինձ թվում էր՝ իրոք ես դա երբեք չեմ նայելու) Նախ՝ ես չափից շատ արագ եմ ձանձրանում) Ինձ շատ դժվար ա պահել կինոների առաջ, ուր մնաց սերիալների։ Ու հա, ես ահավոր չէի հասկանում՝ մարդիկ ի՞նչ էին գտել էս սերիալի մեջ, որովհետև ինչքան ես տեսել էի, սերիալում մենաակ սպանում են իրար, ու միշտ ինչ-որ դաժան տեսարաններ ա 🫠 Էս սերիալի հետ կապված ամեն ինչ, ինչ ինձ ասում էին, ձանձրացնող էր, անկեղծ։
Մի օր պարզվեց, որ սա Սոսի սիրելի սերիալներից մեկն ա, ու քանի որ մեզ իրար սիրելի բաները միշտ հետաքրքիր են, հենց էդ պահից էս սերիալը սկսեց ինձ հետաքրքրել, ու մենք սկսեցինք նայել իրար հետ։ Սկզբի 2-3 սերիան, որպես իսկական Շողեր, ես կեսից ձանձրացել ու քնել եմ 😂 Հաջորդ նայելուց իմ քնած հատվածից նայել ենք, որ հասկանամ, իսկ հետո ես արդեն սկսել եմ շաաաատ մեծ հետաքրքրությամբ նայել, անդադաաար հարցեր տալ Սոսին ու սպասել ամեն հաջորդ սերիան նայելուն ) Լավ, սա ի՞նչ ա, ո՞ր պահից սկսած ա մարդկանց սենց կլանում 🫠 Գիշերը ժամը 4-ը կլինի հեսա, ես մեծ հետաքրքրությամբ շարունակում եմ ռիլեր նայել ու Սոսի հետ քննարկել, ու չեմ կտրվում է 😂 Ու 24/7 սաունդթրեքը ուղեղումսսսսս աաա 😩😂 Դեռ կարծեմ 3-րդ սեզոնի կեսերն ենք հասել, բայց ես սպասում եմ վերջացնենք, որ սկսեմ սկզբից նորից նայել։
Սա իմ առաջին փորձն ա էսքան երկար սերիալ նայելու, բայց էնքան կարևոր ա ճիշտ սերիալից սկսելը, անկեղծ։ Քանի որ ես չափից շատ ստացված փորձառություն էր ու առաջին ընտրությունն էլ սերիալի էսքան լավ ստացվեց, մենք արդեն մի 4 սերիալ մտածել ենք հետագայում նայելու համար 🫣
Էս փոստն ավելի շատ իմ էմոցիաների մասին էր, որ վերջացնեմ՝ ինձ թվում ա սերիալի մասին էլ հավես կանեմ գրեմ։ Բայց չափից դուրս խառը էմոցիաների, ապրումների ու մտքերի մասին ա։ Ես բոլոր հերոսների հետ ապրում եմ, վատ հերոսների հետ էլ կռիվ եմ տալիս ամբողջ ընթացքում, ոնց տեսնում եք 😂😂😂😂
Ու էնքան ուրախ եմ, որ Սոսը մի 7 անգամ նայել ա, բայց ասում ա, որ իրա համար ամենահետաքրքիրը հենց էս անգամն ա, երբ իրար հետ ենք նայում, ու իրոք էդ ընթացքն էլ, քննարկումներն էլ էնքաաան հավես են երկուսիս։ Երևի ամենահավես փորձառություններից մեկն ա, իրոք ♥️
Ես ու Սոսը սկսել ենք նոր բառեր ու ձևեր հորինել մեր շաաատ սերը իրար ամեն օր պատմելու ու խոստովանելու համար, որովհետև մեզ իրոք էլ բառեր չեն մնացել կամ չեն հերիքում, հա։ ♥️
Երեկ իմ կեսի ծնունդն էր՝ ինձ ամենանման մարդու։ Մեկի, ով ինձ սովորացրել ա, որ աշխարհն իմ շուրջն ա պտտվում, բայց չգիտի, որ էդ պտտվող աշխարհը վաղուց ինձ պետք չի, որովհետև ես ունեմ իմ աշխարհը՝ իրան։ Մեկի, ում նկարագրելու համար բոլոր ամենասիրուն բառերն էնքան աղքատիկ ու հասարակ են թվում։ Ու մեկ-մեկ մենք ուղղակի նստում ու նախանձում ենք ինքներս մեզ՝ իրար էսքան ճիշտ զգալու, տեսնելու ու էսքան սիրուն սիրելու համար։
Ես ուզում եմ՝ Ձեր կյանքում գտնեք հենց էն միակին, ում մասին խոսելիս Ձեր բառերն էլ կվերջանան։ Ում հետ Ձեր միտքը, սիրտը մեկը կդառնա, ու էդ մեկ ամբողջական սիրտը կիսելն ու բաժանելը անհնար կլինի։ 🫂♥️
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
