782
订阅者
+124 小时
-47 天
-230 天
帖子存档
782
Ես հիմա սովորական աչքերով
աշխատանքի շտապող կին եմ,
ում այլևս ոչ ոք չի սպանի քեզ պես,
ում դու հիմա սիրում ես երեկվանից առավել,
բայց արդեն պետք չէ․
| Ասլանյան |
782
Ու հիշում եմ, որ ես երկար, երկար կանչում էի քեզ.
Դու ինձ մոտ էիր.
Արնոտ, խելագար.
Մենակ էի ես...
| Չարենց |
782
Էնքան դժվար է
խոստովանել,
որ վերջացել ես,
ու քո փոխարեն
այլ մարդ է ծնվել:
Էնքան դժվար է
հեշտ մնալը,
որովհետև
մեկի ձեռքերում
հաստատ կծանրանաս,
թեթև տար, ընկերս:
Իսկ ինքդ քո հետևից ընկնել,
ինքդ քեզ գտնելու փոխարեն
կկորցնես բոլորին:
Հետո մեկը ուսիդ կխփի ու կասի՝
թեթև տար, ընկերս:
Հոգնել եմ բոլորին մատիս վրա խաղացող բռելոկի պես տանելով.
ծանրացի՛ր վրաս:
Ես սիրում եմ,
երբ
ծանր են
լինում
սերը,
ընկերությունը,
որովհետև այն, ինչ թեթև է,
քամին խլում է:
Քամին ինձ տանում է ինձնից,
ու ես կորցնում եմ քեզ,
Ընկե՛րս,
Հարազա՛տս,
Եղբա՛յրս:
Արի պարզապես
աշնանը թաքնվենք,
արի շշուկով խոսենք կորցնելու մասին,
Բայց չպլանավորենք հեռացումը
ու չտառապենք քամոտ ընկերությամբ…
| Վի Լո |
782
Ես քո մասին հիշում եմ
մեկ խմած ժամանակ,
մեկ երբ հիվանդ եմ,
մեկ էլ միշտ։
Քեզ գր(կ)ելու սովորությունը
հաղթահարելու համար
ես չեմ քնում գիշերները,
գրում եմ բանաստեղծություններ,
հարբում եմ,
հիվանդանում։
Ես քո մասին հիշում եմ այն ժամանակ,
երբ ուզում եմ քեզ մոռանալ,
երբ փորձում եմ քեզ մոռանալ
ամեն օր,
երբ չեմ կարողանում…
| Նարինե Ապոյան |
782
Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես...
Դու տխմարի պես ժպտացել ես, որպեսզի նրանք չմտածեն, թե խանգարում են, որպեսզի ներեն, որ իրենց հետ չես...
| Վանո &
782
Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչև ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:
782
Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ։
Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում։
Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք։
Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք: Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի…
Է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի...
Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն,
այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան:
| Վանո |
782
Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես:
Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց բանից կսրսփան,
հետո տանու չստերով կտրորեն,
հետո գոյությունդ լրիվ կմոռանան.
| Վանո |
782
Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն, հետո գոյությունդ լրիվ կմոռանան.
| Վանո |
782
եթե մի օր էլ չզանգես,
ես կգրեմ գիրք,
էն մասին,
որ դու,
գրողը տանի,
չկաս:
Ես հերթական
երեկոն կհասցնեմ ավարտին՝
դատարկելով հերթական սպիտակ գինու բաժակը,
բոլորից թաքուն պահած հերթական ծխախոտի տուփը կշպրտեմ աղբը,
հերթական մեկին կասեմ,
որ ես վաղուց սիրել չեմ կարողանում,
որ չեմ էլ ուզում
և էլի
կշարունակեմ սիրել քեզ:
Ներսում,
դրսում,
ամենուր
կփնտրեմ քեզ
ու էլի չեմ գտնի:
Ես նորից կորոշեմ հերթական զանգիդ
չպատախանել
և էլի հերթական անգամ
կդրժեմ ինքս իմ խոստումը
ու էլի հեռախոսը կվերցնեմ առաջին իսկ զանգից:
Մենք էլի կհանդիպենք
պարզապես թեյելու
ու էլի կմոռանանք ՝ ինչի համար էինք հանդիպել:
Մենք հերթական անգամ իրար գրկելուց հետո կկորցնենք իրար՝
խոստանալով էլ երբեք չգտնել,
ու էլի հերթական անգամ
մեր տան դռան դիմաց չհասած`
ես քեզ կզգուշացնեմ,
որ ամեն ինչ կարգին է,
որ հասել եմ.
| Լուսինե Թորոսյան |
782
Շարունակ շշնջում ենք.
֊միայն թե մահը չբաժանի։
Հետո բաժանվում ենք՝ ողջ մնալով, բաժանվում ենք՝ պատճառաբանելով,
որ այն,
ինչ գտել էինք, ամենևին էլ սերը չէր.
| Ադի Ալյեն |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
