881
Suscriptores
-124 horas
-47 días
-1930 días
Archivo de publicaciones
🧑🏼🩰դեեեռ ։։։
Ուղղակի մի շաբաթ ա ահավոր հիվանդ եմ, ջերմում եմ, կոկորդիս ցավն ու հազը ոչ մի դեղ չի թեթևացնում 🦦
Մեկին Մեկ ✨
Ինձ թվում ա՝ եթե Մկոյի տեսարանները հանեինք, շատ թույլ կլիներ էս ֆիլմը։ Կամ ես ուղղակի Մկոյին շատ եմ սիրում, ու ուղղակի իրա շարժվելը, խնդալու ա իմ համար 😂
AI-ի դարաշրջանն ա, հա, բայց դեմքը, որ AI-ով էին ստացել ամբողջ ֆիլմի ընթացքում, զգացվում էր, կամ ուղղակի մեր աչքն էր սուր 🦦
Ընդհանուր առմամբ հավես էր, 10/7, բայց երկրորդ անգամ հավես չէի անի նայեի, անկեղծ։
Պաուլու Կոելյու
«Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» 🤎
Մտածում էի՝ ոնց վերաշարադրեմ էս գրքից հասկացածս ու ոնց բոլոր նկարածս տողերից ընտրեմ լավագույն մտքերն ու պատմեմ ձեզ։) Հասկացա, որ էս անգամ պետք ա ուղղակի խորհուրդ տամ՝ կարդալ էս գիրքը։ Մի օրում, ավելի կոնկրետ՝ մի 4-5 ժամում եմ կարդացել, որովհետև շատ հեշտ ընթերցվող ու թեթև գիրք ա, բայց պարտադիր կարդալու։
Ուզում եմ նենց գրեմ, որ սփոյլ չլինի ու հետաքրքրությամբ կարդաք… Ու նկարներն էլ չեմ դնի, որովհետև մի 30 էջ հաստատ նկարել եմ ու պահել։
Մեծ սիրո մասին ա էս գիրքը, հանուն որի անբացատրելի ուժ էր պետք՝ ընտրելու կարևորի ու ամենակարևորի միջև, բայց ամեն դեպքում չտարանջատելու մասին: Ու էլի՝ սիրո աներևույթ լինելու մասին, որ չի ճանաչում տարիներ, պայմաններ, խնդիրներ ու էլի սենց լիքը բան չի ճանաչում, ու պետք ա սիրել ու պետք ա կարողանալ սիրել ու ճիշտ անուն տալ բոլոր էն զգացողություններին, որ ապրում ու զգում ենք ու չհանձնվել երբեք հանուն Սիրո 🤎
«Կյանքում կան բաներ, որոնց համար արժե մինչև վերջ պայքարել և ես կպայքարեմ քո սիրո համար»
Վառվող առաջարկ ❤️🔥
🇶🇦 ՔԱԹԱՐ՝ ԱՐԵՎԻ, ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ 🌴✨ 🔥 ՎԱՌՎՈՂ ԱՌԱՋԱՐԿ՝ ԴԵՊԻ ԴՈՀԱ 🔥 Պատրա՞ստ ես բացահայտելու արևելքի շքեղությունն ու վայելելու հանգիստը, որը երկար կհիշվի։ 🤍 ✈️ Երևան → Դոհա 📅 Հոկտեմբերի 30 – նոյեմբերի 6 🌴 7 գիշեր / 8 օր 🏨 Al Mansour Suites Hotel 4* 💰 ԸՆԴԱՄԵՆԸ՝ 945 USD-ին համարժեք դրամ՝ 2 անձի համար։ ✨ Փաթեթը ներառում է՝ ✈️ Ավիատոմսեր՝ ուղեբեռով 🍳 Նախաճաշ 🚌 Խմբային տրանսֆեր 🏨 Հյուրանոցային կացություն Տեղերը սահմանափակ են։ Հասանելիությունն ու վերջնական արժեքը ճշտեք ամրագրելուց առաջ։Lu Travel — 098409741
