ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
رفتن به کانال در Telegram
نمایش بیشتر
کشور مشخص نشده استدسته بندی مشخص نشده است
302
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-147 روز
+5130 روز
آرشیو پست ها
302
Ո՞ւր ես՝ չկաս,
Չէ՞ որ կայիր...
Ախ,թե մեկ էլ,
Մի օր գայիր
Ու ժպտայի՜ր
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայի՜ր...
302
Ինչի՞ց, Տեր Աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ,
Որ ամենից շուտ և ամենից շա՛տ
Իրեն` մարդու մեջ հենց մարդն է կորչում։
302
Ամբողջ ստեղծագործական կյանքում Սևակը գնաց խիզախման ճանապարհով՝ հանուն դժվարի ու բարդի ժխտելով հեշտն ու պարզը, գոհության կողքին դնելով մեծ դժգոհությունը,համակերպությանը հակադրելով ընդդիմությունը, անտարբերությանը՝ վառվող հոգին։ Դա նա ապացուցեց իր անձնական ճակատագրով, գրական գործունեությամբ, մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած դերով ու նաև, ինչո՞ւ չէ, սեփական արժեքի ու նշանակության հանրային ու գրապատմական բարձր գիտակցությամբ։
302
Դու ես մեղավոր,որ ես մենակ եմ,
Եվ, մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում...
302
Դուք հող եք ուզում,
Մենք ձեզ հող կտանք,
Մեր ձեռքով փորած
Մի մեծ փոս կտանք,
Որ լցվի փոսը լեշերով թուրքի,
Ով հայոց հողը զենքով ոտք կոխի:
Քարն էլ անվճար ձեր վրա դնենք,
Հայոց տառերով մեծատառ գրենք`
ՍԱ Է ՄԻՇՏ ՎԵՐՋԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԿԻ,
ՈՎ ՀԱՅԻ ՏՈՒՆԸ ԶԵՆՔՈՎ ԿՄՏՆԻ:
302
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
302
Ես քեզ սպասում եմ... գիտեմ չես գալու՝
Էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես:
Ես սպասում եմ քեզ.
Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. Ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում:
Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու:
302
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել:
Միայն կափսոսեմ, որ սիրել եմ քեզ:
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Գուցե քեզ նման շատ շատերը կան,
Գուցե եվ դու ես նմանը միայն:
Եթե քեզ նման մեկին հանդիպեմ,
Չեմ սիրի երբեք, ես հաստատ գիտեմ:
Շատ բարդ է կյանքը, գուցե ինձ համար,
Առավել բարդ է մարդն իր էությամբ:
Ես քեզ չեմ ատի. ապրիր քեզ համար։
Թող չհանդիպես երբեք բարդության։
Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք:
Իսկական սերը չի կարող ատել։
Ատում են միայն անզորությունից,
Կատաղությունից ու հիվանդ խանդից:
Պետք է հարմարվել, կյանքի հետ քայլել:
Պետք է այս կյանքում նոր էջեր բացել:
Նոր կյանքով ապրել, ծաղկել ու շնչել:
Եվ դաԺան ցավը շատ խորը թաղել...
302
Թե գնում ես այնպես գնա,
Որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա...
Թե մնում ես,այնպես մնա,
Որ իմ սրտի ամեն անկյուն
Քեզնով լցվի ու լիանա...
Թե սիրում ես,այնպես սիրիր,
Որ հիանամ,որ հայացքիդ հանդիպելիս,
Մի պահ կյանքից անէանամ,
Ոչ չլսեմ ոչ մի շշուկ,
Չտարբերեմ ցերեկ ու մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
ԵՒ զովանամ շոգ ամռանը...
Այնպես սիրիր,որ խենթանամ,
Այնպես սիրիր,որ արբենամ...
Սիրիր այնպես,ինչպես...Ես...Քեզ...
302
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր
Մեկ՝ ասողին.
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ....
302
Սերն իմ գեղեցիկ էր քնած մանկան նման,
Որ ժպտում է նաև երազի մեջ...
– Ինչո՞ւ արթնացրիր` Լացացնելով...
302
Ասում են, թե առանց սիրո
Կարելի է մեկտեղ ապրել:
Ես ժխտում եմ.
Կարելի է չմահանա՜լ,
Ո՛չ թե ապրել:
302
Ուրիշի գաղտնիքները Բարեկամիդ դու մի պատմիր,
Չէ՞ որ քո այդ բարեկամը
Նույնպես ունի բարեկամն իր...
