cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

Больше
Рекламные посты
7 449
Подписчики
-324 часа
-387 дней
-11530 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Հսկայական Ուկրաինան 50 մլն բնակչությամբ մտավ Ամերիկայի հովանոցի տակ' ընդդեմ Ռուսաստանի, ու տեսանք արդյունքը։ 2.5 տարվա ընթացքում Ռուսաստանը քանդեց այդ երկիրը' գրավելով դրա տարածքի հսկայական հատվածը, թեպետ ամբողջ Արևմուտքը փող ու զենք էր մատակարարում։ Ռուսաստանը քանդեց, ավերեց այդ հսկա և բարեբեր երկիրը' թույլ չտալով, որ Ամերիկան մտնի իր ազդեցության տարածաշրջան։ Հիմա Հայաստանի իշխանությունը, որ ռուսներին սպառնում է, թե մեզ հետ ուժի լեզվով հանկարծ չխոսեք, գոնե հասկանում է՞, թե ինչ է Ռուսաստանը։ Ինձ ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ էլ էս գրողի տարած իշխանությունն ու դրա անիծյալ աթոռներն են հետաքրքրում։ Ես մտածում եմ իմ պետականության գոյության մասին, որը Նիկոլն իր ապուշ մանկլավիկներով գլորում է դեպի անդունդ' հետևողականորեն թշնամանալով Ռուսաստանի հետ։ Ախր ո՞նց չեք հասկանում, որ ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին ու նույնիսկ պարսիկներին մենք ամենևին հետաքրքիր չենք, ու եթե պահը գա, ռուսական տանկերը կմտնեն Երևան, կհոշոտեն կիսավեր այս երկիրը, և հենց հայ ժողովուրդը կտուժի։ Ամերիկան էլ կստանա իր բաժինն ու կհեռանա' մեզ կրկին թողնելով զոհասեղանին։ Հայրենակիցներ, բավական է ռուսամետ ու ամերիկամետ խաղաք։ Հայամետ, Հայաստանամետ, Հայրենիքամետ եղեք ի վերջո։
Показать все...
👍 106 33👏 5
Իրանի նախագահի թեման հայկական տեղեկատվական դաշտում տարբեր կերպ է ներկայացվում։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ու քաղաքագետներ նշում են, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի է և բնականաբար տանելու է թուրքամետ քաղաքականություն։ Կան փորձագետներ, ովքեր հակառակ տեսակետն են պնդում։ Իրականում եթե Իրանի նախագահը թուրք է, դա այլ հարց է։ Նրա ծնողներից մեկը քուրդ է, մյուսը՝ ազարի։ Իսկ եթե նկատի ունեն, որ Փեզեշքիանը Իրանի հյուսիսային շրջանների ծագում ունի, ապա դա ամենևին էլ կապ չունի թուրքերի, առավել ևս ադրբեջանցիների հետ։ Նախ նրա համար, որ Իրանի հյուսիսում՝ Ատրպատական (պարսկերեն՝ Ազարբայջան) նահանգում ապրող ազարիները որևէ էթնիկ կապ չունեն թուրքերի հետ, բացառությամբ, որ թուրքական տիրապետության հետևանքով դարձել են թուրքախոս։ Իմացեք՝ Իրանի ազարիները և Ադրբեջանի ազերիները ծագումնաբանական կապ չունեն։ Իրանի ազարիները էթնիկ պարսիկներ են, իսկ Ադրբեջանի ազերիները կովկասյան թաթարներ են, թուրքեր, որոնց 1920-ականներին Լենինն ու Աթաթուրքը տվեցին ազերի անունը՝ նմանեցնելով Իրանի ազարիներին և այդկերպ նպատակ ունենալով հետագայում էթնիկ հողի վրա տիրանալ Իրանի հյուսիսային շրջաններին։ Առաջարկս ու խնդրանքս է հայ լրագրողներին ու քաղաքագետներին, մի՛ շտապեք կրկնել մեր թշնամիների քարոզչությունը՝ Իրանի նախագահին ներկայացնելով որպես էթնիկ ադրբեջանցի։ Գոնե հաշվի առեք, որ ադրբեջանական էթնոս չկա, էլ ուր մնաց էթնիկ ադրբեջանցի։ Այլ հարց է, որ Մասուդ Փեզեշքիանը էթնիկ պարսիկ չէ, բայց դա արդեն պարսիկների խնդիրն է, ոչ թե մեր։
Показать все...
👍 91 3👏 3
Фото недоступноПоказать в Telegram
47👍 12🤔 1
Սովետական մի ֆիլմ կա' "Հարսանիք Մալինովկայում", որի հերոսները պարբերաբար շրջում են գլխարկների կոկարդները (տարբերանշանները)' ըստ ցանկալի իշխանության։ "Նորից փոխվում է իշխանությունը" արտահայտությունը ֆիլմից դարձել է թևավոր խոսք։ Սովետական ժամանակները փոխվել են, բայց ֆիլմում նշված բարքերը մեզանում չեն փոխվել։ Երբ նայում ես մեր քաղաքական դաշտը, պատկեր է, որ ամենաշատ խոսող և կոկորդ պատռող անձինք ամենաշատն էլ կոկարդ են փոխում։ Իրենց ընդդիմադիր հռչակած բազմաթիվ մարդիկ մինչև մի քանի ամիս առաջ իշխանության շարքերում գործող չինովնիկներ էին և հանկարծ որոշեցին փոխել կոկարդը, դառնալ թունդ ընդդիմադիր, երբ զրկվեցին իշխանական լափամանից։ Օրինակները կարող եք տեսնել երբեմնի գլխավոր դատախազից մինչև երբեմնի ոստիկանապետեր, քաղաքապետեր ու մարզպետներ։ Նույնը իշխանության մեջ է։ Տեսեք, թե ովքեր են Նիկոլի ամենաինքնամոռաց քծնողները։ Հիմնականում նախկին պաշտոնյաներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ նրանց նկարները փակցնում էին իրենց տան պատերին, իսկ Նիկոլի օրոք դարձան նախկինների մեծագույն թշնամի։ Այդպիսի մի քծնող ազգական էլ ես ունեմ։ Բոլոր իշխանությունների ժամանակ փոխում է կոկարդը' լինելով վաստակավոր... լավ, ասենք մանկավարժ։ Կոկարդները փոխող այս տեսակը շատ է, ու դրանք մեր ամենամեծ արատներից մեկն են։ Դրանք չգիտեն հավատարմություն կամ հայրենիքի, պետական շահ։ Դրանց համար ամենամեծ արժեքը քծնանքն է' ով էշ, ես փալան սկզբունքով։ Դրանք ունակ չեն հասկանալ ու գնահատել հայրենասեր մարդկանց, ուստի պիտի աջ ու ձախ վայրահաչեն ազգի ու պետականության նվիրյալների վրա։ Հուսամ, մեզ կհաջողվի ազգի մեջ գաղափարական մաքրություն մտցնել ու ջնջել կոկարդներ փոխող շանորդիների ժամանակները։
Показать все...
👍 64 7
Կրթության ոլորտի փորձագետների հետ քննարկելու կարևոր հարցեր կան կրթական չափորոշիչների և կրթական ծրագրերի մշակման, ազգային գաղափարախոսական ծրագրերի, հանրության տարբեր շերտերի հետ կրթական աշխատանքի նրբությունների առումով։ Կրթության փորձագետներին, ում հարազատ է ազգայինն ու հայրենիքը, խնդրում եմ արձագանքել՝ միասին քննարկենք։ Օգնեք ձեր մասնագիտական հմտություններով։ ✍️ @Nhokhikyan
Показать все...
👍 29
Армянская община Республики Абхазия неприемлет формулировки, прозвучавшие из уст министра иностранных дел Армении Арарата Мирзояна на встрече со своим грузинским коллегой. Позиция Тбилиси по отношению к нашей Родине-  суверенной Абхазии нам давно известна. Она сводится к отрицанию очевидных вещей. Тому что на политической карте мира больше 30 лет существует независимое государство - Республика Абхазия. Сегодня она признана и имеет статус субъекта международного права. Печально другое. Теперь политическую близорукость демонстрируют и власти Армении. Иначе как объяснить последние заявления главы ее внешнеполитического ведомства. Как говорится было бы смешно, если не было так обидно. Это официальная власть признает территориальную целостность Грузии, которая с потрохами сдала братский Арцах !? Это они делают реверансы в  сторону Грузии, которая закрыла свои границы и не пускала осенью 2020 года в истекающую кровью Армению гуманитарные грузы!? Помним, как задержали десятки машин скорой помощи, приобретенные армянами города Сочи, для нужд вооруженных сил Армении. Комментарии, как говорится, здесь излишне. Всего пару лет и всё забылось. Забыли народ Нагорного Карабаха, забыли лозунг "Арцах - это Армения", забыли, как после предательства Карабаха, Посол Азербайджана в Грузии получал поздравления от тбилисских властей, и вместе воодушевленные исходом 44-дневной войны выражали надежды на аналогичный исход по так называемому "возвращению самопровозглашенной Республики Абхазия в состав Грузии". Господину Мирзояну не стоит лезть к нам со своим уставом. Мы мирно живём на древней абхазской земле уже не одно поколение. Вместе с абхазами, русскими, адыгами, абазинами, черкесами, грузинами, греками и многими другими строим суверенное государство. И добились серьезных успехов в этом. В отличие от тех, которые откровенно сдали Арцах. Да будет вам известно, что в Абхазии работают более 20 государственных школ, где преподают армянский язык, есть храм Армянской апостольской церкви, а многочисленная армянская община является полноправным участником внутренней жизни страны. Республика, которую недавно вы посетили, такими результатами похвастаться не может. Напротив, там активно захватывают армянские церкви, выдавая их за свои, несколько лет назад закрыли единственную армянскую школу в Тбилиси. Это город, в появлении которого армяне сыграли немаловажную роль. Вы, конечно, всё это знаете. Но делаете вид, что ничего не происходит. Мы гордимся, что являемся армянами - армянами Республики Абхазия. Чтим свои корни, знаем историю, любим Апсны и всегда будем верны земле, которая приютила в тяжёлый момент.
Показать все...
👍 49 8
Фото недоступноПоказать в Telegram
👍 34👏 22🔥 10
Շաբաթներ շարունակ ավտոմեքենաս փոքրիկ տեխնիկական խնդիր ունի, որի պատճառով հանգում է։ Բազմաթիվ մասնագետների եմ դիմել, որ գտնեն խնդիրը։ Բոլորը միաբերան ասում են այն, ինչ հեշտ է և չի պահանջում հմտություն և չարչարանք։ Փոխել մեքենայի մոմիկները (свечи), որից հետո, ըստ մասնագետների, պետք է որ խնդիրը լուծվեր։ Փոխեցի, խնդիրը չլուծվեց։ Ի վերջո, երբ մեքենայի բազմաթիվ մասնագետները բազմաթիվ փորձարկումներից հետո հասկացան, որ իրենք չգիտեն մեքենայի բուժման ձևը, առաջարկեցին փոխել մեքենայի շարժիչը։ Այս օրինակը պատմում եմ որպես համեմատում Հայաստանի այսօրվա վիճակի հետ։ Երկիրը հիվանդ է։ Թշնամին սպառնում է, կորցրել ենք հայրենիքի մի մասը, ներսում էլ վխտում է թալանը և ատելությունը միմյանց նկատմամբ, պաշտոնյաները ամենաթողության մեջ են։ Այլ կերպ ասած, երկիրը հանգում է ընթացքի ժամանակ։ Եվ այս իրավիճակում երկրի կառավարման մասնագետները տարբեր փորձարկումներ են անում' մեկ մոմիկներ են դնում ու հանում' տանջելով խեղճ ժողովրդին, մեկ էլ անում խելքին փչածը, քանի որ չեն տիրապետում գործին ու չունեն կառավարման հմտություններ։ Ու երբ հասկանում են, որ իրենք չգիտեն երկրի բուժման ձևերը, առաջարկում են փոխել երկրի շարժիչ օրենքը' Սահմանադրությունը: Սահմանադրությունը պետության գլխավոր օրենքն է, ծրագիրը, որով երկիրն ընթանում է առաջ։ Անկախության հռչակումից մինչև մեր օրեր բոլոր ժամանակների իշխանությունները Սահմանադրությունը հարմարեցրել են իրենց, այնինչ պետք է լինի ճիշտ հակառակը' բոլորը պետք է հարմարվեն Սահմանադրությանը և երկիրը առողջ, ուժեղ պահեն դրան համապատասխան։ Շնորհավորում եմ մեր պետության Սահմանադրության օրվա առիթով ու մաղթում խելամտություն մեր ժողովրդին, որ ամեն բախտախնդիր հիմարի չբերի իշխանության ու փորձանք չդարձնի իր և Սահմանադրության համար։
Показать все...
62👍 39
01:29
Видео недоступноПоказать в Telegram
36.61 MB
55👍 15👏 3
Фото недоступноПоказать в Telegram
‼️🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ի իր այցը օկուպացված Շուշի որտեղ պետք է կայանա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: ‼️🇩🇪🇹🇷🇳🇱 Էրդողանը նախընտրել է այդ օրը ներկա գտնվել Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակչի՝ Թուրքիա–Նիդեռլանդներ հանդիպումը։ Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
🤔 17
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.