fa
Feedback
Dear •

Dear •

رفتن به کانال در Telegram
782
مشترکین
+124 ساعت
-47 روز
-230 روز
آرشیو پست ها
Չէ՞ որ նա չհասկացավ ո՛չ խոսքերս, ո՛չ շշուկս, ոչ լացս. | Լոլա Լդովա |

Ես հիմա սովորական աչքերով աշխատանքի շտապող կին եմ, ում այլևս ոչ ոք չի սպանի քեզ պես, ում դու հիմա սիրում ես երեկվանից առավել, բայց արդեն պետք չէ․ | Ասլանյան |

Ու հիշում եմ, որ ես երկար, երկար կանչում էի քեզ. Դու ինձ մոտ էիր. Արնոտ, խելագար. Մենակ էի ես... | Չարենց |

Ստացվեց այդպես. ես հոգնեցի մարդ լինելուց. | Ներուդա |

Էնքան դժվար է խոստովանել, որ վերջացել ես, ու քո փոխարեն այլ մարդ է ծնվել: Էնքան դժվար է հեշտ մնալը, որովհետև մեկի ձեռքերում հաստատ կծանրանաս, թեթև տար, ընկերս: Իսկ ինքդ քո հետևից ընկնել, ինքդ քեզ գտնելու փոխարեն կկորցնես բոլորին: Հետո մեկը ուսիդ կխփի ու կասի՝ թեթև տար, ընկերս: Հոգնել եմ բոլորին մատիս վրա խաղացող բռելոկի պես տանելով. ծանրացի՛ր վրաս: Ես սիրում եմ, երբ ծանր են լինում սերը, ընկերությունը, որովհետև այն, ինչ թեթև է, քամին խլում է: Քամին ինձ տանում է ինձնից, ու ես կորցնում եմ քեզ, Ընկե՛րս, Հարազա՛տս, Եղբա՛յրս: Արի պարզապես աշնանը թաքնվենք, արի շշուկով խոսենք կորցնելու մասին, Բայց չպլանավորենք հեռացումը ու չտառապենք քամոտ ընկերությամբ… | Վի Լո |

Բաց թողեք այն պատրանքը, թե ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել. Չէր կարող.

Ես քո մասին հիշում եմ մեկ խմած ժամանակ, մեկ երբ հիվանդ եմ, մեկ էլ միշտ։ Քեզ գր(կ)ելու սովորությունը հաղթահարելու համար ես չեմ քնում գիշերները, գրում եմ բանաստեղծություններ, հարբում եմ, հիվանդանում։ Ես քո մասին հիշում եմ այն ժամանակ, երբ ուզում եմ քեզ մոռանալ, երբ փորձում եմ քեզ մոռանալ ամեն օր, երբ չեմ կարողանում… | Նարինե Ապոյան |

Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես... Դու տխմարի պես ժպտացել ես, որպեսզի նրանք չմտածեն, թե խանգարում են, որպեսզի ներեն, որ իրենց հետ չես... | Վանո &

Repost from N/a
Երևանի փողոցները խոսում են
+7
Երևանի փողոցները խոսում են

Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը, Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից, Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը, Որ կպահեմ մինչև ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:

Ես ուզում էի գոռալ` մի գնա, բայց չափազանց հպարտ էի դրա համար. | Կավագուչի |

Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ։ Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում։ Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք։ Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք: Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի… Է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան: | Վանո |

Թող գրողի ծոցը գնա, ես չեմ հասկանում սիրտ մաշող սերը. | Վանո |

Ձեռքդ ետ տար ցավի վրայից.

Գնալը հերոսություն չէ, հերոսություն է չվերադառնալը... | Եսենին |

Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն, հետո գոյությունդ լրիվ կմոռանան. | Վանո |

Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն, հետո գոյությունդ լրիվ կմոռանան. | Վանո |

Մեզ թողնում են նրանք, ում համար մենք պատրաստ էինք անել ամեն ինչ. | Հախվերդյան |

եթե մի օր էլ չզանգես, ես կգրեմ գիրք, էն մասին, որ դու, գրողը տանի, չկաս: Ես հերթական երեկոն կհասցնեմ ավարտին՝ դատարկելով հերթական սպիտակ գինու բաժակը, բոլորից թաքուն պահած հերթական ծխախոտի տուփը կշպրտեմ աղբը, հերթական մեկին կասեմ, որ ես վաղուց սիրել չեմ կարողանում, որ չեմ էլ ուզում և էլի կշարունակեմ սիրել քեզ: Ներսում, դրսում, ամենուր կփնտրեմ քեզ ու էլի չեմ գտնի: Ես նորից կորոշեմ հերթական զանգիդ չպատախանել և էլի հերթական անգամ կդրժեմ ինքս իմ խոստումը ու էլի հեռախոսը կվերցնեմ առաջին իսկ զանգից: Մենք էլի կհանդիպենք պարզապես թեյելու ու էլի կմոռանանք ՝ ինչի համար էինք հանդիպել: Մենք հերթական անգամ իրար գրկելուց հետո կկորցնենք իրար՝ խոստանալով էլ երբեք չգտնել, ու էլի հերթական անգամ մեր տան դռան դիմաց չհասած` ես քեզ կզգուշացնեմ, որ ամեն ինչ կարգին է, որ հասել եմ. | Լուսինե Թորոսյան |

Շարունակ շշնջում ենք. ֊միայն թե մահը չբաժանի։ Հետո բաժանվում ենք՝ ողջ մնալով, բաժանվում ենք՝ պատճառաբանելով, որ այն, ինչ գտել էինք, ամենևին էլ սերը չէր. | Ադի Ալյեն |