490
المشتركون
+224 ساعات
-47 أيام
-630 أيام
أرشيف المشاركات
490
Երբ վաղ առավոտյան ոչ ոք քեզ չի արթնացնում,
երբ ոչ ոք չի սպասում քեզ ուշ գիշերով,
և դու կարող ես անել ամեն բան ցանկացած ժամանակ,
ապա դու ինչպե՞ս ես կոչում դա՝ ազատությո՞ւն, թե մենակություն:
Բուկովսկի
490
Ինչո՞ւ է այդքան անհնար քեզ հանդիպելը, եթե ես էլ դու էլ նայում ենք նույն արևին, նույն լուսնին, երկուսիս ժամացույցն էլ նույն ժամն է ցույց տալիս ու երկուսիս մութն էլ նույն ժամին է ընկնում։
Ախր մենք նույն կյանքն ենք ապրում, Ինչո՞ւ ես այսքան անհնար հիմա...
490
Երբեմն մեզ ամենամոտ կանգնած մարդիկ ամենից շատ ունեն մեր կարիքը,
իսկ մենք այնքան ենք կորցրել, որ այլևս չի ցավում...
490
Հարց չկա, ավարտվեց այս ամենը, բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր, իմացիր`
ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ.
եթե ինձ չեն հիշում,
մոռանում եմ.
490
Ամեն անգամ, երբ ես ձգվել եմ մարդկանց և փորձել եմ իմ ու նրանց միջև կամուրջ կառուցել, ինձ դավաճանել են։
Նիցշե
490
...ես՝ թևերս բաց,
կանգնած քամիների դեմ,
և մի ամբողջ աշխարհ գրկելու չափ հզոր,
և մի ամբողջ աշխարհ ատելու չափ հզոր,
և դեմքիս՝
միլիոն հարված՝ ժամանակի ու տարածության,
և սրտում՝
հազար կարոտ՝ սպասման ու երազանքի,
գալիս եմ տուն ու փշրվում,
երբ քեզնից նամակ
չկա...
Հեղ՝ Արփինե Գինոսյան
490
Քո հոգին հոգնել է, բայց չի հանձնվել.
դա կյանք է Աստծուց...
Մի օր դու կժպտաս առանց սիրտդ թաքցնելու ու կհասկանաս՝ ինչու էր պետք այսքան դիմանալ...
490
ինձ ասել էին,
որ ես պարտավոր եմ
սիրել մերձավորիս,
ու ոչ մի խոսք
էն մասին,
որ մերձավորը
պարտադիր
դավաճան է լինելու.
Եր Կար
490
Իսկ հիմա
Նա ոչինչ չի սիրում,
ոչ մեկի չի սիրում
չի սպասում էլ ոչինչ արևից...
Եվ նրա աչքերին
արցունքներ են նիրհում
ու թափվում հասարակ բարևից...
490
...նույնիսկ երամը կորցրած ու անտառի կանաչում սպանված թռչունը կվերադառնա,
եթե ինչ-որ բան կիսատ է թողել.
Ադի Ալյեն
490
Մայրս ասում է`
մի նեղվիր, կգա անշուշտ։
Ավաղ չգիտի՝
ես եմ կորածն այս պատմության.
Ռեզա Քազեմի
490
Եթե քեզ թվում է, թե դու ինչ-որ մեկին բաց չես թողնում,
ապա, իրականում, դու բաց չես թողնում քեզ, ոչ թե ուրիշին...
Նա այնտեղ է, որտեղ ընտրել է լինել...
Նանա Այվազյան
490
Ես կարծում էի,որ ընկերներին կորցնում են կռիվներում,
բայց նրանք ուղղակի ցնդում են ժամանակի մեջ.
490
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերն այս գիշեր.
Ես սիրում էի նրան,
երբեմն նա էլ ինձ էր սիրում:
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր.
Մտածել, որ չունեմ:
Զգալ, որ կորցրի.
Ներուդա
