fa
Feedback
Азат Адамян

Азат Адамян

رفتن به کانال در Telegram
270
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-17 روز
-330 روز
آرشیو پست ها
Ինքնության խորը ճգնաժամ: https://youtu.be/yrc6Mb_q-oE?si=m0bsn339gz43J114

https://youtu.be/yrc6Mb_q-oE?si=m0bsn339gz43J114 Ինքնության խորը ճգնաժամ:

«Միայն միամիտներն ու երազկոտներն են կարծում, որ Թուրքիայից սպառնալիք չկա»: #սրբազանիխոսքը

«Լեփ-լեցուն շնորհներ է Աստված տվել մեզ, որոնք մսխում ենք դղյակներ կառուցելու, մի քանի մեքենաներ գնելու և չալաղաջ ուտելու վրա»: #սրբազանիխոսքը

photo content

photo content

«Կուսակցությունների առաջին գործը»: #սրբազանիխոսքը

Մեր դեմ տարված և տարվող տեղեկատվական-հոգեբանական, հոգևոր-մշակութային պատերազմի՝ այս համատեքստում ստեղծված կրթական համակարգի մասին և ոչ միայն: https://youtu.be/owg4AgevXc8?si=M3zcJeLfXhnbOIMi

Սրբազանի և լիբերալ-դեմոկրատի զրույցը: «Ֆրանսիական հեղափոխությունը բոլոր չարիքների սկիզբ. Հայկականությունը ձախողած կուսակցություններ»: #սրբազանիխոսքը

Երրորդը մահացել է, նույն բովանդակությամբ չորրորդը չպետք է ծնվի: Քրիստոնեության հետ աղերս ունեցող պետությունում այսպես հանգիստ և անկաշկանդ չեն կարող հանիրավի Սրբազան դատապարտել: Այս ամենը կրկին փաստում է մի բան, Նիկոլը հետևանք է, պատճառը խորն է և երկարմատ՝ անարդարություն և անբարոյականություն, որը ծնել է ամեն ինչի հետ հաշտ՝ անտարբեր հասարակություն: Ազատ և անկախ Հայաստանը կարող է ծնվել և կառուցվել միայն քրիստոնեության ժայռի վրա, մնացած բոլոր տարբերակները տանում են անդունդ:

«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»: Հակոբոս 5:10 Խոսք
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»: Հակոբոս 5:10 Խոսքը տարածեցին՝ մարմինը բանտելով:

Հայաստանն աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում: https://youtu.be/GMUeEVrYvaI?si=E0DPrDrUSU0GCPU6

Էդգարն ազատ, անկախ Հայաստանի հռչակագրի տեքստն է կարդում: Ժամանակ հատկացրեք դիտեք: https://youtu.be/4GsYOXfpSfc

«Խաղաղության պայմանագիր»: #սրբազանիխոսքը

Հայաստանն աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, կամ Արևմուտքի տրամաբանական գործողությունները Հայաստանում: Երրորդ և չ
Հայաստանն աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, կամ Արևմուտքի տրամաբանական գործողությունները Հայաստանում: Երրորդ և չորրորդ հանրապետությունների «կռիվը» մոտենում է վերջին, կամ կլինի արտահերթ ընտրություններ կամ հերթական, որտեղ չեն լինելու հաղթողներ: Նիկոլը ելույթը ՄԱԿ-ում տրտունջ էր և հաստատումն այն բանի, որ պետք է արագ վաճառել «խաղաղության փաստաթուղթը», քանզի ուշ վաճառելու դեպքում կհնանա և կեժանանա: Ուստի պետք է արագ վաճառել, իսկ արագ վաճառքը հնարավոր է արտահերթ ընտրությամբ: Արտահերթի մի պատճառ Նիկոլն է առաջարկել՝ չկա երրորդ հանրապետությունը, չորրորդի շինարարությունը սկսվել է և կիսատ է մնացել, պակասում է ժողովրդի քվեն, որպեսզի շարունակվի: Սա կիսատ է և արտահերթի հիմք չի տալիս, ընդդիմադիր դաշտից լեգիտիմություն է պետք, որը կարող է ապահովել «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած գործընթացը, բայց պարտադիր պայման է լեցուն փողոցները: Հետևաբար պետք է Նիկոլից սպասել սադրանքների, որից մարդկիկ փողոց դուրս կգան:

Երրորդ ու չորրորդ հանրապետությունները ձևով և չափսերով տարբեր են, բայց բովանդակությամբ նույնը, պարզ օրինակ., եթե Հայաստանի գերբի վրա Արարատը կա, բայց Հայաստանի կրթական համակարգը Բոլոնիայի հռչակագրի տրամաբանությամբ է, ապա չեղածի հաշիվ է: Հետևաբար այս բովանդակությամբ երրորդի վերջն ամեն դեպքում չորրորդն է: Խնդիրը քաղաքակրթական է, ոչ թե քաղաքական, ինչը նշանակում է քաղաքական գործիչները պտտվելու են երրորդ-չորրորդ առանցքի շուրջ, կենցաղային բառամթերքով և ամենօրյա օրինակով. հիվանդի կյանքն ապահովող կենսական օրգաններն ամբողջությամբ ախտահարված են, պետք են բժշկական խորը գիտելիքներ ունեցող բժիշկներ, ոչ թե ժամանակի թրենդով շարժվողներ, որոնք որպես նոր գործ ընտրել են դիմահարդարման երկամսյա կուրսը և դիմահարդարման երկամսյա կուրսի լիցենզիայով են մոտենում մահամերձ հիվանդին՝ առողջացման խոստումով: Հիվանդը Հայաստանն է, բժիշկները՝ հոգևորականները, ռազմագետները և տնտեսագետները, իսկ դիմահարդարները՝ քաղաքական գործիչները: Հային ու Հայաստանին ոչ երրորդն է պետք, ոչ չորրորդը, պետք է իր առաքելությանը հավատարիմ, ազատ, անկախ Հայաստան: Շարունակելի...

Սրբազանը պարզ բան է ասել. ուժայիններին հորդորել է կատարել իրենց վրա դրված պարտականնությունները և մասնակից չլինել հայի և Հայաստանի դեմ կատարվող մեծագույն հանցագործություններին, բայց քանի որ ուժայինների առանցքային պաշտոնյաները փողի, փառքի և իշխանության ձգտումով գործի են գնում, այլ ոչ թե պարտքից ելնելով ծառայության՝ արդյունքում հանցակից են դարձել եկեղացահալած, հակահայ իշխանություններին: #սրբազանիխոսքը

Հայոց ինքնությունը պահողն ու ջահակիրը, ինչու չպետք է լինի Հայոց պետականության պահողն ու ջահակիրը: Արարարտն առ Աջ:
Հայոց ինքնությունը պահողն ու ջահակիրը, ինչու չպետք է լինի Հայոց պետականության պահողն ու ջահակիրը: Արարարտն առ Աջ:

Երկու «դժբախտներից»՝ Շեքսպիրից և Սերվանտեսից մինչև մշակութային հեղափոխություն: Հետաքրքիր է, ժամանակ լինի նայեք: https://youtu.be/iN5CbF0pjc0?si=b6-jR1UCb3RnR5BQ

Խաղաղության բանաձևերից մեկը: #սրբազանիխոսքը