804
Подписчики
Нет данных24 часа
Нет данных7 дней
Нет данных30 дней
Архив постов
804
Տողերիս մեջ,
Տողերիս տակ,
Տողերիս արանքում
Ավելի ես եղել,
Քան երբևէ ինչ-որ վայրում,
Ինչ-որ տան մեջ,
Ինչ-որ տանիքի տակ,
Ինչ-որ պատերի արանքում։
Լիլի Մկրտչյան
804
Մեկ-մեկ ուզում էի, որ ուղղակի կռահես ու հարցնես՝ ինչ է եղել։ Ես էդ պահին մոռանայի ամեն բան՝ տրամադրությունս կարդալուդ հարազատությամբ լցված։ Ու անցներ ամեն ինչ։ Ասեի՝ էլ ոչինչ։ Լցվեի հարազատությամբ։ Քո հարազատությամբ։
Մեկ-մեկ ուզում էի, որ քեզ տեսնելու՝ հանկարծ ծագած ցանկությունս ու անսահման կարոտս զգաս ու անակնալ իմ դիմաց հայտնվես, ուղղակի գրկես։ Իսկ ես լցվեմ քո հարազատությամբ։
Մեկ-մեկ, այնքան պարզ ու շիտակ, ուզում էի՝ կարոտես ինձ ու ասես էդ մասին։
Մեկ-մեկ ուզում էի ամբողջ աշխարհը սիրել կամ գրողի ծոցն ուղարկել, եթե դու՛ ուզեիր։
Էսօր հոսում է, դատարկվում է միջիցս մեր հարազատությունը։ Մեկ-մեկ ուզում եմ այն պինդ պահել, որ իմը մնա։ Մեկ-մեկ էլ ուզում եմ, որ արագ հոսի ու որքան հնարավոր է՝ արագ դատարկվի, որ քամվելս չզգամ էսքան ցավոտ ու էսքան կարոտով։
