fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

رفتن به کانال در Telegram

نمایش بیشتر
کشور مشخص نشده استدسته بندی مشخص نشده است
303
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-177 روز
+4930 روز
آرشیو پست ها
Ուշ գիշեր է,ու ես` անքուն, Ու ես նորից քեզնից բաժան...

Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում Ապաքինված սիրտը հետո, գալիք ցավը հեշտ է տանում։

ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան, Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան, Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին, Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին` Ով իրականում չի էլ ըմբռնում, Թե սերն իսկական ինչպես է լինում, Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել, Եվ անմնացորդ ինչպես նվիրվել...

Նրանք ընկան կռիվներում, Բայց ապրում է հոգին նրանց Ապրողների հոգիներում...

Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես,մի ծրարեք ինձ և մի սոսնձեք...

Ուշ - ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց:

Գերադասում եմ կրակից հեռու մի փոքր մրսել, Քան այրվել նրա մոտիկությունից. Եվ հրաժարվել հյուրասիրվելու սուր ցանկությունից, Քան դժվարությամբ կերածս մարսել...

Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից։ Լավ է լինել հմուտ դարբին,քան ոսկերիչ...

Փոքրի՜կ և նույնիսկ շա՜տ փոքրիկ սիրուց փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում...

Ինքս ինձնից գաղտնի `քեզ եմ դարձյալ սիրում...

Մենք բաժանվեցինք, որպեսզի հանկարծ Չհանդիպե՛նք էլ ոչ մի տեղ, ոչ մի, Բայց այս քաղաքի ամեն փողոցում Իմ ստվերը քո ստվերին է փնտրում...

Հեշտ է,գուցե,գրքեր գրել` ոչ թե կարդալ...

Ապրել, ապրել, այնպես ապրել, Որ դու չզգաս քո սեփական ծանրությունը...

Եվ ինչպե՞ս չսիրեմ, չհիշեմ ես քեզ, Երբ իմ ողջ անցյալը կապված է քեզ հետ...

Ես կարդում եմ և... հասկանում, Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում, Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում...

Ես կարծում եմ,երբ խոր վերքից Մարդ ժպտում է համառությամբ, Այդ ժպիտը վերջ ի վերջո Փոխարկվում է ծամածռության...

Քեզանից հեռու Ես ապրում էի Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու։ Ինձանից հեռու Դու ապրում էիր...

Դու ես մեղավոր,որ ես մենակ եմ, Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ, Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում, Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում։

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, Երբ սրտերը իմ ու քո Թե սիրով էլ չեն շղթայված, Գեթ կապված են տանջանքով...

Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը, Թե՞ հենց այն դեղը, Որով ձգտում ենք ցավը դարմանել, -Այս տափակ հարցին Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա, Այդ ո՞ր հիմարը: Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել, Այդ ո՞ր հիմարը։ Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛, Ինչ ծովի վեճը աղաջրի հետ: Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րս, Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից Եվ ինչո՞ւ պոկվենք: