cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Azatutyun

Больше
Рекламные посты
58 834
Подписчики
+2824 часа
+2977 дней
+70330 дней
Время активного постинга

Загрузка данных...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Анализ публикаций
ПостыПросмотры
Поделились
Динамика просмотров
01
«Ազատությունն» այսօր փորձում էր պարզել՝ Երևանն ու Բաքուն ինչ են ստացել վերջին համաձայնությամբ Մինչ վարչապետը ողջունում էր համաձայնությունը, Կիրանցի բնակիչները դուրս եկան ցույցի Ընդդիմությունն էլ պնդում է՝ ստորագրված արձանագրությունն ապօրինի է, դրանից բխող քայլերը՝ քրեորեն պատժելի Մինչև օրվա վերջ կիրանցեցիները փակ պահեցին ճանապարհը՝կառավարությունից պահանջելով հանդիպում՝ լրագրողների ներկայությամբ Երևանում պարզում էինք՝ քաղաքական որ ուժերն են պատրաստ սատարել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Մայրաքաղաքն այսօր կրկին Վենետիկի քույր քաղաքի էր վերածվել Իսկ հայրաքաղաքի կենտրոնում որոշեցին 51 ծառ հատել 15 օր առաջ՝ «Ուրալի» վթարի հետքերով, հարցրեցինք ՊՆ-ից՝ ինչ է արվում, որ զինվորներին տեղափոխեն փորձառու և համապատասխան վարորդական իրավունքով վարորդներ: Այսօր պատասխան ստացանք Ռուբեն Վարդանյանի կալանքն ադրբեջանական դատարանը 5 ամսով երկարացրեց Ֆրանսիան էլ մեղադրեց Բաքվին նոր Կալեդոնիայում ընթացող խժդժությունների հրահրելու մեջ։ Հավանաբար, շատերի մոտ ծագած «ինչու՞» հարցի պատասխանը մեր Ինստագրամում է Ու վերջում դիտեք մեր ռեպորտաժն այն մասին՝ ինչպես են ապրում Արցախից բռնագաղթած ու Հայաստանում աշխատանք գտած ուսուցիչները տեղահանումից մոտ կես տարի անց
3 1340Loading...
02
«Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում, այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը ՝ խանութ-վագոն, մյուսը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,-հանրայինի եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
5 1993Loading...
03
«Օվկիանոս դարձած իմ Մասիվ». քաղաքացիներն ահազանգում են Նոր Նորքի հեղեղումների մասին
7 25278Loading...
04
Գլխավոր լուրեր 16.05.2024 • Գյուղացիները փակել են ճանապարհը: • Հայտնի չէ՝ ինչ կանցնի Ադրբեջանին։ • Ո՞վ է վարչապետի թեկնածուն: • Հանդիպում են Սիմոնյանն ու Գաֆարովան: • Լուկաշենկոն Բաքվում է: • Պուտինը մեկնել է Չինաստան: Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը: Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
7 6230Loading...
05
«Խաբել են». Կիրանցում ճանապարհ են փակել, պահանջում են «ստորագրողին, մարզպետին ու ՄԻՊ-ին»
7 3701Loading...
06
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել. «Արմենպրես» Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել, երեկոյան սպասվում է նրանց հիմնական հանդիպումը,- «Արմենպրես»-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
8 4012Loading...
07
Լուկաշենկոն Ալիևին՝ «Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է» «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», - Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
8 1917Loading...
08
«Երեք զգայուն կետերի հարցը ոչ ի շահ մեզ է լուծվել»․ Կիրանցում դժգոհ են ստորագրված փաստաթղթից
9 3617Loading...
09
Բագրատ սրբազանի շարժմանը միանալու վերաբերյալ ԲՀԿ-ում «առանձին քննարկում չի եղել» ԲՀԿ խոսնակն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ծառուկյանի հետ Բագրատ սրբազանի հնարավոր հանդիպման մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում։
9 0053Loading...
10
Ի նշան բողոքի՝ կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը ԱՎԵԼԻՆ
9 1620Loading...
11
Կիրանցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։
9 7126Loading...
12
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով:
9 8962Loading...
13
Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցը Ադրբեջանը նախկին պետնախարարին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» և «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։
9 8954Loading...
14
Media files
10 02412Loading...
15
Փաշինյանը կառավարության նիստին պարզաբանել է՝ ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում Իր խոսքերով, խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում: Հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը: «Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք», - հայտարարել է Փաշինյանը:
9 7542Loading...
16
Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժումը շարունակում է բողոքի ակցիաները Երևանում Կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում:
9 1190Loading...
17
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է․ ՔԿ Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին պատգամավորը կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեղադրանքով։
9 2643Loading...
18
Սլովակիայի վարչապետին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Reuters «Բարեբախտաբար, որքանով տեղյակ եմ, վիրահատությունը լավ է անցել, այս պահին նա կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան:
9 7181Loading...
19
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հաստատումից։ Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։
9 9651Loading...
20
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Փաշինյան «Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - գրել է Հայաստանի վարչապետն X-ում։
10 2327Loading...
21
2 կողմերի սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կկանգնեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման. վարչապետի աշխատակազմ
11 40213Loading...
22
Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմի հաստատում են ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Սահմանազատման վերաբերյալ «Արմենպրես» - կառավարություն հարցուպատասխանն 👉 այստեղ
10 7495Loading...
23
«Ազատությունն» այսօր փորձում էր պարզել՝ հնարավո՞ր է արդյոք, որ մի ամբողջ հիվանդանոցի տնօրենի ազատած լինեն աշխատանքից՝ Բագրատ արքեպիսկոպոսին ողջագուրվելու համար https://www.youtube.com/watch?v=wVlqc9CAJEo  Հետաքրքրվում՝ ինչու են ձերբակալվում ակցիաների մասնակցիները https://www.youtube.com/watch?v=tSuekrlFC0s  Ճշտում էինք եկեղեցու արձագանքն Արսեն Թորոսյանի՝ «պետականակործան» կառույց լինելու մասին https://www.youtube.com/watch?v=OWD9xVinuVA&t=6s  Կրոնական թեման շարունակելով՝  Հովիկ Աղազարյանը պատմում էր Փաշինյանի շուրջ սրբերի, ավելի ճիշտ՝ նրանց բացակայության մասին https://www.azatutyun.am/a/pashinyan-spoke-about-border-demarcation-/32948757.html  Շարունակում էինք աշխատել Տավուշում, ուր, ըստ գյուղացիների, հայ-ադրբեջանական հանդիպում էր ընթանում՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում https://www.youtube.com/watch?v=pub22fBZDxI  Մինչ այդ Երևանում պաշտոնական կառույցները լռում էին՝ սահմանազատման վերաբերյալ արձանագրությունն ի վերջո ստորագրվել է, թե ոչ https://www.youtube.com/watch?v=GWh-8SU7a9o  Վերջնաժամկետից րոպեներ առաջ արտգործնախարարությունը հաղորդեց, որ Տավուշ-Ղազախ հատվածի չորս ադրբեջանական գյուղերի սահմանազատումն ավարտվել է ըստ 1976 թվականի քարտեզի https://www.facebook.com/100064425200093/posts/837402258417273/?rdid=SitSYruYY3CQgrAy  Ըստ Փաշինյանի, սա այն գործիքներից է, որը Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի «խաղաղ ապրել» https://www.azatutyun.am/a/pashinyan-spoke-about-border-demarcation-/32948757.html  Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանազատման ֆոնին կրկին հիշեցրեց իր մասին https://www.youtube.com/watch?v=c1-5BzcW8_Y  Ռուս խաղաղապահներին Խոջալուում այսօր ասացին «ցտեսություն»: Բայց՝ հանդիսավոր պայմաններում https://www.azatutyun.am/a/azerbaijan-will-solemnly-bid-farewell-to-the-russian-peacekeepers/32948358.html Սլովակիայի վարչապետը, ըստ թիմակիցների, պայքարում է կյանքի համար՝ մահափորձից հետո https://www.azatutyun.am/a/32948924.html  ՊՆ պատվիրակությունն այսօր Բրատիսլավայում էր՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները https://www.azatutyun.am/a/delegation-of-the-ministry-of-defense-in-bratislava/32948371.html Իսկ մենք պարզում էինք՝ մինչև ուր կարող է հասնել հայ-հնդկական ռազմական համագործակցությունը https://www.azatutyun.am/a/yerevan-and-delhi-want-to-deepen-cooperation/32948540.html  ԱԳՆ-ն էլ, ի գիտություն Վրաստան ճամփորդողների, այսինքն, գործնականում,ողջ բնակչությանը, հայտնեց, որ դրա համար ԱՌԱՅԺՄ բուժապահովագրությունը պարտադիր չէ https://www.azatutyun.am/a/32948917.html 
11 0550Loading...
24
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: ԱԳՆ-ից հայտնում են՝ ստորագրվել է Արձանագրություն:
10 1618Loading...
25
Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ «Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով», - վստահեցնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
10 9008Loading...
26
Գլխավոր լուրեր 15.05.2024 • Ազատության հրապարակը՝ շրջափակված: • Վերջնաժամկետն ավարտվում է։ • Փաշինյան. Ալմա-Աթան սահմանազատման հիմքն է: • 7 ցուցարար ձերբակալված է: • Թբիլիսիում ցույցերը չեն մարում: • Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ է սպառնում: Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը: Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
11 5153Loading...
27
Սահմանազատումը պետք է դառնա գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել. Փաշինյան «Քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև կրկնում եմ, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանում չգիտեն՝ դա ինչ է, ինչպիսի տեսք ունի, Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն անծանոթ երևույթներ են», - նշել է նա:
10 7894Loading...
28
Հատուկ միջոց՝ ոստիկանների ձեռքին «Ազատության» տեսախցիկը Օպերայի շուրջ կուտակված ոստիկանական շարքերում արցունքաբեր գազ է ֆիքսել։
10 58910Loading...
29
Իշխան Զաքարյանը երկրում չէ, որքանով տեղյակ եմ. Գառնիկ Դանիելյան «Ազատության» հարցին, թե եթե Զաքարյանը երկրում չէ, ինչպե՞ս էր կայացել սրբազանի հանդիպումը Իշխան Զաքարյանի հեռ, Գառնիկ Դանիելյանն այսօր պատասխանեց. - «Մինչև դա էր հանդիպել՝ գործընթացից առաջ էր հանդիպել, հետո գնացել է, պիտի գա։ Բնականոն գործընթաց է, իր հունով գնում է»։ Իշխան Զաքարյանը ցույցերի առաջնորդի հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել:
10 0911Loading...
30
Ֆիցոյի կյանքը վտանգված է Սլովակիայի վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում այն մասին, որ վարչապետի կյանքի հարցում որոշիչ են լինելու մոտակա ժամերը: Dennikn պարբերականի հաղորդմամբ, հարձակվողը 71-ամյա տղամարդ է, մահափորձի դրդապատճառները պարզվում են:
10 1141Loading...
31
Ոստիկանական մեծաթիվ ուժեր, արգելապատնեշներ՝ Ազատության հրապարակի շուրջ Երևանի ոստիկանապետը պնդում է՝ սովորական ծառայություն է։
10 6919Loading...
32
Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազան «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
10 6071Loading...
33
Սլովակիայում կառավարության նիստից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է եղել, կրակոցներ են հնչել, նա վիրավոր է։
12 1739Loading...
34
Ռուս խաղաղապահները «բարձր մակարդակով» են կատարել իրենց խնդիրները. Նիկիֆորով Ռուս բարձրաստիճան զինվորականն այդ մասին հայտարարել է այսօր՝ ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ադրբեջանական կողմի կազմակերպած միջոցառումը տեղի է ունենում Խոջալուի օդանավակայանում։ Դրան մասնակցում են ադրբեջանցի և ռուս բարձրաստիճան զինվորականներ։
11 7987Loading...
35
Ազատության հրապարակ տանող ճանապարհներին արգելապատնեշներ ու ոստիկաններ են։ Այստեղ այսօր ՎԶԵԲ տարեկան միջոցառման բացման արարողությունն է՝ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։ Նախօրեին Բագրատ սրբազանը դեպի հրապարակ մի քանի կետից երթի մասին հայտարարեց, արդեն այսօր էլ հայտնի դարձավ՝ դեպի հրապարակ որոշ չանապարհներ կփակվեն։ «Ազատության» թղթակիցներն ասում են՝ հրապարակ հասնել գործնականում հնարավոր չէ։
11 74419Loading...
36
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։
11 72013Loading...
37
5 անձ է բերման ենթարկվել՝ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով. ՔԿ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշով։ Հոդվածը նախատեսում է պատիժ երեքից վեց տարի ժամկետով:
10 9063Loading...
38
Օպերայի մոտ, ուր ընդդիմությունն ակցիա է նախատեսում, շարժը կահմանափակվի. ՎԶԵԲ միջոցառումը որպես պատճառ է նշվում Այսօր ժամը 15։00-ից 20։00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը, տեղեկացնում է ոստիկանությունը։ Ըստ հաղորդման՝ փողոցները փակվելու են Օպերայում կայանալիք միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սա «գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչ» է համարում:
11 06515Loading...
39
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած իր անակնկալ այցի ժամանակ տեղական ռոք խմբերից մեկի հետ նվագել է Նիլ Յանգի Rockin' in the Free World կատարումը։ Նախքան նվագելը, Բլինքենը հանդիսատեսին ասաց. «Դուք պետք է իմանաք, որ ԱՄՆ-ն ձեզ հետ է, աշխարհի շատ մեծ մասը ձեզ հետ է, և նրանք պայքարում են ոչ միայն ազատ Ուկրաինայի, այլ ազատ աշխարհի համար»։
10 5109Loading...
40
Մոսկվան կրկին պնդում է՝ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է՝ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման դիրքերից։
10 3482Loading...
«Ազատությունն» այսօր փորձում էր պարզել՝ Երևանն ու Բաքուն ինչ են ստացել վերջին համաձայնությամբ Մինչ վարչապետը ողջունում էր համաձայնությունը, Կիրանցի բնակիչները դուրս եկան ցույցի Ընդդիմությունն էլ պնդում է՝ ստորագրված արձանագրությունն ապօրինի է, դրանից բխող քայլերը՝ քրեորեն պատժելի Մինչև օրվա վերջ կիրանցեցիները փակ պահեցին ճանապարհը՝կառավարությունից պահանջելով հանդիպում՝ լրագրողների ներկայությամբ Երևանում պարզում էինք՝ քաղաքական որ ուժերն են պատրաստ սատարել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Մայրաքաղաքն այսօր կրկին Վենետիկի քույր քաղաքի էր վերածվել Իսկ հայրաքաղաքի կենտրոնում որոշեցին 51 ծառ հատել 15 օր առաջ՝ «Ուրալի» վթարի հետքերով, հարցրեցինք ՊՆ-ից՝ ինչ է արվում, որ զինվորներին տեղափոխեն փորձառու և համապատասխան վարորդական իրավունքով վարորդներ: Այսօր պատասխան ստացանք Ռուբեն Վարդանյանի կալանքն ադրբեջանական դատարանը 5 ամսով երկարացրեց Ֆրանսիան էլ մեղադրեց Բաքվին նոր Կալեդոնիայում ընթացող խժդժությունների հրահրելու մեջ։ Հավանաբար, շատերի մոտ ծագած «ինչու՞» հարցի պատասխանը մեր Ինստագրամում է Ու վերջում դիտեք մեր ռեպորտաժն այն մասին՝ ինչպես են ապրում Արցախից բռնագաղթած ու Հայաստանում աշխատանք գտած ուսուցիչները տեղահանումից մոտ կես տարի անց
Показать все...
👍 8 3
«Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում, այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը ՝ խանութ-վագոն, մյուսը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,-հանրայինի եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Показать все...
👍 52👎 23🤬 15
01:00
Видео недоступноПоказать в Telegram
«Օվկիանոս դարձած իմ Մասիվ». քաղաքացիներն ահազանգում են Նոր Նորքի հեղեղումների մասին
Показать все...
🤬 33😡 8👍 6😢 3🕊 2 1🔥 1🤯 1
01:19
Видео недоступноПоказать в Telegram
Գլխավոր լուրեր 16.05.2024 • Գյուղացիները փակել են ճանապարհը: • Հայտնի չէ՝ ինչ կանցնի Ադրբեջանին։ • Ո՞վ է վարչապետի թեկնածուն: • Հանդիպում են Սիմոնյանն ու Գաֆարովան: • Լուկաշենկոն Բաքվում է: • Պուտինը մեկնել է Չինաստան: Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը: Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Показать все...
👎 7 5👍 3🤯 2🔥 1
01:00
Видео недоступноПоказать в Telegram
«Խաբել են». Կիրանցում ճանապարհ են փակել, պահանջում են «ստորագրողին, մարզպետին ու ՄԻՊ-ին»
Показать все...
18🤯 8🤬 7👍 4👎 2
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել. «Արմենպրես» Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել, երեկոյան սպասվում է նրանց հիմնական հանդիպումը,- «Արմենպրես»-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Показать все...
🤬 32👍 23 2👎 1
Լուկաշենկոն Ալիևին՝ «Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է» «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», - Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Показать все...
🤬 134😡 11👍 6👎 4🤯 2 1
03:09
Видео недоступноПоказать в Telegram
«Երեք զգայուն կետերի հարցը ոչ ի շահ մեզ է լուծվել»․ Կիրանցում դժգոհ են ստորագրված փաստաթղթից
Показать все...
🤬 31👍 5 4👎 2😢 2
Բագրատ սրբազանի շարժմանը միանալու վերաբերյալ ԲՀԿ-ում «առանձին քննարկում չի եղել» ԲՀԿ խոսնակն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ծառուկյանի հետ Բագրատ սրբազանի հնարավոր հանդիպման մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում։
Показать все...
🤬 20👍 7👎 2😱 1
Ի նշան բողոքի՝ կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը ԱՎԵԼԻՆ
Показать все...
👍 39👎 19 1