cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Հայկական ալիք

«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com

Больше
Рекламные посты
3 676
Подписчики
Нет данных24 часа
+407 дней
+51730 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

00:17
Видео недоступноПоказать в Telegram
❤️‍🩹 Բագրատ Սրբազանի և Լենա տատիկի հանդիպումը Կիրանցում: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
26
Фото недоступноПоказать в Telegram
📌 Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման շրջանակներում մայիսի 21-ին սպասվելիք հանդիպումների շարքը: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
👍 7🙏 4 2🔥 1👏 1
📍Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ [ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան ] Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
😢 5
‼️🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Վերջիններս քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
🤬 10
01:38
Видео недоступноПоказать в Telegram
«Իմ առջև մեր երկրում փակ ճանապարհներ չկան»: 📌 Ոստիկաններն այսօր Բագրատ Սրբազանին արգելում էին այցելել Կիրանց: Որպես հետևանք՝ ընդամենը մեկ-երկու ժամ հետո նա ոստիկանական բլոկադայի մեջ գտնվող գյուղում էր: Ու այս ամենը՝ չնայած հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ոստիկանների: Ինչպե՞ս: Ինքն ասում է՝ հրեշտակի թևի վրա: [ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնություն ] Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
14👍 1
‼️🇮🇷 Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին, հայտնել է ընտրական շտաբի մամլո քարտուղարը: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
😢 2 1
Фото недоступноПоказать в Telegram
🤬 Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել "Տավուշը հանուն Հայրենիքի" շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս ազնիվ , հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։ Պատասխան պետք է տան բոլորը: [ Հ. Յ. Դ. Իջևանի գրասենյակ ] Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
🤬 18😢 5
⬛️ Հայաստանում Իրանի դեսպանությունից հայտնել են, որ դեսպանատանը մայիսի 22-ին կբացվի սգո մատյան: Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00: ⬛️ Իսկ մայիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը՝ ի հիշատակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հայտնել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
👍 3
‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների վերաբերյալ։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։ Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։ Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։ Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ։ [ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միություն ] Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
👍 9
⚡️ Իրավիճակը Կիրանցում. 📌 Երեկ հայտարարվել էր, որ Բագրատ Սրբազանն այսօր ժամը 09:00-ից շարժվելու է դեպի Կիրանց: Սրբազանը և իր հետ Կիրանց մեկնած քաղաքացիները, գյուղ հասնելուն պես, բախվել են հարյուրավոր ոստիկանների դիմադրությանը. ոստիկանները թույլ չեն տվել նրանց մտնել բնակավայր՝ նշելով, որ մուտքը միայն տվյալ գյուղի բնակիչների համար է։ 📌 Այնուամենայնիվ, Սրբազանի հաջողվել է մտնել գյուղ, այցելել Կիրանցի եկեղեցի, շփվել գյուղացիների հետ. Սրբազանի ծննդյան առթիվ նրան մատաղ են հյուրասիրել: 🗣️ «Անկումային, շատ վատ, վիճակում էին մարդիկ, ընկճված, արտասուքների և ողբերգության մեջ: Ասացին` մենք Ձեր թիկունքին կանգնած ենք, գնացեք մինչև վերջ, չթողնեք որ էս իրավիճակը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ», - հայտնել է Բագրատ Սրբազանը կիրանցեցիների հետ հանդիպումից հետո: ❤️‍🩹 Նա նաև ասաց, որ հանդիպել է Լենա տատիկին, նրա ծննդյան նվերը փոխանցել։ ‼️ Նշենք նաև, որ նախնական տվյալներով` գյուղ մուտք գործել փորձող առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով: Վերջիններիս այցելության են գնացել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հայկական ալիք | @hayaliq
Показать все...
👍 10