Vardan Voskanyan's Channel
Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ
Ko'proq ko'rsatish4 782
Obunachilar
-124 soatlar
-147 kunlar
-2130 kunlar
- Kanalning o'sishi
- Post qamrovi
- ER - jalb qilish nisbati
Ma'lumot yuklanmoqda...
Obunachilar o'sish tezligi
Ma'lumot yuklanmoqda...
Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան, Խուժաստան և Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա։
Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։
Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
👍 45❤ 6
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ և այս երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին հայտարարել է, որ իսրայելական ներկայությունն արհեստածին Ադրբեջանում նպատակ է հետապնդում «զոհաբերելու» այս կազմավորումը՝ վերածելով այն Թել-Ավիվի համար անվտանգության վահանի։
Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի վրա քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելու պիղծ գործելաոճով անընդմեջ թմբկահարում էր այն լկտի սուտը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է, մինչդեռ հենց նրա կառավարության կարևորագույն հարցերով փոխնախագահը խոսում է արհեստածին Ադրբեջանի «զոհաբերության» մասին։
Դիվանագիտական լեզվից թարգամանաբար նման բարձրաստիճան և ճանաչված իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև արհեստածին Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական գործիքակազմ։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
❤ 42👍 21
Իրանի և հարակից մի շարք այլ խնդիրների մասին նվաստիս տեսակետներին կարող եք ծանոթանալ այս հարցազրույցում։
Իրանը ստեղծել է արդյունավետ գործող արբանյակ ուժերից բաղկացած օրինակելի տարածաշրջանային «կայսրություն», որի թիրախում են վերջինիս անխտիր բոլոը թշնամիներն ու ախոյանները։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
👍 38❤ 15👏 2
Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբարելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։
Այս հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը սեփական պետություն կոչեցյալի մարդատյաց և կեղծ ինքնության առասպելը կառուցում է նաև մեր ազգային և պետական ինքնության գոյության բացառման վրա կամ, այլ խոսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր։
Ըստ այդմ, առնվազն աչոք և մտոք կույր է պետք լինել չտեսնելու և չհասկանալու, որ, ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվում արմատավորված քաղցկեղային այս կազմավորումը, որն իր էությամբ հակամարդկային է, ծավալապաշտ, ամբարիշտ և բարբարոս։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
👍 52❤ 17
Թե բա՝ աշխարհի լոլիկով ամենամեծ ձվաձեղն են սարքելու Հայաստանում։
Մոտ 3-4 հազար տարի անընդմեջ հայաբնակ Արցախը թշնամուն թողնելուց և դրա կողմից պարբերաբար նվաստացվելուց հետո հենց լոլիկով ամենամեծ ձվաձեղի թավայի մոտ «ծիսական շուրջպար» բռնելու ժամանակն է։ Հետո կարելի է անցնել բաստուրմայով ամենամեծ ձվաձեղին...
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
👍 81👏 22❤ 10🔥 5
Photo unavailableShow in Telegram
Իրանի և Ասիայի երկրների իրանագիտության և պարսից լեզվի ամբիոնների ու կենտրոնների ղեկավարների միջազգային ֆորումում բացման պաշտոնական նիստին պատիվ արվեց Հայաստանին և նվաստիս լինելու միակ արտասահմանցի ելույթ ունեցողն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների շրջանակից։
#հայ_իրանական_բարեկամությունը
🆔 @vardan_voskanyan
👍 115❤ 40👏 9🔥 1
Իրանի և Ասիայի երկրների իրանագիտության և պարսից լեզվի ամբիոնների ու կենտրոնների ղեկավարների միջազգային ֆորումում բացման պաշտոնական նիստին պատիվ արվեց Հայաստանին և նվաստիս լինելու միակ արտասահմանցի ելույթ ունեցողն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների շրջանակից։
#հայ_իրանական_բարեկամությունը
🆔 @vardan_voskanyan
Թեհրանն ապրում է առօրեական կյանքով՝ խցանումներ, մարդաշատ փողոցներ, ակտիվ կյանք, քանի որ հինգշաբթի երեկոն հանգստյան ժամանակ է, ինչպես մեզանում շաբաթօրյա երեկոն։
«Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար ժամանումներից, քանի որ մոտ մեկ օր ու կես Իրանի օդային տարածքը փակ է եղել։
«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական բնույթ ունի, և ցավալիորեն մշտնջենական այս պատերազմում, եթե ցանկանում ես ապրել խաղաղ, այն պետք է լինի քո սահմաններից դուրս, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել հզոր։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
❤ 69👍 31
Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։
Համացանցում այժմ քարոզչական պայքար ՝, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։
Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
👍 91❤ 39
Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։
Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։
Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։
Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանովվ շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
👍 53❤ 10🔥 1
Boshqa reja tanlang
Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.