782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
782
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
եթե քո ջանքից նրա բեռը չէր թեթևանալու,
էլ ո՞վ էր ասում,
որ այնքան ծանր հոգսերը նրա
առնեիր քո թույլ ուսերի վրա։
| Համո Սահյան |
782
Շատերը չեն, որ ուժ են գտնում խոստովանելու,
օրինակ այն, որ իրենց պատմությունը սիրո մասին չէ,
այլ կարիքի մասին է։
| Իգոր Լարին |
782
Սա կյանք է, և հարկավոր են քո անկումները։
Սիրիր քեզ հիմա` ընկած ժամանակ, և օգնիր քեզ ոտքի կանգնել։
#Գայա
782
Դու տեսել ես արցունքներն իմ ու գլուխդ հանգիստ դրել բարձին.
Էս ձմեռ կուզեի` սերը մեր չմեռներ...
| D'Litte |
782
Քո անկումները եղել են միշտ
եղանակի պես պատահական.
բայց հետո, հետո, հետո կրկին
բացվում է օրը ․․․
| Չարենց |
782
Ինձ թվում էր` այդ աչքերը անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչո՞ւ։
| Վարդգես Պետրոսյան |
782
Ես հույս ունեմ` կգտնես նրան,
ով կստիպի,
որ ծաղիկներ ծաղկեն քո հոգու ամենամութ անկյուններում...
| Էլչին Սաֆարլի |
782
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
| Սիլվա Կապուտիկյան |
782
Եվ ես չիմացա` դու որտեղ ավարտվեցիր, որ մենք չունեցանք վերջ, ու որքան էլ օրերն արագ վազում են, ոչ մի հզորություն չի ջնջում հետքը քո...
#Գայա
782
Մենք էդպես էլ չենք իմանա, թե վաղն ում կճանապարհենք ,
ում կսպասենք
կամ ով կգա,
բայց պատրաստ եղիր, որովհետև ամեն ինչ անցնում է…
Մենք վատն ենք,
Աստծո հրեշտակներից ամենավատը,
բայց դու ժպտա,
որովհետև
ուրիշ ոչ մի լավ բան չի մնացել…
| Վիլո Մաթոսյան |
782
Գալիս է մի տարիք, երբ
թվում է, թե ուշացել ես ամեն տեղից,
թեև իրականում
տեղ չկա` ոչ գալու, ոչ գնալու։
| Վարդան Հակոբյան |
782
...նրանք, ովքեր ամենանուրբը պիտի սեղմեն ձեռքը քո, նույնքան նուրբ քայլերով էլ մտնում են քո կյանք,
որ չավերեն ոչինչ,
որ ճանապարհ ունենան` ավերակները վերականգնելու...
#Գայա
782
Մեզ չէր կարելի այսքան բան տեսնել: Սա կյանքի ձև չի, ապրելու ձև չի։
Մի կյանքի համար, մի մարդու համար չափազանց շատ է…
| Վանո |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
