fa
Feedback
Dear •

Dear •

رفتن به کانال در Telegram
782
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+17 روز
-230 روز
آرشیو پست ها
Եթե աշխարհը նույնն էր մնալու, եթե քո ջանքից նրա բեռը չէր թեթևանալու, էլ ո՞վ էր ասում, որ այնքան ծանր հոգսերը նրա առնեիր քո թույլ ուսերի վրա։   | Համո Սահյան |

Շատերը չեն, որ ուժ են գտնում խոստովանելու, օրինակ այն, որ իրենց պատմությունը սիրո մասին չէ, այլ կարիքի մասին է։ | Իգոր Լարին |

Դու նորից ես սիրելու, բայց էլ չես խելագարվի. | D'Litte |

Սա կյանք է, և հարկավոր են քո անկումները։ Սիրիր քեզ հիմա` ընկած ժամանակ, և օգնիր քեզ ոտքի կանգնել։ #Գայա
Սա կյանք է, և հարկավոր են քո անկումները։ Սիրիր քեզ հիմա` ընկած ժամանակ, և օգնիր քեզ ոտքի կանգնել։ #Գայա

Պարզապես խոնարհվիր ու հրաժեշտ տուր։ Աշխարհում ո՞ր գետն է հետ հոսում։ | Սի Մուրոն |

Դու տեսել ես արցունքներն իմ ու գլուխդ հանգիստ դրել բարձին. Էս ձմեռ կուզեի` սերը մեր չմեռներ... | D'Litte |

Քո անկումները եղել են միշտ եղանակի պես պատահական. բայց հետո, հետո, հետո կրկին բացվում է օրը ․․․ | Չարենց |

Ինձ թվում էր` այդ աչքերը անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչո՞ւ։ | Վարդգես Պետրոսյան |

Ներսում կուչ եկած կարոտն էլ ոչ մի տեղ չունի փախչելու. դու էիր ապաստանը... #Գայա
Ներսում կուչ եկած կարոտն էլ ոչ մի տեղ չունի փախչելու. դու էիր ապաստանը... #Գայա

...և ափերիս մեջ մրմռում է հիշողության հոտը... | Ռազմիկ Գրիգորյան |

Ես հույս ունեմ` կգտնես նրան, ով կստիպի, որ ծաղիկներ ծաղկեն քո հոգու ամենամութ անկյուններում... | Էլչին Սաֆարլի |

Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն, որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա... | Սիլվա Կապուտիկյան |

Եվ ես չիմացա` դու որտեղ ավարտվեցիր, որ մենք չունեցանք վերջ, ու որքան էլ օրերն արագ վազում են, ոչ մի հզորություն չի ջնջում հետ
Եվ ես չիմացա` դու որտեղ ավարտվեցիր, որ մենք չունեցանք վերջ, ու որքան էլ օրերն արագ վազում են, ոչ մի հզորություն չի ջնջում հետքը քո... #Գայա

Էն մարդը, ում կողքին դու քեզնից փախչելու կարիք չունես. 🤍

Էլ ո՞ւմ է պետք Փարիզը,երբ քեզ գրկում են... | Սեսիլիա Ահերն |

Մենք էդպես էլ չենք իմանա, թե վաղն ում կճանապարհենք , ում կսպասենք կամ ով կգա, բայց պատրաստ եղիր, որովհետև ամեն ինչ անցնում է… Մենք վատն ենք, Աստծո հրեշտակներից ամենավատը, բայց դու ժպտա, որովհետև ուրիշ ոչ մի լավ բան չի մնացել… | Վիլո Մաթոսյան |

Գալիս է մի տարիք, երբ թվում է, թե ուշացել ես ամեն տեղից, թեև իրականում տեղ չկա` ոչ գալու, ոչ գնալու։ | Վարդան Հակոբյան |

...նրանք, ովքեր ամենանուրբը պիտի սեղմեն ձեռքը քո, նույնքան նուրբ քայլերով էլ մտնում են քո կյանք, որ չավերեն ոչինչ, որ ճանապար
...նրանք, ովքեր ամենանուրբը պիտի սեղմեն ձեռքը քո, նույնքան նուրբ քայլերով էլ մտնում են քո կյանք, որ չավերեն ոչինչ, որ ճանապարհ ունենան` ավերակները վերականգնելու... #Գայա

Լքողը դու ես եղել, բայց ինքն է վերադառնում. Նրա կյանքում դու ճիշտ մարդ էիր)

Մեզ չէր կարելի այսքան բան տեսնել: Սա կյանքի ձև չի, ապրելու ձև չի։ Մի կյանքի համար, մի մարդու համար չափազանց շատ է… | Վանո |