fa
Feedback
Азат Адамян

Азат Адамян

رفتن به کانال در Telegram
270
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-17 روز
-330 روز

در حال بارگیری داده...

ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
ژوئیه '26
ژوئیه '260
در 0 کانال‌ها
ژوئن '26
+3
در 1 کانال‌ها
Get PRO
مه '26
+7
در 2 کانال‌ها
Get PRO
آوریل '26
+2
در 1 کانال‌ها
Get PRO
مارس '26
+1
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '26
+1
در 1 کانال‌ها
Get PRO
ژانویه '26
+1
در 1 کانال‌ها
Get PRO
دسامبر '25
+4
در 1 کانال‌ها
Get PRO
نوامبر '25
+4
در 3 کانال‌ها
Get PRO
اکتبر '25
+2
در 1 کانال‌ها
Get PRO
سپتامبر '25
+3
در 4 کانال‌ها
Get PRO
اوت '25
+6
در 4 کانال‌ها
Get PRO
ژوئیه '25
+57
در 5 کانال‌ها
Get PRO
ژوئن '25
+24
در 9 کانال‌ها
Get PRO
مه '25
+17
در 1 کانال‌ها
Get PRO
آوریل '25
+2
در 1 کانال‌ها
Get PRO
مارس '25
+2
در 1 کانال‌ها
Get PRO
فوریه '25
+7
در 1 کانال‌ها
Get PRO
ژانویه '25
+8
در 2 کانال‌ها
Get PRO
دسامبر '24
+6
در 4 کانال‌ها
Get PRO
نوامبر '24
+12
در 3 کانال‌ها
Get PRO
اکتبر '24
+9
در 4 کانال‌ها
Get PRO
سپتامبر '24
+17
در 2 کانال‌ها
Get PRO
اوت '240
در 5 کانال‌ها
Get PRO
ژوئیه '24
+188
در 1 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
07 ژوئیه0
06 ژوئیه0
05 ژوئیه0
04 ژوئیه0
03 ژوئیه0
02 ژوئیه0
01 ژوئیه0
پست‌های کانال
Հայը... #սրբազանիխոսքը

2
Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ սպառնալիքի, աշխարհաքաղաքական հին իրողության նորովի դրսևորումների մասին և ոչ միայն: https://youtu.be/g6jf3-Tuxp8?si=1xS3YZdXRUD8bYDP
82
3
Աշխարհաքաղաքականությունը քվանտային մեխանիկայի է նման, որը կարգավորվում է հավանականության տեսությամբ, ի տարբերություն երկնային մեխանիկայի, որտեղ ամեն ինչ հստակ է և ճշգրիտ: Աշխարհաքաղաքական և ներքաղաքական հավանական սցենարների մասին: https://www.youtube.com/live/IvMYN0YvdgI?si=M_mS039qnbLtdhaP
123
4
ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագիրը մեծ պատերազմից առաջ ժամանակ շահելու, վերակազմակերպվելու և վերադասավորվելու համար է:
ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագիրը մեծ պատերազմից առաջ ժամանակ շահելու, վերակազմակերպվելու և վերադասավորվելու համար է:
157
5
Իրան-ԱՄՆ մեծ պատերազմից առաջ ժամանակավոր հրադադարի, երրորդ հանրապետության մահվան, սորոսականների ընդդիմադիր կեցվածքի մասին և ոչ միայն: https://youtu.be/gS3MOd8XJas?si=QMlOnYxXSqXCWeOx
140
6
Այս հաղորդումը նկարահանվել է ընտրություններից վեց ամիս առաջ, Борис Муразиի և Էդգար Մակարյանի հետ: Մինչ նկարահանումը «Հայաստան դաշինքի» և «Մեր ձևով»-ի թվերը հակառակ էի ասել, բայց հաղորդման ժամանակ հակառակը: Պատճառն այն է, որ հաճախ խոսելով երրորդ հանրապետության մահվան մասին թվում է չարախնդություն, բայց քավ լիցի, թե չարախնդում եմ, երրորդ հանրապետության առավելությունը՝ Արցախը, դա թույլ չի տալիս և Արցախի կայացման համար ներդրում ունեցող մարդկանց նկատմամբ պետք է հավուր պատշաճի վերաբերմունք լինի: Երրորդ հանրապետության վրա նաև տարածվում է հայտնի միտքը՝ ով չի ցավում կորստով սիրտ չունի, ով ուզում է վերականգնել խելք չունի: Այս պնդումը հաստատվեց ընտրություններով, որտեղ հայ ժողովուրդը դեմ արտահայտվեց երրորդ և չորրորդ հանրապետություններին՝ արտոնելով այլընտրանքը՝ Հայկական Հայաստան:
125
7
ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական գործընթացներ են, իսկ համապետական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական։ Ընտրական գործընթացները չ
ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական գործընթացներ են, իսկ համապետական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական։ Ընտրական գործընթացները չի կարելի գնահատել քաղաքական ուժերի մատուցած տեսարաններով։ Ընտրական գործընթացի արդյունքների մասին պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ։ Հենց այդ գործոնների համադրմամբ մեզ համար տեսանելի էր, որ ՔՊ-ն կապահովի իրեն անհրաժեշտ կայուն մեծամասնությունը։ Առաջիկայում կխոսեմ ակնկալվող և արձանագրված արդյունքների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու Արևմուտքը չգնաց, պլան-մաքսիմումին՝ սահմանադրական մեծամասնություն ապահովելուն, և բավարարվեց կայուն մեծամասնությամբ։
1 578
8
بدون متن...
97
9
Հարց. - Աստվածաշնչում ասվում է, որ՝ «որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։ (Մտ 22:14) Սա արդյո՞ք ազգերի վրա բնորոշվում է, եւ արդյո՞ք հայ ազգը ընտրյալ ազգ է: Պատասխան. - Դե հիմա, որ ես ասեմ հայ ազգն ընտրյալ ազգ է, ոմանք կարող է հավատան, ոմանք կարող է քմծիծաղ տան, բայց ես խորապես համոզված եմ, որ Հայ ազգն ընտրյալ ազգ է, այո՛: Եթե ընտրյալ ազգ չլիներ, նախ Հայկի սերունդը չէր լինի, որ ընտրյալ էր: Հայկն ինքը ընտրյալ էր, եւ Հայկի սերունդը պետք է ընտրյալ լինի: Եթե ընտրյալ չլիներ, երկու առաքյալներ Քրիստոսի չէին գա Հայաստան: (Քրիստոնեության առաջին սերմերը Հայաստան աշխարհում ցանեցին Սուրբ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները: ): Եթե ընտրյալ չլիներ, Գրիգոր Լուսավորիչ չէին ունենա, եւ առաջին քրիստոնյա ժողովուրդը չէին լինի: Եթե ընտրյալ չլինեին, այս եզակի հայոց այբուբենը չէին ունենա: Եթե ընտրյալ չլինեին, Գրիգոր Նարեկացի չէին ունենա: Եթե ընտրյալ չլինեին, պատմության թատերաբեմից վերացած պիտի լինեին, ինչպես ուրիշ ժողովուրդներ որոնք վերացել են: Մենք այսօր հին աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք: Ամենահին ժողովուրդն ենք: Մենք հրեա ժողովրդից ավելի մեծ ենք: Որովհետեւ Հայկը Աբրահամից մեծ էր: Աբրահամը հրեա ժողովրդի նախահայրն է: Եւ ուրեմն, մենք գոյություն ունեցող ազգերի մեջ, ամենահնագույն ազգն ենք: Ես այդ պոռոտախոսությունից հեռու եմ, որ 10 000. 25 000, 30 000… Էդպիսի պոռոտախոսություններից ես հեռու եմ: Բայց իբրեւ Հայկի սերունդ, ինձ համար Հայկը իբրեւ առասպելական անձնավորություն չի, առասպել չի: Ինչպես Աբրահամը առասպել չի: Եւ ուրեմն Հայկի ընտրյալ լինելու հանգամանքը գենետիկորեն շարունակվում է մեր մեջ: Եւ մենք պե՛տք է հասկանանք դա: Բայց ընտրյալ լինելը երբեմն ծուռ են հասկանում: Երբեմն հասկանում են իրավունքի իմաստով: Իրավունք չի, պարտականություն է: Եւ պարտականությամբ ձեռք բերված իրավունք է: Եթե դու, քո պարտականությունը չես կատարում, ընտրյալ լինելուց էլ ես զրկվում, հետեւաբար զրկվում ես նաեւ իրավունքից: Ուրեմն նախ եւ առաջ քո առաքելությունը պիտի կատարես, պարտականությունդ պիտի կատարես, որպեսզի լինես ընտրյալ եւ ունենաս իրավունք: Դրա համար հայ մարդը վատ լինելու իրավունք չունի: Հայը չի կարող լինել՝ հարբեցող, թմրամոլ, մարդասպան, գող, ավազակ, ստախոս չի կարող լինել: Չի կարող լինել հայը: Եթե հայը իրեն այդպես է դրսեւորում, ուրեմն իր արյան մեջ թույն է մտել, ուրիշ, չգիտեմ երբ… Հիմա եթե ասում եմ, որ հայը չի կարող լինել մարդասպան, սա զինվորին չի վերաբերվում: Զինվորը մարդասպան չէ: Մարդասպան նշանակում է, որ կողոպուտի, չգիտեմ ինչի, քինախնդրության, նախանձի, չգիտեմ ինչ հաշիվների, վիրավորվածության համար մարդ է սպանել: Ուրեմն հայը չի կարող լինել մարդասպան: Չի կարող լինել գող: Չի կարող լինել անբարոյական: Այստեղ է ընտրյալ լինելը: Հասկանո՞ւմ ես: Եթե դու չես կրում այն պատկերը, որ քո Հոր պատկերն է, դու չես կարող նրա զավակը համարվել: Եկեղեցու բոլոր հայրերն ասում են, երբ որ մենք ասում ենք՝ «Հայր մեր, որ երկնքում ես» պետք է այդ Հոր պատկերն ունենանք: Եթե չունենք, մեր աղոթքը գնում է նրան, ում պատկերն ունենք, եւ ով ընդհակառակը՝ խորխորատներում է: Եթե մենք ունենք իբրեւ որդի նրա պատկերը, ուրեմն երբ որ Հայր մեր ենք ասում, ոչ թե Երկնքում եղող Հորն ենք դիմում, այլ ներքեւում եղող հորը: Ուրեմն, ընտրյալ լինելու հասկացողությունը, իրավունք չի, պարտականություն է: Երբ որ դու իբրեւ հայ քո միջի լույսը խավարեցնում ես, դու կորցնում ես ընտրյալ լինելու հանգամանքը: Եւ երբ որ կորցնում ես ընտրյալ լինելու հանգամանքը, պատժվում ես: Ոչ թե ինչ-որ մեկը քեզ պատժում է, դո՛ւ ես քեզ պատժում: Որովհետեւ դու դառնում ես արդեն խաղալիք՝ ուրիշ ազգերի, ուրիշ պետությունների, ուրիշ թվացյալ մեծերի ձեռքին, եւ նրանք քեզ կոտորում են, գաղթեցնում են, սպանում են, շահագործում են, ցրում են… Որովհետեւ դու այն ընտրյալ լինելու պոտենցիալը կամ չես օգտագործում, կամ մսխում ես, կամ էլ իբրեւ իրավունք ես ուզում ծածանել, ինչը որ այդպես չէ: Միքայել Սրբազան #սրբազանիխոսքը
211
10
بدون متن...
165
11
Պատմության նորագույն շրջանում, «Պատմական Հայաստանի» պաշտպանն ու պահապանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է եղել Հայոց պետականության վերածննդի հիմքում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին. «Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան Հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
162
12
«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձ
«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի»: Հովհ. 14:26 «Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Գործք առաքելոց 2:1-4 Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը. Եկեղեցու Հայրերը Հոգեգալուստը համարում են Տիրոջ կողմից Բաբելոնի աշտարակի կործանման վերահաստատում:
132
13
Աշխարհաքաղաքականից ներքաղաքական: https://www.youtube.com/live/s81QEUUMrmw?si=iu0Esfmlr8a8ylyP
122
14
Ռուսական կայսրության փլուզումը պատճառ հանդիսացավ ռուսական զորքերի դուրս բերմանը, առաջացած վակումից օգտվեց Քեմալը, հույսը կտրելով դեպի արևմուտք գնալու հաջողությունից, ուղղություն վերցրեց դեպի արևելք՝ Հարավային Կովկաս, առաջին պատնեշը հայ բնակչությունն էր, որի գլուխն էր Պատմական Հայաստանի պահողն ու ջահակիրը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ի դեմս Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի, ընդդիմանալով թուրքական հորդաների դեմ՝ հիմք դրեց Հայոց պետականության ծնունդին, որը Pax America-ն չէր նախատեսել, բայց կարողացավ Պատմական Հայաստանը վերաձևվել «Իրական Հայաստանի»՝ Բաթումի պայմանագրով: Խորքային իշխանությունների հրճվանքը կարճ տևեց, Ֆուկույամայի հրճվանքի նման: Վուդրո Վիլսոնի բերանով արտահայտվում էին, թե իրենք են որոշում, որ ազգը պետք է պետություն ունենա, որը ինքնավարություն լինի, մյուսին գաղութի կարգավիճակում թողնում: Այս ամենը կանգնեցրեց մարդկության պատմության օրինաչափությունը՝ Pax-ի ծնունդը, և նախորդ Pax-ի մահը պատճառ են դառնում բազմաբևեռ քաոտիկ աշխարհի, որն իրենց կամքը չէ, իրենց համար Անհասանելիի կամքն է: Pax Americana-ն Օսմանյան կայսրության փլատակների վրա Թուրքիայի պետություն չէր նախատեսել, այն պետք է բաժանվեր Մեծ Բրիտանիայի, Իտալիայի,Ֆրանսիայի և Հունաստանի միջև: Այստեղ կարող է հակափաստարկ լինել 1914-1915 թվականների արձանագրությունները Մեծ Հայաստանի մասին(ինչն օգտագործեցին 1920 թվականին տեղեկատվական պատերազմում Վիլսոնի անունից), որին հակափաստարկ է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանությունը և Բալֆուրի հռչակագիրը, որն առանձին թեմայի ծավալուն նյութ է: Այսպիսով աշխարհիկ Թուրքիայի ստեղծման պատճառը Քեմալի ջանքերը չէր, ինչպես Երրորդ ռեյխը Հիտլերի, որը տվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի առիթը: Այս ամենի արմատը Մոսկվայում էր, որտեղ Pax-ի օպերացիան տապալվել էր՝ 1919-ի Սվերդլովի մահով, Տրոցկու դիրքերի աստիճանաբար թուլացմամբ, Ստալինի դիրքերի ամրապնդմամբ: Այստեղ վերջացնեմ երկրորդ մասի առաջին հատվածը, քանզի ֆեյսբուքյան գրառում է:
171
15
Այս պատճառով է մինչ այժմ ազգային էլիտաների դեմ պայքարում խորքային իշխանությունների հիմնական գործիքը կոռուպցիայի մասին շահարկումը: Տեխնոլոգիան այսպես է աշխատում. նախ ծնում են և էլիտայի մեջ ներդնում են կոռուպցիոներների, ապա ժողովրդին վարակում փողի չաստծու պաշտամունքով, ապա ուղղորդում իրենց չաստծուն գողացողների դեմ, ինչի արդյունքում փլվում է ամբողջ համակարգը՝ հետը տանելով նաև առաքինի ներկայացուցիչներին: 20-րդ դարի սկզբում սկսված պերմանենտ հեղափոխության և 20-րդ դարի երկրորդ կեսից՝ 1960-ականներից սկսված և մինչև հիմա շարունակվող մշակութային հեղափոխության հիմքում այս չաստվածներն են ընկած: Այսպիսով. 1894 թվականին ԱՄՆ-ը դառնալով աշխարհի թիվ մեկ տնտեսությունը, 1898-ի թիվ մեկ նավատորմը, 1910-ականներից պարարտ հող էր աշտարակաշինարարների համար «հաստատուն գաղափարն» ի կատար ածելու: Հաստատուն գաղափարը՝ մեկ կառավարություն, մեկ ժողովուրդ, մեկ պետություն, մեկ մշակույթ, մեկ լեզու՝ հիմնված մարդկային ճշմարտության և իրավունքի վրա. նպատակը կոչվեց գլոբալիզմ, իրականացնողները գլոբալիստներ: Pax-ի կողմից աշխարհը ֆիզիկապես գրավելու ճանապարհային քարտեզի հիմքում Մաքինդերի բանաձևն էր դրված՝ «ով վերահսկում է Արևելյան Եվրոպան վերահսկում է Հարթլենդը(նկատի ուներ հիմնականում Ռուսաստանը): Ով վերահսկում է Հարթլենդը, վերահսկում է Համաշխարհային կղզին(Եվրասիա-Աֆրիկա): Ով վերահսկում է Համաշխարհային կղզին, վերահսկում է աշխարհը»: 20-րդ դարի սկզբում այս գաղափարին հիմնական հակառակորդները գոյություն ունեցող կայսրություններից՝ Ռուսական, Գերմանական, Ավստրո-Հունգարական և Ճապոնական կայսրություններն էին: Բրիտանականը մեռնող Pax-ն էր, Օսմանյան կայսրությունը և Ֆրանսիական գաղութային կայսրությունը հակառակորդներ չէին: Վերը նշված կայսրություններին չեզոքացնելու համար պետք էր հրահրել մեծ պատերազմ արտաքին նվաճման համար և կայսրությունների ներսում գտնվող հինգերորդ շարասյուններով ներքին հեղափոխություններ: Չաստվածների գաղափարները Եվրոպայում և Ռուսաստանում չէին կարող աշխատել, այն մնաց ԱՄՆ-ում, այստեղ ավելի մակերեսային՝ քաղաքական գաղափարախոսությունները գործի դրվեցին՝ սոցիալիզմ, լիբերալիզմ և սրանցից ծնված հեղափոխականները՝ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ-նացիոնալիստներ, հեղափոխական մարքսիստներ և այլն: Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը. Pax Americana-ն հասավ Ռուսական, Գերմանական և Ավստրո-հունգարական կայսրությունների փլուզմանը, փլուզվեց նաև իրեն ծառայող Օսմանյան կայսրությունը որն արդեն սպառված էր, և այլևս անպետք էր: 1917 թվականին «Փետրվարյան հեղափոխությունից» հետո Ռուսաստանում Ցարը գահընկեց արվեց, Pax Americana-ն տեղի ունեցողը վերցնելով վերահսկողության տակ՝ ապրիլին մտավ պատերազմի մեջ՝ պատերազմ հայտարարելով Գերմանիային: Մեկ տարի անց հասավ իր ուզածին՝ դարձավ թիվ մեկ հեգեմոնը, և Pax Americana-ն էր որոշում, թե աշխարհում, որ պետությունն ինչ կարգավիճակ պետք է ունենա: Մեկ կենտրոնից կառավարումը հասկացել էր ժամանակի վկաներից պոետ Չարենցը. «Երկիր Նաիրի» վեպում խոսելով բոլորին կառավարող կենտրոնաուղեղասարդից: Մեր օրերում էլ նույն պատկերն է, ինչպես «Երկիր Նաիրում», մեկ բևեռի դեմ ատելությամբ պայքարողները և կուրորեն պաշտպանողները մեկ կենտրոնից են կառավարվում: Կարևոր հանգամանք կա, որի մասին կարիք կա խոսելու, քանի որ այդ առանցքային մարդկության պատմության կյանքում: Երբ Pax-ը կործանվում է և նոր Pax է ծնվում, պատմության այս շրջանը լինում է բազմաբևեռ աշխարհակարգի շրջան, բազմաբևեռը երկար չի տևում, քանզի խորացնում է քաոսը(սա ամենակարճ ժամանակն է),հետո դառնում է երկբևեռ(որը համեմատաբար ավելի երկար է), ապա միաբևեռ և անիվը պատմության այսպես պտտվում է՝ աշտարակի շինարարության շրջան, աշտարակի շինարարության ավարտ(առանց վերնահարկի) և աշտարակի կործանում: Այսպիսով 1918 թվականին ծնվեց նոր Pax-ը՝ Pax Americana-ն, և մահացավ մինչ այդ գոյություն ունեցող Pax-ը՝ Pax Britanican(վերջնական մահը Երկրորդ աշխարհամարտից հետո) և աշխարհը մտավ դեպի բազմաբևեռ և քաոսային փուլ: 1918-ը թվականը Հայաստանի համար 1915-ին սկված և ծավալվող դաժանագույն իրադարձությունների շղթայի շարունակությունն էր: Օսմանյան կայսրությունը քանդվել էր, Թուրքիա պետություն ստեղծելու նպատակ չկար, բայց Թուրքիա չլինելու հետ անհամաձայն Մուստաֆա Քեմալ կար, որը գլխավորում էր թուրքական ազգային շարժումը: Pax Americana-ի ժամանակավոր լուծումները քաոսային աշխարհում չարդարացրեցին, Անդրկովկասի սեյմը ապրեց 3 ամիս:
127
16
Հայկ և Բել Հայկականություն-Բելականություն Իրական Հայաստանի ծնունդը Նոր Բաբելոն-Pax Americana-Միաբևեռ աշխարհ Բաբելոնյան աշտարակաշինարարներ-գլոբալիստներ Մաս երկրորդ Առաջին հատված Որպեսզի հետագա գրվելիք տողերը թևաթափության, երկմտության, տկարության տեղիք չտան, հարկ է՝ Աստծու խոսքից զորություն վերցնելով՝ շարունակենք այս խորը գիտակցությամբ՝ ստեղծվածները Ստեղծողին ոչինչ չեն կարող անել: Ինչպես Սաղմոսերգուն է ասում. «Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները ելան ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ. «Փշրե՛նք նրանց կապանքները Եվ մեզնից թոթափե՛նք նրանց լուծը»: Բայց Տերը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց»: Սաղմոս 2:2-4 Տվյալ ժամանակի մարդկային մտքի ամենաբարձր զարգացվածությանը տիրապետող աշտարակաշինարարների դեմ կարող ենք ընդդիմանալ միայն Աստծուն ապավինելով, գիտակցմամբ՝ առանց Բարձրյալի մենք ոչինչ ենք, և ոչինչ չենք կարող անել, քանզի Աստծու զորությունը տկարության մեջ է ամբողջանում: Աստվածային ճշմարտությունը բանաձևված է հավատից բխած բանականության և ցանկության վրա, մարդկային միտքը՝ բանականության, ցանկության և բանականությունն ու ցանկությունը ճանաչում պահանջող տիմոսի վրա, ինչի առաջին արձանագրումը տեսնում ենք Պլատոնի «Հանրապետություն» աշխատության մեջ, որն արդի լիբերալ-դեմոկրատիայի նախահայրն է. այս հիմքն ունենալով Խորհրդային Միության փլուզման փաստից հետո Ֆրենսիս Ֆուկույաման գրեց իր հայտնի աշխատությունը՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը», որի «ճշմարտացիության» ժամկետը տարիներ էլ չապրեց. Ֆուկույաման կարծում էր, թե լիբերալ-դեմոկրատիան այն ունիվերսալ գաղափարախոսությունն է, որը մարդուն բանականությունից բխած ցանկությունները բավարարելու է և մարդը նոր գաղափար չի փնտրելու, այսինքն մարդը նյութական էակ է, տուր մտքերն արտահայտելու ազատ իրավունք և ազատ շուկա առևտուր անելու համար, մարդը չի ըմբոստանա, ամեն ինչից գոհ կլինի: Մի պահ կարելի է շատ կարճ տուրք տալ մարդկային բանականությանը, ինչի արդյունքում մարդու գաղափարը կասկածի տակ է հայտնվում. ուրեմն ըստ մի բանականությանը տուրք տվողի՝ մեր նախնիները կապիկ են եղել, ըստ մյուսի մոխիր(Մեծ պայթյունի գաղափար), մյուսն էլ ծովում է փնտրում, և հանգում է նրան, որ մարդը ջրիմուռից է առաջացել(բայց ամբողջ 20-րդ դարում փորձեցին ջրիմուռից մարդ ստանալ, այդպես էլ չստացվեց): Pax Americana-Ամերիկյան խաղաղություն Առաջին մասն ավարտվեց պատմության միջին դարերով, երկրորդ մասը կսկսվի պատմության նորագույն շրջանից, երբ ծնվեց մերօրյա Նոր Բաբելոնը՝ Pax Americana-ն, և իր հետ բերեց մեզ ծանոթ գաղափարներ և տերմիններ, հիմնական գաղափարը՝ գլոբալիզմ, տերմինը՝ գլոբալիստ: Ամերիկան մինչ Pax դառնալը ռեգիոնալ պետություն էր, և Ամերիկայի հիմնադիր հայրերը երկիր չէին ստեղծել աշխարհը գրավելու, այլ որպես աշխարհում լավ օրինակ բոլոր մարդկանց համար, և ձգտում էր ոչ թե գերիշխանության, այլ ազատության: Կարծեմ այսպիսի մի ձևակերպում էլ ունեին. «Ամերիկան մնացած երկրների ազատության ու անկախության բարի կամեցողն է: Նա միայն իր պաշտպանն ու վրիժառուն է»: Մասնագետներ մի մասը Pax Americana-ի ծնունդը՝ խորքային իշխանությունների կողմից ԱՄՆ-ի գրավվումը համարում են 1898 թվականի ամերիկա-իսպանական պատերազմը, որի հաղթանակից հետո ԱՄՆ-ը գաղութացրեց Ֆիլիպինները(ի միջի այլոց նոր ծնվող Pax-ի՝ Pax Sinica-ի ծնունդն էլ է սկսվում Ֆիլիպիններով), մյուս մասը համարում է 1912-ի նախագահական ընտրությունները, որում հաղթեց Վուդրո Վիլսոնը: Ինքս էլ հակված եմ երկրորդ կարծիքին, քանզի Մաք-Քինլիի ժամանակ խորքային իշխանություններն ազդեցություն ունեին ԱՄՆ իշխող վարչակարգի վրա, բայց ի տարբերություն վիլսոնյան վարչակարգի՝ ամբողջությամբ նրանց վերահսկողության տակ չէր: Եվ Վուդրո Վիլսոնից է սկսվում ԱՄՆ-ի նոր գաղափարական շարժումը՝ լիբերալ-դեմոկրատիան, որն իր հետ բերեց մուլտիկուլտուրալիզմը, ինչն էլ հող պարարտացրեց նոր չաստվածների(բառը Նարեկացունն է(չաստված-Աստծուն հակառակ) վրա հիմնված մշակութային հեղափոխությանը, որն իր էությամբ հակամշակութային ահաբեկչություն էր, որի արմատները գնում են Բաբելոն(լսած կլինեք բաբելոնյան(սոդոմական) բարքեր եզրույթը, որտեղ մարդիկ ձգտում են փառքի, իշխանության, շքեղություն, վայելքների, որն ուղեկցվում է բարոյականության անկմամբ): Նոր չաստվածներն էին մարդկային փառքը, իշխանությունը, հեդոնիզմը և փողը, երեքն ամբողջանում են մեկ չաստծո՝ փողի մեջ, և մարդու ապրելու գլխավոր իմաստը դառնում է փող աշխատելը:
92
17
Նիկոլ Փաշինյանը հետևանք է, պատճառը խորն է և երկարմատ՝ անարդարություն և անբարոյականություն, որը ծնել է ամեն ինչի հետ հաշտ՝ անտարբեր հասարակություն: https://youtu.be/_vfITEhC89w?si=2zbTVLGq6q6nDjrB
90
18
Այլընտրանք կա: #սրբազանիխոսքը
Այլընտրանք կա: #սրբազանիխոսքը
96
19
Սի Ցզինպին-Թրամփ հանդիպումից հետո, միջազգային մամուլում տարածվում է Թայվանի վերաբերյալ Թրամփի խոսքը, թե իբր ԱՄՆ-ը չի պաշտպանելու Թայվանին, եթե Չինաստանի հետ պատերազմի գնա՝ ավելացնելով, որ Թայվանն է ուզում է գնալ պատերազմի: Նման բովանդակ խոսքերի պատճառը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանը տապալելու փուլային գործողության՝ երկու փուլերի ձախողումն է, ինչը թույլ է տալիս հակվելու, որ ԱՄՆ-ը և Իսրայելը գնալու են վա բանկ՝ սկսելով լայնամասշտաբ գործողություն Իրանի դեմ՝ ներառելով ցամաքային գործողություն, ինչից անմասն չի կարող մնալ Հայաստանը:
116
20
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, Ադրբեջանը պետք է սահմանադրություն փոխի: Ամբողջական հաղորդումը՝ https://youtu
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, Ադրբեջանը պետք է սահմանադրություն փոխի: Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/5BqMH9KhKrE?si=P_rSJT9eKrBZPRlu
1 093