ar
Feedback
Dear •

Dear •

الذهاب إلى القناة على Telegram
782
المشتركون
+124 ساعات
+27 أيام
-230 أيام
أرشيف المشاركات
Մի օր մենք այլևս չենք գրի Նրանց մասին և Նրանց պատճառով էլ ոչ մեկի մասին մենք չենք գրի. | Ջեմմա Նուրիջանյան |

Մեր ձեռքերի մեջ մնում են հետքերը ձեռքերի, որոնք այդպես էլ չբռնեցինք, և որոնց չլինելը մեզ տվեց ցավ, ցավ, ցավ, և ոչինչ ավելի. #Գայա

...որովհետև ժամանակին մեկի հետ շատ կապված էին.

Repost from N/a
🩶🖇️

Արհեստական բանականության միջոցով երգ` իմ խոսքերով. 🥹 #Գայա

...այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով. | Սլավիկ Չիլոյան |

Ամենաշատը նրա հետ ենք խոսում, ով էլ չի լսում... | Հենրի |

Ֆրիդա Կալոյի նամակն ամուսնուն. «Ես քեզ չեմ խնդրում ինձ համբուրել և ներողություն խնդրել, երբ կարծում եմ, որ սխալ ես։ Ես նույնիսկ չեմ խնդրում քեզ գրկել ինձ, երբ ինձ ամենաշատն է դա պետք: Ես չեմ խնդրում ինձ ասել, թե ինչքան եմ ես գեղեցիկ, նույնիսկ եթե դա սուտ է, և կարող ես ինձ գեղեցիկ բառեր չգրել։ Ես չեմ խնդրելու քեզ զանգահարել ինձ, որպեսզի պատմես, թե ինչպես անցավ քո օրը և ասես,որ կարոտում ես ինձ: Ես քեզ չեմ խնդրելու շնորհակալություն հայտնել ինձ այն ամենի համար, ինչ ես անում եմ քեզ համար, և հոգ տանել իմ մասին, երբ հոգիս հոգնի, և, իհարկե, ես չեմ խնդրելու աջակցել ինձ իմ որոշումների մեջ: Ես նույնիսկ չեմ խնդրելու քեզ լսել ինձ, երբ ես հազար պատմություն կունենամ, որոնք կուզեմ պատմել քեզ։ Ես քեզ չեմ խնդրի ինչ-որ բան անել ինձ համար , ես նույնիսկ չեմ էլ փորձի միշտ կողքիդ լինել։ Քանի որ, եթե ես պետք է խնդրեմ քեզ այս ամենի համար, ուրեմն այլևս հարկավոր չէ»: Թարգմ.` Ա. Ալավերդյանի

Repost from Dear •
...քո մազերն ու մաշկը համերաշխ են. 🦋

...կհիշե՞ս արդյոք, որ մենք ցավ ենք, որ սպասում է ճչալու, փոս ենք, որ սպասում է փորվելու, և արցունքներ ենք, որ սպասում են թափվելու... | ռիչըրդ բրոթիգըն |

Repost from Dear •
Փայփայեք այն մարդկանց, որոնց հետ շփումից հետո ինչ-որ լուսավոր բան է մնում ձեր հոգում... | Օշո |

Repost from Dear •
Մինչ մենք մտածում ենք ներել-չներել, սիրել-չսիրել, ասել-չասել` աշխարհում ինչ-որ մեկը կորցնում է նրան, ում հասցրել էր ներել, սիրել և ասել: | Սերգեյ Եսենին |

Ես ուզում էի պոեզիա գրել սիրո մասին, բայց այսօր իմացա, որ դու երեկ լքել ես ինձ, որ դու քի՜չ-քիչ լքել ես ինձ ամեն օր. | Նարինե Ապոյան |

Էս երգի մեջ մի ամբողջ կյանք, էմոցիա կան. ❤️‍🩹

Երբ մեկը շատ է խոսում գնալու մասին, արդեն գնացել է, միայն ուզում է համոզվել` իրենից ոչ մի բան չի թողել մեջդ: Օգնիր ճամպրուկը հավաքի. անձրևանոցը վերադարձրու, ժպիտը, երգերը, նույնիսկ ստվերը, որ ժամանակ առ ժամանակ անցել էր պատուհանիդ տակով: | Ռասուլ Յունան |

Քեզ էդպես չեն կոտրել. Դու նորից սիրելու ես ու խելագարվելու.

Բոլորին ներում ես, որ մաքուր հեռանաս. Նրան էլ ես ներում. Նրան, ով աշխարհի ամենագեղեցիկ աչքերն ունի, ներում ես, որ ձեռքդ բաց թողեց այն ժամանակ, երբ ամենաշատն ունեիր նրա կարիքը. | Էդգար Կոստանդյան |

Դու միշտ իմ մեջ կաս...

...չասելդ էլ քո հանդեպ արդար չէր.

...չկաս արդեն մի կյանքի չափ. #Գայա