fa
Feedback
մասնիկ.

մասնիկ.

رفتن به کانال در Telegram
490
مشترکین
+224 ساعت
-47 روز
-630 روز
آرشیو پست ها
Երբ վաղ առավոտյան ոչ ոք քեզ չի արթնացնում, երբ ոչ ոք չի սպասում քեզ ուշ գիշերով, և դու կարող ես անել ամեն բան ցանկացած ժամանակ, ապա դու ինչպե՞ս ես կոչում դա՝ ազատությո՞ւն, թե մենակություն: Բուկովսկի

Կսովորես: Ես էլ ՝ առաջին անգամ համարյա խեղդվում էի... Վարդգես Պետրոսյան

Ինչո՞ւ է այդքան անհնար քեզ հանդիպելը, եթե ես էլ դու էլ նայում ենք նույն արևին, նույն լուսնին, երկուսիս ժամացույցն էլ նույն ժամն է ցույց տալիս ու երկուսիս մութն էլ նույն ժամին է ընկնում։ Ախր մենք նույն կյանքն ենք ապրում, Ինչո՞ւ ես այսքան անհնար հիմա...

Ես միշտ եղել եմ լավագույն շրջապատն ինքս ինձ համար... Բուկովսկի

Քնիր, այդպես ավելի հեշտ է ապրել բացակայությունը նրա, ով չի գա երբեք:

Երբեմն մեզ ամենամոտ կանգնած մարդիկ ամենից շատ ունեն մեր կարիքը, իսկ մենք այնքան ենք կորցրել, որ այլևս չի ցավում...

Հարց չկա, ավարտվեց այս ամենը, բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր, իմացիր` ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ. եթե ինձ չեն հիշում, մոռանում եմ.

Ամեն անգամ, երբ ես ձգվել եմ մարդկանց և փորձել եմ իմ ու նրանց միջև կամուրջ կառուցել, ինձ դավաճանել են։ Նիցշե

...ես՝ թևերս բաց, կանգնած քամիների դեմ, և մի ամբողջ աշխարհ գրկելու չափ հզոր, և մի ամբողջ աշխարհ ատելու չափ հզոր, և դեմքիս՝ միլիոն հարված՝ ժամանակի ու տարածության, և սրտում՝ հազար կարոտ՝ սպասման ու երազանքի, գալիս եմ տուն ու փշրվում, երբ քեզնից նամակ չկա... Հեղ՝ Արփինե Գինոսյան

Քո հոգին հոգնել է, բայց չի հանձնվել. դա կյանք է Աստծուց... Մի օր դու կժպտաս առանց սիրտդ թաքցնելու ու կհասկանաս՝ ինչու էր պետք այսքան դիմանալ...

ինձ ասել էին, որ ես պարտավոր եմ սիրել մերձավորիս, ու ոչ մի խոսք էն մասին, որ մերձավորը պարտադիր դավաճան է լինելու. Եր Կար

Իսկ հիմա Նա ոչինչ չի սիրում, ոչ մեկի չի սիրում չի սպասում էլ ոչինչ արևից... Եվ նրա աչքերին արցունքներ են նիրհում ու թափվում հասարակ բարևից...

...նույնիսկ երամը կորցրած ու անտառի կանաչում սպանված թռչունը կվերադառնա, եթե ինչ-որ բան կիսատ է թողել. Ադի Ալյեն

Մայրս ասում է` մի նեղվիր, կգա անշուշտ։ Ավաղ չգիտի՝ ես եմ կորածն այս պատմության. Ռեզա Քազեմի

Եթե քեզ թվում է, թե դու ինչ-որ մեկին բաց չես թողնում, ապա, իրականում, դու բաց չես թողնում քեզ, ոչ թե ուրիշին... Նա այնտեղ է, որտեղ ընտրել է լինել... Նանա Այվազյան

Ես կարծում էի,որ ընկերներին կորցնում են կռիվներում, բայց նրանք ուղղակի ցնդում են ժամանակի մեջ.

ի վերջո քեզ մնում է այն, ինչ ինքդ ես տվել, և շատ հաճախ դա ոչինչ է.

Դժվար է քեզ սիրելը. Քեզ ոչ ոք չի սիրել այսքան դժվար...

Աշխարհում ինչ-որ տեղ Քեզ իսկապես սիրում են...

Ես կարող եմ գրել ամենատխուր տողերն այս գիշեր. Ես սիրում էի նրան, երբեմն նա էլ ինձ էր սիրում: Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր. Մտածել, որ չունեմ: Զգալ, որ կորցրի. Ներուդա