782
مشترکین
+124 ساعت
+27 روز
-230 روز
آرشیو پست ها
782
Մի օր մենք այլևս չենք գրի Նրանց մասին
և Նրանց պատճառով
էլ ոչ մեկի մասին մենք չենք գրի.
| Ջեմմա Նուրիջանյան |
782
Մեր ձեռքերի մեջ մնում են հետքերը ձեռքերի, որոնք այդպես էլ չբռնեցինք,
և որոնց չլինելը մեզ տվեց
ցավ,
ցավ,
ցավ,
և ոչինչ ավելի.
#Գայա
782
...այս աշխարհում
ամենաքաղցր բանը
թույնն է,
երբ այն տրվում է
մանր դոզաներով.
| Սլավիկ Չիլոյան |
782
Ֆրիդա Կալոյի նամակն ամուսնուն.
«Ես քեզ չեմ խնդրում ինձ համբուրել և ներողություն խնդրել, երբ կարծում եմ, որ սխալ ես։ Ես նույնիսկ չեմ խնդրում քեզ գրկել ինձ, երբ ինձ ամենաշատն է դա պետք:
Ես չեմ խնդրում ինձ ասել, թե ինչքան եմ ես գեղեցիկ, նույնիսկ եթե դա սուտ է, և կարող ես ինձ գեղեցիկ բառեր չգրել։ Ես չեմ խնդրելու քեզ զանգահարել ինձ, որպեսզի պատմես, թե ինչպես անցավ քո օրը և ասես,որ կարոտում ես ինձ: Ես քեզ չեմ խնդրելու շնորհակալություն հայտնել ինձ այն ամենի համար, ինչ ես անում եմ քեզ համար, և հոգ տանել իմ մասին, երբ հոգիս հոգնի, և, իհարկե, ես չեմ խնդրելու աջակցել ինձ իմ որոշումների մեջ:
Ես նույնիսկ չեմ խնդրելու քեզ լսել ինձ, երբ ես հազար պատմություն կունենամ, որոնք կուզեմ պատմել քեզ։ Ես քեզ չեմ խնդրի ինչ-որ բան անել ինձ համար , ես նույնիսկ չեմ էլ փորձի միշտ կողքիդ լինել։ Քանի որ, եթե ես պետք է խնդրեմ քեզ այս ամենի համար, ուրեմն այլևս հարկավոր չէ»:
Թարգմ.` Ա. Ալավերդյանի
782
...կհիշե՞ս արդյոք,
որ մենք
ցավ ենք,
որ սպասում է
ճչալու,
փոս ենք,
որ սպասում է փորվելու,
և արցունքներ ենք,
որ սպասում են թափվելու...
| ռիչըրդ բրոթիգըն |
782
Ես ուզում էի պոեզիա գրել սիրո մասին,
բայց այսօր իմացա, որ դու երեկ լքել ես ինձ,
որ դու քի՜չ-քիչ լքել ես ինձ ամեն օր.
| Նարինե Ապոյան |
782
Երբ մեկը շատ է խոսում գնալու մասին,
արդեն գնացել է,
միայն ուզում է համոզվել`
իրենից ոչ մի բան չի թողել մեջդ:
Օգնիր ճամպրուկը հավաքի.
անձրևանոցը վերադարձրու,
ժպիտը,
երգերը,
նույնիսկ ստվերը,
որ ժամանակ առ ժամանակ
անցել էր պատուհանիդ տակով:
| Ռասուլ Յունան |
782
Բոլորին ներում ես, որ
մաքուր հեռանաս.
Նրան էլ ես ներում.
Նրան, ով աշխարհի
ամենագեղեցիկ աչքերն ունի,
ներում ես, որ ձեռքդ բաց թողեց այն ժամանակ, երբ ամենաշատն ունեիր նրա կարիքը.
| Էդգար Կոստանդյան |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
